User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 26 հատից

Թեմա: Վահե Ավետյան

  1. #1
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2007
    Հասցե
    Washington DC
    Գրառումներ
    41
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Վահե Ավետյան

    Սիրով ներկայացնում եմ ստեղծագործություններս։ Զգուշացնում եմ նախորոք, որ որոշ ստեղծագործություններումս օգտագործում եմ բիրտ, երբեմն գռեհիկ խոսք։ Նախորոք ներողություն եմ խնդրում բոլոր նրանցից, ովքեր տհաճություն կապրեն կարդալուց։
    Վստահեցնում եմ, որ օգտագործում եմ գրոտեսկը, որպես ստեղծագործական միջոց, գործիք։
    Կենցաղային կյանքում կոչ եմ անում մաքուր պահել լեզուն։
    Խոսքը հոգու հայելին է։

    Ջերմորեն՝ Վահե

    www.vernatun.org






    Ավելացվել է 7 րոպե անց




    ՎԱՀԵ

    Կան մարդիկ, որոնք քննադատում են ինձ գրելու համար (երբեք ոչ գրածս), ասելով, որ մեծամիտ եմ և ամաբարտավան։

    Չեմ բացառում բոլորովին։

    Ծնվել, հասակ ու կրթություն եմ առել մեծամիտների և ամբարտավանների ցեղում, որոնք առավոտից գիշեր երգել են անդադար կրկնվող մարմաջ մանտրաները սեփական ցեղի գերակայության, ամենահինը, ամենաիմաստունը, ամենաազնիվը, ամենամորթվածը, ամենախելացին, ամենաքաջը, ամենա, աամենա, ամենան լինելու մասին և նա՝ ով չի կրկնել ու սրտի խորքից չի փորձել լինել ամենաբարձրագոչը, ենթարկվել է կտտանքի ու հասարակական պարսավման։ Բացի այդ մարդ արարած եմ, ինձ հատուկ են բոլոր թուլությունները ու չեմ բացառում բոլորովին, որ տակավին մեծամիտ ու ամբարտավան եմ հայրենիակիցներիս բացարձակ մեծամասնության նման ու բոլորովին չեմ նկատում։

    Կարող եմ ասել նմաններին և այլոց, որ սրտանց ցավում եմ, եթե այդպես է, տարիներ շարունակ փորձում եմ նկատել և արմատախիլ անել այդ ախտերն ու սրտանց ցավում եմ, եթե չի հաջողվում։

    Դժվար է սաստիկ ազատվել այնպիսի ախտերից, որոնք դարերով լվացել են դեռ չկազմավորված ուղեղիցդ ներս, մեծամիտների ու ամբարտավանների ամբողջ ցեղով, որոնք այդ ամենը ներկայացրել են որպես միակ ճշմարտություն և աստվածային շնորհ։

    ՄԵՂԱ՜ ՏԵՐ

    Մի բացառեք սակայն, որ հնարավոր է նաև, որ անվանում եք ինձ մեծամիտ ու ամբարտավան, որովհետև ստեղծագործություններումս հայտնաբերել եք սեփական հայրիկի, հորեղբոր, որևէ հեղինակության կամ ձեր անձնական ամբարտավանությունն ու մեծամտությունը, սաստիկ ցավ եք ապրել խայտառակությունից և անցել եք ասպատակման, պաշտպանական նախահարձակ մոլուցքի պատճառով։

    Ինձ անվանել են անբարոյական բազմիցս։

    Խոստովանում եմ մեղքս։ Մարդ եմ, էրոտիկ արարած, հորմոններին ու վավաշոտ երևակայությանը գերի ու դրանց բորբոքմանը նպաստել են դեռ մանուկ հասակիցս ինձ հետապնդած բազում պագշոտ կին ու տղամարդ ուսուցիչներս բարերար, որոնք պնդել են, որ որքան շատ կնոջ հետ խառնվես, այնքան տղամարդ ես։

    ՄԵՂԱ՜ ՏԵՐ

    Մի բացառեք սակայն, որ անբարոյական եք անվանել ինձ այն պատճառով, որ գրվածքումս նկարագրված <...>ին նույնացրել եք ձեր սիրասուն մայրիկի, հոր, մորաքրոջ, հորեղբոր, կնոջ, ամուսնու, կամ ձեր սեփական եսի հետ ու խիստ վիրավորվել եք։

    Ինձ անվանել են կաշառակեր, գող, թալանչի սրիկա։

    Ստում եք սրիկաներ։ Չկա աշխարհի երեսին մի մարդ արարած, որը կարող է ինձ մեղադրանք ներկայացնել որևէ դատարան, գողության, կաշառակերության, կաշառատվության կամ թալանի մեղադրանքով։ Խոստովանում եմ սակայն, որ ունեցել եմ երբեմն գայթակղություն զանցանք կատարելու, սրտնեղած պահերին ու դրան սաստիկ նպաստել է ցեղս հարազատ, նրանցում հաստատված բարոյականությունյամբ, ինձ պարտադրվող ծնածս օրվանից, ըստ որի ով կաշառակեր, կաշառատու, գող և ավազակ չէ՝ հիմար է, տհաս, անպիտան արարած ու տկար տղամարդ, որն ի վիճակի չէ ընտանիք պահել։

    ՄԵՂԱ՜ ՏԵՐ

    Մի բացառեք սակայն, որ ինձ վարկաբեկել եք հասարակավ, որպեսզի պաշտպանեք սեփական ընտանիքը, ընկեր-բարեկամներին ու ձեր սեփական եսը, որովհետև գրքերիս հերոս կաշառատու-կաշառակեր, գող-ավազակների մեջ ճանաչել եք ձեր ամբողջ շրջապատն ու ձեզ:

    Ինձ անվանել են օտարներին ծախված, օտարամոլ։

    Վստահ եմ, որ դրանք այն մարդիկ են, որոնք արհամարել են սեփական լեզուն, հոգևոր արժեքները, արհամարել են սեփական գրողներին, ցեղակցի ազատությունը խոսքի, անգամ կյանքի իրավունքը սրբազան, բայց քծնել են ցանկացած օտարի, ստրկության երդում տվել նրանց, համբուրել հետույքներն ու ծառայել կամավոր նրանց գաղտնի ու բացահայտ ծառայություններում, ստացել մեդալ, կոչում ու շքանշան և ընթրիքներից հետո նրանց պնակներում մնացած, սեփական հայրենակիցների մսից պատրաստված կերակրի թերմացքը։

    Խոստովանում եմ, որ ամեն անգամ երբ ստորադասվել եմ ցեղակիցներիս կողմից որևէ օտարի, անիծել եմ սրտնեղությունից նրանց ծնունդը։

    ՄԵՂԱ՜ ՏԵՐ

    Ինձ անվանել են ապազգային, բայց քարոզ ել են Սովետական Միություն:

    Ինձ անվանել են վախկոտ, բայց փախել են բանակից, իսկ պատերազմ չգնալը բացատրել թիկունքին հույժ անհրաժեշտ իրենց գոյություն չունեցող առանձնահատկություն-արժանիքներով ու բացառիկ մասնագիտական հմտություններով:

    Ինձ անվանել են անօրեն, իսկ սեփական համաքաղաքացիների ամենօրյա ծեծ ու ջարդն անտեսելը, հանցագործ ոստիկան-դատախազ-դատավորներին ներելը, բացատրել օրինապաշտությամբ։

    Ինձ անվանել են կռվարար, անկառավարելի ու անդաստիարակ, բայց սեփական տիկնանց, դուստրերի, զավակների ու եղբայրբների թրաֆիքինգը արդարացրել են նրանց անբարոյականությամբ ու փոքրոգությամբ, իսկ երևույթը լռության մատնելը՝ խաղաղասիրությամբ, կառավարելիությամբ ու բարեկրթությամբ։

    Ինձ անվանել են թիմային աշխատանքին անպիտան, արդարացնելու համար թշնամիների հետ սեփական թիմակցումը։

    Խոստովանում եմ. արհամարում եմ ես ձեր օրենքը, ոստիկաններին, դատախազներին, դատավորներին, ողջ օրենսդրական համակարգը, քաղաքական դաշտը, կառավարական և ընդդիմադիր, ձեր ազգայնականությունը, բարոյականությունը, մտավորականությունը, հասարակական նորմն ու այն ամենը, որ չեմ հիշում հիմա, որ թվեմ։

    Խոստովանում եմ. արհամարում եմ ես ՁԵԶ…

    ՄԵՂԱ՜ ՏԵՐ

    Ինձ անվանել են անպետք գրչակ և անտաղանդ:

    Հնարավոր է, չնայած նրան, որ միայն լուտանքով լեցուն հազարավոր նամակն ինձ ուղված, բավարար են վստահաբար կարծելու, որ հայերիս մեջ ամենակարդացված գրողն եմ առայժմ (ինթերնետի շնորհիվ անշուշտ) և այն փաստը, որ գրելուս պատճառով ինձ փորձել ու փորձում են բանտ խցկել հայրենիքում, Եվրոպայում և Միացյալ Նահանգներում, ամրապնդում են կարծիքս։ Գրողի օգտին ավելի խոսուն փաստ ես չգիտեմ, որովհետև հենց այդպես են վարվել լավագուններից լավագույնների հետ, մարդկության համայն պատմության ընթացքում։

    Այս ամենով հանդերձ, խոստովանում եմ, որ չգիտեմ ինչ գրող եմ, կամ ինչ գրչակ նվաստ և ոչ ոք չգիտե, որովհետև գրականագետ չեմ ինքս, չեմ ճանաչում մի գրականագետ, որը մասնակից չէ կաշառակերությանն ու համատարած հանցագործությանը, որ վստահեմ կարծիքին, տգետ եմ, որը տակավին ծարավ է ուսման ու գիտելիքի, խոսքս չեմ կարողանում ոչ մի տեղ հասցնել, բայց գիտեմ, որ գրականության գնահատականը տալիս են սերունդները, ոչ ժամանակակիցները, այնպես որ չեմ կարող ասել ինչ եմ, ով եմ, ոչ էլ կվստահեմ երբևէ մեկ ուրիշի կարծիքին այս հարցում։

    Գիտեմ մի բան. գրելն իմ ամենասիրած զբաղմունքն է, կամ ամենասիրելիներից մեկը, գրում եմ, որովհետև չեմ կարողանում չգրել, ոչ մեկի թույլ տվության կարիքը չունեմ, ինչպես նաև թանկագին կարծիքն իմանալու անհրաժեշտություն։

    Հուսով եմ, որ գրածս երբև չի դառնա զենք սրիկաների ձեռքում, հերթական ջարդարարության ու հանցագործության մղող դրոշ որպես և արդարացում։ Այդպես պատահել է ցավոք, բազում գրողի ու ստեղծագործության հետ։

    Այդպես պատահել է անգամ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ, ԹԱԼՄՈՒԴԻ ու ՂՈՒՐԱՆԻ հետ։

    ՄԵՂԱ՜, ՄԵՂԱ՜, ՄԵՂԱ՜ ՏԵՐ

    Մի բացառեք սակայն, որ պախարակել եք ինձ այն պատճառով, որ զգացել եք, որ հազարամյակներ է ուղարկվում հերթական դպրություն, որը հառնելու է ամեն անգամ, երբ մեծամտանաք, ամբարտավանանաք, անբարոյականանաք, կաշառվեք, գողանաք, թալանեք, ջարդեք, սպանանեք ու զազրախոսեք, ու խոցի մահացու ձեր մոլորյալ հոգիները։

    Մի բացառեք, որ ձեր սեփական սարսափն է ճանաչել տալիս հերթական մեկին, որը ձեր բոլոր զենքերի դեմ հանում է իր համեստ գրիչը միայն, այն ինչ արել են իմ բոլոր ուսուցիչները և մատնում է ձեզ դառն, անհույս պարտության ու դրա համար նրան բավարար է իր անունը ստորագրելը միայն՝ այն ինչ հենց ԱՅՍՏԵՂ, ՀԻՄԱ անում ենք.

    Վասն
    Արիորդաց
    Հավերժ
    Երդումի

    14.12.2006, Բուրբանք, Լոս Անջելես
    Վերջին խմբագրող՝ Chuk: 14.04.2007, 22:51: Պատճառ: Գռարման ավելացում

  2. #2
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2007
    Հասցե
    Washington DC
    Գրառումներ
    41
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Եվ ես հիշեցի…

    Եվ ես հիշեցի…

    Ինչպե՞ս դուրս գանք այս վիճակից։
    Խելոք բաներ ասե՞նք։ Այնքան խելոք, որ բոլորը հասկանա՞ն։ Մեր մեջ մի հոգի չգտնվեց մինչ օրս, որ ասի այնքան խելոք մի բան, որ բոլորը, կամ գոնե մեծամասնությունը հասկանան ու համաձայնեն։
    Ես արդեն մի քանի տարի առավոտից գիշեր մտածում եմ, կարդում, ուսումնասիրում պատմություն, փիլիսոփայություն ու էլ ինչ ասես, որ գտնեմ վերջապես այն իմաստնությունը, որը հնարավորություն կտա մի քանի կարճ նախադասությամբ, բանաձևով մի բան ասել, որ մարդիկ հասկանան անմիջապես, ու անենք այն, ինչ անհրաժեշտ է անել, որ այս վիճակից դուրս գանք, դառնանք նորից հզոր ցեղ, անկախ ազգ, կուռ պետություն։
    Ոչինչ չի ստացվում։ Ամեն գրածս բառը գտնում է մեկ համաձայնող, տասը հայհոյող։

    Այսօր մեկն ասեց.

    - Որքան իմաստնանաս, այնքան ավելանալու են հայհոյողներդ, պակասեն համակիրներդ։

    - Ինչու՞.

    հարցրեցի։

    - Պարզ պատճառով.

    պատասխանեց.

    - Մարդկության մեծամասնությունը զբաղված չէ իմաստնանալով, գիտելիք հավաքելով, գիրք կրծելով ու գրականությամբ։ Մարդիկ աշխատում են ծանր, դառը քրտինք թափում, որ վաստակեն իրենց հացն ու կերակրեն զավակներին։ Դու որքան ավելի ես ուսումնասիրում, կրծում գիտության գրանիտն, այնքան ավելի ես իմաստնանում, այդով ավելի հեռանում մարդկանցից քո իմացական մակարդակով ու այդով դառնում նրանց համար ավելի անհասկանալի։
    Քեզ հասկանում են փիլիսոփաները, բայց նրանց վրա միշտ ծիծաղել են, իսկ դու խնդիր ես դրել մարդկանց հասկանալի լինել։
    Ուրեմն նրանց գիտություն տալը չէ քո ճանապարհը, այլ մի բան, որը հասկանալի է անգամ անգրագետին։
    Եթե գիտությունը, որը կրծում ես, քեզ չի տալիս այդ իմացությունը թե ինչ տաս, ինչի՞ է պետք այն։ Մի թե՞ ավելին կսովորես երբևէ, քան Հիսուսը գիտեր։
    Հիշիր՝ մարդիկ ՀԻՍՈՒՍԻՆ խաչեցին անգամ։

    Եվ ես հիշեցի…

    Ամենակարող մեր տեր Հիսուս Քրիստո՜ս
    Աղերսում եմ քեզ,
    Պահպանիր, պաշտպանիր ցեղն իմ,
    Ամոքիր ցավերը մեր,
    Փափկացրու կարծրացաց սրտերը մեր իշխանների,
    Բացիր աչքերը նրանց,
    Սրտերը,
    Հորդորիր, որ լվանան իրենց աղքատ եղբայրների ոտքերը, ինչպես դու լվացիր ձկնորսներինը,
    Ներիր մեր մեղքերը,
    Փրկիր մեզ չարից,
    Նախանձից, ամբարտավանությունից, մեծամտությունից, ագահությունից, վախերից,
    Ներողամտությունը հայցիր մեր նկատմամաբ, մեր տիրոջից, երկնային հորից մեր,
    Ներողամտություն սերմանիր մեր սրտերում նաև, որ ներենք մեր պարտապանաց, մեր եղբայրներին, կարողանանք չդատել նրանց,
    Լինել խոհեմ, բարյացակամ, հեզ, համեստ։

    ՀԻՍՈՒ ՜ Ս,

    Մի թողնիր մեզ, երբ անգամ մենք քեզ թողնում ենք փոքրոգաբար։

    Մենք թույլ ենք, տկար, անպաշտպան։

    Առաջնորդիր մեզ,

    Հանուն հոր և որդու և սուրբ հոգու։

    ԱՄԵՆ

  3. #3
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2007
    Հասցե
    Washington DC
    Գրառումներ
    41
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Արա Բալիոզյան

    Երկուշաբթի, Փետրվար 19, 2007

    Այն պատճառով, որ բանի տեղ չեմ դնում ճորթած բերան տհասներին, ասում են, որ չեմ սիրում հայերին։:
    *
    Լավ բացատրությունները վերջնական պատասխանները չեն, այլ փոքր քայլեր ընդամենը դրանց ուղղությամբ։
    *
    Ուրիշի բարի կամքից և ըմբռնումից կախված լինելը նույնն է ինչ ստորացված ապրելը։
    *
    Նրա կարծիքը ձեր վերաբերյալ ցածր չէ, իր նկատմամբ է շատ բարձր։
    *
    Մարդիկ չեն ատում ճշմարտությունը։ Ատում են այն ասողներին։
    *
    Ես դեռ պետք է տեսնեմ ոչ ստախոս քաղաքական գործչին։
    *
    Մարդը դառնում է շառլատան առանց այդ մասին իմանալու։
    *
    Սանտ Բուվե. Հանրահայտությունը կարող է հոմանիշ լինել պոռնկության հետ։
    *
    Լամարտին. Հայրենիքը մի կառույց է, որը կանգնած է մեռելների ոսկորների վրա։

    թարգմանեց Վահե Ավետյանը

  4. #4
    ի՞նչ Anul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    483
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վահե Ավետյան

    հմմմմմմմ...... ահագին կարդացվեց. վատ չէր
    դա էլ կանցնի....... (վերջին գրառում 2009թ)
    դա էլ անցավ 2018թ

  5. #5
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2007
    Հասցե
    Washington DC
    Գրառումներ
    41
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վահե Ավետյան

    Մեջբերում Anul-ի խոսքերից Նայել գրառումը
    հմմմմմմմ...... ահագին կարդացվեց. վատ չէր
    Շնորհակալություն ուշադրության համար։ Առաջարկում եմ գրական կայքս, որտեղ կարող եք գտնել գրքերս, անտիպ ստեղծագործություններս ու մնացյալ կայքերիս տանող հղումները։

    Ջերմորեն՝
    www.vaheavetian.org
    www.vernatun.org

  6. #6
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2007
    Հասցե
    Washington DC
    Գրառումներ
    41
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հուսահատվելիս հիշում եմ

    Հուսահատվելիս հիշում եմ, որ սերն ու բարին միշտ հաղթել են։
    Եղել են բռնակալներ, կեղեքել են մարդկանց, սպանել, թվացել են անպարտ, բայց միշտ գահավիժել են վերջում։

    Հիշիր այդ մասին՝ ՄԻՇՏ

    Մահաթմա Գանդի

  7. #7
    Make It or Break It Tumbler-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.02.2007
    Տարիք
    34
    Գրառումներ
    304
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հուսահատվելիս հիշում եմ

    Ես ձեր ստեղծագործությունները շուտ վանից եի կարդացել. Ընկերներս եին խորհուրդ տվել. Իսկապես արժանի մարդու արժանի գործեր.
    Մենք քիչ ենք սակայն մեզ հայ են ասում,
    Մեկ-մեկ էլ չէ են ասում, բայց հայից ավելի շատ են ասում

  8. #8
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վահե Ավետյան

    Դե, էստեղ գրածներդ ես ստեղծագործություններ չեմ համարում…
    Ճիշտ է՝ հետաքրքիր ես մտածում, համարձակ ես, մեկ-մեկ անհասկանալի, բայց դե ի վերջո ավելի շատ գրել ես, թե մարդիկ քո գրածների մասին ինչ են մտածում, քան տեղադրել իսկական ստեղծագործություններդ…
    հաճույքով կկարդայի…
    Հ.Գ. Ոչ օրագրիդ էջերից…

  9. #9
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2007
    Հասցե
    Washington DC
    Գրառումներ
    41
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Եղիցի խոսքի ազատություն

    Եղիցի խոսքի ազատություն

    Խոսքի ազատություն նշանակում է բոլոր մարդկանց խոսքի ազատություն, այլ ոչ իմ հորեղբոր տղու, մորքուրի աղջկա, կամ քավորի ընկերոջ ու մնացյալ ախպերների էշերի տղերքի։
    Այսպես չկարծեց երեք տարի առաջ ոչ մի ըդդիմադիր մեր հայրենիքում, ով փոքր ինչ հնարավորություն ուներ մի երկու խոսք ասել, կամ թերթով, կամ հեռուստատեսությամբ, կամ ռադիոյով, կամ գրական որևէ երկով…
    Երեք տարի առաջ հայտնեցի բոլոր ընդդիմադիրներին, համ քաղաքական այրերին, համ լրագրողներին, համ գրողներին, համ մարդու իրավունք պաշտպանող այլոց, որ ինձ ձերբակալելու հրաման է տրված ոստիկանությանը, առաջին գիրքս հրատարակվելուն պես, որն համարվում է համայն աշխարհում, ոչ այլ ինչ, քան խոսքի ազատության դասական ոտնահարում։
    Վերոհիշյալ սրիկաները մինչ օրս լուռ են։ Նրանք միայն թուրք գրողների խոսքի ազատությունն են պաշտպանում, ու այնպես լավ, որ վերջիններս ստանում են ոչ պակաս, քան նոբելյան մրցանակ։
    Հայ գրողի իրավունքը պաշտպանում են միայն ետմահու (Հրանտ Դինք), որպեսզի այս կամ այն ամբոինից սնգսնգան սոված ու ծեծված՝ ես էլ եմ հայ, ինձ էլ խղճացեք, մի կտոր հաց, կամ ինչ պատահի, ինչ որ չեք ափսոսա ողորմացեք, իսկ քանի ողջ են, ծեծում են, հայհոյում, մատնում չքավորության, բանտարկության, անէացման, օտարում հայկական բոլոր հավաքներից:
    Իրական ընդդիմադիր քաղաքական այրերին, գրողներին, լրագրողներին ու մարդու իրավունք պաշտպանող այլոց, հայրեիքից վտարելուց, մոռացության մատնելուց հետո, խաժամուժն այն, որ թվեցինք վերևում, հանգիստ շունչ էր քաշում ու ըմբոշխնում սպասվելիք պտուղների քաղումը, երբ Վահեն ժայթքեց հրաբխի նման, ու բոլոր ստահակների պլանները ի չիք դարձան։
    Ասելով Վահե, ինձ նկատի չունեմ, այլ իմ միջոցով, 1,5 միլյոն օտարվածների և անէացվածների ցասկոտ վրեժը՝
    Վասն
    Արորդաց
    Հավերժ
    Երդումի
    ու այդ պատճառով է, որ չներեցին ու բառ անգամ չարտասանեցին ի պաշտպանութուն, և չունեինք ակնկալիք էլ, այլ պատրաստում էինք մի դավադրություն, ըստ որի հաշվարկած, նախատեսած էր, որ տգետ խաժամուժը լռելու է, որպեսզի այսօր հատիկ հատիկ մեկացնենք նրանց և այսուհետև, ով ասի, որ գրող է, ընդդիմադիր քաղաքական այր (կամ տիկին), մարդու իրավունքի պաշտպան, կամ լրագրող, որն ի տարբերւոթյուն ներկայիս իշխող խուժանի հարգում է խոսքի ազատությունը, ասենք անվարան՝

    Եղիցի խոսքի անազատություն. «Դար» ակումբում վիրավորական գրառումներն արգելվում են: Պարբերությունը ջնջված է:

    Եղիցի խոսքի ազատություն և ԵՂԵՎ

    2007.03.27, Վաշինգտոն


    Գրածդ աղբ է

    Ինձ հայհոյել ու հայհոյում են սեփական ցեղիս դպրող չգնացած բազում խուժան, իհարկե անստորագիր ու տրանսկոնտինենտալ հեռավորությունից: Պարզ ու երես առ երես խոսող մարդիկ որպես կանոն իմ հետ ընկերանում են: Խուժանն ինձ հայհոյում է իրենց քննադատելու համար, ինչից կարելի է եզրակացնել, որ ուզում են, որ իրենց գովեմ: Սրանից իր հերթին կարելի է եզրակացնել, որ կյանքի օրոք հայերիս մեջ հարգվել են միայն տափակ գրողները, որոնք գովաբանել են տգետ խուժանին։
    Սա է չափանիշը ներկայիս ու գալիք հայ գրող (ինչու՞ ոչ պարզպապես գրող). եթե կյանքիդ օրոք քեզ սիրել է հարատև մեծամասնություն տգետ խուժանը, կնշանակե, որ գրածդ աղբ է:

    2007.03.19


    <Վիրավորական պարբերություն. Ջնջված է:>


    Այ բալամ, դու վերջը ի՞նչ ես խոսել Րայսի հետ

    «Ազգ» թերթում այսօր կարդում եմ մի հոդված, որը պատմում է <Վիրավորական բնութագրում. ջնջված է> Օսկանյան Վարդանի Վաշինգտոն կատարած այցի մանրամասների մասին։ Հոդվածն ասում է, որ նա հանդիպել է այնտեղ Կոնդոլեզա Րայսին ու Բրայզա Մաթյուին:
    Նրա ասելով Իրանի մասին առանձանպես չեն խոսել ադ հանդիպման ժամանակ: Մարդու իրավունքների վիճակի մասին էլ առանձնապես չեն խոսել, որովհետև մի քանի օրից ճամփորդելու է մեծն վեզիրը Շվեյցարիա ու ՄԱԿ-ում խոսելու է այդ թեմայով, ինչպես նաև Ադրբեջանում ոչնչացվող հայկական հուշարձանների ու Թուրքիայում սպանված Հրանտ Դինքի մասին։ Ինչով են կապված վերջին երկուսը մարդու իրավունքի խախտումներին Հայաստանում այդպես էլ չհասկացանք, բայց Օսկանյանը դա կբացատրի հարկավ Շվեյցարիայում։
    Քիչ ավելի ներքև կարդում ենք, որ Վարդան Օսկանյանը կարծում է, որ չարժե ԳՈՒԱՄ-ի առաջարկով խոսել ՄԱԿ-ում Արցախի մասին, քանզի այդ մասին խոսում են ԵԱՀԿ-ում, իսկ մի քիչ ավելի ուշ, որ չարժե խոսել Արցախից Րայսի հետ, որովհետև ներկա է Բրայզան, որի հետ արդեն ահագին խոսել են։
    Հանդիպման վերջում ասել է գրանդ վեզիրը, որ չգիտե թե որքան կաշխատի արտգործնախարար, որ կմնա այնքան որքան դա կուզի Քոչարյանը:

    Հոդվածից հետո գլխումս պտտվում է մի հարց անդադար.

    - Այ բալամ, դու վերջը ի՞նչ ես խոսել Րայսի հետ:


    03.10.2007, Վաշինգտոն


    Ես ձեզ ասում եմ. ես եմ ընդդիմությունը

    Ոմն մեկն այսօր, Սողոմոնյան Վիկտոր անունով, որն իրեն հորջորջում էր ինքնանշանակ նախագահ Ռոբերթ Քոչարյանի խոսնակ, հայտարարում էր «Հայոց Աշխարհ» թերթում, որ ընդդիմությունը ստում է այն մասին, որ իրեն եթեր չի տրամադրվել հեռուստատեսությամբ և, որ այդ մասին նրանք՝ <Վիրավորական բնութագրում. ջնջված է>, կարող են ներկայացնել վիդեո վկայություն, ընդդիմության ելույթի տեսագրությամբ։

    Բացի այն, որ այս հայտարարարությունը սուտ է, ինչպես սուտ են դիկտատներում և նախագահները, և թերթերը, անգամ եթե եռակի «Հայոց», քառակի «Աշխարհ» անունն ունենան, այս տղան, որպես կողմանկի «մեսիջ» հայտարարում է, որ ընդդիմությունը Հայաստանում նշանակովի է, որովհետև Ռ. Քոչարյանն է որոշում ով է ընդդիմությունը, սրանք էլ հնազանդ տեսագրվում են, որ <Վիրավորական բնութագրում. ջնջված է> անհրաժեշտության համար վկայություն ունենա։ Դրա դիմաց նրանք ստանում են 10 մանդատ ազգային ժողովում, 500 դոլար ամսական <Վիրավորական բնութագրում. ջնջված է>, նրանց լիդերին 60 ամյակի արթիվ շնորհավորում է <Վիրավորական բնութագրում. ջնջված է>, իսկ մնայցյալը տարին մեկ անգամ գնում են Լաս Վեգաս ու Մոնթե Կարլո:

    Ես օրինակ՝ չեմ թույլատրվել ելույթ ունենալ հեռուստատեսությամբ, ոչ էլ թերթով։ Ավելին՝ չեմ թույլատրվում երկիր վերադառնալ և որպեսզի հանկարծ դա չանեմ ինքնագլուխ, իմ դեմ հարուցվել են կեղծ քրեական գործեր:
    Եթե համարձակվեք պնդել Սողոմոնյան Վիկտոր, <Վիրավորական բնութագրում. ջնջված է>, կամ ով պատահի, որ ես ընդդիմություն չեմ, կհաստատեք ընդամենը, որ ընդդիմությունը նշանակովի է ու դա վորոշում է Քոչարյանը՝ ոչ բոլորովին իրավասու քաղաքացին, որը նույն ինքը ես եմ, կամ մեկ այլը, որ նույնպես «ԵՍ» է։

    Ես ձեզ ասում եմ. ես եմ ընդդիմությունը, որովհետև հայտարարում եմ, որ վաղ թե ուշ <Վիրավորական արտահայտություն. ջնջված է>, ինչպես նաև քրեական հանցագործ ողջ <Վիրավորական բնութագրում. ջնջված է>, նախկին ու ներկա կառավարությունները, խորհրդարանները ու անգամ գալիք ընտրությամբ ընտրվածներն ու հաստատվածները։

    Ես ձեզ ասում եմ, որ ես եմ ընդդիմությունը, որովհետև բանտարկվելու են բոլոր օլիգարխներն առանց բացառության ու նրանց ողջ ունեցվածքը ազգայնացվելու է։

    <Վիրավորական պարբերություն. ջնջված է>

    Ես ձեզ ասում եմ, որ ես եմ ընդդիմությունը, որովհետև գրածս խոսքից տառ անգամ չեմ զիջելու, երդվում եմ և իմ ասածն իրականանալու է, անգամ եթե ես անձամբ ողջ չլինեմ։
    Կարևորն այն է, որ ես գրել եմ։

    Ես ձեզ ասում եմ, որ ես եմ ընդդիմությունը, որովհետև այն ինչ գրում եմ, ձեր վեջնական դատավճիռն է, որն արդեն գրվեց, արդեն կարդացվեց և ստորագրվեց՝

    Վասն
    Արորդաց
    Հավերժ
    Երդումի

    03.10.2007, Վաշինգտոն

    Այդ մայլի <Վիրավորական բնութագրում. ջնջված է>

    «Հայկական Ժամանակ» թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանն ասել է այօր, որ շարունակելու է ցույց անել, մինչև չհավաքի 50 000 մարդ։
    Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը որոշել է մինչև կյանքի վերջ ցույց անել, որովհետև չեմ ակնկալում, որ կհավաքի անգամ իր երազած թվի մեկ հարյուրերորդ մասը մարդկանց։
    Ցույցերին հավաքվող մարդկանց, Նիկոլ Փաշինյանն ու տեսակը վաղուց վտարել են երկրից, կամ լռության մատնել նրանց վտարումը, <Վիրավորական բնութագրում. ջնջված է>, ամբարտավան ինքնավստահությամբ, որ արդեն հախթել են ու կարող են ազատվել «տաք գլուխներից»:
    Նիկոլ Փաշինյանն ու նրա հովանու տակ աշխատող մեկ այս ու մեկ այն լագերում աշխատող <Վիրավորական բնութագրում. ջնջված է> լրագրողները լռության են մատնել անձամբ իմ վտարումը երկրից ու կեղծ քրեական գործերի հարուցումը իմ դեմ, չնայած նրան, որ տարիներ շարունակ տեղեկացվել են այդ մասին։

    <Վիրավորական պարբերություն. ջնջված է>

    03.10.2007, Վաշինգտոն
    Վերջին խմբագրող՝ Chuk: 14.04.2007, 23:06:

  10. #10
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2007
    Հասցե
    Washington DC
    Գրառումներ
    41
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատմական հիշեցում

    Պատմական հիշեցում

    03-01-2003 - ին Վիոլետ Գրիգորյանը «Բնագիր կայքի հաճախորդներին» վստահեցնում էր, որ իմ հայտարարությունն այն մասին, որ կայքը փակում են Հայաստանի իշխանությունների պարտադրանքով, (http://www.bnagir.am/?editor=7), որպեսզի սահմանափակեն իմ խոսքի ազատությունը զրպարտություն է, որ այն փակվում է այն պատճառով, որ մեկ ամսից նոր կայք է բացվելու www.inknagir.am անունով։

    <Վիրավորական պարբերություն. ջնջված է>

    Պատմական հիշեցում 2

    Վահեն այնքան հիմնավոր է «Բնագրի» գրականության մասին որդեգրած սկզբունքները ներկայացրել, որ ես կարող էի նույնիսկ էլ չգրել։ Առհասարակ շնորհակալ եմ Վահեին, որ իր մասնակցությամբ, թե իբրեւ հեղինակ, թե իբրեւ ընթերցող, իր դիտարկումներով ապացուցում է մեր հանդեսի արդյունավետությունը։ Նա հեռու Շվեդիայից ավելի տեղյակ է մեր պահանջներին ու կարիքներին, քան շատերը Հայաստանում։

    19 մարտ, 2004թ. - Վիոլետ Գրիգորյան

    Ինչքան էլ Արտակը ասի իր համար ձանձրալի է «Բնագիրը», գնալով աճում է հետաքրքրությունը «Բնագրի» նըկատմամբ, ինտերնետի սայթում 3 ամսում 30 հազար այցելություն, քիչ չէ։

    20 մարտ, 2004թ. - Վահան Իշխանյան

    Ժողովուրդ՜, Երևանի վրա ընկել ա Վահե անունով գիսաստղ. ով որ հլը խաբար չի, խորհուրդ եմ տալիս հավաքվել Բնագրի սայթ, վայելել գիսաստղային կայֆեր: ժամանակը գնում աաաա՜,

    30 մարտ, 2004թ. - Ծովինար Չիլինգարյան


    Դուք կրեդիտով չե՞ք աշխատում

    Ի՞նչ կանի ցանկացած քիչ թե շատ նորմալ երկրի քաղաքացին, երբ իր հետ դժբախտություն պատահի օտարության մեջ։
    Կդիմի սեփական իշխանությանը, իր երկրի դեսպանատան միջոցով այն երկրում, որտեղ դժբախտությունը պատահել է հավանաբար։
    Երանի նման քաղաքացիներին, նման երկրների։
    Դա ինձ չի վերաբերում ցավոք սրտի, որովհետև իմ դժբախտությունը պատահել է երկրումս իրեն իշխանություն հռչակած <Վիրավորական բնութագրում. ջնջված է> պատճառով, դեսպանատները դրանց մասն են, այնպես որ սպառված են իմ համար ինստիտուցիոնալ միջոցները ազգիցս օգնություն ստանալու։
    <Վիրավորական պարբերություն. ջնջված է>
    Ու՞մ դիմեմ բա ես, երբ ունեմ օգնության կարիք։
    Փաստաբաններին, օմբուդսմենին, ընդդիմադիր քաղաքական գործիչներին, մարդու իրավունքի պաշտպաններին, լրագրողներին. - կասեք։

    Փորձել եմ։
    Ընդդիմադիր գործիչները բոլորն ուզում են լինել նախագահ և դա զավեշտ է, որովհետև ամեն անգամ ստացվելիս փախչում են պաշտոնից։ Այդպես եղել է արդեն այքան անգամ, որ սրանց դիմելն արդեն ավելորդ է։ Սրանք բոլորովին անվստահելի տարր են ու կարծում են, որ դուք էլ եք ու, եթե հանկարծ մի քայլ անեն, որևէ մեկին օգնելու, նա անպայման նախագահ, կամ ամենաքիչը խոսնակ կդառնա։ Հասարակ, մարդկային դարդ ու ցավն այլևս սրանց հետ քննարկվելիք բան չեն։

    Մեկ շաբաթ առաջ բացել եմ www.pastaban.am կայքը, և նամակ եմ հղել էլոկտրոնային հասցե ունեցող բոլոր փաստաբաններին հանրապետության, մանրամասն նկարագրել եմ հետս պատահածը, ուղարկել եմ մի երկու փաստաթուղթ ու միայն մեկից ստացել եմ մի նամակ, որ նա եկրում չէ, բայց կարող եմ նամակ գրել իրենց գրասենյակ, կոլեգաներն անշուշտ կոգնեն ինձ։
    Չեմ հավատում, կներեք, երկու պատճառով։ Չեմ հավատում փաստաբանական համակարգին վարչահրամայական ու կաշառակեր համակարգում՝ մեկ, երկուս՝ դրամ չունեմ, որովհետև դրամս ու ամբողջ ունեցվածքս թալանել է վարչահրամայական համակարգը, երբ հայտարարեցի, որ խորհրդարան եմ ընտրվելու, դատի տրվեցի, որ քիթս չխցկեմ հայրենիք, որովհետև բանտարկվելու սպառնալիքի տակ եմ ու բանտում սպանվելու, ԱՄՆ-ում, որտեղ չունեմ աշխատանքի իրավունք ու բնականաբար ապրելու միջոց, նույն համակարգի հրամանով ինձ դատի տվեցին դաշնակ<Վիրավորական բնութագրում. ջնջված է>, որովհետև կարծեցին հարկավ, որ չեն համընկնում մեր գրական ճաշակները։ Որպես հետևանք ապրում եմ այստեղ արդեն կես տարի, գնում դատարան ամիսը մեկ ու լսում հայերից, որ ավելի լավ է մեղա գամ ու հանձնվեմ, որովհետև դատը դեռ կտևի մի կես տարի էլ, իսկ դաշնակները մաֆիա են։

    Մանրամասն նույն նամակն ու մի քանիսն էլ ավելի, ուղարկել եմ օմբուդսմենին՝ քար լռություն. յա պատին, յա եկաթե դարպասին, յա օմբուդսմենին։
    Ենթադրում եմ, որ չի պատասխանում նեղացածությունից, որովհետև նամակում գրել եմ, որ չեմ հավատում, որ կպատասխանի, որովհետև էն վերոհիշյալ վարչահրամայական համակարգի <Վիրավորական բնութագրում. ջնջված է> է։

    Մարդու իրավունքի գրանտային պաշտպանները իրենց <Վիրավորական բնութագրում. ջնջված է> են։ Նրանց էլ եմ դիմել ու ոչ բոլորովին ակնընկալիքով, որ կանեն որևէ բան՝ ոչ, այլ պարզապես գրանցելու համար պատմական փաստն ու սերունդներին փոխանցելու, որ այս <Վիրավորական բնութագրում. ջնջված է> տեսակն էլ ճանաչեն:

    Լրագրողները հատուկ թեմա են։
    Սրանց մեջ կան տաղանդավորները։ Սրանցից կհանդիպես երբեմն, մեկին օրինակ, որ ոգեշնչված կքարկոծի <Վիրավորական բնութագրումների շարան. ջնջված է>
    Այս <Վիրավորական բնութագրում. ջնջված է> կարող են գրել ձեզ անձնական սիրային նամակներ որոնք հետագայում կկարդաք սեքս ամսագրերում, սրանք կարող են պատմել ձեզ, որ իրենց հեռացրել են աշխատանքից, որովհետև չեն տանում անարդարությունը, բամբասել գլխավոր խմբագրից, ստանալ անհրաժեշտ տեղեկություն ձեզնից գաղտնաբար, որի մասին կկարդաք հաջորդ համարում այն նույն ամսագրի կամ թերթի, որից հեռացրել էին։
    Սրանք բանակից թռած, զեղծարար հանցագործից, կարող են կերտել «այլախոհ» տառապյալ, եթե տառապյալն իհարկե կարգին վարձատրի, բայց եթե հանկարծ դադարի, վայ նրան, կորած է։ <Վիրավորական պարբերություն. ջնջված է>

    Ազգականներս սպառվել են արդեն, ընկերներս զոհվել, կամ ծախվել վաղուց, աստիճանաբար, միանգամից, ում ոնց հաջողվի, կամ հեռացել են անդարձ երկրից, ու միայն ես եմ մնացել համառ աննկուն դռները թակող, որ ինչ որ մեկին տանը խոսեցնեմ:

    Իշխանությունս <Վիրավորական բնութագրում. ջնջված է> են, իրավաբանները վախկոտ, օմբուդսմենը <Վիրավորական բնութագրում. ջնջված է> է, իրավապաշտպանները մուրացկան ու հույսս միայն լրագրողներն էին, բայց սրանք էլ աշխատավարձ են պահանջում խոսելու համար, իսկ ինձ թալանել են…,
    ա՜, հասկացա՜, հենց այդ նպատակով, որ չվճարեմ…

    Ի՞նչ անեմ։

    Լրագրողներ Հայոց աշխարհի.

    - Դուք կրեդիտով չե՞ք աշխատում։


    2007.03.09, Վաշինգտոն


    Ինձ հեռացրին Պուշկինի ու Դովլաթովի պատճառով

    Այսօր ինձ կրկին հեռացրին www.hayastan.com ֆորումից, որովհետև համարձակվեցի ինքնուրույն մտածել ու հայտնել կարծիքս «Վրացիները չեն սիրում հայերին» վերնագրով մի բանավեճում։ Այդ ֆորումը վերջերս մեծահոգաբար ինձ թույլ էր տվել կրկին վերադառնալ, մոտավորապես մեկ տարվա ընդմիջումից հետո, բայց մեկ ամսից ավել չդիմացավ անհասկանալի ինձ համար պատճառով: Նրանց կամ դուր չեկավ այն հարկավ, որ կրկին գերազանցեցի ընթերցողների քանակով բոլոր ռեկորդները, կամ Արա Աբրահամյանին վիրավորող մի հոդված հրապարակեցի, կամ վրացիների ու հայերի սիրո վերաբերյալ կարծիքս էր անտանելի, որը համեմել էի Պուշկինից ու Դովլաթովից մեջբերումներով…
    Նրանց պատճառով «պատժեցին» ինձ։ Չե՞ք հավատում։ Դատեք ինքներդ:

    ***

    Ախր ինչի՞ համար սիրեն վրացիները հայերին. չնայած սեփական ցեղակիցների ամենօրյա սպանության, ազգականների գերեզմանների պղծման, «Մեծն» Պետրոսի (<Վիրավորական բնութագրում. ջնջված է> սպանել է սեփական որդուն այլակարծության պատճառով) արձանը սեփական մայրաքաղաքում տնկելու համար, թե՞ հավատարմության ստրկամիտ երդում տալու Պուտին կայսրին, որի հրամանով ֆորպոստում թաղային ՄԵՆԹություն են անում արյունակից եղբայր վրացիների դեմ:
    Ախր ինչի՞ համար սիրեն վրացիները հայերին:

    ***

    Դու ստրուկ ես, դու վախկոտ ես, դու հայ ես…

    Ալեքսանդր Պուշկին

    ***

    Հայերը՝ հատկապես Վրաստանում բնակվող, չեն սիրում հրեաներին, բայց ավելի տրամաբանական կլիներ, որ չսիրեին ռուսներին, վրացիներին, կամ ադրբեջանցիներին։ Հրեաները նույն կերպ չեն սիրում հայերին։
    Ամենայն հավանականությամբ չեն սիրում թափթփուկները թափթփուկներին, իսկ վատթարագույն դեպքում սիրում են իրենք իրենց։

    Սերգեյ Դովլաթով
    Վերջին խմբագրող՝ Chuk: 14.04.2007, 23:19:

  11. #11
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2007
    Հասցե
    Washington DC
    Գրառումներ
    41
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Տիգրան Կարապետիչներն ու Կարապետ Տիգրանիչները ու մնացյալ անուն հայրանունիչները

    Տիգրան Կարապետիչներն ու Կարապետ Տիգրանիչները ու մնացյալ անուն հայրանունիչները

    Մշակույթի նախարարությունը պետք է հսկի հեռուստատեսությունը. - ասել են այսօր սիրելի Ռուբեն Հախվերդյանն ու Շուշան Պետրոսյանը, ըստ Նոյան Տապան գործակալության, որովհետև միջակություններն այսօր վարում են այն, ձևավորում ճաշակ։
    Վստահ եմ, որ անհանգստության առիթը <Վիրավորական բնութագրում. ջնջված է> Տիգրան Կարապետիչն է, որին ես բոլորովին չեմ ճանաչում, չեմ տեսել նրա հաղորդումները, բայց վստահում եմ Ռուբենին էլ, Շուշանին էլ։
    Նրանցից բացի այդ թեմայով խոսել են Վահրամ Սահակյանն ու Արմեն Մազմանյանը ու ես նրանց էլ եմ վստահում իհարկե, ինչպես նաև բազում այլ պայծառ մտավորականի, Հայաստանում այսօր ապրող, որոնք ասում են, որ <Վիրավորական բնութագրում. ջնջված է> կատարյալ աղետ է։
    Վստահում եմ նրանց կարծիքին Տիգրան Կարապետիչի միջակություն ու վնասակար լինելու վերաբերյալ, բայց ոչ հեռուստատեսության վերահսկելիության:
    Կարապետիչի ինչն ինչոց լինելը էսթետիկայի ոլորտից է, այդ պատճառով եմ վստահում էսթետներին, իսկ հեռուստատեսության վերահկելիությունը՝ քաղաքականության։
    Կներեք սիրելի ընկերներ, բայց այդ ոլորտը չեմ վստահում ձեզ։ Այդ ոլորտում վստահում եմ ավլեի շատ ինձ ու ձեզ էլ եմ բարեկամաբար հորդորում ականջ դնել ասածիս։
    Ինտերնետով եմ զրուցում հետներդ, որովհետև հայրենիք ինձ թույլ չեն տալիս, զեղծված քրեական գործեր են սարքել վրաս ու հենց այն պատճառով, որ հեռուստատեսությունը պոլիտիկանների հսկողության տակ է, այդ մասին լռում են բոլոր կայանները։
    Կարապետիչն իր ամբողջ <Վիրավորական բնութագրում. ջնջված է> հանդերձ պրոբլեմը չէ։ Պրոբլեմն այն է, որ «պախանն» է որոշում, ով վարի հեռուստատեսություն, ով ոչ։
    Դրա՛ մասին արժե խոսել, ոչ թե միջակություններրի, որոնց հանձնարարել են վարել։
    Ասենք մշակույթի նախարարությանը հանձնվի հեռուստատեսությունը վերահսկել, իսկ մշակույթի նախարար նշանակեն հենց այդ Կարապետիչին, ի՞նչ կփոխվի։ Կամ եթե Կարապետիչին չնշանակեն, մնա այսօրվա նախարարը, որը հայտարարություններ է անում պարողների վերաբերյալ, կամ նախկին կապիտան Թենքեշը լինի նախարարը, էլեկտրիկ կրակող։ Ի՞նչ տարբերություն։
    Տիգրան Կարապետիչ հայհոյելը հեշտ ճանապարհն է, հեռուստատեսությունը մշակույթի նախարարության վերահսկողության տակ մտցնլու ձեր առաջարկը ֆաշիզմի ջրաղացին ջուր լցնել է, որը կանեն վերջ առաջ ու կասեն, որ մտավորականների պահանջով են արել։
    Արթնացեք սիրելիներս ու մի կերեք դևերի ճտերի կտերը։ Քաղաքականության մեջ դուք անփորձ եք, նրանք ձեզ չարաշահում են։

    Արեք ավել դժվարը դրա փոխարեն: Քննադատեք նրանց, ովքեր ամեն ինչ երկրում մենաշնորհել են ու վերացրել բնական մրցակցությունը, որովհետև, եթե հեռուստատեսությունը երկրում վարեին Ռուբենը, Շուշանը, Վահրամը, Արմենը, կամ ուրիշ պայծառները մեր, Տիգրան Կարապետիչներն ու Կարապետ Տիգրանիչներն ու մնացյալ անուն հայրանունիչները ընդհանրապես դիտող չեին ունենա ու կսնանկանային։

    Միթե՞ կասկածում եք, որ եթե ազատ լինեինք, հեշտությամբ դուրս կմղեինք միջակությունը։ Եթե սկսել ենք կասկածել, ուրեմն ավելի ցածր ենք, քան անգամ Կարապետիչը։

    Ես անձամբ չեմ կասկածում բոլորովին։
    Գրկում եմ, համբուրում եմ ձեր պայծառ ճակատները։
    Զգույշ եղեք, մի չարաշահվեք <Վիրավորական բնութագրում. ջնջված է>։

    Վահե Ավետյան

    2007.03.08, Վաշինգտոն


    Մեկ ազգ, մեկ գաղափարախոսություն

    «Մեկ ազգ, մեկ գաղափարախոսություն».- հայտարարել է կայսր Պուտինի նշանակմամբ ինքն իրեն համաշխարհային հայության հայր հռչակած Արա Աբրահամյանը, ըստ Նոյան Տապան գործակալության։
    Այս կարգախոսը նոր չէ։ Այն արտասանել են Նապոլեոնը, Մուսոլինին, Հիտլերը, Սադամը և անփառունակ վախճան ունեցած բազում այլ դպրոց չգնացած։ Չեմ կարծում, որ մեր հայրենակիցը կարժանանա նրանց ճակատագրին, որն էր սեփական ցեղախումբն ու երկիրը մահվան, քայքայման և իսպառ ոչնչացման եզրին հասցնելը։
    Ինչպես միշտ նախկինում օգնության կհասնի հայերիս կոնսոլիդացվելու պաթոլոգիական չունակությունը հուսով եմ: Դրան խիստ կնպաստի մեջներս արմատացած, ցեղային հիմնական նկարագիր դարձած, պաթոլոգիական նախանձը անշուշտ, որը ես համարում եմ «երկնային մանանա» ներկա վիճակում . - ըչի՞ պտի ինքը ըլնի, պապան ես եմ, ե՜սսս …
    Ի տարբերություն Արա Աբրահամյանի, վերոհիշյալ հերոսները բիզնեսմեններ չէին, դրամ չէին շինում սեփական ցեղակիցների միսն ու պետական անկախությունը ծախելով կայսրին։ Նրանք սեփական ցեղը մնացյալից գերագնահատող փսիխոպատ մանյակներ էին պարզապես և ի տարբերություն նրանց, մեր հայրենակիցը լավ դրամ հաշվող է ընդամենը՝ ոչ զորավար։

    Մի ընդհանրություն կա պաթոլոգիական անշուշտ այս բոլոր դեպքերում.

    ԲՈԼՈՐՆ ՈՒՆԵՆՈՒՄ ԵՆ ՆՈՒՅՆ ԳԱՂԱՓԱՐՆ ԱՅՆՏԵՂ, ՈՐՏԵՂ ԳԱՂԱՓԱՐԸ ԻՍՊԱՌ ԲԱՑԱԿԱՅՈՒՄ Է

    2007.03.08, Վաշինգտոն


    Ինձ թվում է այլևս չեմ տեսնի հայրենիքս

    Չկա այսօր հայրենիքում կամ սփյուռքում քիչ թե շատ հայտնի մի թերթ, որի գլխավոր խմբագիրն առնվազն, կամ խմբագրություններն ամբողջությամբ ինձ չճանաչեն։ Ավելին՝ ես նրանց բոլորին հանգամանորեն պատմել եմ անձնական նամակներում և հեռախոսային զրույցներում թե ինչպես է ինձ հալածել երկրիցս <Վիրավորական բնութագրում. ջնջված է>, բայց նրանք բոլորը լռել ու տակավին լռում են, իրենց ենթական մամուլում, հեռուստատեսությամբ ու ռադիոյով։
    Նրանց շատերին հարցնում են այսօր ազնիվ մարդիկ ինձ լռության մատնելու փաստի մասին, նրանք, անգամ մի ժամանակվա մտերին ընկերներս, ձևանում են, որ ոչինչ չեն լսել, իսկ ամենաանամոթներն անգամ ասում են, որ ինձ չեն ճանաչում, որովհետև եթե ասեն ճշմարտությունը, ստիպված են լինելու խոստովանել, որ սովից <Վիրավորական «համեմատություն». ջնջված է> էին, իսկ նրանց իրենց սեղանից <Վիրավորական արտահայտություն. ջնջված է>։

    Չկա այսօր հայրենիքում ու սփյուռքում քիչ թե շատ հայտնի քաղաքական-հասարակական մի գործիչ, որ չճանաչի ինձ անձամբ, բայց լրագրողների նման լռության են մատնում իմ արտաքսումը երկրից ու հետապնդումը սփյուռքում, որովհետև երևալուն պես բազում փաստ եմ բերելու մեջտեղ նրանց ծախվածության վերավերյալ։ Ավելին՝ արդեն բերել եմ բազում գրքումս ու հոդվածներում և այդ պատճառով նրանք բոլորը մասնակցում են ինձ դավադրաբար ու համամեղսունակ անէացմանը։

    - <Վիրավորական պարբերություն. ջնջված է>

    - <Վիրավորական պարբերություն. ջնջված է>

    Լռության մատնված միակը չեմ ես. մեր ցեղի պատմությունը մի քանի հազարամյա մոռացության վկայություն է անէացվածների, բայց նաև վկայություն այն մասին, որ հատկապես նրաք են ամենաբարձրաձայնն ու լսելին ժամանակների մեջ։

    - <Վիրավորական պարբերություն. ջնջված է>

    Ափսոս պարզապես եթե ճիշտ է ինձ թվում, որ հայրենիքս այլևս չեմ տեսնելու:

    2007. մարտ, 03, Վաշինգտոն


    Աղյուս նախագահ

    Հայաստանի նախկին արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Արզումանյանը հայտնել է իր թանկագին կարծիքն այսօր բազմակի քաղաքացիության վերաբերյալ, որից ես հուսահատության դուռն եմ հասնում, որովհետև տեսնում եմ, որ այս <Վիրավորական բնութագրում. ջնջված է> ոչինչ չի սովորում տարիների ընթացքում, անգամ իշխանություն կորցնելուց հետո և անգամ ավելի վատ՝ <Վիրավորական բնութագրում. ջնջված է>։

    - Հայաստանում նախագահ կարող է ընտրվել անգամ ուզբեկը, եթե ապրի Հայաստանում տասը տարի, ունենա կրկնակի քաղաքացիություն, մասնակցի ընտրության ու ընտրվի.

    ասել է <Վիրավորական բնութագրում. ջնջված է>։

    - <Վիրավորական բնութագրում. ջնջված է>.

    ասում եմ ես.

    - <Վիրավորական պարբերություն. ջնջված է>

    <Վիրավորական պարբերություն. ջնջված է>

    25.02.2007, Վաշինգտոն
    Վերջին խմբագրող՝ Chuk: 14.04.2007, 23:29:

  12. #12
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2007
    Հասցե
    Washington DC
    Գրառումներ
    41
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

    ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

    Գալիք՝ 2007 թվականի մայիսին անցկացվելիք խորհրդարանական ընտրությունները հայտարարում եմ անօրինական ու նախորոք զեղծված ու քաղաքացիական անհնազանդությունս եմ հայնտում դրանց անցկացմանն ու ապագա խորհրդարանին, որը կառաջանա այդ ընտրությունների հետևանքով։

    Անհնազանդությունս կմնա ուժի մեջ այնքան ժամանակ, որքան կտևի անձամբ իմ մասնակցության խոչնդոտումն այդ ընտրություններին, ինչպես նաև բոլոր այն քաղաքացիների, որոնք նման ցանկություն հայտարարել ու չեն թույլատրվել մասնակցել։

    Հայտարարում եմ, որ իմ դեմ լայնածավալ քաղաքական հետապնդում է իրականացվում հատկապես այդ նպատակով, որն է խոչնդոտելը վերադարձս հայրենիք, որը հանգելու է ներկա վարչախմբի անխուսափելի տապալմանը, քրեական հանցագործների պատասխանատվության ենթարկմանը, տուժած քաղաքացիների իրավունքների վերականգնմանն ու կորցրածի հատուցմանը։

    Հայտարարում եմ, որ քաղաքական հետապնդումներն իրականացվում են ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտասահմանյան տարբեր երկրներում, սովետական անվտանգության նախկին ու ներկա գործակալների միջոցով, ռուսական ներկայիս անվտանգության մարմինների վերահսկողության տակ:

    Հայտարարում եմ, որ այդ հանցավոր գործունեությանը մասնակից են ՀՅԴ - ն իր ածանցյալներով, եկեղեցական ու մշակութային անվանվող միություններն ու հայկական լոբբիստական կազմակերպությունները՝ բոլոր նրանք, ովքեր կույր ծառայության մեջ են անօրիանական իշխանությանը, զբաղված են դրանց դեմքերը լվանալով միջազգայնորեն, բայց լռում են երկրում իրականացվող ահաբեկչության վերաբերյալ, երկրի միակ տիրոջ՝ քաղաքացու նկատմամբ։

    Ես իմ քաղաքացիական իրավունքով ու պարտականության գիտակցումով, ներկայիս վարչախմբին ու դրան ծառայող բոլոր կառույցներին ու անձանց, հայտարարում եմ քաղաքացիական պատերազմի սկիզբ։

    Բոլոր տերություններին, որոնք համագործակցում են Հայաստանում գործող անօրինական վարչախմբի հետ և նպաստում դրանց օր անգամ ավել իշխանության գլուխ մնալուն համարում եմ մեղսակից հանցագործությանը և պատասխանատու հայ ժողովրդի առաջ։

    Հայտարարում եմ, որ ջանք չի խնայվելու բոլոր պատասխանատուներին, հայ ու չհայ, ծնկի բերելու համար։

    Հայտարարում եմ, որ հայ ժողովրդին նսեմացնողների, նրանց օրինական իշխանությունը խեղողների դեմ պատերազմում որդեգրած բոլոր մեթոդներն անխտիր, համարում եմ օրինական։

    Վահե Ավետյան
    ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿԻ հրամանատար

    25. 02. 2007, Վաշինգտոն


    Չեկիստակոմսոմոլ ճիճվիկներ

    Հուլիոս, Ներոն, Կալիգուլա...
    Լենկ Թեմուր, Չինգիզ խան, Աթիլա…
    Վալուա, Բուրբոն, Մեդիչի…
    Նապոլեոն, Մուսոլինի, Հիտլեր…
    Լենին, Մաո, Պոլ Պոտ…
    Չաուշեսկու, Նաջիբուլա, Սադամ…

    Ովքե՞ր եք դուք չեկիստակոմսոմոլ ճիճվիկներ, որ կարծում եք թե հավերժ եք…



    Հուսահատվելիս հիշում եմ, որ սերն ու բարին միշտ հաղթել են։
    Եղել են բռնակալներ, կեղեքել են մարդկանց, սպանել, թվացել են անպարտ, բայց միշտ գահավիժել են վերջում։
    Հիշիր այդ մասին՝ ՄԻՇՏ

    Մահաթմա Գանդի




    ՊԱՀԱՆՋ

    2005 թվականից հրամայված է ոստիկանությանը ինձ ձերբակալել և այդ մասին տեղյակ եք բոլորդ ու լռում եք։ Ոմանքդ կարծում եք, որ կարողանալու եք արդարանալ ասելով, որ տեղյակ չեք եղել։ Չեք կարողանալու, որովհետև ուղարկում եմ հիմա այս նամակը www.persons.am կայքում զետեղված ձեր անձնական էջերը, որոնք եթե անգամ դուք չեք կարդում, ապա կարդում են ձեր բազում բարեկամները, իսկ մեր գավառաբարո հայրենիքում մեկն ու մեկն անպայման ձեզ լուրը կհասցնի։
    Եթե չհասկանաք պահի օրհասականությունը, եթե հիմա էլ չմիաբանվեք մեն մի հատիկ հարցի շուրջ, որն է պահանջելն ինձ օր առաջ տուն թողնելը անվտանգության բոլոր երաշխիքներով, ես ձեզ մեղադրելու եմ կայսրության գաղտնի ծառայությունների հետ համագործակցության մեջ, Հայաստանի Հանրապետության պետական անկախության ոչնչացնելու գործում, որովհետև այդ պրոցեսն ընթանում է ակտիվ, այդ մասին խոսում եք անգամ դուք ձեր հարցազրույցներում և դա ֆիքսված է բազում թերթերում, բայց ոչինչ չեք անում աղետը կանխելու համար, չեք միաբանվում հիմնական հարցի շուրջ, իսկ ուրիշ մարդիկ, որոնք պատրաստակամ են լծվելու այդ գործին, թույլ չեք տալիս ներս, նրանց հալածանքն ու ձերբակալումը մատնում եք լռության։
    Ես պահանջում եմ ձեզնից, անմիջապես բարձրաձայնել իմ ձերբակալման ու օտարման խնդիրը մամուլով, հանդիպումներում, հասցնել լուրը միջազգային բոլոր ատյաններին, ՄԱԿ, ԵԽ, ԱՄՆ, պահանջել իմ ապահով տուն դարձը անվտանգության երաշխիքներով, որովհետև ես վերադառնում եմ խորհրդարանական ու նախագահական ընտրություններին մասնակցելու և հաղթելու, անելու այն, ինչ դուք չեք անում արդեն տասնամյակներ ու չեք պատրաստվում անել։

    Վահե Ավետյան
    27.03.2007, Վաշինգտոն
    Նամակը տեղադրված է հետևյալ անձանց անհատական էջերում, այբբենական կարգով ՝
    Լարիսա Ալավերդյան
    Արամ Աբրահամյան
    Արթուր բաղդասարյան
    Արտաշես Գեղամյան
    Ստեփան Դեմիրչյան
    Հայկ Բաբուխանյան
    Արարատ Զուրաբյան
    Հրանտ Խաչատրյան
    Արամ Կարապետյան
    Լյուդմիլա Հարությունյան
    Րաֆիի Հովհաննիսյան
    Արմեն Հարությունյան
    Միքաել Հայրապետյան
    Բորիս Նավասարդյան
    Դավիթ Շահնազարյան
    Էլեոնորա Մանանդյան
    Մհեր Շահգելդյան
    Արմեն Շեկոյան
    Շողեր Մաթևոսյան
    Վազգեն Մանուկյան
    Վանո Սիրադեղյան
    Լևոն Տեր-Պետրոսյան
    Մերուժան Տեր-Գուլանյան
    Արա Սահակյան
    Նիկոլ Փաշինյան
    Շավարշ Քոչարյան
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 30.03.2007, 13:28:

  13. #13
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2007
    Հասցե
    Washington DC
    Գրառումներ
    41
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրելի «Ա1+»

    Սիրելի «Ա1+»

    Կարդացի ձեր «Բոլորին, բոլորին, բոլորին» անվանված հայտարարություն հոդվածը, էլեկտրոնային ձեր թերթում, որով հասարակությունը հրավիրվում է բողոքի երթի, ի պաշտպանություն խոսքի ազատության։ Սրտանց ցանկանում եմ մասնակից լինել, բայց ցավոք չեմ կարող, որովհետև հետապնդում է ինձ ինքնանշանակ իշխանության՝ խունտայի անօրինական ոստիկանությունը, խափանելու համար իմ քաղաքական, հասարակական, մշակութային գործունեությունը հայրենիքումս։ Ես դատապարտել ու դատապարտում եմ «Ա1+» - ի դեմ գործած անօրենությունները, իմ ձայն եմ միացնում այս անգամ էլ բողոքին, կոչ եմ անում համաքաղաքացիներիս դուրս գալ երթի ու թիկունք կանգնել խմբագրությանը։
    Խնդրում եմ նաև, դատապարտել իմ դեմ կատարվող հանցագործությունը, որովհետև առաջին՝ «Անկախխության Բանակ» գրքիս լույս տեսնելուց հետո իմ դեմ հարուցվել է զեղծ քրեական գործ, չնայած փաստին, որ ապրում եմ արտասահմանում, և մինչև օրս չի վերացվել։
    Խնդրում եմ պաշտպանել նաև իմ խոսքի իրավունքը, որովհետև անհատ գրողը, կամ լրագրողն են, «զանգվածային լրատվական միջոցը»՝ դրա ամենատարրական մասնիկը։
    Նամակիս կցում եմ ձերբակալմանս հրամանը ապացուցող փաստատուղթ։

    Զորակցությամբ՝
    Վահե Ավետյան
    29.03.2007, Վաշինգտոն
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 30.03.2007, 13:31:

  14. #14
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2007
    Հասցե
    Washington DC
    Գրառումներ
    41
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    «ԱՅԼԸՆՏՐԱՆՔ»՝ գնացեք թոշակի

    <Վիրավորական գրառում, ջնջված է>
    Վերջին խմբագրող՝ Chuk: 14.04.2007, 22:46:

  15. #15
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    43
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

    Մեջբերում vahe avetian-ի խոսքերից Նայել գրառումը
    ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

    Գալիք՝ 2007 թվականի մայիսին անցկացվելիք խորհրդարանական ընտրությունները հայտարարում եմ անօրինական ու նախորոք զեղծված ու քաղաքացիական անհնազանդությունս եմ հայնտում դրանց անցկացմանն ու ապագա խորհրդարանին, որը կառաջանա այդ ընտրությունների հետևանքով։

    Անհնազանդությունս կմնա ուժի մեջ այնքան ժամանակ, որքան կտևի անձամբ իմ մասնակցության խոչնդոտումն այդ ընտրություններին, ինչպես նաև բոլոր այն քաղաքացիների, որոնք նման ցանկություն հայտարարել ու չեն թույլատրվել մասնակցել։

    Հայտարարում եմ, որ իմ դեմ լայնածավալ քաղաքական հետապնդում է իրականացվում հատկապես այդ նպատակով, որն է խոչնդոտելը վերադարձս հայրենիք, որը հանգելու է ներկա վարչախմբի անխուսափելի տապալմանը, քրեական հանցագործների պատասխանատվության ենթարկմանը, տուժած քաղաքացիների իրավունքների վերականգնմանն ու կորցրածի հատուցմանը։

    Հայտարարում եմ, որ քաղաքական հետապնդումներն իրականացվում են ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտասահմանյան տարբեր երկրներում, սովետական անվտանգության նախկին ու ներկա գործակալների միջոցով, ռուսական ներկայիս անվտանգության մարմինների վերահսկողության տակ:

    Հայտարարում եմ, որ այդ հանցավոր գործունեությանը մասնակից են ՀՅԴ - ն իր ածանցյալներով, եկեղեցական ու մշակութային անվանվող միություններն ու հայկական լոբբիստական կազմակերպությունները՝ բոլոր նրանք, ովքեր կույր ծառայության մեջ են անօրիանական իշխանությանը, զբաղված են դրանց դեմքերը լվանալով միջազգայնորեն, բայց լռում են երկրում իրականացվող ահաբեկչության վերաբերյալ, երկրի միակ տիրոջ՝ քաղաքացու նկատմամբ։

    Ես իմ քաղաքացիական իրավունքով ու պարտականության գիտակցումով, ներկայիս վարչախմբին ու դրան ծառայող բոլոր կառույցներին ու անձանց, հայտարարում եմ քաղաքացիական պատերազմի սկիզբ։

    Բոլոր տերություններին, որոնք համագործակցում են Հայաստանում գործող անօրինական վարչախմբի հետ և նպաստում դրանց օր անգամ ավել իշխանության գլուխ մնալուն համարում եմ մեղսակից հանցագործությանը և պատասխանատու հայ ժողովրդի առաջ։

    Հայտարարում եմ, որ ջանք չի խնայվելու բոլոր պատասխանատուներին, հայ ու չհայ, ծնկի բերելու համար։

    Հայտարարում եմ, որ հայ ժողովրդին նսեմացնողների, նրանց օրինական իշխանությունը խեղողների դեմ պատերազմում որդեգրած բոլոր մեթոդներն անխտիր, համարում եմ օրինական։

    Վահե Ավետյան
    ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿԻ հրամանատար

    25. 02. 2007, Վաշինգտոն
    Վահե, դու քո ասածներին հավատո՞ւմ ես: Իրո՞ք կարծում ես, որ դու էդքան կարևոր ես, որ քեզանից էդքան բան ա կախված: Դու իրո՞ք կարծում ես, որ քո քաղաքացիական հնազանդությունը կամ անհնազանդությունը ինչ որ բանա փոխում: Հետապնդման վախերով տարված խելագա՞ր ես, թե՞ երազող:

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Վահե Քաչա
    Հեղինակ՝ Tanamasi, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 26
    Վերջինը: 02.09.2014, 23:36
  2. Շնորհավորանք Վահե ջան, շնորհավո՜ր :)
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 27
    Վերջինը: 24.06.2014, 03:25
  3. Այսօր Վահե-91-ի ծննդյան օրն է
    Հեղինակ՝ enna, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 26
    Վերջինը: 23.06.2013, 01:41
  4. Վահե Ավետյան. Անկախ վերլուծություն
    Հեղինակ՝ tvsevak, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 0
    Վերջինը: 02.07.2012, 04:40
  5. Վահե Բերբերյան
    Հեղինակ՝ Նաիրուհի, բաժին` Թատրոն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 10.07.2011, 15:25

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •