Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
Բացի դրանից, մկաններ զարգացնելու հաշվին՝ մեջքի ցավերից եմ ազատվել, որ առաջ հա հետս էին։
Յոգայի մի երկու անգամ գնացի ձմռանը, ինձ դուր չեկավ, իմը չէր, բայց լրիվ կարող եմ հասկանալ մարդկանց, ովքեր նախընտրում են յոգան կամ այլ մարզումներ։
Լող էլ եմ շատ սիրում, բայց լողավազաններ՝ էդքան էլ չէ, թեև մեկ-մեկ գնում եմ։ Ամենասիրելին լճերում լողալն է։ Քիչ մնաց, մի քիչ էլ տաքանա, նորից կընկնեմ իմ սիրելի ջրերը
Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
Տհաճ արտաքինով մկանը ո՞րն ա․․․ մեկի համար տհաճ կարող ա լինել, մեկի համար էլ՝ սիրուն․․․ բացի դրանից, հա, կոնկրետ մկաններ զարգացնելու մարդու կյանքի որակը ահագին կարող է փոխել։ Այվին արդեն ասեց մեջքի մասին, իմ մոտ էլ մի երկու տենց բան կա, որ պիտի հատուկ առանձին վրան աշխատեմ, ու ինչքան էլ տհաճ կողքից չերևա, ինչը էլի ճաշակի հարց ա, իմ կյանքը դրանից հեշտանում ա, իսկ որ երկար ժամանակ չեմ աշխատում՝ տանջալից դառնում։ Յոգայի մասին էլ մենակ մտածելուց արդեն հորանջում եմ։ Ասում են յոգայով զբաղմունքը մոտիվացնող ա ուրիշ տիպի մարզումների համար, բայց դե ինքն իրենով ինձ համար ահագին տաղտկալի ա, չնայած միգուցե որ մի երկու ամիս ինձ տանջեմ զբաղվեմ՝ կընտելանամ, բայց ասենք լողն ու թիավարելու վարժություններն ինձ համար լրիվ յոգայի ֆունկցիաները լրացնում են։
Հա՜, մեջքի մասին լավ հիշացրեցիք։ Իմ մեջքի հերը անիծել եմ հենց էդ ֆիթնես սրահներում, որտև մարզիչները անհատական մոտեցում չցուցաբերելու արդյունքում թույլ էին տալիս ինձ անել վարժություններ, որոնք բոյիս հարմար չէին, ու մեջքի ցավով էի ամեն անգամ տուն գնում։

Ինչ վերաբերում ա յոգային, ապա յոգայի կայֆը հենց էն ա, որ ոչ թե ֆիքսվում ես, թե էս մկանս էսքան մեծացավ, էսքան չմեծացավ, այլ ֆիքսվում ես նպատակների վրա, որ էս ու էն դիրքը ավելի լավ անես, զգում ես, թե ընդհանուր մարմինդ ոնց ա թեթևանում ու ճկուն դառնում, շարժումներդ էլ ավելի սահուն։ Ավելին՝ նաև ճանաչում ես մարմինդ ու հասկանում, որ որոշ դիրքեր պետք էլ չեն, որ կարողանաս անել, որովհետև քո անատոմիան դա երբեք թույլ չի տա։ Մի խոսքով, յոգան աշխատում ա ոչ թե գեղեցկության կամ մարզվածության մի ստանդարտի հասնելու ուղղությամբ, որը ոչ բոլորի վրա ա կիրառելի, այլ անհատական քո սեփական մարմնի լավագույն վերսիան ստանալու, ինչը, կարծում եմ, ավելի հետաքրքիր պրոցես ա ու հեչ ձանձրալի չի։