User Tag List

Էջ 1 9-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 129 հատից

Թեմա: Մարզադահլիճ, սպորտային ակումբներ, ֆիթնես. հաճախումները և դրանց արդյունավետությունը

  1. #1
    Սկսնակ անդամ missarmogirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.03.2011
    Հասցե
    Wonderland
    Գրառումներ
    37
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մարզադահլիճ, սպորտային ակումբներ, ֆիթնես. հաճախումները և դրանց արդյունավետությունը

    Բարև Ձեզ:Քանի որ այս բաժնում քննարկում է առողջ ապրելակերպը,խոսենք Fittness,Gym,Sport Club, Yoga-ի մասին և պարզենք ,թե դրանցից որն է ամենաարդյունավետը համեմատած կարճ ժամանակահատվաժում լավ արդյունքների հասնել,նիհարել,ավելի գեղեցիկ և ձիգ կազմվածք ձեռք բերել և դրա հետ միասին առողջության մասին հոգ տանել:և ճիշտ է արդյոք, որ հաճախումներից հետո եթե թողնել, քաշը վերադառնում է և միգուցե ավելի շատ՞ թե դա ուղակի թյուր կարծիք է՞…Միգուցե խոսեք ձեր անձնական փորձից կամ ունենաք համապատասխան տեղեկություններ և այս ինֆորմացիան ,վստահ եմ,կարող է շատ-շատերի համար համար օգտակար լինելԴե ինչ, սկսեցինք...

  2. #2
    ես գիտեմ... Գեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    868
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում missarmogirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Բարև Ձեզ:Քանի որ այս բաժնում քննարկում է առողջ ապրելակերպը,խոսենք Fittness,Gym,Sport Club, Yoga-ի մասին և պարզենք ,թե դրանցից որն է ամենաարդյունավետը համեմատած կարճ ժամանակահատվաժում լավ արդյունքների հասնել,նիհարել,ավելի գեղեցիկ և ձիգ կազմվածք ձեռք բերել և դրա հետ միասին առողջության մասին հոգ տանել:և ճիշտ է արդյոք, որ հաճախումներից հետո եթե թողնել, քաշը վերադառնում է և միգուցե ավելի շատ՞ թե դա ուղակի թյուր կարծիք է՞…Միգուցե խոսեք ձեր անձնական փորձից կամ ունենաք համապատասխան տեղեկություններ և այս ինֆորմացիան ,վստահ եմ,կարող է շատ-շատերի համար համար օգտակար լինելԴե ինչ, սկսեցինք...
    դե մի հատ դրանց տարբերությունը բացատրիր, որ տեսնենք, թե ինչով ես կարողանում օգտակար լինել
    Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ariadna (24.07.2011)

  4. #3
    Սկսնակ անդամ missarmogirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.03.2011
    Հասցե
    Wonderland
    Գրառումներ
    37
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես ինքս էլ կցանկանայի իմանալ, չեմ հաճախել և կոնկրետ բան չեմ կարող ասել,նրանք ովքեր տեղյակ են կարող են ասել մենք էլ իմանանք

  5. #4
    ՀԱՅՐՈ 1990 ԳՅՈՒՄՐԻ Haykolo1991-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.02.2010
    Հասցե
    Մոսկվա ,Գյումրի
    Տարիք
    34
    Գրառումներ
    82
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Fittness,Gym նույն են էլի

  6. #5
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում missarmogirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Բարև Ձեզ:Քանի որ այս բաժնում քննարկում է առողջ ապրելակերպը,խոսենք Fittness,Gym,Sport Club, Yoga-ի մասին և պարզենք ,թե դրանցից որն է ամենաարդյունավետը համեմատած կարճ ժամանակահատվաժում լավ արդյունքների հասնել,նիհարել,ավելի գեղեցիկ և ձիգ կազմվածք ձեռք բերել և դրա հետ միասին առողջության մասին հոգ տանել:և ճիշտ է արդյոք, որ հաճախումներից հետո եթե թողնել, քաշը վերադառնում է և միգուցե ավելի շատ՞ թե դա ուղակի թյուր կարծիք է՞…Միգուցե խոսեք ձեր անձնական փորձից կամ ունենաք համապատասխան տեղեկություններ և այս ինֆորմացիան ,վստահ եմ,կարող է շատ-շատերի համար համար օգտակար լինելԴե ինչ, սկսեցինք...
    Առողջ ապրելակերպը - դա նախ և առաջ առողջ սնուննդ է ու ճիշտ սնվելը:
    Արդյունավետի համար կարղ եմ ասել, որ ըստ իմ պատկերացրածի- բոլորն էլ արդյունավետ են, եթե դա անես պլանավորված ձևով ու պարբերականությունը երբևէ չխախտես:
    ցանկացած դեպքում պետք է ունենալ պարապմունքների պլան: դա ցանկալի է գրել բլոկնոտում ու ամեն անգամ ընդգծել կատարվածը:
    պլանը իհարկե ցանկալի է ստանալ ինստրուկտորից, որը հաշվի կառնի տարիքը, քաշը, սեռը, մինչ այդ սպորտային նախապատրաստվածության աստիճանը և այլն: սակայն դա ինքնուրույն էլ կարելի է անել: հիմա լիքը գրականություն կա էտ թեմաներով:
    սկզբի համար պետա է շատ լավ հասկանալ, թե ինչ ես ուզում ստանալ այդ պարապմունքներից, ու ըստ այդմ էլ պլանավորել պարապմունքները: եթե ընդհանուր զարգացվածության համար է, ապա խորհուրդ կտամ այդ պարապմունքները բաժանել երկու մասի - այսպես կոչված կարդիո և ուժային:
    կարդիոն դա վազքի, քայլքի, հեծանիվ, նավ քշելու ու դրանց տրենաժոռային վարիանտենրն են: եթե կան տրենաժոռներ, ապա գերադասելի է օգտագործել դրանք:
    ուժայինը ավելի բարդ է, այն առումով որ անպայիման պետք է պլանավորել թե ինչ ես անելու, որ մկնների վրա ես աշխատելու:

    ու եթե ընտրում ես ամենօրյա մարզումները /կարող են տևել 1 - 2 ժամ/ գերադասելի է շաբաթը գոնե 3 անգամ այցելել լողավազան: դա որոշակի ռելաքսանտ ու նաև կարգավորիչ է մկաննների համար:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    missarmogirl (28.07.2011)

  8. #6
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի տարի կլինի՝ շաբաթը 3-4 անգամ ֆիտնեսի եմ գնում, մոտավորապես՝ օրը մեջ։ Կարդիո եմ անում ու "power training"։ Առաջ էլ էի գնում, բայց էսքան հաճախ չէ։ Ձեռքի հետ էլ լողալու եմ գնում, հատկապես լավ եղանակին՝ դրսերում։
    Ինձ ֆիզիկապես դեռ երբևէ էսքան լավ չեմ զգացել, ոնց որ վերջին տարում։ Չգիտեմ՝ սրա հետ է կապված, թե չէ, բայց էս ընթացքում ոչ մի անգամ չեմ հիվանդացել, անգամ՝ թեթև մրսածություն։
    Ֆիզիկական ինքնազգացողությունից բացի, մարզվելուց հետո հոգեպես էլ եմ ինձ շատ լավ զգում, տրամադրությունս կտրուկ բարձրանում է, ու ինչ-որ էյֆորիկ վիճակի մեջ եմ ընկնում՝ չպատճառաբանված կատարյալ երջանկություն։
    Երևի արդեն «կախվածության» պես բան է․ երկու-երեք օրից ավել չեմ դիմանում առանց մարզվելու․ միանգամից ազդում է ինքնազգացողությանս վրա։

  9. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Progart (22.03.2019), Thom (23.03.2019), Բարեկամ (22.03.2019), Տրիբուն (22.03.2019)

  10. #7
    Մշտական անդամ Progart-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.05.2016
    Գրառումներ
    301
    Mentioned
    16 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    մի ամիս ա ակտիւ մարզւում եմ։
    մեռած եմ թաղած չեմ

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ծլնգ (22.03.2019)

  12. #8
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    26.12.2018
    Գրառումներ
    236
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հեսա 3 ամիս կլինի, որ գնում եմ ֆիտնեսի։ Շաբաթը 3 անգամ, օրը մեջ գրաֆիկով։ Առանց մարզչի ու այլ մարդկանց օգնության, հիմնականում Յութուբից ինչ-որ ծրագրեր ու սննդակարգեր վերցնելով։
    Ավելի շատ կենտրոնացած եմ Power training-ի վրա, բայց երբ հասցնում եմ անում եմ նաև Cardio: Երևի շաբաթվա մնացած օրերին էլ կսկսեմ վազել հենց եղանակները մի քիչ նորմալացավ։
    Առաջին մի երկու շաբաթը շատ դժվար էր, Progart-ի օրին էի, մի երկու անգամ էլ վատացել եմ, առաջին օրը ընդհանրապես ուշքս էր գնացել Հետո օրգանիզմը սկսում ա հարմարվել գրաֆիկին ու ըտեղ սկսում ա ամենահավեսը։ Ոնց Ivy-ն նշեց, ինձ թե ֆիզիկապես, թե հոգեպես էսքան լավ չեմ զգացել ամբողջ կյանքումս։ Ֆիզիկականի պահը դե հասկանալի ա, օրգանիզմը գնալով ֆորմայի գալիս, իսկ հոգեբանականի պահը համ զարմանալու ա, համ էլ շատ կարևոր։ Ահավոր մեծացնում ա մարդու վստահությունը ու մի շարք այլ գործոններով էլի շատ շատ օգուտ ա։ Իմ մոտ էլ, ամեն պարապմունքից հետո բարձր տրամադրությունը ապահովված ա․ մի քանի անգամ ինձ բռնացրել եմ փողոցում երգել-պարելով քայլելու վրա Ու հա, ես էլ արդեն ահավոր կախվածություն ունեմ։ Էտ տրամադրության բարձրանալը պատահական չի, օրգանիզմում ինչ-որ պրոցեսսներ են գնում, որոնք կախվածություն են առաջացնում։ Հիմնականում կիրակի օրը արդեն չես դիմանում, ուզում ես սաղ թողես ու գնաս զալ էտ զգացողության հետևից։ Շատ կարևոր ա նաև զուգահեռ առողջ սնունդ օգտագործելը։ Հիմնականում սպիտակուցներով ու ածխաջրերով սնունդ․ ընդհանրապես վերացնում ենք քաղցրեղենը, քաղցրի միակ աղբյուր ա մնում մրգեղենը։ Դե ու ուտում ենք մենակ բնական բաներ, մանրանալու կարիք չկա։ Ի դեպ, էս դեպքում օրգանիզմը մի քանի ամսից ինքն ա արդեն զզվում օրինակ մի կտոր խմորեղենից։
    Դե, մարմնիդ վրա էլ սեփական փոփոխությունները գլխավոր նպատակն են, ու արդեն քիչ քիչ էտ էլ ա գալիս

    Էնպես որ, բոլորին խորհուրդ եմ տալիս սկսել կանոնավոր հաճախել անկախ սեռից ու տարիքից, իսկ արդեն սկսած մարդիկ՝ չթողնեն ոչ մի դեպքում։

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (23.03.2019), ivy (23.03.2019)

  14. #9
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,981
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուրեմն երևի մի 2-3 ամիս առաջ աբոնիմենտ վերցրեցի։ Սկսեցի օրը մեջ առավոտյան գնալ։ Մարզիչի հետ, հիմնականում նենց թեթև power ու cardio էինք անում։ Երևի տենց մի 10 պարապունք հետո թողեցի։ Իրականում չեմ հասկնում/պատկերացնում, ոնց ա հնարավոր առավոտյան պարապունքից հետո գնալ աշխատանքի ու պրոդուկտիվ լինել։ Ասենք էդ մոտ մի ամիսը, լրիվ բանջարեղեն էի ինձ զգում։ Հետո մի տեսակ ինձ մեղավոր էի զգում։ Ոնց որ առավոտ լիքը էներգիաով արթանանում էի, փոխանակ գործ անեի, գնում էի անիմաստ ինչ որ շարժումներ անում։ Ամեն դեպքում, ոչ մի ձև դուրս չեկավ ակումբում պարապելը։

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Յոհաննես (23.03.2019)

  16. #10
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուրեմն երևի մի 2-3 ամիս առաջ աբոնիմենտ վերցրեցի։ Սկսեցի օրը մեջ առավոտյան գնալ։ Մարզիչի հետ, հիմնականում նենց թեթև power ու cardio էինք անում։ Երևի տենց մի 10 պարապունք հետո թողեցի։ Իրականում չեմ հասկնում/պատկերացնում, ոնց ա հնարավոր առավոտյան պարապունքից հետո գնալ աշխատանքի ու պրոդուկտիվ լինել։ Ասենք էդ մոտ մի ամիսը, լրիվ բանջարեղեն էի ինձ զգում։ Հետո մի տեսակ ինձ մեղավոր էի զգում։ Ոնց որ առավոտ լիքը էներգիաով արթանանում էի, փոխանակ գործ անեի, գնում էի անիմաստ ինչ որ շարժումներ անում։ Ամեն դեպքում, ոչ մի ձև դուրս չեկավ ակումբում պարապելը։
    Առավոտները զալ գնալը ամենասխալ բանն ա։ Երեկոյան գնա, 8-ից հետո։ Լաաաավ բեզարած գալիս ես տուն, մի բան ես ուտում ու քնում ես։

  17. #11
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Առավոտները զալ գնալը ամենասխալ բանն ա։ Երեկոյան գնա, 8-ից հետո։ Լաաաավ բեզարած գալիս ես տուն, մի բան ես ուտում ու քնում ես։
    Կամ կեսօրվա ընդմիջմանը․․․ նախորդ գործիս կեսօրին գնում էի լողավազան մի 40 րոպեի չափ կպած լողում, հետո գալիս մի միրգ ուտում ու նորից կպած գործի՝ լազաթ էր։ Իրիկուններն էլ գործից հետո անմիջապես ջիմ ու տուն՝ ուտելու։ Էս գործիս հետ մի քիչ դժվար ա համատեղելը, բայց էլի պիտի փորձեմ կեսօրին անջատվեմ գնամ լողավազան։ Իսկ ջիմը, հա 8-ից հետո ա մնում․․․ բայց առանց հետո ուտելու․․․ մաքս մի հատ միրգ, թե չէ ոչ մի քնել էլ չի լինի ջիմից ու ուտելուց հետո, նաֆիգ։

    Իսկ առավոտյան կամ թեթև վազք՝ ցնցուղ՝ գործի, կամ հեծանիվով գործի․․․ երկուսն էլ զիլ են։

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (23.03.2019), Progart (23.03.2019), Thom (23.03.2019)

  19. #12
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես անկեղծ ֆիթնեսի գնալու իմաստը չեմ հասկանում։ Էստեղ առաջին երկուսուկես տարին աբոնեմենտ ունեի, յոգայի ու զանազան սարքերի վրա պարապմունքների էի գնում։ Հետո զահլես գնաց, հրաժարվեցի աբոնեմենտից։ Ասենք իմաստը էլի, որ պիտի հասարակական տրանսպորտ նստես կամ ավտո քշես, հասնես ֆիթնեսի, որ մի քիչ վարժություն անես, գնաս տուն։ Էն ա ճամփի վրա ծախսած ժամանակը կծախսես ավելի հետաքրքիր վարժությունների վրա։ Դրա համար ամեն տեսակի անդամակցություններից հրաժարվել եմ ու մենակ յոգայի դասերի եմ գնում երեք տարբեր տեղերում, երեքն էլ տնիցս տասը րոպեի քայլելու հեռավորության վրա ու յոգայի կենտրոններում, որտեղ ինստրուկտորները մասնագիտացված ուսուցիչներ են ու խորությամբ տիրապետում են մարմնի անատոմիային ու ֆիզիոլոգիային ու անհատական առանձնահատկություններին։ Հետն էլ շաբաթը մեկ կամ երկու շաբաթը մեկ լողավազան եմ գնում ու իմ հավեսին լողում։ Դե էլ չասեմ, որ հասարակական տրանսպորտից գրեթե չեմ օգտվում. ամեն տեղ կա՛մ ոտքով, կա՛մ հեծանիվով եմ գնում։ Հա՛, ոտքով շրջելը նոր եմ սկսել, որովհետև զգում եմ, որ դրանից ավելի եմ առույգանում, քան հեծանիվից։ Առավոտները մի կես ժամ քայլելուց լավ բան չկա։ Ո՛չ յոգան, ո՛չ լողը, ո՛չ էլ վախտին ֆիթնեսը տենց չեն առույգացնում ու ուղեղս աշխատացնում, ոնց որ էդ կես ժամ քայլելը (ու էդ կես ժամ քայլելն էլ աննպատակ չի, տնից գործի ճամփան ա)։

  20. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Katka (24.03.2019), Progart (23.03.2019), Աթեիստ (24.03.2019), Արամ (23.03.2019)

  21. #13
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    26.12.2018
    Գրառումներ
    236
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես անկեղծ ֆիթնեսի գնալու իմաստը չեմ հասկանում։ Էստեղ առաջին երկուսուկես տարին աբոնեմենտ ունեի, յոգայի ու զանազան սարքերի վրա պարապմունքների էի գնում։ Հետո զահլես գնաց, հրաժարվեցի աբոնեմենտից։ Ասենք իմաստը էլի, որ պիտի հասարակական տրանսպորտ նստես կամ ավտո քշես, հասնես ֆիթնեսի, որ մի քիչ վարժություն անես, գնաս տուն։ Էն ա ճամփի վրա ծախսած ժամանակը կծախսես ավելի հետաքրքիր վարժությունների վրա։ Դրա համար ամեն տեսակի անդամակցություններից հրաժարվել եմ ու մենակ յոգայի դասերի եմ գնում երեք տարբեր տեղերում, երեքն էլ տնիցս տասը րոպեի քայլելու հեռավորության վրա ու յոգայի կենտրոններում, որտեղ ինստրուկտորները մասնագիտացված ուսուցիչներ են ու խորությամբ տիրապետում են մարմնի անատոմիային ու ֆիզիոլոգիային ու անհատական առանձնահատկություններին։
    Հակադարձեմ։ Ես էլ չեմ հասկանում յոգայի իմաստը, տրանսպորտ նստել հասնելով մինչև դրա վրա ժամանակ ծախսելը։ Իսկ ֆիթնեսում եղած հնարավորությունները ճիշտ օգտագործելուց կոփվում ա օրգանիզմը, լավանում ա սրտի ու թոքերի աշխատանքը, մկանները գալիս են լավ ֆորմայի ու էտ ընդգծվում ա մարդու մարմնի վրա։ Վերանում են ավելորդ ճարպերը ու մարմինը գալիս ա իդեալական տեսքի։ Էլ ի՞նչն ա սենց հնարավորություն տալիս։

    Այ ես ինչը չեմ հասկանում․ էն, որ էնքան են լցվում, որ փքվում դառնում են եսիմինչ։ Տղա, աղջիկ կապ չունի։ Իսկ երբ մարդը չափավոր ու կանոնավոր գնում ա ֆիտնեսի, մենակ ու մենակ պլյուսներ են գալիս դրանից։

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (23.03.2019)

  23. #14
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Thom-ի խոսքերից Նայել գրառումը
    Հակադարձեմ։ Ես էլ չեմ հասկանում յոգայի իմաստը, տրանսպորտ նստել հասնելով մինչև դրա վրա ժամանակ ծախսելը։ Իսկ ֆիթնեսում եղած հնարավորությունները ճիշտ օգտագործելուց կոփվում ա օրգանիզմը, լավանում ա սրտի ու թոքերի աշխատանքը, մկանները գալիս են լավ ֆորմայի ու էտ ընդգծվում ա մարդու մարմնի վրա։ Վերանում են ավելորդ ճարպերը ու մարմինը գալիս ա իդեալական տեսքի։ Էլ ի՞նչն ա սենց հնարավորություն տալիս։

    Այ ես ինչը չեմ հասկանում․ էն, որ էնքան են լցվում, որ փքվում դառնում են եսիմինչ։ Տղա, աղջիկ կապ չունի։ Իսկ երբ մարդը չափավոր ու կանոնավոր գնում ա ֆիտնեսի, մենակ ու մենակ պլյուսներ են գալիս դրանից։
    Յոգայի իմաստը էն ա, որ օրգանիզմը լավանում ա, սրտի ու թոքերի ու մնացած բոլոր օրգաններինն էլ հետը, մկաններն էլ հետը, ու ավելի բնական կառուցվածք ես ձեռք բերում, քան ֆիթնեսում զարգացրած մկանները։ Բայց իհարկե ֆիթնես կենտրոնների յոգան չես համեմատի լավ պատրաստված մասնագետների մոտ յոգայի հետ, որտեղ խիստ անհատական մոտեցում ա ցուցաբերվում ու քո մարմնի բոլոր տեսակի առանձնահատկությունները հաշվի են առնվում։ Ու հա, հազար ժամ տրանսպորտի մեջ ժամանակ ծախսելով յոգայի դասի հասնելը ես էլ չեմ հասկանա, դրա համար եմ ասում՝ տանս մոտիկ տեղեր եմ գնում։ Էլ չասեմ, որ ընթացքում չես քրտնում, հետևաբար դուշի վրա ժամանակ չես ծախսում։ Չես սատկում, հետևաբար կարաս հանգիստ ուր ուզես գնաս դասից հետո, էդ թվում՝ աշխատանքի։ Կանոնավոր յոգայի գնալուց էլ մենակ ու մենակ պլյուսներ են գալիս։ Բայց էլի. նորմալ մասնագետի մոտ։ Իսկ ֆիթնեսների յոգայի դասատուները մեծ մասամբ նորմալ մասնագետ չեն, գալիս, հրահանգներ են տալիս, գնում են։ Ֆիթնեսի մարզիչների մեծ մասն էլ նույն ձևի, ու վնասվածքներն ու զանազան այլ վատ հետևանքները շատերի դեպքում անխուսափելի են։ Էնքան որ մոդա ա, մարդիկ անում են։ Բայց ֆիզիկական ակտիվության հազար ու մի ձև կա, որ կարելի ա ավելի հաճելի, արդյունավետ ու մարմնին հարմար ձևով անել։

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Katka (24.03.2019)

  25. #15
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    մի խորհուրդ՝ ոչ մեկի խորհուրդներին մի լսիր Ինչ էլ ընտրես՝ կախված ոնց ե անում, ինչ հաճախականությամբ, նվիրվածությամբ արդյունք ունենալու ես։ Պետք է նախ հասկանաս՝ ինչ արդյունք ես ուզում ունենալ։ Որևէ սպորտաձև կամ մարզում կամ յոգա ուղղություն ընտրելուց հետո, որ մի օր թողնես, հա քաշդ վերադառնում ա, մի բան էլ ավել հորմոնալ փոփոխություններ են տեղի ունենում․․․ նույնը՝ ծառը խնամում ես, հետո մի օր որոշում ես թողնես՝ կչորանա՞ )))) Քաշի վրա մի ֆիքսվիր, նիհարելու մասին էլ մի մտածիր մարզվելուց, մտածիր ճիշտ ծրագիր ընտրել, իսկ ճիշտը քեզ քո մարմինն ա թելադրելու, էն ինչը դժվար ա ստացվում, դրա վրա էլ աշխատիր Բոլոր տարբերակներում էլ ճիշտ մարզիչ, թրեյներ գտիր սկզբի համար, գլամուր տուֆտա սպորտդահլիճներում անոմալիաները շատ են Ես յոգա անում եմ․ եթե ճիշտ մարդու մոտ գնաս հաստատ ասանաները կօգնեն մարմինդ ճանաչել, կարդիոն ընտիր ա, ֆիթնեում հաճախ մկանների որոշ խմբեր կարճանում են, էն պնդուկ տուտուզ ստանալու դեպքում մասնավորապես Լող, երևի տենց մկան չկա, որ չաշխատի։

  26. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Thom (24.03.2019)

Էջ 1 9-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Բուժաշխատողների խնդիրները և դրանց լուծումները
    Հեղինակ՝ Tig, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 13
    Վերջինը: 05.03.2013, 10:05
  2. НТВ+ full hd 3D ТРК + ФУТБОЛ TRICOLOR Platforma HD JSC sport ПОВЕРХНОСТЬ +
    Հեղինակ՝ holowman, բաժին` Արբանյակային կապ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 27.04.2012, 12:34
  3. Պոչամբարներ եւ դրանց վնասակար ազդեցությունը
    Հեղինակ՝ Claudia Mori, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 13.09.2011, 16:23
  4. Ֆիլմերը և դրանց ազդեցությունը
    Հեղինակ՝ mkofranc, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 24.12.2009, 18:03

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •