Չկա֊չկա, սպասեք բան պատմեմ իմ յոգայի արկածներից։
Ուրեմն արդեն վեց տարի ա, ինչ յոգայով եմ զբաղվում, ընդ որում՝ տարբեր ուղղություններով եմ զբաղվել. աշթանգա (թե՛ ամենատրադիցիոնալ, թե՛ ավելի արևմտականացված power կամ flow yoga տիպերով), հաթհա, Այենգար, յին և այլն։ Յոգայով զբաղվել եմ հինգ տարբեր երկրների վեց տարբեր քաղաքներում ու ամենատարբեր տեսակի կենտրոններում. մեծ ու փոքր ֆիթնես կենտրոններից սկսած, թանգարաններով, այգիներով ու բուն յոգա կենտրոններով վերջացրած։ Եղել են հրաշալի դասեր, եղել են ձանձրալի դասեր։ Եղել են լավ ուսուցիչներ, եղել են սկսնակներ։ Եղել են յանը տարած վեգաններ, որ գլխիս ապուշ֊ապուշ քարոզներ են կարդացել դասից հետո ջուր չխմելու մասին, եղել են ֆիթնես մարզիչների տիպի, որ իրենց ֆիթնես բառապաշարով յոգայի դաս են վարել։ Մի խոսքով, ինչ ասես չեմ տեսել, բայց Ադամի նկարագրածին դեռ չեմ հանդիպել
Կամ ավելի ճիշտ դրան ամենամոտ դեպքը մենակ մի անգամ ա էղել։ Ոնց որ արդեն նշեցի, երեք տարբեր կենտրոններում եմ գնում յոգայի, բայց երրորդից հրաժարվելու եմ հենց քարտս լրանա։ Ու էս երրորդի մասին ա, որ ուզում եմ պատմեմ։ Էս տեղը ուրեմն ինքը իրանով յոգա կենտրոն ա, բայց մի քիչ ֆիթնեսացված ա։ Ֆիթնեսի քրտնահոտն ու կեղտոտ օդը չկա, լրիվ յոգայի կենտրոնի նման ա, որ պիտի բոբիկ ման գաս տարածքում, բայց հեծանիվներ֊բաներ էլ ունեն։ Բնական ա, դրանք ինձ չեն հետաքրքրում, ես մենակ յոգայի դասերին եմ գնում, որոնք, ի դեպ, շատ դժվար ա բռնացնելը՝ կապված իմ խառը գրաֆիկի հետ։ Ուրեմն մի գեղեցիկ օր հայտնաբերում եմ, որ ուրբաթ օրվա վերջին էսպես կոչված կունդալինի յոգայի դաս կա։ Կարդում եմ բնութագիրը. ֆլոու, էլ շատ չեմ խորանում, թե ինչ ա կունդալինի յոգան, գնում եմ դասի։
Ուրեմն էս դասատուն սկսում ա դասը չակրաների մասին տասնհինգ րոպեանոց լեկցիայով ու էն մասին, որ առաջին չակրան ժառանգում ենք մամայից, ու եթե աշխատենք մեր առաջին չակրայի վրա, մեր մամայի առաջին չակրան էլ կլավանա, եթե դուստր ունենք, իրանն էլ։ Հետո անցնում ենք վարժություններին։ Սրա ի՞նչն ա ֆլոու։ Նույն շարժումը մի տասնհինգ֊քսան րոպե անում ենք, ընդ որում՝ բավական թեթև, շատ քիչ մկաններ գործածող շարժում ա։ Ձանձրույթից մեռնում եմ ու անհամբեր սպասում, թե երբ ա վերջանալու։ Վերջում էլ ծալապատիկ նստացնում ա մեզ ու ասում ա, որ մանթրա ենք ասելու, որ մեր ֆինանսական ապահովությունը լավանա։ Ու տենց մի ամբողջ սենյակ երեսուն հոգի նստած ափերը մեկ վերև, մեկ ներքև անելով գոռում են «հառ, հառ, հառ»։ Հազիվ եմ ինձ զսպում, որ դուրս չգամ։ Լրիվ «Էս ու՞ր եմ ընկել» վիճակն էր։ Էդ էլ հերիք չի, վերջում էլ ինչ֊որ երգ միացրեց անգլերեն, ստիպեց, որ հետը երգենք, նոր ճամփեց տներով։ Տենց տրավմատիզացված էկա տուն։ Չգիտեմ՝ մամայիս առաջին չակրան լավացավ, թե չէ, բայց
կունդալինի յոգայի էլ կյանքում չեմ գնալու
Էջանիշներ