User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 21 հատից

Թեմա: Ձեր կարծիքը գուշակների և նմանատիպ գործունեությամբ զբաղվող անձանց մասին

  1. #1
    Սկսնակ անդամ missarmogirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.03.2011
    Հասցե
    Wonderland
    Գրառումներ
    37
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ձեր կարծիքը գուշակների և նմանատիպ գործունեությամբ զբաղվող անձանց մասին

    Բոլորիս հայտնի է,որ կան բազմաթիվ գուշակներ,թուղթ ու գիր բացողներ,պայծառատեսներ և այլն:Ոմանք հավատում են նրանց, ոմանք կտրականապես դեմ են և համարում են , որ դա չարիք է:Հետաքրքիր կլիներ իմանալ ձեր կարծիքները նրանց վերաբերյալ, ովքեր են գնացել և ինչ տպավորություն են ստացել և արդյոք այդ գուշակությունները կատարվել են թե ոչ:Եթե դեմ եք գրեք հատկապես ինչու եք դեմ կամ կողմ. Մի խոսքով քննարկենք այս թեման

  2. #2
    Քնից լավ բան չկա Ապե Ջան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2009
    Հասցե
    Իսպանիա, Բարսելոնա
    Գրառումներ
    7,223
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Առհասարակ գուշակությունների չեմ հավատում:
    Կամ մարդիկ, որ հավատում են գուշակությունների ու պատմելով այդ ամենը, արդեն դու էլ էս սկսում հավատալ, որ իրոք դա ճիշտ է: Օրինակ մի դեպք պատմեցին, որ գուշակի ասածը իրոք ճիշտ է եղել: Չգիտեմ, դա համընկել է, թե՞ իրոք գուշակը այդպես է կանխատեսել ու ասել:

    Բայց, այնուամենայնիվ ես ինքս չեմ հավատում գուշակություններին: Այդ գուշակները ևս մարդ են, միս ու արյունից, մեզ նման հասարակ մահկանացու և դժվար թե ինձանից ու որևէ մեկից ինչոր բանով առավել:

    Չեմ հավատում գուշակություններին, ինչքան էլ որ այդ հավատալի է թվում:

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (18.07.2011)

  4. #3
    Սկսնակ անդամ lampone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.07.2010
    Գրառումներ
    69
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես չեմ հավատում գուշակություններին ու կարծում եմ, որ դա միայն փող աշխատելու միջոց է: Պարզապես կան մարդիկ, որոնք այնքան լուրջ են դրան վերաբերվում, որ անընդհատ մտածում են ''գուշակների'' ասածների մասին ու զոռով իրենց տրամադրում են, որ այս կամ այն դեպքը պիտի տեղի ունենա: Օրինակ` ''Քեզ հետ մոտակա ժամանակներում վատ դեպք տեղի կունենա'' - ու մարդը ներշնչում է, որ ահա անպայման մի վատ բան լինելու է: Իսկ եթե լինում է ինչ-որ տհաճ դեպք, այն միանգամից կապում են ''գուշակի'' ասածների հետ, ու այնուհետև հավատում են բախտագուշակներին`հաճախ մանկական պարզամտությամբ:

  5. #4
    Մշտական անդամ Vge-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.09.2010
    Գրառումներ
    267
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես ընդհանրապես ՉԵՄ հավատում չեմել ուզում խոսալ նման ցնդաբանությունների մասին..բայց մի քանի որ առաջ նենց բան եմ իմացել նենց բանեմ տեսել որ չգիտեմ ինչ ասեմ..նույնիսկ վախեցել եի..

  6. #5
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    07.10.2009
    Գրառումներ
    205
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Vge-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ընդհանրապես ՉԵՄ հավատում չեմել ուզում խոսալ նման ցնդաբանությունների մասին..բայց մի քանի որ առաջ նենց բան եմ իմացել նենց բանեմ տեսել որ չգիտեմ ինչ ասեմ..նույնիսկ վախեցել եի..
    բա պատմի մենք ել վախենանք

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (18.07.2011)

  8. #6
    Մշտական անդամ anahit96-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.12.2010
    Հասցե
    Հեռու...շատ հեռու
    Գրառումներ
    284
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ճիշտն ասած` ոչ հավատում եմ,ոչ էլ չեմ հավատում:Մի քանի տարի առաջ ծանոթներիցս մեկը գնացել էր գուշակի մոտ,գուշակը նրան ասել էր,որ իրենց տան հրեշտակը մեծ որդին է ու իր կյանքը 45 տարեկանից հետո կփոխվի:Ու իսկապես,,,Իրանք շատ վատ էին ապրում,սակայն նրանց կյանքը 180 աստիճանով փոխվեց,որդին մի քանի տարով մեկնեց Գերմանիա,լավ գումար էր աշխատում,հետո ծնողներին տարավ այնտեղ,ասում են,որ ամեն ինչ հիմա շատ լավ է,բավականին լավ են ապրում այնտեղ,

  9. #7
    Սկսնակ անդամ missarmogirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.03.2011
    Հասցե
    Wonderland
    Գրառումներ
    37
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Vge-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ընդհանրապես ՉԵՄ հավատում չեմել ուզում խոսալ նման ցնդաբանությունների մասին..բայց մի քանի որ առաջ նենց բան եմ իմացել նենց բանեմ տեսել որ չգիտեմ ինչ ասեմ..նույնիսկ վախեցել եի..
    Շատ հետաքրքիր է, մեզ էլ պատմեք իմանանք թե դա ինչ դեպք է իրոք հետաքրքրություն առաջացրեց

  10. #8
    Պատվաբեր անդամ Նարե91-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.01.2011
    Հասցե
    Երևան
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հիմա այստեղ շատերը կգրեն, որ չեն հավատում գուշակություններին ու որ երբեք էլ չեն գնացել նրանց մոտ, բայց ես համոզված եմ, որ գրողների 50 տոկոսը գնացել է, պարզապես չեն ցանկանում բարձրաձայնել...Գուշակել կարողանալը ուղղակի շնորհք է, ինչու չէ նաև տաղանդ, որն ամեն մարդու չի տրվում... Հայաստանում իհարկե գուշակները շատ են, բայց դրանց ընդամենը 10 տոկոսն է, որ իսկապես անում է իր աշխատանքը ու դրա դիմաց՝ փող ստանում, իսկ մյուսների համար դա պարզապես գումար շորթելու հեշտ տարբերակ է / ի՞նչ դժվար բան կա որ ...մի բան կասեն, բռնեց՝ բռնեց, չէ՝ չէ /: Ինչ վերաբերում է ինձ՝ ապա կասեմ, որ երբեք չեմ գնա գուշակների մոտ, թեկուզ բացարձակապես համոզված էլ լինեմ, որ նրանց գուշակությունները ճիշտ են լինելու... Էլ ո՞րը կլինի մեր ապրելու իմաստը, եթե վաղորոք իմանանք, թե ինչ է կատարվելու մեզ հետ... Մի քիչ կոպիտ համեմատություն կանեմ, բայց արդյոք ու՞մ է հաճելի, երբ մի ֆիլմ է դիտում, գան, նրան ընդհատեն ու պատմեն այդ ֆիլմի շարունակությունը... Նույնն էլ կյանքում է... Եվ բացի այդ եկեք չմոռանանք, որ մենք բոլորս հայ առաքելական եկեղեցու հետևորդներ ենք, իսկ մեր եկեղեցին կտրականապես դեմ է ամեն տեսակի գուշակություններին, ուստի եկեք երբեք նման քայլերի չդիմենք:
    Why is the truth always being raped?...because its naked and beautiful.

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    lampone (19.07.2011)

  12. #9
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավ գուշակի տեղ գիտե՞ք... Շտապ պետք է։
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  13. #10
    Սկսնակ անդամ Նունուշ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.07.2011
    Գրառումներ
    65
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ գուշակի տեղ գիտե՞ք... Շտապ պետք է։
    Ես միհատ գիտեմ բայց հասցեն չեմ հիշում, հիշում եմ որ Նար-Դոս փողոցով գնում էինք ու թեքվում էինք ինչ-որ փողոց, որի անունը չեմ հիշում, իսկ գուշակի անունը Հովսեփա, իր մոտ միշտ հերթա լինում, երևի որ Նար-Դոս փողոցում հարցնեք մարդկանց, իրան իմացող կլինի ու հասցեն կասեն ձեզ, ինքը հայտնի գուշակ է, կարծում եմ իրենց թաղերում իրեն բոլորը գիտեն:

  14. #11
    Պատվավոր անդամ Այբ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2013
    Հասցե
    Իմ ստեղծած աշխարհում
    Գրառումներ
    1,572
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբեք չեմ դիմել գուշակների օգնությանը ու մտադիր էլ չեմ: Ավելին, բոլորին խորհուրդ կտայի նման մարդկանց չհավատալ, այլ ապրել հանգիստ ու մտածել միայն, որ ամեն ինչ լավ է լինելու: Թե չէ՝ գուշակը սա ասեց, տեսնես կատարվելու՞ է, թե՞ չէ...Ա՛յ մարդ, հանգիստ ապրեք: Իսկ ինչ մնում է՝ հավատու՞մ եմ գուշակներին, թե՞ չէ, իհարկե, չեմ հավատում:
    Վերջին խմբագրող՝ Այբ: 10.11.2013, 15:28:

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  16. #12
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Որ ճիշտ են գուշակում, հավատում եմ ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  17. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (11.11.2013), Շինարար (10.11.2013), Վահե-91 (10.11.2013)

  18. #13
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գուշակի հետ կապված մի հատ պատմություն պատմեմ: Ուրեմն էս ընկերուհիս գնացել էր գուշակի մոտ, իմացել էր, որ ընկեր ունի, ասել էր` դեկտեմբերին ամուսնանալու ես: Հա, էդ ժամանակ դեռ մարտ ամիսն էր: Մի քանի ամիս անց ընկերն ամուսնության առաջարկ արեց, ասում էր` հոկտեմբերին ամուսնանանք, ընկերուհին էլ պնդում էր, որ հարսանիքը դեկտեմբերին անեն, ինչ ա թե գուշակը տենց էր ասել: Վերջը տղան լսեց նրան, դեկտեմբերին ամուսնացած, գուշակի գուշակածն էլ ճիշտ դուրս էկավ:

  19. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (12.11.2013), enna (10.11.2013), Աթեիստ (11.11.2013), Արամ (10.11.2013), Արևհատիկ (10.11.2013), Ռուֆուս (10.11.2013)

  20. #14
    Մշտական անդամ Vardik!-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.07.2013
    Գրառումներ
    361
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինքս երբեք չեմ դիմել գուշակների օգնությանը,բայց իրանք մեկա,ինձ կպել են:

    Փոքր էի,երևի մի տաս տարեկան,որ մի օր մեր բարեկամներից մեկը մորս պատմեց,թե գուշակի մոտ է գնացել ու էդ գուշակը իմ մասին էլա մի երկու խոսք ասել:
    Շատ ավելի փոքր տարիքում հարևանի երեխայի հետ խաղալիս աջ ձեռս վնասել էի մի երկաթի կտորով ու սպի է մնացել՝ ափիս մեջ: Ուրեմն էդ գուշակն էլ ասել էր,որ էդ սպին իմ կյանքի գծինա կպել(դե,ձեռքի մեջ ամեն մի գիծ իրանք մի ձև են բացատրում): Ասել էր,որ կապրեմ ինձ տրված ճակատագրով մինչև էն տարիքը,որին համընկնումա էդ հատվածը,իսկ նրանից հետո ամեն ինչ կտրուկ կփոխվի:

    Հիմա գուշակներից ինչքան էլ հեռու մնամ,էս մեկին ստիպված պտի հավատամ.ինքը չէր կարա դրա մասին ուրիշից իմանա:

  21. #15
    խշշշ... enna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2013
    Հասցե
    Tardis
    Գրառումներ
    1,535
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի քանի օր առաջ դասարանի աղջիկներով գնացինք գուշակի մոտ: Ես գնացի ոչ թե նրա համար, որ հավատում եմ, այլ ուղղակի հավես կլինի լսելը քո ապագայի հնարավոր դեպքերը: Նստած ենք, սուրճը մենք տարել ենք, կոնֆետն էլ հետը, փաստորեն պիտի ջուրն էլ տանեինք, որովհետև մինչև կաթ-կաթ լցվեց մեր ապրած կյանքը մի ակնթարթում գնաց.
    -Քո դեմքը էնքան ծանոթ ա, դու որտե՞ղ ես ապրում:
    -Մի քանի խաչմերուկ ներքև:
    -Հա՜
    -Քո տատիկը Ասյա՞ն ա:
    -Չէ՜
    -Մարո՞ն
    -Չէ՜
    -Շատ ես Մարոյին նման: Կարո՞ղ ա բարեկամ եք:
    -Եսի՞մ: Իմ տատիկը Ռայան ա:
    -Հա՜,վայ, գիտես ,պապիկիդ ճանաչում եմ...
    -հա՞
    -Մեծ տատիկը ո՞նց ա
    -Լավ չի
    -Քեռին Ռուսաստա՞ն ա:
    -Ըհն:
    Սկսեց շատ սպասված պռոցեսը: ՄԵր բերածը կերանք-խմեցինք , սկսեց դիրտը մի ունքը վերև,մյուսը ներքև տնտղել:
    -Ձեր տանը մոտակա ժամանակներս մահ ա սպասվում:
    -...
    -Հեռու տեղից լուր ես ստանալու
    -Ու՜խ:
    -Բաժակումդ Հ կա
    -Հա՜,քեռիս ա:
    -Պռոշիդ վերևին խալ կա:
    -Հա՞,իրո՞քՉէի տեսել:
    -ՇԱտ լավ մարդ ես, մաքուր հոգի ունես: Մի տես է,տես ինչ պայծառ ապագայա սպասում, բաա, հլը սիրտը: Մոմ կա, ե՞րբ ես վերջին անգամ եկեղեցի գնացել: Կգնաս , որ մուրազդ կատարվի...
    -Օկա՜յ
    Վերջին խմբագրող՝ enna: 10.11.2013, 20:51:

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մեր կարծիքը ընտանեկան փոխհարաբերությունների մասին
    Հեղինակ՝ E-la Via, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 21.07.2009, 12:58
  2. «Մենք ենք» հաղորդման մասին ձեր կարծիքը
    Հեղինակ՝ Xerox, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 13
    Վերջինը: 16.02.2009, 02:28
  3. Աշխարհաքաղաքացիների (կոսմոպոլիտների) մասին Նժդեհի կարծիքը
    Հեղինակ՝ Վազգեն, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 41
    Վերջինը: 29.09.2008, 22:45
  4. Գրառումներ: 67
    Վերջինը: 21.03.2008, 18:27

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •