Քո աչքերը

Երկնքի կապույտ քողի ստվերում,
Քո աչքերը ջինջ,
Աչքերդ լուսե ու աստղաթաթախ,
Աչքերդ մանկան երազի պես պարզ,
Գիշերվա փակված դռներն է բացում,
Ասես բանալի թաքուն հուշերի,
Ու լուռ պահապան չասված խոսքերի,
Քո աչքերը սեր, աչուկներդ թաց,
Իմ մութ տողերին լույս է ընծայում,
Գուցե չգրված մի տող էլ իմը կմնա,
Գուցե ես կարդամ այն քո աչքերում,
Կամ գուցե նայեմ լուռ,
Ինչպես անցյալում,
Փնտրեմ երազս դեռ չգտնված,
Աչքերում քո ջինջ ու աստղաշաղախ,
Քո աչքերն օտար, քո աչքերը իմ,
Ասես նկարված վրձինով իմ հին,
Քո աչքերը պարզ, գարնան առավոտ,
Իմ մութ անցյալի լույսը ավետող,
Աչուկներդ սեր, աչքերդ խնդուն,
Ասես աստղիկներ երկնակամարում,
Ու չգրված տողերս կիսատ,
Ես գտնեմ գուցե քո աչուկներում…
Աչքերում քո սեր…

Արամ մ... 26.07.2011 16:15