User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 14 համարի արդյունքները՝ ընդհանուր 14 հատից

Թեմա: Վարդանանց պատերազմը

  1. #1
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    1,991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Վարդանանց պատերազմը

    Ողջույն բոլորին

    Ինձ այս քայլին ստիպեց դիմել Լիոնի հետ բանավեճը: Թեման շատ կարևոր է, յուրաքանչյուր հային սրտամոտ, այդ պատճառով վեպը գրելիս, որն այս պահին անավարտ է, կուզենայի լսել հայ ընթերցողի կարծիքը:

    Այն գլուխը որ տեղադրում եմ դեռ ենթակա է փոփոխման, որակավորման և սրբագրման, այդ պատճառով խնդրում եմ չափազանց խիստ մի եղեք:

    Ակնկալում եմ լսել միայն անկեղծ կարծիքներ:
    Բարի ընթերցանություն բոլորին

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (19.07.2011), Անի Ներկարար (20.07.2011), Արէա (19.07.2011)

  3. #2
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    1,991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թաղում Զրադաշտի օրենքներով

    Երեք օր անց նույն սենյակում ևս մեկ հանդիպում կայացավ: Ադուր Վշնասպից ու Որմիզդ Պապակից բացի այս-տեղ ներկա էր խճճված մազերով ու փարթամ մորուքով հիսունհինգամյա մի այր: Կապտավուն հանդուգն աչքեր ու-ներ և հսկա կեռ քիթ, որոնք նրա մազմզոտ ու գունատ դեմքին անբնական և վանող արտահայտություն էին տալիս: Թիկնեղ էր ու բարձրահասակ: Ոչ հաստ հագուստի տակից երևում էին նրա զորեղ մկանները, որոնք նույնիսկ ամենա-թույլ շարժումից պրկվում էին ու դրանով ցույց տալիս, որ եթե գերբնական ուժի տեր չէ, ամենաթույլերից էլ չէ: Սա-կայն հարբեցողի շաղված հայացքը մատնում էր, որ այդ դյուցազնակերպ հսկան գինու մեջ է լուծել է իր զարզանդելի ուժը և չնայած արտաքին կաղապարի տեսքը դեռևս մնուն է վայելուչ, հիմքը հիմնավորապես սասանված է:

    Անունն էր նրա Շավասպ Արծրունի: Պաշտոնապես նա Ահուրա Մաազդաի տաճարի հյուրն էր և Տիզբոն էր այցե-լել մազդեական կրոնի նրբություններն ուսումնասիրելու: Արտաքնապես էլ ամեն բան այդ վարկածի օգտին էր վկա-յում:

    Ադուր Վշնասպն ու Որմիզդ Պապակը ձյունաճերմակ կրոնական զգեստներ էին հագել, որոնք իրենց մեջ ներա-ռում էին անբասիր սեդրեն և հրաշագործ կոշտին: Մազդեական տաճարի մոգերը բարեպաշտ տեսք ունեին և նայե-լով նրանց աշխարհից անէացած հայացքներին, դժվար կլիներ կռահել, թե ինչ անսանձ կրքեր են փոթորկվում նրանց անհագ հոգիներում: Սենյակի ամենաակնառու մասում վառվում էր անմար կրակը: Մեծ Մոգպետի ոտքերի մոտ մռլտում էր Վիշ Հաուրվա շունը: Պետք է նշել, որ սրբազան կենդանին քիչ մնաց տապալեր կրոնական հանդիպումը և բավական անհարմար դրության մեջ դրեց հյուրընկալ տանտերերին: Նախկինում ոչ մի անգամ նման բան չէր եղել: Տեսնելով Շավասպ Արծրունուն Վիշ Հաուրվան անշարժացրեց հայացքը: Մոգերն անհանգստացան, սակայն աշխա-տեցին այլ բանի վրա սևեռել հյուրի ուշադրությունը: Ինչպես և իր անձի դեմ ուղղված յուրաքանչյուր աննշան ելույթ, Շավասպ Արծրունին անմիջապես նկատեց կենդանու տարօրինակ պահվածքը, սակայն մասամբ, որովհետև չգիտեր ինչպես վարվել, և ամենագլխավորը, իր ազնվական արժանապատվությունը գետնով չտալու մոլուցքից հարկադրված, նույնպես չտեսնելու տվեց: Իսկ ահա Վիշ Հաուրվան լիովին ակկեղծ էր իր գործողությունների մեջ: Հսկա սև շուն էր դա, որը ամբողջ մարմնով ձգվեց, ցույց տվեց զորեղ ժանիքները և, նույնիսկ առանց նախնական գռմռոց արձակելու, հարձակվեց պատվարժան հյուրի վրա: Քանի որ այլևս անհնար էր չտեսնելու տալ, Շավասպ Արծրունին խուճապահար սեղանի վրա թռավ ու քիչ մնաց հանգցներ Ահուրա Մազդային խորհրդանշող կրակը, որը պաշտոնապես ՙանմար՚ էր: Ադուր Վշնասպն ու, հատկապես Որմիզդ Պապակը, եռանդուն միջամտեցին և մեծ ջան-քերի գնով կարգի հրավիրեցին սրբազան կենդանուն: Դա առնվազն աններելի էր:

    Գոնե Ադուր Վշնասպը չպետք է մոռանար, թե ինչ զարմանահրաշ շնորհքի է տիրապետում Վիշ Հաուրվան: Սակայն ոչ Մեծ Մոգպետը, ոչ էլ նրա օգ-նականը, չմտաբերեցին սրբազան շան դևեր հայտնաբերելու և նրանց վռնդելու ունակության մասին: Իսկ թե ինչու իր գործը կիսատ թողեց պարտաճանաչ Վիշ Հաուրվան ու տաճարից չվռնդեց դևին, երբ արդեն հայտնագործել էր, վի-ճելի է: Հավանաբար կորցրել էր իր ընդունակությունների մի մասը, քանզի Վիշ Հաուրվա լինելով պարտավոր էր Ա-հուրա Մաազդայի տունը պահպանել դրսից, սակայն վաղուց ի վեր տաճարի պատերից ներս էր տեղափոխել ծառա-յությունը:

    Աշխարհում կատարվող հսկայական փոփոխությունները, քարտեզի վերաձևումներն ու ժողովուրդների ճակա-տագրերը հաճախ են կապված եղել աննշան երևույթներից: Վիշ Հաուրվա շան ծառայողական թերացումը այս անգամ պատճառ դարձավ մի արյունահեղ պատերազմի, որն ընդհանուր առմամբ երեսունհինգ տարուց էլ ավելի տևեց և հարյուր հազարից ավելի մարդկային կյանքեր խլեց:

    Աննշան միջադեպը սպառվելուց հետո ամեն բան կարծես տեղը ընկավ: Ադուր Վշնասպը սիրալիր էր, Որմիզդ Պապակը զուսպ, Շավասպ Արծրունին արժանապատիվ: Ամբողջապես օգտագործելով պարսկերեն լեզվի առանձնա-հատկությունները, իսկ դրա զորությունն ամենից առաջ արտահայտվում էր հմայիչ երգեցիկության, դիվանագիտա-կան հանդիսավորության և կեղծավորագույնը լինելու մեջ, Մեծ Մոգպետը արագորեն շահեց Շավասպ Արծրունու հա-մակրանքը: Մի քանի ժամ խոսում էին աննշան բաների մասին: Զրադաշտի մոգերը դեմքի սիրալիր արտահայտու-թյամբ լսում էին:

    Տեղ տեղ նրանց հետաքրքրությունը թույլ զարմանքի էր փոխակերպվում, որոշ դեպքերում անկեղծ զմայլանքի: Ամեն դեպքում նրանց վերին աստիճանի հաճելի էր լսել մի մարդու, ով ըստ ազգային պատկանելիու-թյան իրենց եղբայրն էր: Յուրաքանչյուր բան, ինչ առհասարակ վերաբերում էր հայերին ու Հայաստանին, չէր կարող անտարբեր թողներ Պարսկաստանի գլխավոր հոգևորականին: Իսկ ինչ կարծիքի էր պատվարժան հյուրն այն մասին, որ զրադաշտությունն ու քրիստոնեությունը որոշակի նմանություն ունեն, այս երկու կրոնները ուսումնասիրող գիտնա-կանի լրջությամբ հետաքրքրվեց Մեծ Մոգպետը: Շավասպ Արծրունու աչքերի մեջ չար կրակ առկայծեց, որն անհե-տացավ նույքան արագ, որքան հայտնվել էր: Ժամանակից շուտ խաղաքարտերը բացելը նրա ծրագրերի մեջ չէր մտնում: Հայտնի բան էր, թե ինչ նպատակի համար է կազմակերպված այս հանդիպումը, սակայն պատվարժան Շա-վասպը մինչ իր կողմից կոնկրետ առաջարկ անելը կցանկանար ավելի մեծ շահագրգռվածություն տեսնել, ինչպես նաև ակնարկ` կարո±ղ է լրջորեն հույս դնել Զրադաշտի Տաճարի վրա: Արդյո±ք այնքան ուժ և հեղինակություն ունի այն շահինշահ Հազկերտի մոտ, որպեսզի կարողանա նպաստել իրեն` Շավասպ Արծրունուն, Հայաստանի գահ բարձրանալ: Ուստի մշուշոտ պատասխան տվեց:

    - Հայերն ու պարսիկները եղբայրներ են ու դրանով ամեն բան ասված է,- ասաց նա ու կեղծավոր ժպտաց:

    Մեծ Մոգպետը նույնպես սիրալիր ժպտաց ու շոյեց Վիշ Հաուրվայի գլուխը: Մի քանի վայրկյան լռություն տիրեց, որի ընթացքում ներկաները զմայլվեցին ՙանմար կրակի՚ ճարճատյունով: Վերջապես խոսեց Որմիզդ Պապակը:

    - Պարսիկներն ու հայերն անշուշտ եղբայրներ են ու հավիտյանս եղբայրներ կլինեն: Սակայն ներկայումս նրանց միջև սեպ է խրված քրիստոնեական վարդապետության տեսքով: Պարսիկ ժողովուրդը շարունակում է հայրերի հա-վատքը դավանել, մինչդեռ հայերին ստիպողաբար նոր կրոն պարտադրեցին:

    Շավասպ Արծրունին հոնքերը վեր բարձրացրեց, ձեռքերը կողքերը տարածեց ու պատասխանեց:

    - Հայաստանում կրոնափոխությունը հարյուր հիսուն տարի առաջ է եղել ու հնարավոր չէ պարզել, թե ինչ կրոն են դավանել մեր նախնիները: Տիզբոն գալուս և Ահուրա Մաազդայի տաճարում հյուրընկալվելուս նպատակը դա է:

    Շավասպ Արծրունին հարգալից խոնարհվեց մոգերին: Ադուր Վշնասպն ու Որմիզդ Պապակը նույնպիսի խոնար-հումով պատասխանեցին պատվարժան հյուրին:

    - Իմաստագույն է որոշումդ: Բարեպաշտություն է հոսում քո շուրթերից: - զսպված հիացմունքով ասաց Ադուր Վշնասպը:

    - Շավասպ Արծրունին իրոք բարեպաշտ մարդ է: Գուցե ամենաբարեպաշտ մարդը Հայաստանում: - իր տիրոջը լրացրեց Որմիզդ Պապակը: - Տիզբոն գալու ճանապարհին մահացել է նրա որդիներից մեկը, բայց այդ ողբերգալի մի-ջադեպը չի խանգարել, որպեսզի ավարտի հասցնի իր ուխտագնացությունը:

    - Ինչեր եմ լսում…. Որպեսզի կամք, որպեսզի արիություն: Հիրավի բարեպաշտ և սուրբ մարդ… - Չնայած արդեն Որմիզդ Պապակից նախօրոք տեղեկացված էր, Մեծ Մոգպետի դեմքը սրտակեղեք և ցավակցալի արտահայտություն ստացավ:

    Հիշելով կորցրած որդուն Շավասպ Արծրունին թույլ և տառապալից տնքաց: Երկու օր առաջ էր մահկանացուն կնքել ու դեռ նույնիսկ հողին չէր հանձնվել: Սակայն կարճ տևեց այդ: Շավասպ Արծրունին տիրապետեց իրեն և ջա-նաց արագորեն ուրիշ հարթություն տեղափոխել խոսակցությունը:

    - Մեր հայրերը երկրպագել են Արամազդին ու Վահագնին, Անահիտին ու Աստղիկին, Տիրին ու Միհրին: Սա կար-ծես այն չէ, ինչ իր մեջ ներառում է մազդեական վարդապետությունը:

    Որմիզդ Պապակի դեմքին ոչ մի մկան չշարժվեց, մինչդեռ Ադուր Վշնասպը ներողամտորեն ժպտաց: Ակնհայտ էր, որ պատվարժան հյուրը ոչ մի բան չի հասկանում աստվածային գործերից:

    - Արամազդը արարիչ աստծո հայկական արտասանությունն է: Մյուսները Ահուրա Մաազդայի օգնականներն են, ինչպես և յոթ ամշասպանդները: Եղբայրական Հայաստանում, ասենք մեզ մոտ Պարսկաստանում էլ, աստվածային կրոնն ի վերջո կռապաշտության է վերածվել և միայն Մազդեական Տաճարում է այն պահպանվել իր սկզբնական մաքրությամբ: Զրադաշտ Մարգարեն ավետում է, որ աստված մեկն է: Ահուրա Մաազդան է, որ արարել է աշխարհը և դեռ աշխարհի արարումից շատ առաջ մաքառել է չար ուժերի հետ:

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (19.07.2011), Արէա (19.07.2011)

  5. #3
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    1,991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թաղում Զրադաշտի օրենքներով

    Երեք օր անց նույն սենյակում ևս մեկ հանդիպում կայացավ: Ադուր Վշնասպից ու Որմիզդ Պապակից բացի այս-տեղ ներկա էր խճճված մազերով ու փարթամ մորուքով հիսունհինգամյա մի այր: Կապտավուն հանդուգն աչքեր ու-ներ և հսկա կեռ քիթ, որոնք նրա մազմզոտ ու գունատ դեմքին անբնական և վանող արտահայտություն էին տալիս: Թիկնեղ էր ու բարձրահասակ: Ոչ հաստ հագուստի տակից երևում էին նրա զորեղ մկանները, որոնք նույնիսկ ամենա-թույլ շարժումից պրկվում էին ու դրանով ցույց տալիս, որ եթե գերբնական ուժի տեր չէ, ամենաթույլերից էլ չէ: Սա-կայն հարբեցողի շաղված հայացքը մատնում էր, որ այդ դյուցազնակերպ հսկան գինու մեջ է լուծել է իր զարզանդելի ուժը և չնայած արտաքին կաղապարի տեսքը դեռևս մնուն է վայելուչ, հիմքը հիմնավորապես սասանված է:

    Անունն էր նրա Շավասպ Արծրունի: Պաշտոնապես նա Ահուրա Մաազդաի տաճարի հյուրն էր և Տիզբոն էր այցե-լել մազդեական կրոնի նրբություններն ուսումնասիրելու: Արտաքնապես էլ ամեն բան այդ վարկածի օգտին էր վկա-յում:

    Ադուր Վշնասպն ու Որմիզդ Պապակը ձյունաճերմակ կրոնական զգեստներ էին հագել, որոնք իրենց մեջ ներա-ռում էին անբասիր սեդրեն և հրաշագործ կոշտին: Մազդեական տաճարի մոգերը բարեպաշտ տեսք ունեին և նայե-լով նրանց աշխարհից անէացած հայացքներին, դժվար կլիներ կռահել, թե ինչ անսանձ կրքեր են փոթորկվում նրանց անհագ հոգիներում: Սենյակի ամենաակնառու մասում վառվում էր անմար կրակը: Մեծ Մոգպետի ոտքերի մոտ մռլտում էր Վիշ Հաուրվա շունը: Պետք է նշել, որ սրբազան կենդանին քիչ մնաց տապալեր կրոնական հանդիպումը և բավական անհարմար դրության մեջ դրեց հյուրընկալ տանտերերին: Նախկինում ոչ մի անգամ նման բան չէր եղել: Տեսնելով Շավասպ Արծրունուն Վիշ Հաուրվան անշարժացրեց հայացքը: Մոգերն անհանգստացան, սակայն աշխա-տեցին այլ բանի վրա սևեռել հյուրի ուշադրությունը: Ինչպես և իր անձի դեմ ուղղված յուրաքանչյուր աննշան ելույթ, Շավասպ Արծրունին անմիջապես նկատեց կենդանու տարօրինակ պահվածքը, սակայն մասամբ, որովհետև չգիտեր ինչպես վարվել, և ամենագլխավորը, իր ազնվական արժանապատվությունը գետնով չտալու մոլուցքից հարկադրված, նույնպես չտեսնելու տվեց: Իսկ ահա Վիշ Հաուրվան լիովին ակկեղծ էր իր գործողությունների մեջ: Հսկա սև շուն էր դա, որը ամբողջ մարմնով ձգվեց, ցույց տվեց զորեղ ժանիքները և, նույնիսկ առանց նախնական գռմռոց արձակելու, հարձակվեց պատվարժան հյուրի վրա: Քանի որ այլևս անհնար էր չտեսնելու տալ, Շավասպ Արծրունին խուճապահար սեղանի վրա թռավ ու քիչ մնաց հանգցներ Ահուրա Մազդային խորհրդանշող կրակը, որը պաշտոնապես ՙանմար՚ էր: Ադուր Վշնասպն ու, հատկապես Որմիզդ Պապակը, եռանդուն միջամտեցին և մեծ ջան-քերի գնով կարգի հրավիրեցին սրբազան կենդանուն: Դա առնվազն աններելի էր:

    Գոնե Ադուր Վշնասպը չպետք է մոռանար, թե ինչ զարմանահրաշ շնորհքի է տիրապետում Վիշ Հաուրվան: Սակայն ոչ Մեծ Մոգպետը, ոչ էլ նրա օգ-նականը, չմտաբերեցին սրբազան շան դևեր հայտնաբերելու և նրանց վռնդելու ունակության մասին: Իսկ թե ինչու իր գործը կիսատ թողեց պարտաճանաչ Վիշ Հաուրվան ու տաճարից չվռնդեց դևին, երբ արդեն հայտնագործել էր, վի-ճելի է: Հավանաբար կորցրել էր իր ընդունակությունների մի մասը, քանզի Վիշ Հաուրվա լինելով պարտավոր էր Ա-հուրա Մաազդայի տունը պահպանել դրսից, սակայն վաղուց ի վեր տաճարի պատերից ներս էր տեղափոխել ծառա-յությունը:

    Աշխարհում կատարվող հսկայական փոփոխությունները, քարտեզի վերաձևումներն ու ժողովուրդների ճակա-տագրերը հաճախ են կապված եղել աննշան երևույթներից: Վիշ Հաուրվա շան ծառայողական թերացումը այս անգամ պատճառ դարձավ մի արյունահեղ պատերազմի, որն ընդհանուր առմամբ երեսունհինգ տարուց էլ ավելի տևեց և հարյուր հազարից ավելի մարդկային կյանքեր խլեց:

    Աննշան միջադեպը սպառվելուց հետո ամեն բան կարծես տեղը ընկավ: Ադուր Վշնասպը սիրալիր էր, Որմիզդ Պապակը զուսպ, Շավասպ Արծրունին արժանապատիվ: Ամբողջապես օգտագործելով պարսկերեն լեզվի առանձնա-հատկությունները, իսկ դրա զորությունն ամենից առաջ արտահայտվում էր հմայիչ երգեցիկության, դիվանագիտա-կան հանդիսավորության և կեղծավորագույնը լինելու մեջ, Մեծ Մոգպետը արագորեն շահեց Շավասպ Արծրունու հա-մակրանքը: Մի քանի ժամ խոսում էին աննշան բաների մասին: Զրադաշտի մոգերը դեմքի սիրալիր արտահայտու-թյամբ լսում էին:

    Տեղ տեղ նրանց հետաքրքրությունը թույլ զարմանքի էր փոխակերպվում, որոշ դեպքերում անկեղծ զմայլանքի: Ամեն դեպքում նրանց վերին աստիճանի հաճելի էր լսել մի մարդու, ով ըստ ազգային պատկանելիու-թյան իրենց եղբայրն էր: Յուրաքանչյուր բան, ինչ առհասարակ վերաբերում էր հայերին ու Հայաստանին, չէր կարող անտարբեր թողներ Պարսկաստանի գլխավոր հոգևորականին: Իսկ ինչ կարծիքի էր պատվարժան հյուրն այն մասին, որ զրադաշտությունն ու քրիստոնեությունը որոշակի նմանություն ունեն, այս երկու կրոնները ուսումնասիրող գիտնա-կանի լրջությամբ հետաքրքրվեց Մեծ Մոգպետը: Շավասպ Արծրունու աչքերի մեջ չար կրակ առկայծեց, որն անհե-տացավ նույքան արագ, որքան հայտնվել էր: Ժամանակից շուտ խաղաքարտերը բացելը նրա ծրագրերի մեջ չէր մտնում: Հայտնի բան էր, թե ինչ նպատակի համար է կազմակերպված այս հանդիպումը, սակայն պատվարժան Շա-վասպը մինչ իր կողմից կոնկրետ առաջարկ անելը կցանկանար ավելի մեծ շահագրգռվածություն տեսնել, ինչպես նաև ակնարկ` կարո±ղ է լրջորեն հույս դնել Զրադաշտի Տաճարի վրա: Արդյո±ք այնքան ուժ և հեղինակություն ունի այն շահինշահ Հազկերտի մոտ, որպեսզի կարողանա նպաստել իրեն` Շավասպ Արծրունուն, Հայաստանի գահ բարձրանալ: Ուստի մշուշոտ պատասխան տվեց:

    - Հայերն ու պարսիկները եղբայրներ են ու դրանով ամեն բան ասված է,- ասաց նա ու կեղծավոր ժպտաց:

    Մեծ Մոգպետը նույնպես սիրալիր ժպտաց ու շոյեց Վիշ Հաուրվայի գլուխը: Մի քանի վայրկյան լռություն տիրեց, որի ընթացքում ներկաները զմայլվեցին ՙանմար կրակի՚ ճարճատյունով: Վերջապես խոսեց Որմիզդ Պապակը:

    - Պարսիկներն ու հայերն անշուշտ եղբայրներ են ու հավիտյանս եղբայրներ կլինեն: Սակայն ներկայումս նրանց միջև սեպ է խրված քրիստոնեական վարդապետության տեսքով: Պարսիկ ժողովուրդը շարունակում է հայրերի հա-վատքը դավանել, մինչդեռ հայերին ստիպողաբար նոր կրոն պարտադրեցին:

    Շավասպ Արծրունին հոնքերը վեր բարձրացրեց, ձեռքերը կողքերը տարածեց ու պատասխանեց:

    - Հայաստանում կրոնափոխությունը հարյուր հիսուն տարի առաջ է եղել ու հնարավոր չէ պարզել, թե ինչ կրոն են դավանել մեր նախնիները: Տիզբոն գալուս և Ահուրա Մաազդայի տաճարում հյուրընկալվելուս նպատակը դա է:

    Շավասպ Արծրունին հարգալից խոնարհվեց մոգերին: Ադուր Վշնասպն ու Որմիզդ Պապակը նույնպիսի խոնար-հումով պատասխանեցին պատվարժան հյուրին:

    - Իմաստագույն է որոշումդ: Բարեպաշտություն է հոսում քո շուրթերից: - զսպված հիացմունքով ասաց Ադուր Վշնասպը:

    - Շավասպ Արծրունին իրոք բարեպաշտ մարդ է: Գուցե ամենաբարեպաշտ մարդը Հայաստանում: - իր տիրոջը լրացրեց Որմիզդ Պապակը: - Տիզբոն գալու ճանապարհին մահացել է նրա որդիներից մեկը, բայց այդ ողբերգալի մի-ջադեպը չի խանգարել, որպեսզի ավարտի հասցնի իր ուխտագնացությունը:

    - Ինչեր եմ լսում…. Որպեսզի կամք, որպեսզի արիություն: Հիրավի բարեպաշտ և սուրբ մարդ… - Չնայած արդեն Որմիզդ Պապակից նախօրոք տեղեկացված էր, Մեծ Մոգպետի դեմքը սրտակեղեք և ցավակցալի արտահայտություն ստացավ:

    Հիշելով կորցրած որդուն Շավասպ Արծրունին թույլ և տառապալից տնքաց: Երկու օր առաջ էր մահկանացուն կնքել ու դեռ նույնիսկ հողին չէր հանձնվել: Սակայն կարճ տևեց այդ: Շավասպ Արծրունին տիրապետեց իրեն և ջա-նաց արագորեն ուրիշ հարթություն տեղափոխել խոսակցությունը:

    - Մեր հայրերը երկրպագել են Արամազդին ու Վահագնին, Անահիտին ու Աստղիկին, Տիրին ու Միհրին: Սա կար-ծես այն չէ, ինչ իր մեջ ներառում է մազդեական վարդապետությունը:

    Որմիզդ Պապակի դեմքին ոչ մի մկան չշարժվեց, մինչդեռ Ադուր Վշնասպը ներողամտորեն ժպտաց: Ակնհայտ էր, որ պատվարժան հյուրը ոչ մի բան չի հասկանում աստվածային գործերից:

    - Արամազդը արարիչ աստծո հայկական արտասանությունն է: Մյուսները Ահուրա Մաազդայի օգնականներն են, ինչպես և յոթ ամշասպանդները: Եղբայրական Հայաստանում, ասենք մեզ մոտ Պարսկաստանում էլ, աստվածային կրոնն ի վերջո կռապաշտության է վերածվել և միայն Մազդեական Տաճարում է այն պահպանվել իր սկզբնական մաքրությամբ: Զրադաշտ Մարգարեն ավետում է, որ աստված մեկն է: Ահուրա Մաազդան է, որ արարել է աշխարհը և դեռ աշխարհի արարումից շատ առաջ մաքառել է չար ուժերի հետ:

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (19.07.2011), Անի Ներկարար (20.07.2011)

  7. #4
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    1,991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջապես սկսել էին խոսել կրոնի մասին: Դա այն կամուրջն էր, որ պետք է Շավասպ Արծրունուն տաներ դեպի բաղձալի նպատակ: Սակայն պատվարժան Շավասպը չէր շտապում: Էհ, թող խոսեն ու գովաբանեն իրենց ինչքան սրտները կուզի: Սրանց թերևս կարելի է մի փոքր գրգռել: Շավասպ Արծրունին անկեղծորեն զարմացած հարցրեց:

    - Քիչ առաջ խոսում էինք այն մասին, որ հայերն ու պարսիկները եղբայրներ են և ոչ վաղ անցյալում նույն հա-վատքն են ունեցել: Մինչդեռ ես զարմանքով նկատում եմ, որ հայերի նոր կրոնն ավելի մեծ նմանություն ունի մազ-դեականին, քան նախնիների դավանածը: Հավատացնում եմ, որ քրիստոնյաները կռապաշտության նույնքան եռան-դուն հակառակորդներ են, որքան մազդեականները:

    Մոգերն ունեին պատրաստի պատասխանը և առանձնապես երկար չմտածեցին:

    - Դա հիմնական խնդիրն է, որ գոյություն ունի այս երկու տաճարների միջև,- պատասխանեց Որմիզդ Պապակը,- Քրիստոնյաները, որոնց հավատքը ուղիղ վեց հազար տարով ավելի երիտասարդ է, կրկնօրինակել են մազդեական վարդապետության հիմնական դրույթը, միաստվածության գաղափարը:

    - Հայաստանի քրիստոնյա հայրերի մասին մենք տեղյակ ենք միայն լուրերով,- ավելացրեց Մեծ Մոգպետը,- սա-կայն դատելով Տիզբոնում եղած քրիստոնյաներից կարող եմ վստահաբար ասել, որ չար ու ագահ մարդիկ են:

    - Մեզ մոտ էլ դրանք այդպիսին են,- պատասխանեց Շավասպ Արծրունին այդպես էլ չճշգրտելով հայ քրիստոնյա-ներին նկատի ունի, թե ասորի:

    Հետզհետե ավելի էին մոտենում բուն նյութին: Որմիզդ Պապակը շարունակեց զարգացնել խոսակցությունը:

    - Եվս մեկ հանգամանք, որը բնավ չի խոսում քրիստոնյաների օգտին. Բյուզանդիայում և Հայաստանում հոգևոր հայրերը մեծ կալվածատերեր են և շատ հարուստ մարդիկ: Մինչդեռ Մազդեական Տաճարում առ աստված տանող ճանապարհն է սոսկ հետաքրքրում մոգերին: Ահավասիկ, Զրադաշտի տաճարի առաջին հոգևորականը,- այս ասելով Որմիզդ Պապակը հայացքն ուղղեց դեպի Մեծ Մոգպետը,- ով ոչինչ չունի բացի Ահուրա Մաազդաին անմնացորդ ծա-ռայելու ցանկությունից:

    Որմիզդ Պապակի խոսքերը լավագույն դեպքում կիսով չափ էին համապատասխանում իրականությանը: Ադուր Վշնասպն իրոք մեծ կրոնավոր էր և երբեք չէր թերանում պարտականությունների մեջ: Սակայն Մեծ Մոգպետը Պարս-կաստանի ամենահարուստ մարդկանցից էր: Կլանված չէր իր հարստությամբ և այն բազմապատկելու մոլությամբ չէր տառապում, բայց տիրում էր այդ հարստությանը և բնավ մտադիր չէր հրաժարվել դրանից, որպեսզի ոչ թե սոսկ բա-րեխիղճ, այլ կատարելագույն հոգևորական դառնա:

    Շավասպ Արծրունին հանկարծ սկսեց ձանձրանալ: Կրոնի մասին խոսելը նրա սիրած թեման չէր: Եվ եթե նա պար-զապես թքած ուներ քրիստոնեության վրա, մազդեության վրա թքած ուներ կրկնակի անգամ ավելի: Բարձրաձայն նա ասաց հետևյալը:

    - Զրադաշտական կրոնի հենց այդ առանձնահատկությունն է իմ ուխտագնացության պատճառը: Տեսնելով Պարսկաստանի առաջին հոգևորականին ու անձամբ համոզվելով, որ իմ առաջ սուրբ մարդ է, կցանկանայի մազդեա-կան կրոնի հետևորդ դառնալ, ճանաչել ճշմարիտ հավատքը և գտնել առ աստված տանող միակ ճանապարհը:

    - Այդպիսի հնարավորություն քեզ անշուշտ կտրվի, եղբայր,- պատասխանեց Ադուր Վշնասպը,- սակայն դժվարին է մեր անցնող ուղին: Նույնիսկ Տիզբոնում մենք շրջապատված ենք թշնամիներով, մինչդեռ մազդեականությունը Պարսկաստանի միակ պետական կրոնն է:

    - Դժվարություններն իմ կյանքի մշտական ուղեկիցներն են: Առավել հաճելի կլինի դրանց հաղթահարելը գիտակ-ցելով, որ սուրբ գործի ես ծառայում:

    - Ես մեկ անգամ համոզվում եմ, որ իմ առաջ ականավոր մարդ է կանգնած: - Ադուր Վշնասպը լուրջ դեմքով կա-տարեց այս հայտարարությունը,- արդյո±ք համաձայն կլինես, պատվարժան Շավասպ, ավելի մեծ գործի ծառայել, քան մազդեական կրոնի սովորական հետևորդ դառնալը կլիներ:

    - Եթե միայն աստված ուժ տա,- պատասխանեց ականավոր մարդը:

    Մինչ այս զրուցում էին նստած: Այժմ Մեծ Մոգպետը վեր կացավ և մոտեցավ անմար կրակին: Մի քանի վայրկյան նայելով այդ սուրբ պատկերին և շոշափելով կոշտիի հանգույցները, Ադուր Վշնասպը սկսեց խոսել դանդաղ ու երգե-ցիկ ձայնով:

    - Մազդեական Տաճարը բոլոր հայերին իր եղբայրներն է համարում և կամենում ամենաբարին, ինչ կկամենար Ա-հուրա Մաազդան իր ստեղծած արարածներից ամենաբարձրին:

    Շավասպ Արծրունին լուռ տվեց իր համաձայնությունը:

    - Դարեր շարունակ մենք հեռվից ենք հետևել մեր եղբայրների մոտ կատարվող իրադարձություններին և երբեք չենք միջամտել նրանց ներքին գործերին, չնայած որ մեծ վիշտ ենք ունեցել սրտներումս տեսնելով, թե ինչպես են մեր եղբայրները հետզհետե հեռանում սկզբնական մաքրեմաքուր հավատքից:

    - Հուսանք, որ նրանք երբևէ կվերադառնան միակ ճշմարիտ հավատքին,- պատասխանեց Շավասպ Արծրունին, որպեսզի արագացնի խոսակցության ընթացքը:

    - Հենց դա է մեր նպատակը,- եռանդուն շարժումով ձեռքերն իրար միացնելով բացականչեց Մեծ Մոգպետը: - Քրիստոնեական վարդապետության հիմնական դրույթը միաստվածությունն է: Իսկ երբ մեջտեղից դուրս է գալիս Քրիստոսի անունը, մի թե միևնույն հավատքը չի ստացվում եղբայրակից պարսիկների ու հայերի մոտ:

    - Դա թերևս այդպես է,- մտազբաղ ասաց Շավասպ Արծրունին:

    - Ահուրա Մաազդայի Տաճարը իր գոյության վեց և կես հազարամյակների ընթացքում աստծո խոսք է քարոզել մարդկանց մեջ ու երբեք ոչ ոքի բռնությամբ չի պարտադրել այն:

    Շավասպ Արծրունին մտաբերեց պատմություններն այն մասին, թե ինչպես քրիստոնյաները իշխանության եկան Հայաստանում` հրով և սրով, խորտակելով ու կործանելով ամեն բան, ինչ նրանցից առաջ ստեղծել էին հեթանոսնե-րը: Սակայն տվյալ պահին նա հարմար չգտավ մեջբերումներ կատարել և շարունակեց բարեպաշտ հայացքով լսել Մեծ Մոգպետին: Վերջինս ավետեց հետևյալը:

    - Սակայն դևերն ու փերիները վխտում են մեր շուրջը: Օրըստորե Անգրո-Մանյուսն ու Ենան հզորանում են ու մո-տենում մեր տաճարին: Նույնիսկ Վիշ Հաուրվա շունն է սկսել անհանգիստ վնգստալ գիշերները: - Այս ասելով Ադուր Վշնասպը ևս մեկ անգամ շոյեց խելացի կենդանու գլուխը: - Իսկ նրանց հայտնաբերելու համար հարկավոր չէ հեռու գնալ. Այստեղից մինչև ասորի քրիստոնյաների եկեղեցին մի քանի հարյուր քայլ է:

    Լռություն տիրեց: Շավասպ Արծրունին այնպիսի տեսք ուներ ասես չի հասկանում, թե ինչ է պահանջվում իրենից, ինչը մեղմ ասած չէր համապատասխանում իրականությանը:

    - Հայաստանում նույնպես նրանց մասին լավ կարծիքի չեն,- վերջապես ասաց նա,- սակայն ամենայն հայոց կա-թողիկոսները շահինշահն է նշանակում ասորիներից և ես այստեղ չեմ տեսնում այն քաղաքականությունը, որը ներկա-յիս պահին վարում է բոլոր թագավորների թագավոր Հազկերտը:

    - Այդ դևերը մոլորեցրել են շահինշահին և դու ես այն մարդը, որի օգնությամբ մենք չար ուժերին կստիպենք գետ-նի ընդերքը վերադառնալ:

    Պատվարժան Շավասպը թոթվեց ուսերը:

    - Ես իհարկե կջանայի օգտակար լինել: Սակայն կխնդրեի նաև կոնկրետացնել իմ դերը: Ես պատրաստ եմ կրա-կապաշտ դառնալ, բայց պետք է հստակ իմանամ, թե ինչ է պահանջվում ինձանից:

    Ադուր Վշնասպն այնպես վեր թռավ տեղից կարծես կայծակնահար եղավ: Որմիզդ Պապակի լուրջ դեմքը պզնձի գույն ստացավ:

    - Երբեք չկրկնես այդ խոսքերը, եղբայր իմ,- սոսկումից լայնացած աչքերով բացականչես Մեծ Մոգպետը,- երբեք չասես այդ, քանզի մենք երբեք կրակապաշտ չենք եղել: Անմար կրակը սոսկ աստծո խորհրդանիշն է երկրի վրա և խոնարհվելով նրան մենք աստծուն ենք խոնարհվում:

    Մինչ Շավասպ Արծրունին մտածում էր, թե ինչ լավ էր, որ չօգտագործեց ավելի անբարեհունչ ՙմոխրապաշտ՚ բառը, ինչը քրիստոնյա հայրերը արտասանում էին ոչ պակաս սոսկումով, քան քիչ առաջ Ադուր Վշնասպը, և մեծա-գույն մեղք համարում մազդեական կրոնի մասին խոսելն իսկ, պարսիկ մոգերը գիտակցեցին, որ առայժմ չպետք է չա-փից ավելին սպասել մի մարդուց, ով պատկառելի հեռավորության վրա է գտնվում կրոնից:

    - Ինձ հաճելի է լսել, որ ընդունելով մազդեական կրոնը և խոնարհվելով անմար կրակին, այդպիսով երկրպագե-լում եմ աստծուն,- ասաց պատվարժան Շավասպը և համարեց, որ սպառել է տհաճ միջադեպը:

    - Ահուրա Մաազդան է,- խանդավառ տեսքով անմար կրակին նայելով բացականչեց Մեծ Մոգպետը,- այդպես է մեզ ավետում իմաստուն Զրադաշտը, ում ծնվելու պահին չար ոգի Անգրո-Մանյուսը փախուստ է տվել նրա հոգուց և պատսպարվել գետնի ընդերքում…

    Ադուր Վշնասպը ծավալուն ճառ արտասանեց: Կես ժամից ավելի Շավասպ Արծրունին ստիպված էր աներևակա-յելի պատմություններ լսել Զրադաշտի մասին: Թե ինչպես էր մարգարեի մայրը դեռ նրա ծնունդից առաջ տարօրի-նակ երազ տեսել ու մեկնելով այն բացահայտել, որ իր որդին աստվածային էությամբ է աշխարհ գալու: Թե ինչպես էին դև Անգրո Մանյուսն ու փերի Ենան գողացել նրան ու վայրի գազանների առաջը գցել, բայց գիշատիչ կենդանինե-րը ոչ մի վնաս չէին տվել: Այնուհետև գալիս էր չար ոգիներին պատժելու շարքը: Զրադաշտը բոլորին ՙկործանել՚ էր, իսկ ՙկործանումը՚ տվյալ պահին նկատի ուներ չար ոգիներին մարդկային կերպարանքից զրկելը: Այսուհետ` եթե ցանկանային դուրս գալ գետնի ընդերքից, ստիպված կլինեին ջորու կամ ավանակի տեսք ստացած կատարել այդ: Երիտասարդ տարիքում Զրադաշտը ծառայության էր մտել Դարեհ Հուշասպ թագավորի արքունիքում, բայց նրան զրպարտել ու բանտ էին նետել: Սակայն շուտով առիթ էր ներկայացել ցույց տալու աստվածային էությունը և Զրա-դաշտը օգնել էր նախքին տեսքը ստանալ արքայի կախարդված ձիուն, որի չորս ոտքերը փորն էին մտել: Գտնվելով ճշմարտության փնտրտուքի մեջ Զրադաշտը խնդրել էր Ահուրա Մաազդային անմահ դարձնել իրեն, բայց մերժում էր ստացել: Անմահ դարձնելով Զրադաշտին արարիչ աստվածը ստիպված կլիներ անմահ դարձնել նաև բոլոր չար ա-րարածներին…

    Մեծ Մոգպետը խոսում էր խանդավառ, համարյա բղավոցի հասնող ձայնով: Շավասպ Արծրունին լսում էր կոպե-րը կիսաբաց, հայացքը մի անորոշ կետի հառած: Պատվարժան սեպուհը երբեն աննկատելի դրական շարժում էր կա-տարում գլխով, ոչ այն է հաստատելով, ոչ այն է հավանություն տալով Ադուր Վշնասպի խոսքերին: Որմիզդ Պապա-կը ջանում էր կրոնական երկյուղածության արտահայտություն տալ դեմքին: Տիրոջ բարձր ձայնից անհանգստացած Վիշ Հաուրվա շունը պոչը ոտքերի տակ էր մտցրել ու աննկատ ծլկել սենյակի անկյունը: Երևում է Մեծ Մոգպետը այնքան էլ հաշվի չէր առնում կենդանու սրբազան ծագումը, եթե վերջինս անպատեհ ժամի ձեռքի տակ էր հայտնվում:

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Անի Ներկարար (20.07.2011), Արէա (20.07.2011)

  9. #5
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    1,991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    - Այդ բոլորն իհարկե այդպես է,- ենթադրելով որ Ադուր Վշնասպը վերջացրեց` ասաց Շավասպ Արծրունին:

    Լռություն տիրեց: Բոլոր ձևականություններն ավարտված էին: Եկել էր անկեղծանալու պահը: Հյուրը համբերա-տար լսեց մազդեականների փիլիսոփայությունը, տվեց իր նախնական համաձայնությունը և այժմ ակընկալում էր լսել, թե փոխարենը ինչ կառաջարկեն իրեն:

    - Պատվարժան Շավասպ,- սկսեց Ադուր Վշնասպը,- մենք կանգ առանք այն բանի վրա, որ եղբայր հայերին պետք է ճշմարիտ հավատքին վերադարձնել…

    - Մեծ Մոգպետ, ես արդեն տվել եմ իմ համաձայնությունը ծառայել Ահուրա Մաազդայի Տաճարին: Այժմ հերթը ձերն է: Ասացեք, թե ինչ դերում եք պատկերացնում ինձ այդ բարեպաշտ գործի մեջ:

    Ադուր Վշնասպը սկսեց շոշափել կոշտիի հանգույցները:

    - Առավելագույնը ինչ կարող է տալ մեր տաճարը: Հայաստանի Մեծ Մոգպետ:

    Շավասպ Արծրունին անտարբերորեն թափ տվեց ձեռքը: Հիասթափություն չկար նրա աչքերում այլ լկիտիություն: Ասել է, թե, ինչ եք գլուխս տանում: Լավ գիտեմ թե ումից ինչ եմ ուզում: Բարձրաձայն նա ասաց հետևյալը:

    - Հոգևորականի դերում և այն էլ գլխավոր հոգևորականի, ավաղ, դժվարությամբ կպատկերացնեմ ինձ: Փոխարե-նը կարող եմ հովանավորել այդ կրոնը, եթե Հայաստանում ամենագլխավոր մարդը դառնամ:

    Ադուր Վշնասպն ու Որմիզդ Պապակն իրար երեսի նայեցին:

    - Մենք հոգևորականներ ենք, եղբայր,- ասաց Մեծ Մոգպետը,- աշխարհիկ պաշտոն տալը մեր ազդեցությունից դուրս է:

    - Ինչ եք ասում,- առանց ձևականությունների ու հանդգնաբար նայելով մոգերին, ասաց Շավասպ Արծրունին: - Ազգին հավատափոխ անելը, և այն էլ հայ ազգին, միայն Ահուրա Մաազդայի Տաճարի ուժի բանը չէ: Միևնույն է շա-հինշահ Հազկերտին եք դիմելու: Էհ, ուրեմն ինչ տարբերություն հոգևոր, թե աշխարհիկ պաշտոն եք խնդրելու, եթե ինձ ականավոր մարդ եք համարում և պատրաստվում եք մեծ դեր հատկացնել այդ գործում:

    Մոգերը ևս մեկ անգամ իրար երեսի նայեցին: Շավասպ Արծրունու հանդգնությունը արտասովոր էր, բայց նա շատ լավ գիտեր, թե ինչ է տալիս ու փոխարենը ինչ է ուզում: Ասենք ում էր պետք այս անառակաբարո մարդը: Կապակա-ներ մազդեական տաճարը Հայաստանում ու իր նման հարբեցողների կհավաքեր շուրջը: Չէ, իսկապես, ավելի լավ է սա աշխարհիկ գործի գնա:

    - Դե ինչ,- համաձայնություն արտահայտող տոնով ասաց Ադուր Վշնասպը,- անձամբ կմիջնորդեմ, որպեսզի շա-հինշահ Հազկերտը քեզ Հայաստանի մարզպան նշանակի: Սակայն հաստատապես խոստանալ չեմ կարող…

    - Ոոոոոչ,- լկտիորեն քմծիծաղեց Շավասպը,- դու շահինշահից Հայաստանի գահը կմիջնորդես ինձ համար ու այն էլ հաստատ կխոստանաս:

    Պարսիկների զարմանքը գագաթնակետին հասավ: Շատերը կցանկանային Հայաստանի թագավոր դառնալ, բայց նույնիսկ Վասակ Սյունին, Հայաստանի զորեղ մարզպետն էր շատ հեռու գտնվում Արշակունիների գահից:

    - Պետք չէ զարմանալ, իմ պահանջը չափավոր է ու լրիվ իրագործելի: Ու ես թքած ունեմ, որ Վասակ Սյունին ու Վարդան Մամիկոնյանն էլ են ցանկանում Հայաստանի թագավոր դառնալ: Նրանցից մեկը հարկեր է հավաքում ար-քունիքի համար, մյուսը Հազկերտի թշնամիներին է կոտորում այրուձիով, դե իսկ ես ողջ Հայաստանն եմ նվիրում: Շա±տ բան է, որ ցանկանում եմ նվիրածս երկրի թագավորը լինել:

    Այս ասելով Շավասպ Արծրունին գունդ թքեց հատակին առանց հաշվի առնելու, որ զանազան կարևորության սրբություններ կային շուրջբոլորը:

    - Բարեկամս,- չտեսնելու տալով հյուրի սրբապիղծ արարքը մեղմ ձայնով ասաց Ադուր Վշնասպը,- Հայաստանի գահին մարդ թագավորեցնելը դյուրին գործ չէ…

    - Դյուրին է դյուրին,- Շավասպ Արծրունին այնպես էր պահում իրեն կարծես գինետանը լինի,- դյուրին է, Մեծ Մոգ-պետ: Հավատացնում եմ, ավելի հեշտ է, քան նախարար դարձնելը: Եթե շահինշահ Հազկերտը հարմար գտներ ինձ նախարար դարձնել, իսկապես դժվարությունների մեջ կընկներ: Հարյուր մարդու վատամարդ կլիներ մեկին լավու-թյուն անելու համար, էլ չենք ասում, որ գուցե այդ մեկն էլ ի վերջո անշնորհակալ դուրս գար: - Պատվարժան Շավաս-պը գարշելիորեն հռհռաց: - Իսկ ահա արքայի տեղը թափուր է: Մի կողմից բոլորն են հավակնում նրան, մյուս կողմից` ոչ մեկը: Հազկերտը ում գլուխը ցանկանա արքայական խույրով զարդարել, նա էլ ի վերջո Հայաստանի թագավոր կդառնա:

    Մեծ Մոգպետը տվեց իր համաձայնությունը: Խոսակցությունը մոտ կես ժամ ավելի մտերմիկ հարթություն տեղա-փոխվեց: Շավասպ Արծրունին իրեն պահում էր ազատ: Գինու բացակայությունից էր փոքր ինչ նեղվում, հինգ ժամ կաթիլ չէր առել բերանը, բայց յուրաքանչյուր ժամանակավոր երևույթ համբերությամբ է լցնում մարդու հոգին: Ճիշտ է, նա դառնում է ավելի զիջող. Շավասպ Արծրունու դեպքում` ամեն ինչի հետ համաձայնող: Պատվարժան սեպուհը չնկատեց, թե ինչպես խոսակցությունը տեղափոխվեց կրոնի շուրջը: Ադուր Վշնասպը գիտեր, թե ինչ դժվարին բան է քրիստոնյաին իր հավատքից դարձնելը: Թեկուզև այդ քրիստոնյան անսկզբունքային էր ու կրոնամոլությամբ չէր տա-ռապում: Այսպիսով սկսեցին որոշել Շավասպ Արծրունուն կրոնական աստիճան տալու հարցը: Միանգամից այդ ոչ մի կերպ հնարավոր չէր: Սկզբում նա իննը օրվա ընթացքում պետք է անցներ Բարաշնում մաքրման ծիսակատարու-թյունը` մոբեդի և շան մասնակցությամբ: Դա նաև կթեթևացներ ծիսակատարության ապագա մասնակցի հետմահու կյանքը` յուրաքանչյուր մազդեական պարտավոր էր գոնե մեկ անգամ կատարել այդ ծիսակատարությունը: Ու միայն դրանից հետո, մեծ թվով մոբեդների ու համայնքի անդամների մասնակցությամբ կկատարվեր հոգևորական աստի-ճանի ձեռնադրումը: Շավասպ Արծրունին` ձանձրույթը թաքցրած խոնարհ լսում էր ու գլխով անում: Քիչ անց նաև ստիպված էր հարցերի պատասխանել:

    Մեծ Մոգպետը մոտեցավ անմար կրակին, Շավասպ Արծրունուն էլ պատվիրեց կանգնել աստծո խորհրդանիշի առաջ ու կարճ աղոթքից հետո մոգական ձայնով հարցրեց:

    - Ընդունո±ւմ ես արդյոք, Շավասպ, աստուծով արարված մարդ, որ Ահուրա Մաազդան միակ աստվածն է:

    - Ընդունում եմ,- պատասխանեց աստուծով արարված Շավասպը:

    - Ընդունո±ւմ ես մազդեական կրոնի միակ և ճշմարիտ լինելը ու հետևաբար հրաժարվո±ւմ ես քո նախկին դավա-նած կրոնից:

    - Ընդունում եմ և հրաժարվում,- պատասխանեց միակ և ճշմարիտ կրոնի նոր հետևորդը:

    - Մարմինը ժամանակավոր կացարան է և հոգին անմահ է, կրկնիր:

    - …Հոգին անմահ է…

    - Մարդու դին պիղծ է…

    - Պիղծ է մարդու դին:

    - Եվ դա Ահրիմանի ժամանակավոր հաղթանակի խորհրդանիշն է:

    - Ահրիմանի խորհրդանիշն է:

    - Արդյոք պատկառանք զգո±ւմ ես Ահրիմանի և նրան խորհրդանշող յուրաքանչյուր բանի նկատմամբ…

    - Հարկավ, ոչ:
    - Պատրա±ստ ես արդյոք, Շավասպ Արծրունի, աստծո որդի և ճշմարիտ հավատքի հետևորդ, քո մեռած որդուն հուղակավորել մազդեական օրենքներին համապատասխան:

    Շավասպ Արծրունին կես վայրկյան ուշացրեց պատասխանը:

    - Պատրաստ եմ,- ասաց նա:

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (19.07.2011), Անի Ներկարար (20.07.2011)

  11. #6
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    1,991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեկ օր անց Մեծ Մոգպետի, Որմիզդ Պապակի, Վիշ Հաուրվա շան, բազմաթիվ մոբեդների ու էլ ավելի բազմա-թիվ համայնականների մասնակցությամբ կատարվեց Շավասպ Արծրունու որդու հուղակավորությունը: Պատվարժան սեպուհի դեմքը գունատ էր, շատ ավելի գունատ, քան իր մեռած որդունը: Նրանից քիչ հեռու, ամբողջովին սև հա-գուստների մեջ ամփոփված, կանգնած էին կինը և մյուս որդիները: Մայրը լուռ լալիս էր և դեռ չէր հասկանում, թե ինչ է կատարվում: Ավելի տեղեկացված որդիները երբեմն սոսկումով հորն էին նայում, բայց չէին համարձակվում հակա-ռակվել նրա կամքին: Անբասիր սեդրե հագած ու հանգուցավոր կոշտին կապած մոբեդներն անհասկանալի աղոթք-ներ էին երգում: Շուտով նրանցից մի քանիսը վերցրին դին ու ՙԼռության աշտարակ՚ տեղափոխեցին: Կլոր, անկտուր և միակ դուռ ունեցող կառույց էր, որի բարձրությունը գերազանցում էր երկու մարդկային հասակը: Մի քանի մոբեդներ պարաններ ունեին ձեռքներին: Ի տարբերություն իր կնոջ Շավասպ Արծրունին գիտեր, որ պարանը դին ամուր կա-պելու համար է: Երբ մոբեդներն ավարտեցին գործը, պոչն ուրախ խաղացնելով առաջ եկավ Վիշ Հաուրվա շունը: Ե-րևում է առաջին անգամը չէր մասնակցում նման միջոցառումների: Մոտենալով Մեծ Մոգպետին ու շոյանքի տեսքով ստանալով քաջալերանք, որը և սպասում էր, սրբազան կենդանին արագ վազքով մոտեցավ ՙԼռության աշտարա-կին՚ ու դռնից ներս ցատկեց: Շավասպ Արծրունին ծանրորեն փակեց աչքերը, բայց գիտակցելով, որ դա մատնում է իր հոգու փոթորիկը, նորից նույն սառը անվրդով տեսքն ընդունեց: Շավասպի երեք որդիները անհանգիստ ետ ու ա-ռաջ էին անում` նմանվելով կառափնարանում գլխատվել պատրաստվելու մարդուն, որը չգիտե, թե քանի րոպե է տանջվելու սպասումների մեջ: Մայրը դեռ ոչինչ չէր կասկածում և շարունակում էր անձայն լաց լինել: ՙԼռության Աշ-տարակից՚ երբեմն տարօրինակ ձայներ էին լսվում, որոնք աղոթք կատարող մոբեդների երգերին այնքան էլ համա-հունչ չէին: Եվ միայն մեկ մարդ չգիտեր, թե ինչով է զբաղված ՙԼռության աշտարակում՚ Վիշ Հաուրվա սրբազան շու-նը` հանգուցյալի մայրը: Քիչ անց ևս մեկ անհամահունչ աղմուկ վրդովեց մոբեդների աղոթքը: Ագռավների հսկա ե-րամն էր, որ չարագուշակ կռկռալով ապականեց ջինջ երկինքը և սպանիչ դանդաղությամբ տեղ գտավ աշտարակի պատերին: Տեսնելով թռչյունների երամը, որոնք իրենց սևությամբ մահվան ու աղետի նախակարապետ էին ու խորհրդանիշ, հանգուցյալի մայրն անհանգստացավ: Փորձեց ամուսնու աչքերի մեջ պաշտպանություն գտնել ու գտավ այդ: Շավասպ Արծրունին վստահեցնող ու գորովալից նայեց կնոջը և այդպիսով մի քանի վայրկյան հետաձգեց սպասվելիք տանջանքը, որին անկասկած չէր դիմանա: Ամբողջովին իր վշտի մեջ ամփոփված մայրը կարծեց, թե հասկացավ սրբազան շան առաքելությունը: Սա կպաշտպաներ որդուն լեշակեր ագավներից: Այպդես էր որ կար: Շու-տով կռվազան աղմուկ լսվեց, որից հետո մի քանի փետրահատ ագռավներ վեր թռան ՙԼռության աշտարակից՚: Այ-լևս չհանդգնեցին ոտնձգություններ կատարել դիակի նկատմամբ: Շարունակելով կռկռալ ավելի բարձրաձայն և այդ զզվելի աղմուկով համարյա խլացնելով մոբեդների բարեպաշտ աղոթքները, ագռավները ոչ այն է խորհրդակցում էին Վիշ Հաուրվայի վրա վճռական գրոհ կազմակերպելու, ոչ այն է որոշում, թե ով պետք է տիրանար բաղձալի պատա-ռին, երբ մրցակից կենդանին այս կամ այն պատճառով լքեր իր գտնվելու վայրը: Իսկ թռչյունները հաստատապես համոզված էին, որ իրենց սպասումները ի վերջո իրականանալու են: Եվս մեկ անգամ սևաթույր փետուրներ տարած-վեցին ՙԼռության աշտարակի՚ վրա, բայց այս անգամ պայքարը արտաքին հակառակորդի հետ չէր` իրար էին հրմշտում, որպեսզի առաջինը հասնեն համեղ պատառին: Իսկ վայրկյաններ անց ՙԼռության աշտարակից՚ դուրս վա-զեց Վիշ Հաուրվա շունը և լերդացած արյունը դնչին մոտեցավ Մեծ Մոգպետին հերթական շոյանքը ստանալու: Ու այստեղ մայրն ամեն ինչ հասկացավ: Մի սրտակեղեք ճիչ լսվեց, որը խլացրեց լեշակեր թռչյունների խրախճալից կռկռոցն ու մոբեդների անհասկանալի աղոթքը: Խելահեղ տեսքով ամուսու վրա հարձակվեց ու ճանկերով փորձեց հանել նրա աչքերը, ինչպես որ ագռավներն էին հիմա կտցահարում իր որդունը: Շավասպ Արծրունին չդիմադրեց, բայց մոտ եկած մի քանի մոբեդներ անվնաս դարձրին կնոջը ու հեռու տարան թաղման արարողությունից:
    Դժվար է հրաժարվել քրիստոնեությունից` նույնիսկ եթե չես պահպանում Քրիստոսի պատվիրանները ու ընդհա-նուր առմամբ նեղացած ես Աստծուց: Ուժեղների կրոն է այդ և ուժեղ կրոն է: Շավասպ Արծրունին քրիստոնյա ընտա-նիքում էր ծնվել, քրիստոնյա էր մկրտվել ու մայրական կաթի հետ էր ստացել այդ կրոնի մասնիկը: Ինչքան հեշտ էր նա կարծում իր մազդեական դառնալը ու ինչքան էր հիմա ատում ողջ աշխարհը և բոլորից առաջ իր ազգակից հայե-րին, որոնք իրեն մերժեցին մի չնչին բան, Հայաստանի թագը, ու այս բոլորի պատճառը դարձան…
    Իսկ Ադուր Վշնասպը ցնծում էր: Մեծ Մոգպետը մտքերով երազների մեջ էր: Չորս միլիոն փրկված հոգիներ Ահու-րա Մաազդայի համար և նույնքան աշխարհականներ իր տաճարի… Մեծ մեղք է հանգուցյալներին թաղելը կամ կրա-կի վրա այրելը: Ոչ մի պատկառանք դիակի նկատմամբ: Եթե դիակի ես դիպչել` մաքրազերծվելու պետքը ունես և այդ նպատակով պետք է կատարես Բարաշնում ծիսակատարությունը…

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (19.07.2011), Անի Ներկարար (20.07.2011)

  13. #7
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    8,784
    Mentioned
    20 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ լավն էր, ինձ դուր եկավ: Հատկապես թաղման այդ սահմռկեցուցիչ տեսարանը: Նման բան մեկ էլ Րաֆֆիի մոտ եմ կարդացել: Էդ Շավասպաին էլ վերջ մեր հարազատ սպարապետը սպանեց` ազնիվ մենամարտում:

    Ի դեպ, ասեմ, Malxas, ջան, այստեղ ոճդ նման չէր ոչ "20.000 տաղանդ..."-ի, ոչ էլ "Տիգրան"-ի ոճին: Այստեղ, լավ իմաստով, ավելի մի տեսակ լուրջ էս գրում, ինչը ևս շատ լավ է նայվում: Ապրես
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Malxas (19.07.2011), Արէա (20.07.2011)

  15. #8
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    1,991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լիոն ջան:
    Քո հաղորդած տեղեկությունները շատ կարևոր են: Անպայման պետք է խորհրդակցեմ քեզ հետ, որպեսզի հանկարծ ժամանակագրությունը չխառնեմ կամ դեպքերին սխալ մեկնաբանություն չտամ: Մեկ անգամ էլ կրկնեմ, որ նպատակս Վարդանանց պատերազմի մասին անաչառ վեպ գրելն է:

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (20.07.2011), Անի Ներկարար (20.07.2011)

  17. #9
    Պատվավոր անդամ Արէա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,540
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ հետաքրքիր էր:
    Ճիշտն ասած սկզբում մի քիչ թերահավատորեն սկսեցի կարդալ, բայց հետզհետէ ավելի ու ավելի կլանվեցի: Հետաքրքիր էին, թե կերպարները, թե երկխոսությունները, թե շարադրանքը: Դե իսկ վերջին տեսարանի մասին խոսելն ավելորդ է, առաջին անգամ էի լսում նման արարողության մասին, իրոք շատ ազդեցիկ էր նկարագրությունը:
    Շնորհակալ եմ, անհամբեր սպասում եմ շարունակությանը:

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (20.07.2011), Malxas (20.07.2011), Անի Ներկարար (20.07.2011)

  19. #10
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    8,784
    Mentioned
    20 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Malxas-ի խոսքերից Նայել գրառումը
    Լիոն ջան:
    Քո հաղորդած տեղեկությունները շատ կարևոր են: Անպայման պետք է խորհրդակցեմ քեզ հետ, որպեսզի հանկարծ ժամանակագրությունը չխառնեմ կամ դեպքերին սխալ մեկնաբանություն չտամ: Մեկ անգամ էլ կրկնեմ, որ նպատակս Վարդանանց պատերազմի մասին անաչառ վեպ գրելն է:
    Անպայման, ապեր: Իսկ հիմա ասեմ, որ այդ Շավասպի մասին հայտնում է Թովմա Արծրունին:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  20. #11
    հրաշքի սպասումով Անի Ներկարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.05.2011
    Հասցե
    ապագա
    Գրառումներ
    102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Malxas ջան շատ հետաքրքիր էր , շատ հավանեցի: Գովելի է , որ նախաձեռնել ես գրել Վարդանանց պատմությունը , կարծում եմ , որ գործդ արդարացված է: Այդ ժամանակաշրջանի պատմությունն իսկապես վերանայման և այլ տեսանկյունից ներկայացման կարիք ունի: Լեզուն ու շարադրանքը հետաքրիքր էին , կարևորն այն է , որ մի քանի տող կարդալուց հետո տեքստը կլանում է ընթերցողին: Իսկ թաղման տեսարանի նկարագրությունն ինձ ևս անչափ դուր եկավ , շատ տպավորիչ էր: Ինչ ասեմ, քեզ ներշնչանքի մեշ աղբյուր եմ մաղթում , որ սկսած գործդ պատվով ավարտին հասցնես: Ես անձամբ անհամբեր կսպասեմ հաջորդ մասերին:
    Երջանկությունը լավագույնս արտացոլվում է լոկ մարդու աչքերի մեջ:

  21. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (20.07.2011), Malxas (20.07.2011)

  22. #12
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    1,991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այս վեպը շուտով կավարտեմ: Ավելի ճիշտ սա սոսկ առաջին գիրքն է այն լայնածավալ մտահաղացման, որ հույս ունեմ երկար տարիների ընթացքում գրել ավարտել: Ցավոք առայժմ չեմ մտածել, թե ինչ վերնագիր դնել: Լավ խորհուրդ տվողին՝ մաղարիչ Ստորև տեղադրում եմ գրքի առաջին գլուխը:

    1.Վարազվաղան Սյունի

    Այդ օրը Տիզբոնի փողոցները ավելի աղմկահույզ էին ու մարդաշատ: Խեղաթյուր-ված և ցնցող մի լուր, որն այդպիսի աղետալի տեսք էր ստացել բերնեբերան անցնե-լու հետևանքով, վրդովել էր ազնիվ տիզբոնցիների կրոնական զգացմունքները ու նրանք խմբերով շտապում էին Որմիզդի տաճար, որպեսզի անձամբ համոզվեն լսածի մեջ: Քառասունն անց բարձրահասակ մի մարդ, ում օգնությամբ նպատակ ունենք սկսել մեր պատմությունը, ծառայի ուղեկցությամբ և ամբոխին համաքայլ, նույնպես գնում էր Որմիզդի տաճարի կողմը: Ազգությամբ հայ էր, սերում էր պատվելի նախա-րարական տոհմից, կոչում էին նրան Վարազվաղան Սյունի: Քառասունհինգ տարե-կան էր, բարձրահասակ ու նիհար, կարճ մորուք ուներ, որոնց արդեն դիպել էր արծա-թի փայլը, մազերը եկար էին, կոկիկ ետ սանրված ու, հակառակ մորուքի, ոչ մի սպիտակ մազ չէին ներառում իրենց մեջ: Հանգիստ, հավասարակշռված հայացք ուներ, բայց խորաթափանց մարդը նրա աչքերի մեջ դաժանություն կկարդար, իսկ իմաստու-նը նաև խորամանկություն կհայտնաբերեր անտարբեր հայացքի տակ խնամքով թաքցրած: Հագել էր պարսկական նախշերով ճերմակավուն նրբակար զգեստ, որը համարյա ոտքի կոճերին էր հասնում: Մետաքսե գոտու երկու անհավասար ծայրերը կախված էին գոտկատեղի աջ կողմում, իսկ ձախից պսպղում էր կարճ սուրը: Սրածայր ոտնամանները ամենաորակյալ կաշվից էին և լիովին պատշաճում էին ազնվական մարդուն:

    Թեպետ հայ ազնվականների առկայությունը Տիզբոնում արտասովոր երևույթ չէր, դեռ կանդրադառնանք Վարազվաղանի հայրենիքը լքելու պատճառներին: Իսկ հիմա լոկ տեսնենք թե ինչու էր այդ արժանապատիվ սեպուհը, ով վզուրկ հրամատար (առաջին նախարար) Միհր-Ներսեհի պալատականը լինելու պատիվն ուներ, հապճեպ դուրս եկել տանից ու խառնվել խուժանի հոսքին: Ասում էին քրիստոնյաները խռո-վություն են բարձրացրել ու գրավել Որմիզդի տաճարը, բայց դա մի հանելուկ էր, որը լուրջ պարզաբանման կարիք ուներ: Քրիստոնյաները Տիզբոնում ավազահատիկ էին անապատի մեջ, կաթիլ` օվկիանոսի մեջ: Եկեղեցի միայն ասորիներն ու նեստորա-կանները ունեին, որոնց գոյությունն էլ լոկ քաղաքական նկատառումներով էին հան-դուրժում, այլապես վզուրկ հրամատար Միհր-Ներսեհը, ով անտարակույս ամենամոլեռանդ մազդեականն էր Պարսից տերության մեջ, մի հրովարտակ կկորզոր շահնշահ Հազկերտից, որից հետո եկեղեցիները հողին կհավասարեցվեին, իսկ հոգևորական-ները` ցանքուցրիվ կլինեին աշխարհով մեկ:

    Դեռ մի քանի տարի առաջ քրիստոնյաները ծանր կշիռ ունեին Երանշահրում (Իրան պետություն) և շատ պալատական պաշտոններ Արյաց արքան հենց նրանց էր վստահել: Սակայն այն բանից հետո, երբ քրիստոնյաների մասնակցությամբ մի քանի աղմկահարույց դավադրություններ բացահայտվեցին, նրանց դիրքերն էապես սասանվեցին: Շատերը կյանքով հատուցեցին, մյուսները` շնորհազրկվեցին, երրորդները ստիպված եղան կրոնափոխ լինել:

    Վարազվաղան Սյունին պատկանում էր հավատափոխ եղած պալատականներին, բայց նրա փոխակերպությունը քրիստոնյայից զրադաշտականի տեղի էր ունեցել բոլորովին այլ առիթով: Երբ տեղ հասավ, ամբոխն արդեն փակել դեպի տաճարի մուտքը տանող ճանապարհը, բայց մարդկային զանգվածն այնուամենայնիվ այնքան խիտ չէր, որպեսզի խոչնդհոտեր նրա առաջխաղացումը:

    ՙԻ՞նչ է կատարվում,- զարմանքով խորհեց սեպուհը,- Ի՞նչն է խանգարում մոգերին հաշվեհարդար տեսնել տասը քնձռոտ քրիստոնյաների հետ՚: Վարազվաղանը ճեղ-քում էր տիզբոնցիների շարքերն ու մոտենում դավադիրներին, զուգահեռաբար նրա միտքը արձանագրում էր հետևյալը: ՙԽռովություն. ո՞վ է տեսել տասը մարդ հազար-ների դեմ դուրս գան: Բայց այնուամենայնիվ այդպես է որ կա: Ահա մի բուռ մոլեռանդ անմիտներ, որոնք իրենք էլ չգիտեն ինչ են ցանկանում: Կործանել են ատրուշանը և հանգցրել անմար կրակը: Նրանց անկասկած մահվան կդատապարտեն… Ինձ ծանոթ է քարոզչի դեմքը, ո՞րտեղ եմ տեսել նրան: Գիշատիչ ձկան պես, որ ուռկանի մեջ էլ շարունակում է մանր ձկների լափել, հոգիներ է փրկում ի փառս Քրիստոսի: Իսկ ի՞նչ գործ ունի այստեղ Ֆարուխզադ Վարազը` Տիզբոնի ոստիկանապետը: Կանգնել է խռովարարների ու ժողովրդի միջև ու այնպիսի բարեպաշտ տեսք ունի, ինչպես Որմիզդը Զրվանի () առաջ: Ահա թե ինչու տաճարականներն ու ամբոխը չեն հանդգնում մոտենալ, թեպետ առաջինները վրդովված են ու վիրավորված, իսկ երկրորդները` նաև կատաղած: Հապա կործանված ատրուշանները, հապա անմար կրակը, որը հանգցնելը նույնն է` թե մահվան դատավճիռ արձակես ինքդ քեզ: Մի՞ թե Երանշահրում այլևս չեն պատժում նման արարքների համար: Ժողովուրդն իզուր չի ասում, որ Հազկերտը այն չէ, մի՞ թե Վառահրանի օրոք հնարավոր կլիներ այսպիսի բան… Ասենք` նա էլ մի բան չէր, այդ որսորդ սիրահարը, որ արաբական վայրի ցեղերի օգնությամբ գահ բարձրացավ… Փաստում ենք մեր օրերի ամենամեծ տխմարությունը: Մինչ քրիստոնյաները իրար հրմշտելով կրակապաշտ են դառնում, որպեսզի փրկվեն հալածանքներից, մեր սիրելի Ֆարուխզադը, որ ծնվել է կրակի հովանավորության ներքո, մեծացել մոգերի երգերը լսելով ու Տիզբոնի ոստիկանապետ դարձել, որովհետև նրա տոհմը Զրադաշտի հավատարիմ հետևորդներից է, հիմա ամեն բանից առավել ցանկանում է մեռնել խաչի վրա, որովհետև, ինչպես ընդունված է ասել, երկնքից երանություն է իջել վրան՚:

    Վարազվաղանի մտքերն ընդհատվեցին: Բավականաչափ մոտեցել էր, վրդովա-հույզ ժխորի միջից լսվեց քրիստոնյա քարոզչի կրքառատ ձայնը:

    - …ինչպե՞ս պաշտենք արեգակը, որը թեև գեղեցիկ է ու օգտակար, սակայն չգիտե` ինքը գոյություն ունի՞, թե ոչ, որովհետև բանական չէ: Եվ մենք ոչ անարգում ենք նրան, ոչ էլ պաշտում, այլ փառաբանում ենք նրա ստեղծողին: Ինչպե՞ս պաշտենք արեգակը, որ մերթ կանչվում է իբրև լույսի սպասավոր, և մերթ գնումթաքնվում է` տեղը զիջելով մթությանը և ժամանակ առ ժամանակ խավարում է` որպես հանդիմանություն և ամոթանք իրեն պաշտողներին: ՙԵս արժանի չեմ պաշտվելու, այլ ինքս պիտի պաշտեմ,- ասում է նա…՚:

    - Ես ճանաչում եմ քեզ: Դու Հովնանն ես` Մեսրոբ Մաշտոցի աշակերտը:

    Վարազվաղանը կանգնած էր քարոզչի դիմաց: Ճերմակահեր ծերունի էր, հավանաբար վաղուց բոլորել էր յոթ տասնամյակը: Մի քանի ակնթարթ մխրճվելով սեպուհի աչքերի մեջ, ու չգտնելով այն լույսը, որը տեսնելով անսահման կերջանկանար, քարոզիչը շարունակեց:

    - Այդ ինչպես Զրվանը հազար տարի զոհաբերություն կատարեց և մեկ ակնթարթ երկմտեց, որից հետո` զոհաբերությունից սաղմնավորվեց Որմիզդը, երկմտանքից` Ահրիմանը: Որտեղի՞ց էր երևում հազար տարին, երբ դեռ ստեղծված չէին արեգակը և լուսինը, որոնցով ժամերն ու օրերը, ամիսներն ու տարիներն են որոշվում: Ումի՞ց էր Զրվանը որդի խնդրում, որը գար և երկինքն ու երկիրը ստեղծեր: Քանզի եթե կա-տարյալ էր, հենց ինքը կարող էր ստեղծել, իսկ եթե անկատար էր, նրանից վեր կար մեկը, որը կարող էր նրա թերակատարությունը վերացնել: Ինչո՞ւ Զրվանը երկմտեց և պատճառ դարձավ Ահրիմանի ծննդյան, որով չարիքներն աշխարհ մտան…

    - Եթե հենց հիմա հետևես ինձ` գուցե կարողանամ փրկել քո կյանքը:

    Ծերունի քարոզիչը երկրորդ անգամ նայեց Սյունի սեպուհին:

    - Եթե ընդունում ենք, որ դևերը չարի արարածներ են ու էությամբ չար, ապա նրան-ցից ոչ մեկը երբեք չէր կարող բարի բանի մասին մտածել: Մինչդեռ ասվում է, թե չար Ահրիմանը գիտեր ինչպես ստեղծել արեգակն ու լուսինը և ոչ թե բարի Որմիզդը և եթե չլիներ Մահմի դևը, որը գաղտնիքն իմանալուն պես այն հայտնեց Որմիզդին, վերջի-նիս ստեղծած բարի արարածները երբեք լույսի երես չէին տեսնի: Այդ ինչպե՞ս երկինքն ու երկիրը ստեղծողը չկարողացավ այդ փոքրիկ բանը գտնելու հնարն իմա-նալ: Եվ դրանով ոչ միայն Որմիզդին ենք դուրս բերում անխելք, այլև Ահրիմանին` բա-րի արարածներ ստեղծելու հնար գտնող: Հենց այդպես էլ ասվում է, թե Ահրիմանն ա-սաց` ՙՈչ թե բարի բան ստեղծել չեմ կարողանում, այլ չեմ կամենում՚. և իր խոսքը հաստատելու նպատակով ստեղծեց սիրամարգը: Իր կամքով էր չար և ոչ թե ի ծնե: Ուստի սրանով պարզ է, որ եթե Ահրիմանը էությամբ չար լիներ, լույս և գեղեցկություն ստեղծելու գաղտնիքը չէր իմանա: Եվ եթե դևերը էությամբ չար լինեին, հնարավոր չէր լինի, որ լույսի ստեղծման միջոցները Որմիզդին հաղորդեր Մահմի դևը, որին այդ կրոնի սպասավորները մինչ այժմ տարին երեք անգամ զոհ են մատուցում. ուստի հանդիմանվում ու մեղադրվում են, որ իրենք ևս դիվապաշտ են. իսկ դևերը չար են ոչ թե ի բնե, այլ` կամքով: Եվ եթե իրենք դևին զոհ են մատուցում, դիվապաշտներին ի՞նչ երեսով են հալածում: Տեսնում եք, որ այն բոլորը, ինչ նրանց կողմից ասվում են, ա-ռասպելներ ու փուչ զրույցներ են…

    - Նայիր այն սպիտակազգեստ զինվորներին, որոնց առաջ ամբոխը պատկառան-քով ետ է քաշվում: Մատյան գնդի սպա Խոսրովն է, որ գալիս է քեզ ձերբակալելու: Սրանք պարսիկ մեծատոհմիկներ են ու կգտնեն փրկվելու հնարը: Հետևիր ինձ, այլա-պես մի քանի վայրկյան հետո ուշ կլինի:

    - Սխալվում ես, Վարազվաղան,- խաղաղ ձայնով պատասխանեց Ֆարուխզադը,- մենք չենք լքի մեր ուսուցչին ու կնահատակվենք նրա հետ միասին:

    Այլևս ուշ էր ինչ որ բան ձեռնարկելու: Սպիտակազգեստ զինվորները քրիստոնյա-ների խմբից մի քանի քայլի վրա էին: Մի կտրիճ զինվորական, հավանաբար քիչ ա-ռաջ նշված Խոսրովը, առանձնացավ մյուսներից ու մոտեցավ: Կարճ վերստուգիչ հա-յացք գցելով իրեն լավ ծանոթ Վարազվաղանին, համոզվելու` նա էլ քրիստոնյաների հետ չէ՞, իսկ եթե ոչ` ինչու է այդքան մոտ կանգնած նրանց, սպան հազիվ նկատելի ողջույն հղեց և անցավ պարտականությունների կատարմանը:

    - Պատվելի Ֆարուխզադ Վարազ, Տիզբոն քաղաքի ոստիկանապետ,- հարգալից ասաց նա,- շահնշահ Հազկերտի անունից քեզ հայտարարում եմ ձերբակալված: Հանձնիր սուրդ և հետևիր ինձ:

    - Խնդրում եմ քեզ, Խոսրով,- ձեռքի ափերը կրծքի առաջ միացնելով պատասխանեց Ֆարուխզադը,- թույլ տուր մեր ուսուցչին ավարտել խոսքը, իսկ հետո մեզ հետ կարող ես անել ինչ ցանկանաս:

    Պետրոս Առաքյալը երկրային մահից առաջ իր բանտապահներին էլ քրիստոնյա դարձրեց: Հիմա նույն բանը փորձում էր անել Հովնանը` երանելի Մաշտոցի աշա-կերտը: Սակայն մարդուն մի բանի մեջ համոզելու համար առնվազն անհրաժեշտ է, որ նա ձեզ լսի, իսկ Խոսրովի ականջներին Հովնանի քարոզը սոսկ աղմուկ էր: Խելամիտ մարդ էր այդ Խոսրովը, ուստի կենտրոնացել էր ոստիկանապետի վրա, որի հետ, քանի պաշտոնապես ապացուցված չէր նրա մեղքը, պարտավոր էր հարգալից վերա-բերվել: Իսկ ահա քարոզչի խռովություն սերմանող լեզուն նույնիսկ չափից ավելի էր ճարճատել նրա բերանի մեջ և գրոհել բարեպաշտ տիզբոնցիների անպաշտպան ա-կանջները: Ճիշտ ժամանակն էր, որ նրան ձերբակալեն: Ի տարբերություն Ֆարուխ-զադի` մյուսների հետ ձևականություններ չարեցին` կոպտորեն կապկպեցին ու հար-վածների ուղեկցությամբ քշեցին Որմիզդի տաճարի շեմից: Սրտառուչ էին քրիստո-նյաների հուսահատ ջանքերը, որով նրանք փորձեցին պաշտպանել իրենց ուսուցչին: Սրտառուչ էին Ֆարուխզադի արցունքները, որոնք այտերն ի վար իջնելով խճճվեցին նրա լավ խնամված մորուքի մեջ: Հաշվի առնելով ոստիկանապետի բարձր ծագումը` Խոսրովը մտադիր էր նրան սոսկ հուսալի պահակախումբ կցել, բայց Ֆարուխզադը չցանկացավ տարբերվել եղբայրներից ու խնդրեց, որ իր ձեռքերն էլ կապեն ու մյուս-ների հետ տանեն նույն կալանատունը: Երբ պատվարժան ոստիկանապետի խնդրանքը բավարարվեց, Վարազվաղանը, որ ամբողջ ժամանակ գտնվում էր, այսպես ասած, իրադարձությունների հորձանուտում, ընկերավարի դիմեց սպային:

    - Խոսրով,- ասաց նա,- ինձ զիջիր քրիստոնյա քարոզչին: Կարծում եմ շահնշահ Հազկերտը չի առարկի, եթե վզուրկ հրամատարը քննի այդ գործը:

    - Չեմ կարող,- անկեղծ ափսոսանքով պատասխանեց Խոսրովը,- Ահրիմանն է կառավարում սրանց հոգիները: Կործանել են ատրուշանները և հանգցրել անմար կրակը: Բացի այդ, եթե քո մեջ սկսել է խոսել հայրենասիրությունը և դու որոշել ես փրկել մի հոգևորականի, ում պաշտած աստծուն ոչ վաղ անցյալում ինքդ ես երկրպագել, ապա լավագույնը նրան Միհր-Ներսեհից հեռու պահելն է:

    Փուշտիպան գնդի (մատյան գունդ) սպան արտահայտիչ նայեց ու գնաց: Վարազվաղանը վտանգավոր խաղ էր սկսել: Խոսրովը մատնիչի համբավ չուներ, բայց վատ լուրը քամու թևերին նստած էլ է շահնշահի ականջին հասնում:

    Հետզհետե մարդիկ ցրվեցին: Որմիզդի տաճարից մի խումբ մոգեր դուրս եկան, որ-պեսզի վերացնեն ավերածության հետքերը: Շատ չանցած զույգ ատրուշանների մեջ վառվում էր անմար կրակը:

    Նույն ակնթարթին, երբ Վարազվաղան Սյունին մտորում էր, որ ինքն այստեղ այլևս անելիք չունի, ծառան նրան մի տրորված գիրք մեկնեց:

    - Տեր, սա վերցրի մոգերի ոտքերի տակից, երբ ավլում էին տաճարի շեմը:

    Վարազվաղանը լուռ վերցրեց գիրքը ու բաց անելով կարդաց` ՙԵրանելի Եզնիկ վարդապետի, Աղանդների հերքումը՚: Սյունի սեպուհը ակամայից շուրջբոլորը նայեց: Վտանգավոր գիրք էր այդ:

    - Տուն գնա,- ծառային դիմելով ասաց վզուրկ հրամատարի պալատականը,- ով էլ հարցնի` Խոսրովի Կամարում եմ ու հայտնի չէ երբ կվերադառնամ:

    Գիրքը նա չտվեց ծառային ու պահեց իր մոտ:
    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (24.05.2015)

  24. #13
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    1,991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հատված պատմավեպից, որն արդեն ավարտվելու վրա է

    Չնայած իր մռայլ տեսքին՝ Հազկերտը Միհր-Ներսեհի հետ զրուցում էր սիրալիր և բարեկամաբար: Այնուամենայնիվ խամրած աչքերը մատնում էին նրա անտարբերությունը: Շահը լսում էր մտացրիվ, մռայլադեմ, լարված, մտովի սավառնելով միայն իրեն հայտնի աշխարհներում, կլանված մի անհայտ մտատանջությամբ, որի պատճառով, թվում էր, նույնիսկ նիհարել էր վերջին երկու օրերի ընթացքում:

    Վզուրկ հրամատարն անչափ առաքինի տեսք ուներ: Նման այն հեզաբարո հոգևորականին, ով համեստորեն նստած է մի անկյունաքարի վրա, Երանշահրի առաջին պահլավը գլխավորապես արտահայտում էր անորոշ և վեհ մտքեր՝ ջանալով թափանցել շահնշահի հոգու մութ անկյունները և արզաբանել որոշ հանգամանքներ, որոնք, չնայած շինծու մոլորամտությանը, տենչում էր իմանալ որքան կարելի է շուտ: Խոսելով գունեղ, սահուն, մեղրածոր, վսեմ արտահայտություններից աննկատ անցնելով սառը բանականության և նույնքան վստահ թևածելով իմաստնության բարձր և գեղեցիկ պարտեզներում, Միհր-Ներսեհը շանթե թաքուն հայացքներ էր գցում շահի աչքերի մեջ և ամեն գնով ձգտում կարդալ, թե ինչ է այնտեղ գրված: Առայժմ տեսնում էր միայն անողոք կշեռքի նժարներ, որոնք ոստնոտելով տատանվում էին երկու ուժերի միջև, իսկ դա մի հանգամանք էր, որը կարող էր ոչ քիչ տհաճություններ պատճառել: Ամպրոպը դեռ տեսանելի չէր հորիզոնից այն կողմ, բայց ալեբախությունն ամեն ակնթարթ կարող էր նավը տանել վտանգավոր ուղղությամբ: Շահի հոգում հասունանում էր մի բուռն ցանկություն, մարդկային բնությանն օտարոտի մի բան, որը, սակայն, Երանի շահի դեպքում կարող էր դիտվել միանգամայն այլ տեսանկյունից:
    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

  25. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (15.09.2015)

  26. #14
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    1,991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ահա այսպիսի տեսք ունի նոր պատմավեպի փորձնական տպագրությունը

    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

  27. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tiger29 (26.09.2015), Մուշու (29.09.2015)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կսկսվի՞ արդյոք 3-րդ համաշխարհային պատերազմը...
    Հեղինակ՝ DVG, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 30.11.2012, 21:34
  2. Ցեղերի պատերազմը / Война племён / Tribal Wars
    Հեղինակ՝ ArShAkVp, բաժին` Խաղեր
    Գրառումներ: 0
    Վերջինը: 16.12.2009, 13:58

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •