Տիգրանը «Jazz sous les Pommiers» ջազի փառատոնում, 2011 թվական:
The Spinners.
Illusion, Սամսարա.
Longing (տես նաև սույն թեմայի 6-րդ գրառումը Ֆոտոնի կողմից), Someday My Prince Will Come.
Տիգրանը «Jazz sous les Pommiers» ջազի փառատոնում, 2011 թվական:
The Spinners.
Illusion, Սամսարա.
Longing (տես նաև սույն թեմայի 6-րդ գրառումը Ֆոտոնի կողմից), Someday My Prince Will Come.
Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)
Claudia Mori (21.09.2011), E-la Via (21.09.2011), Jarre (22.09.2011), Mark Pauler (30.03.2012), Moonwalker (21.09.2011), Renata (28.09.2011), Tig (22.09.2011), Valentina (21.09.2011), ՆանՍ (28.09.2011), Ֆոտոն (21.09.2011)
Թեման կիսատ կլինի առանց Տիգրանի «այցեքարտի». «Leaving Paris».
Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)
Claudia Mori (21.09.2011), E-la Via (21.09.2011), Jarre (22.09.2011), Mark Pauler (30.03.2012), Moonwalker (21.09.2011), Tig (22.09.2011), Valentina (21.09.2011), Մանանա (22.09.2011), ՆանՍ (28.09.2011), Ֆոտոն (21.09.2011)
Համասյանը նվագեց լրագրողների համար
Թերթ
Bujak2012 (01.04.2012), E-la Via (22.09.2011), Jarre (22.09.2011), Lusina (22.09.2011), Mark Pauler (30.03.2012), Moonwalker (21.09.2011), Renata (28.09.2011), Tig (22.09.2011), Ֆոտոն (22.09.2011)
Հրաշալի ծննդյան նվեր եմ ստացել, Համասյանի համերգի տոմսեր: Արտակի հետ վայելեցինք իսկապես:
Նախ շատ լավ էր, որ դահլիճում ավել մարդ չկար: Իրեն իմացողներն էին, գործերը լավ իմացող ու գնահատող, անունները մեկումեջ գոռացող: Ընդհանուր լուռ էին իրենց պահում: Զարմանալի էին բոլորի ջերմագին ծափերը, բոլորի տրամադրությունը 100 էր, մի մարդու պես ոտքի ելան ծափերի ողջ ուժով:
Համասյանն էլ լավն էր: Ես իրեն բեմում չէի տեսել կենդանի: Համեստ ու զուսպ: Նույնիսկ արվեստի մարդուն մի քիչ ավելի բաց լինելը կօգներ, բայց ոչինն, էդպես էլ վատ չի: Միևնույն է, իր արվեստով ինքն ամեն ինչ ասում է:
Տաղանդավոր է Համասյանը: Չեմ վախենում այս բառերն ասելուց: Երաժշտականությունը թափվում է միջից: Ջազ ստեղծագործող, որ ոչ հայ ծագում ունեցող ջազի մեջ հայկականություն է մտցրել, աճեցրել, հայտնաբերել, ... չգիտեմ ինչպես:
Համերգի ընթացքում ոնց որ ինֆորմացիա փոխանցվեր: Ալիքների՝ ականջներին ու մեր ողջ մարմնին փոխանցվող տարբեր բախումներով մեր բջիջները ինֆորմացիա էին ստանում: Դա կոմպով կամ մագնիտոֆոնով երգ լսելու հետ ոչ մի կապ չունի: Ո՛չ միայն ականջներով, ա՛յլ ողջ մարմնով, տարածական ալիքների հոսքով, որը նաև անդրադառնում է մյուս ունկնդիրների մարմիններից ու մտքերից... անբացատրելի ձայնային հոսք: Դրա մեջ մեծ բովանդակություն կար, բառերն ավելորդ էին հաճախ: Թումանյանի խոսքերով ստեղծագործությո՜ւնը որ կատարեց... Թումանյանի խոսքերում խտացված ասելիքը նաև համերգի ընդհանուր բովանդակության մի մասն էր:
Հիմի բացել են հանդես երգիչները իմ մոտս,
Ջա՜ն, հայրենի ծղրիդներ, ո՞վ է լսում հիմի ձեզ:
Ո՞վ է ձեռքով անում, ո՞վ, հեռվից անթիվ ձեռքերով,
Ջա՜ն, հայրենի անտառներ, դուք եք կանչում ինձ ձեր մոտ:
Էսքան բառ, որում լիքը բան կա...
Մի պահ նույնիսկ չէի հասկանում, թե ո՞նց են կարողանում անիմաստ, անբովանդակ ու անմեղեդի միլիոնավոր երգեր գրել: Զարմանում եմ՝ մի՞թե այսքան չգրված ու չերգված մեղեդիներ կան, որ ստեղծագործողը այսքան աննման պատկերներ ու հրաշալի գործեր ստեղծի: Էսպիսի տաղանդով թույլ եմ տալիս ինձ, թեկուզ մտքումս (ինչքան էլ որ հպարտանալ չեմ սիրում), հպարտանալ:
Լոնդոնի Էլիզաբեթ թագուհու անվան համերգասրահում անցած շաբաթ օրը ՀՀ անկախության 20–րդ տարեդարձին նվիրված համերգ է տեղի ունեցել, որին մասնակցել են աշխարհահռչակ ջազ երաժիշտ Տիգրան Համասյանը և լեգենդար հնդիկ պերկուսիոնիստ Տրիլոկ Գուրտուն։
Ինչպես տեղեկանում ենք արևմտյան լրատվամիջոցներից, համերգը բացել է երաժիշտ Տիգրան Ալեքսանյանը՝ հայկական անկրկնելի դուդուկով։ Այնուհետև առանձին ելույթներ են ունեցել Գուրտուն և Տիգրան Համասյանը, ապա նաև երկուսը միասին։
Համերգին նվիրված հոդվածում բրիտանական հեղինակավոր Guardian պարբերականը, մասնավորապես, գրում է. «Համասյանի երաժշտական ոճն իր խոր արմատներն ունի հայկական ավանդական երաժշտությունում։ Այսօրվա շոուն բացեց մեկ այլ հայ երիտասարդ՝ հոբոյի նման երաժշտական գործիքով՝ դուդուկով՝ հայկական ֆոլկլորային երգերի կատարմամբ։ Այս սքանչելի մեղեդիների և Տիգրանի մելիզմատիկ մեղեդիների միջև կապն ակնհայտ է։ Սակայն Գուրտուի հարվածային գործիքներով ոգևորված՝ նա սուզվեց նաև Քեյթ Ջարեթի ոճով եկեղեցական, քանթրի, ֆանկ ոճերի մեջ»։
Պարբերականն այս համերգը նկարագրում է որպես «քաոսային, ուժասպառ անող ու անկրկնելի շոու, որը երկու տաղանդավոր երաժիշտներին հասցրեց իրենց կատարելության գագաթնակետին»:
Բազմաթիվ հեղինակավոր մրցույթների դափնեկիր Տիգրան Համասյանը ծնվել է 1987թ. Գյումրիում։ 2003 թ. Տիգրանը Փարիզի ջազային դաշնակահարների միջազգային մրցույթում երկրորդ տեղն է զբաղեցրել, իսկ Jazz a Juan Revelations-2003–ում՝ առաջին մրցանակին արժանացել, առաջին մրցանակին է արժանացել նաև Montreux Jazz Solo Piano Competition-2003 մրցույթում։ 2005թ. Մոսկվայի դաշնակահարների ջազային միջազգային մրցույթում արժանացել է երրորդ մրցանակի, իսկ Մոնակոյի ջազային դաշնակահարների մրցույթում՝ առաջին մրցանակի։
ԱՄՆ–ում նրան ամենամեծ հաղթանակն էր սպասում. 2006թ. դաշնակահարների հեղինակավոր Թելոնիուս Մոնքի (Thelonious Monk) անվան մրցույթում նա առաջին մրցանակին արժանացավ
Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի կապակցությամբ օրեր առաջ Ա. Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ Համասյանի համերգը:
Օրերս լույս է տեսել նրա նոր՝ «Մի առակ» ձայնասկավառակը։
Աղբյուր՝ ԹԵՐԹ.ամ
Համասյանի այս ստեղծագործությունը այսօր առաջին անգամ լսեցի:
Rain Shadow
Հեռացողներին ճամփան չի ներում:
Zulo
Jarre (16.01.2012), KiLa (02.04.2012), Mark Pauler (30.03.2012), Հարդ (07.02.2012), Ֆոտոն (16.01.2012)
Խորհուրդ կտամ լսել ամբողջ ալբոմը: Ոչ մի անհետաքրքիր գործ չկա մեջը: Ամեն մեկը մի պատկեր ու մի հեքիաթ:
լավն էր,
Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...
Տիգրան Համասյան տրիո - Gypsyology - Crest Jazz Vocal փառատոն-2008թ
Սիրո պատմություն
Վերջին խմբագրող՝ Ֆոտոն: 31.03.2012, 18:36:
Բոլոր կատարումները հենց իր ստեղծագործություններն են?
Ո՞ւր ես, մայր իմ
Հեռացողներին ճամփան չի ներում:
Zulo
Համասյանի Arrata Rebirth: Red Hail ալբոմը շատ լավն է, լսեք անպայման
Սա էլ այդ ալբոմի "Չինար ես" կատարումը:
Հեռացողներին ճամփան չի ներում:
Zulo
Սիրուն կատարում է, բայց իր մյուս կատարումների հետ համեմտած՝ ավելի թույլ էր կարծես: Վոկալից էր, թե հատուկ պարզ մշակում էր, չգիտեմ:
Jarre (29.05.2020)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ