Մեջբերում Մանուլ-ի խոսքերից Նայել գրառումը
Չէ, էս 3D-ն իմ խելքի բանը չի ոնց որ : Ոչ մի բան չեմ տեսնում, էդ ո՞նց եք նայում, որ տեսնում եք: Իսկ էս վերջին վիդեոն... էդ իրականում տե՞նց ա, թե՞ սարքած ա :
Ամենադժվարը՝ ստերեոգրամները չտեսնողին «տեսնել» սովորացնելն է: Ստերեոգրամների շնորհիվ սովորել եմ կառավարել աչքերիս ֆոկուսը:
Իմ տարբերակը էս ա. պատկերացնում եմ, թե մոնիտորը չկա, ու ես նայում եմ դրա ետևում /օրինակ, ինձ մոտ պատ ա/ գտնվող առարկայի վրա ինչ որ կետի: Աչքերիս ֆոկուսն ուղղում եմ այդ կետի վրա. էդ պահին մոնիտորս նորմալ չեմ տեսնում, այլ աղոտ: Փորձում եմ «պարզել, թե ինչ կա մոնիտորիս վրա» , այսինքն փորձում եմ աչքերիս ֆոկուսը հնարավորինս չափ էդ դիրքում պահելով՝ «նկատել», թե ինչ կա մոնիտորի վրա: Քիչ անց տեսնում եմ եռաչափ պատկեր: Հիմա ստերեոգրամները տեսնելու համար պահանջվում ա մաքսիմում 15 վայրկյան:
Ինչ վերաբերվում ա վիդեոյին, սարքած բան չկա, իսկական ա. ուղղակի էդ դիրքից ա էդ ձև երևում: