Այ դամբուլ, մեր տանձ ու խնձորի մեջ խառնվելուց մի հատ ամբողջ նախադասությունը կարդա, նոր «ամբողջ ուժով իրականությունից զերծ ա» ջեմ եփի ստեղ։
ես ասել էի.
Այսինքն իր տաղտկությամբ յոգան ինձ մոտիվացնող չի, ու ինձ լողն ու թիավարելը լրիվ մոտիվացնում են այլ մարզանքների։ Իսկ յոգայի սենց նենցն ու շնչառությունը-բլա-բլա... քուանշ! Ահագին յոգայով լուրջ զբաղվողներ գիտեմ, որ մի պուճուր թեթև վազքից շնչակտուր են լինում, էլ չասած կարգին լողից... նենց որ միմիայն յոգայով զբաղվելը (առանց հավելյալ մարզանքների ու ակտիվությունների) ահագին ափլիֆթինգ ա, բայց սրտանոթային ու թոքային առողջության համար շաաաաաատ ավելի քիչ օգտակար քան լողն ու այլ բնական կարդիոն։ Հա, ու որ կասկած չլինի. ես ոչ մի ձևով յոգային չեմ կպնում ու անուն չեմ դնում, նույնիսկ հակառակը, նախանձում եմ այն մարդկանց, որ դիմանում են յոգայի գնալուն, քանի որ այդքան քիփ շորերով բարեմասնություններ են տեսնում ռեգուլյար
բայդ դե բոլորի համար չի էլի, ոնցոր լողը բոլորի համար չի, ասենք, կամ այլ մրգերը։
Ճիշտն ասած ժեշտի վրա մարզվելը ինձ էլ շատ չի ձգում, բայց մի քանի տարի առաջ կես տարի տևող եռամարտի խմբակի որոշեցի գրվեմ։ Լողն ու վազքը բնական պայմաններում էին, բայց խմբակային հեծանվաերթ կազմակերպելը բնական պայմաններում մի քիչ դժվար ա, դրա համար spinning դասերով էր լրացվում դա... մաման ծաղկաման, որ հեծանվից հեռու մարդ չեմ էլի, ու եռամարտով դրանից առաջ ու հետո էլ եմ զբաղվել, բայց կոնկրետ էդ մի spinning խմբակի նման intense մարզվելու փորձ երբեք էլ չեմ ունեցել. լրիվ փոխեց ժեշտի նկատմամբ վերաբերմունքս։ Դե իսկ ասենք եթե թիավարելու էնթուզիաստ ես ու կլիմայական կամ աշխարհագրական պատճառներով չես կարողանում բնական պայմաններում թիավարել, ապա ժեշտն ա մնում։ Դե նույնն էլ մնացած ամեն ինչը... ու հետո, նորից, ջիմը ոչ միայն ժեշտ ա, այլ նաև մոտիվացնող մթնոլորտ` սոցիալիզացիայի տեսակ, ասենք նույն ձև ոնցոր մարդիկ յոգայի էլ կարան գնան uplifiting մթոնոլորտի համար։
Էջանիշներ