User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 26 հատից

Թեմա: Վահե Ավետյան

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2007
    Հասցե
    Washington DC
    Գրառումներ
    41
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Վահե Ավետյան

    Սիրով ներկայացնում եմ ստեղծագործություններս։ Զգուշացնում եմ նախորոք, որ որոշ ստեղծագործություններումս օգտագործում եմ բիրտ, երբեմն գռեհիկ խոսք։ Նախորոք ներողություն եմ խնդրում բոլոր նրանցից, ովքեր տհաճություն կապրեն կարդալուց։
    Վստահեցնում եմ, որ օգտագործում եմ գրոտեսկը, որպես ստեղծագործական միջոց, գործիք։
    Կենցաղային կյանքում կոչ եմ անում մաքուր պահել լեզուն։
    Խոսքը հոգու հայելին է։

    Ջերմորեն՝ Վահե

    www.vernatun.org






    Ավելացվել է 7 րոպե անց




    ՎԱՀԵ

    Կան մարդիկ, որոնք քննադատում են ինձ գրելու համար (երբեք ոչ գրածս), ասելով, որ մեծամիտ եմ և ամաբարտավան։

    Չեմ բացառում բոլորովին։

    Ծնվել, հասակ ու կրթություն եմ առել մեծամիտների և ամբարտավանների ցեղում, որոնք առավոտից գիշեր երգել են անդադար կրկնվող մարմաջ մանտրաները սեփական ցեղի գերակայության, ամենահինը, ամենաիմաստունը, ամենաազնիվը, ամենամորթվածը, ամենախելացին, ամենաքաջը, ամենա, աամենա, ամենան լինելու մասին և նա՝ ով չի կրկնել ու սրտի խորքից չի փորձել լինել ամենաբարձրագոչը, ենթարկվել է կտտանքի ու հասարակական պարսավման։ Բացի այդ մարդ արարած եմ, ինձ հատուկ են բոլոր թուլությունները ու չեմ բացառում բոլորովին, որ տակավին մեծամիտ ու ամբարտավան եմ հայրենիակիցներիս բացարձակ մեծամասնության նման ու բոլորովին չեմ նկատում։

    Կարող եմ ասել նմաններին և այլոց, որ սրտանց ցավում եմ, եթե այդպես է, տարիներ շարունակ փորձում եմ նկատել և արմատախիլ անել այդ ախտերն ու սրտանց ցավում եմ, եթե չի հաջողվում։

    Դժվար է սաստիկ ազատվել այնպիսի ախտերից, որոնք դարերով լվացել են դեռ չկազմավորված ուղեղիցդ ներս, մեծամիտների ու ամբարտավանների ամբողջ ցեղով, որոնք այդ ամենը ներկայացրել են որպես միակ ճշմարտություն և աստվածային շնորհ։

    ՄԵՂԱ՜ ՏԵՐ

    Մի բացառեք սակայն, որ հնարավոր է նաև, որ անվանում եք ինձ մեծամիտ ու ամբարտավան, որովհետև ստեղծագործություններումս հայտնաբերել եք սեփական հայրիկի, հորեղբոր, որևէ հեղինակության կամ ձեր անձնական ամբարտավանությունն ու մեծամտությունը, սաստիկ ցավ եք ապրել խայտառակությունից և անցել եք ասպատակման, պաշտպանական նախահարձակ մոլուցքի պատճառով։

    Ինձ անվանել են անբարոյական բազմիցս։

    Խոստովանում եմ մեղքս։ Մարդ եմ, էրոտիկ արարած, հորմոններին ու վավաշոտ երևակայությանը գերի ու դրանց բորբոքմանը նպաստել են դեռ մանուկ հասակիցս ինձ հետապնդած բազում պագշոտ կին ու տղամարդ ուսուցիչներս բարերար, որոնք պնդել են, որ որքան շատ կնոջ հետ խառնվես, այնքան տղամարդ ես։

    ՄԵՂԱ՜ ՏԵՐ

    Մի բացառեք սակայն, որ անբարոյական եք անվանել ինձ այն պատճառով, որ գրվածքումս նկարագրված <...>ին նույնացրել եք ձեր սիրասուն մայրիկի, հոր, մորաքրոջ, հորեղբոր, կնոջ, ամուսնու, կամ ձեր սեփական եսի հետ ու խիստ վիրավորվել եք։

    Ինձ անվանել են կաշառակեր, գող, թալանչի սրիկա։

    Ստում եք սրիկաներ։ Չկա աշխարհի երեսին մի մարդ արարած, որը կարող է ինձ մեղադրանք ներկայացնել որևէ դատարան, գողության, կաշառակերության, կաշառատվության կամ թալանի մեղադրանքով։ Խոստովանում եմ սակայն, որ ունեցել եմ երբեմն գայթակղություն զանցանք կատարելու, սրտնեղած պահերին ու դրան սաստիկ նպաստել է ցեղս հարազատ, նրանցում հաստատված բարոյականությունյամբ, ինձ պարտադրվող ծնածս օրվանից, ըստ որի ով կաշառակեր, կաշառատու, գող և ավազակ չէ՝ հիմար է, տհաս, անպիտան արարած ու տկար տղամարդ, որն ի վիճակի չէ ընտանիք պահել։

    ՄԵՂԱ՜ ՏԵՐ

    Մի բացառեք սակայն, որ ինձ վարկաբեկել եք հասարակավ, որպեսզի պաշտպանեք սեփական ընտանիքը, ընկեր-բարեկամներին ու ձեր սեփական եսը, որովհետև գրքերիս հերոս կաշառատու-կաշառակեր, գող-ավազակների մեջ ճանաչել եք ձեր ամբողջ շրջապատն ու ձեզ:

    Ինձ անվանել են օտարներին ծախված, օտարամոլ։

    Վստահ եմ, որ դրանք այն մարդիկ են, որոնք արհամարել են սեփական լեզուն, հոգևոր արժեքները, արհամարել են սեփական գրողներին, ցեղակցի ազատությունը խոսքի, անգամ կյանքի իրավունքը սրբազան, բայց քծնել են ցանկացած օտարի, ստրկության երդում տվել նրանց, համբուրել հետույքներն ու ծառայել կամավոր նրանց գաղտնի ու բացահայտ ծառայություններում, ստացել մեդալ, կոչում ու շքանշան և ընթրիքներից հետո նրանց պնակներում մնացած, սեփական հայրենակիցների մսից պատրաստված կերակրի թերմացքը։

    Խոստովանում եմ, որ ամեն անգամ երբ ստորադասվել եմ ցեղակիցներիս կողմից որևէ օտարի, անիծել եմ սրտնեղությունից նրանց ծնունդը։

    ՄԵՂԱ՜ ՏԵՐ

    Ինձ անվանել են ապազգային, բայց քարոզ ել են Սովետական Միություն:

    Ինձ անվանել են վախկոտ, բայց փախել են բանակից, իսկ պատերազմ չգնալը բացատրել թիկունքին հույժ անհրաժեշտ իրենց գոյություն չունեցող առանձնահատկություն-արժանիքներով ու բացառիկ մասնագիտական հմտություններով:

    Ինձ անվանել են անօրեն, իսկ սեփական համաքաղաքացիների ամենօրյա ծեծ ու ջարդն անտեսելը, հանցագործ ոստիկան-դատախազ-դատավորներին ներելը, բացատրել օրինապաշտությամբ։

    Ինձ անվանել են կռվարար, անկառավարելի ու անդաստիարակ, բայց սեփական տիկնանց, դուստրերի, զավակների ու եղբայրբների թրաֆիքինգը արդարացրել են նրանց անբարոյականությամբ ու փոքրոգությամբ, իսկ երևույթը լռության մատնելը՝ խաղաղասիրությամբ, կառավարելիությամբ ու բարեկրթությամբ։

    Ինձ անվանել են թիմային աշխատանքին անպիտան, արդարացնելու համար թշնամիների հետ սեփական թիմակցումը։

    Խոստովանում եմ. արհամարում եմ ես ձեր օրենքը, ոստիկաններին, դատախազներին, դատավորներին, ողջ օրենսդրական համակարգը, քաղաքական դաշտը, կառավարական և ընդդիմադիր, ձեր ազգայնականությունը, բարոյականությունը, մտավորականությունը, հասարակական նորմն ու այն ամենը, որ չեմ հիշում հիմա, որ թվեմ։

    Խոստովանում եմ. արհամարում եմ ես ՁԵԶ…

    ՄԵՂԱ՜ ՏԵՐ

    Ինձ անվանել են անպետք գրչակ և անտաղանդ:

    Հնարավոր է, չնայած նրան, որ միայն լուտանքով լեցուն հազարավոր նամակն ինձ ուղված, բավարար են վստահաբար կարծելու, որ հայերիս մեջ ամենակարդացված գրողն եմ առայժմ (ինթերնետի շնորհիվ անշուշտ) և այն փաստը, որ գրելուս պատճառով ինձ փորձել ու փորձում են բանտ խցկել հայրենիքում, Եվրոպայում և Միացյալ Նահանգներում, ամրապնդում են կարծիքս։ Գրողի օգտին ավելի խոսուն փաստ ես չգիտեմ, որովհետև հենց այդպես են վարվել լավագուններից լավագույնների հետ, մարդկության համայն պատմության ընթացքում։

    Այս ամենով հանդերձ, խոստովանում եմ, որ չգիտեմ ինչ գրող եմ, կամ ինչ գրչակ նվաստ և ոչ ոք չգիտե, որովհետև գրականագետ չեմ ինքս, չեմ ճանաչում մի գրականագետ, որը մասնակից չէ կաշառակերությանն ու համատարած հանցագործությանը, որ վստահեմ կարծիքին, տգետ եմ, որը տակավին ծարավ է ուսման ու գիտելիքի, խոսքս չեմ կարողանում ոչ մի տեղ հասցնել, բայց գիտեմ, որ գրականության գնահատականը տալիս են սերունդները, ոչ ժամանակակիցները, այնպես որ չեմ կարող ասել ինչ եմ, ով եմ, ոչ էլ կվստահեմ երբևէ մեկ ուրիշի կարծիքին այս հարցում։

    Գիտեմ մի բան. գրելն իմ ամենասիրած զբաղմունքն է, կամ ամենասիրելիներից մեկը, գրում եմ, որովհետև չեմ կարողանում չգրել, ոչ մեկի թույլ տվության կարիքը չունեմ, ինչպես նաև թանկագին կարծիքն իմանալու անհրաժեշտություն։

    Հուսով եմ, որ գրածս երբև չի դառնա զենք սրիկաների ձեռքում, հերթական ջարդարարության ու հանցագործության մղող դրոշ որպես և արդարացում։ Այդպես պատահել է ցավոք, բազում գրողի ու ստեղծագործության հետ։

    Այդպես պատահել է անգամ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ, ԹԱԼՄՈՒԴԻ ու ՂՈՒՐԱՆԻ հետ։

    ՄԵՂԱ՜, ՄԵՂԱ՜, ՄԵՂԱ՜ ՏԵՐ

    Մի բացառեք սակայն, որ պախարակել եք ինձ այն պատճառով, որ զգացել եք, որ հազարամյակներ է ուղարկվում հերթական դպրություն, որը հառնելու է ամեն անգամ, երբ մեծամտանաք, ամբարտավանանաք, անբարոյականանաք, կաշառվեք, գողանաք, թալանեք, ջարդեք, սպանանեք ու զազրախոսեք, ու խոցի մահացու ձեր մոլորյալ հոգիները։

    Մի բացառեք, որ ձեր սեփական սարսափն է ճանաչել տալիս հերթական մեկին, որը ձեր բոլոր զենքերի դեմ հանում է իր համեստ գրիչը միայն, այն ինչ արել են իմ բոլոր ուսուցիչները և մատնում է ձեզ դառն, անհույս պարտության ու դրա համար նրան բավարար է իր անունը ստորագրելը միայն՝ այն ինչ հենց ԱՅՍՏԵՂ, ՀԻՄԱ անում ենք.

    Վասն
    Արիորդաց
    Հավերժ
    Երդումի

    14.12.2006, Բուրբանք, Լոս Անջելես
    Վերջին խմբագրող՝ Chuk: 14.04.2007, 22:51: Պատճառ: Գռարման ավելացում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Վահե Քաչա
    Հեղինակ՝ Tanamasi, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 26
    Վերջինը: 02.09.2014, 23:36
  2. Շնորհավորանք Վահե ջան, շնորհավո՜ր :)
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 27
    Վերջինը: 24.06.2014, 03:25
  3. Այսօր Վահե-91-ի ծննդյան օրն է
    Հեղինակ՝ enna, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 26
    Վերջինը: 23.06.2013, 01:41
  4. Վահե Ավետյան. Անկախ վերլուծություն
    Հեղինակ՝ tvsevak, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 0
    Վերջինը: 02.07.2012, 04:40
  5. Վահե Բերբերյան
    Հեղինակ՝ Նաիրուհի, բաժին` Թատրոն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 10.07.2011, 15:25

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •