Նախ, իմ պատկերացմամբ «պոռթկում» բառով կարելի է բնութագրել զգացմունքների լիառատ հորդը, որը բռնկում ու մարում է որոշակի ժամանակահատվածի ընթացքում որոշակի ազդակների ներգործության հետևանքով:
Իսկ սառնասրտությունը չի կարող պոռթկալ, այն հոգու վիճակ է, կամ ավելի ճիշտ, հոգու հատկանիշ: Ու պետք չէ սառնասրտությունը շփոթել անտարբերության կամ հիասթափության հետ (ինչպես դա երևում է վերը տրված հարցի բնույթից): Սառնասրտություն չի նշանակում զգացմունքների, հույզերի բացակայություն, այլ ընդամենը սթափ մտածելու ու հուզմունքին չտրվելու ունակություն:
Կարծում եմ սառնասրտությունը լավ հատկանիշ է և ոչ մի ընդհանուր բան չունի անտարբերության, առավել ևս հիասթափության հետ:
Միանգամայն համաձայն եմ, որ "պոռթկում"ը չի կարող ստեղ լինել:
Բայց օրինակ սառնասրտությունը ես ավելի հասկանում եմ որպես ապատիկ վիճակ, այսինքն հույզերի բացակայություն…
Էջանիշներ