ԵՐԱԶ...
Երբ հյուսված է էությունդ աներևույթ զգացմունքի թելիկներին,
Ու քո ներսում դեռ շրջում է այն մեղեդին, որը ինքդ էս հնարել,
Դու տրվում էս այդ պահերին ու փակում էս քնի կարոտ աչերը քո,
Երազի մեջ անգամ մեղմիկ շշնջում է ինչ որ մեկը լուռ կարոտով,
Շշնջում է այն մեղեդին, որը քո հետ նա է հյուսել,
Ու օրօրում քեզ նազանքով, որ դու ննջես երազանքով,
Ու ժպիտը քո մանկական քնի պահին անգամ նույնիսկ շողշողում է քո նուրբ դեմքին,
Օրը բացվող, լուսավառվող իր շողերով ջերմացնում է քո մարմինը,
Համակելով զգացումով քո երազի մեղեդային շրշյուններով,
Ու լցվում է օդը նոսր քեզնից բուրող բազմերանգ ծաղիկների փնջի նման,
Արթնանում է քո երազը խորը քնից, հետո մեղմիկ փոխանցում է դառը կարոտ,
Ու կարոտը լրացնում է քո երազը սպասումներով անավարտ,
Ու Երազը վերածվում է մի մեղեդու որը մանր թելիկներով նուրբ հյուսված է,
Հյուսված կյանքիդ աներևույթ զգացմունքի թելիկներին...
Արամ Մ... 15.01.2010 19:15
Էջանիշներ