Հետաքրքիր է՝ այս բառը ձեզ ծանո՞թ է։ Համոզված եմ, որ ոչ բոլորին։
Ստերեոգրամները հատուկ ալգորիթմներով պատրաստվող նկարներ են, որոնցում երկչափ նկարի տակ թաքնված է եռաչափ պատկեր։Գոյություն ունեն ստերեոգրամների շատ տեսակներ, հիմնական երկուսը սրանք են։ Եթե այդ երկչափ նկարն իրենից ներկայացնում է պատահական կետերի ամբողջություն, ապա նկարը SIRDS (Single Image Random Dot Stereogram) է, իսկ եթե ինչ–որ պատկերի (pattern) կրկնություն՝ Magic Eye Image (ներքևի օրինակն այսպիսին է)։
Երկչափ նկարը երևում է ամենասովորական նայելով, իսկ եռաչափ նկարը տեսնելու համար պետք է սովորել ճիշտ նայել։Ես, օրինակ, մի քանի օր փորձելուց հետո միայն կարողացա այն տեսնել ու դրանից հետո արդեն ինքնաբերաբար է ստացվում, ինչ–որ ժամանակ նույնիսկ հոբբիի նման մի բան էր դարձել, ախր շատ հետաքրքիր է ։
Ըստ վիճակագրության՝ մարդկանց միայն 4%–ը ի վիճակի չէ տեսնել այս տիպի նկարները, իսկ դուք չե՞ք ուզում փորձել։
Հիմա ուշադիր կարդացե՛ք այս ցուցումներըու փորձեք կիրառել նկարի վրա, որը իմ ունեցածների մեջ ամենահեշտ երևացողն է։
Ուշադրություն։ Եթե կարող եք, ավելի լավ է օգտագործել նկարի տպված տարբերակը, իսկ եթե մոնիտորով եք նայելու, խուսափեք աչքերի գերհոգնածությունից, դե չեմ ուզում մեղքի տակ ընկնել։
1. Մոտեցրե՛ք Ձեր դեմքը նկարին ու աչքերի ֆոկուսն ուղղեք այնպես, կարծես դուք նայում եք ոչ թե նկարին, այլ նկարի միջով ինչ–որ հեռու կետի։ Նկարը պետք է դառնա մի տեսակ մշուշոտ, շաղված (blurry)։
2. Աշխատե՛ք չթարթել աչքերըև առանց ֆոկուսը փոխելու դանդաղ հեռացեք (կամ նկարը հեռացրեք, եթե տպված է), մինչև վերևում պատկերված 2 սև կետերի փոխարեն տեսնեք 3 կետ։ Այս պահին արդեն պետք է մի քանի վայրկյան սպասել, մինչև եռաչափ նկարը ցայտուն կառանձնանա երկչափից։
Առայժմ չեմ ասի, թե այս նկարում ինչ պետք է տեսնեք, թե չէ հետաքրքիր չի լինի։
Եթե 1 և 2 կետերը կատարելուց հետո ոչինչ չստացվեց, էլի փորձեք, բայց գոնե թույլ տվեք, որ աչքերը մի փոքր հանգստանան։
Եվ...Ստացվե՞ց, ի՞նչ տեսաք։![]()
Էջանիշներ