Չէ, էս 3D-ն իմ խելքի բանը չի ոնց որ: Ոչ մի բան չեմ տեսնում, էդ ո՞նց եք նայում, որ տեսնում եք: Իսկ էս վերջին վիդեոն... էդ իրականում տե՞նց ա, թե՞ սարքած ա
:
Ամենադժվարը՝ ստերեոգրամները չտեսնողին «տեսնել» սովորացնելն է:Ստերեոգրամների շնորհիվ սովորել եմ կառավարել աչքերիս ֆոկուսը:
Իմ տարբերակը էս ա. պատկերացնում եմ, թե մոնիտորը չկա, ու ես նայում եմ դրա ետևում /օրինակ, ինձ մոտ պատ ա/ գտնվող առարկայի վրա ինչ որ կետի: Աչքերիս ֆոկուսն ուղղում եմ այդ կետի վրա. էդ պահին մոնիտորս նորմալ չեմ տեսնում, այլ աղոտ: Փորձում եմ «պարզել, թե ինչ կա մոնիտորիս վրա», այսինքն փորձում եմ աչքերիս ֆոկուսը հնարավորինս չափ էդ դիրքում պահելով՝ «նկատել», թե ինչ կա մոնիտորի վրա: Քիչ անց տեսնում եմ եռաչափ պատկեր: Հիմա ստերեոգրամները տեսնելու համար պահանջվում ա մաքսիմում 15 վայրկյան:
Ինչ վերաբերվում ա վիդեոյին, սարքած բան չկա, իսկական ա. ուղղակի էդ դիրքից ա էդ ձև երևում:![]()
Հա, մի բան էլ.էդ դիրքում աչքերդ պահելով՝ կսկսես նկատել, որ նկարի մեջ ինչ-որ փոփոխություններ են կատարվում, ինչ-որ շերտեր առաջ են գալիս, ինչ-որ շերտեր՝ հետին պլան են գնում:
Լավ, որ ազատ լինեմ, մի քիչ կպարապեմ: Բայց էդ ֆոկուսից տեսողությունս չի՞ փչանա:
Մանուլ (16.05.2010)
Մանուլ, առաջինը էս ստերեոգրամի մեջի պատկերն եմ տեսել. հեշտ ա, սկզբի համար սրա վրա փորձի, կստացվի.
![]()
Դատարկություն (16.05.2010)
Ինչքան էլ տարօրինակ թվա, բայց պիտի ասեմ, որ իմհկ ամենադժվար ստերեոգրամը Սատուռնինն ա:Հազարից մեկ եմ տեսնում, հետո էլ հլա աչքերս մի 10 րոպե ցավում են:
![]()
Ariadna (11.05.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ