User Tag List

Էջ 1 7-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 98 հատից

Թեմա: Լավ կնոջ ուղեցույցը (1955)

  1. #1
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Լավ կնոջ ուղեցույցը (1955)

    Ձեր դատին ու քննարկմանն եմ ներկայացնում ավելի քան կես դար հնության խորհուրդ-նորմեր, թե ինչպես ամուսնու համար լավ կին լինել:
    Մեկ էլ տեսար, մեջը դեռ արդիական բաներ էլ լինեն:

    Թարգմանությունն իմն է, վերջում կցում եմ նաև օրիգինալի հղումը:

    “Housekeeping Monthly“ 13 մայիսի, 1955 թ.

    - Ընթրիքը պիտի պատրաստ լինի: Այնպես պլանավորիր, թեկուզ մի գիշեր առաջ, որ համեղ ընթրիքն ամուսնուդ տուն գալու պահին լինի պատրաստ: Սրանով դու ցույց ես տալիս, որ մտածում ես նրա մասին և հոգում նրա կարիքները: Տղամարդիկ սովորաբար սոված են, երբ տուն են գալիս, և լավ ուտելիքը՝ հատկապես իրենց սիրած, ջերմ դիմավորման անհրաժեշտ մասնիկն է:

    - Քեզ կարգի բեր: Տասնհինգ րոպե ժամանակ հատկացրու տեսքդ թարմացնելու համար, որպեսզի պատրաստ լինես, երբ նա գա: Ավելացրու դիմահարդարումդ, գլխիդ բանտիկ կապիր և թարմ տեսք ունեցիր: Հիշիր, որ նա քիչ առաջ այնպիսի մարդկանց հետ էր, ում վրայից աշխատանքի հոտ էր փչում:

    Անգլերենում g** բառը ուրիշ իմաստ էլ ունի, բայց չփչացնենք ամբողջ էֆեկտը:
    - Եղիր մի փոքր գեյ ("be a little gay") և դարձիր նրա համար ավելի հետաքրքիր: Նրա ձանձրալի օրը ոգեշնչման կարիք ունի, և քո գործը պիտի լինի ապահովել այն:

    - Տուն-տեղը կարգի բեր: Ամուսնուդ գալուց անմիջապես առաջ մի անգամ ևս անցիր տնով մեկ ու ստուգիր ամեն ինչ:

    - Գրքերը, թղթերն ու խաղալիքները հավաքիր և մաքրիր սեղանների փոշին:

    - Ցուրտ ամիսներին կրակ վառիր, որ ցուրտը նրան չկպչի: Դրանից ամուսինդ յոթերորդ երկնքում կլինի, իսկ դա քեզ շատ կոգևորի: Նրա բարեկեցության մասին հոգալով՝ դու կհասնես գերագույն բավարարվածության:

    - Կարգի բեր երեխաներին: Մի քանի րոպե ժամանակ հատկացրու՝ լվանալու նրանց դեմքերն ու ձեռքերը, և եթե անհրաժեշտ է, նոր շորեր հագցրու: Չէ՞ որ նրանք ամուսնուդ փոքրիկ գանձերն են: Աղմուկը քչացրու: Նրա գալու պահին վերացրու լվացարանի, փոշեկուլի և այլ ձայները, ինչպես նաև հոգ տար, որ երեխաներդ էլ լուռ լինեն:

    - Երջանիկ եղիր տեսնելու նրան:

    - Ողջունիր ջերմ ժպիտով և ցույց տուր նրան գոհացնելու անկեղծ ցանկությունդ:

    - Լսիր նրան: եթե անգամ դու լիքը կարևոր բան ունես նրան ասելու ու պատմելու, լռիր, հիմա դրա ժամանակը չէ: Թող նա առաջինը խոսի: Հիշիր, որ նրա խոսակցության թեմաներն ավելի կարևոր են, քան քոնը:

    - Երեկոն թող նրանը լինի: Երբեք մի բողոքիր, որ ուշ է եկել կամ գնացել է զվարճանալու առանց քեզ: Դրա փոխարեն փորձիր հասկանալ նրա կյանքի լարվածությունը և հանգստանալու նրա պահանջը:

    - Քո նպատակը պիտի լինի կարգուկանոնով և հանգիստ տուն ունենալ, որտեղ ամուսինդ կվերածնվի հոգով ու մարմնով:

    - Մի դիմավորիր նրան բողոքներով ու պրոբլեմներով:

    - Մի գանգատվիր, եթե նա ուշացել է կամ անգամ ամբողջ գիշեր տուն չի եկել: Ախր դա ոչինչ է՝ համեմատած նրա ծանր օրվա հետ:

    - Այնպես արա, որ նրան հարմարավետ լինի: Նստեցրու հարմարավետ աթոռին կամ պառկեցրու ննջարանում և ձեռքիդ տակ պատրաստ ունեցիր զովացուցիչ կամ տաք ըմպելիք:

    - Ուղղիր նրա բարձերը, առաջարկիր հանել կոշիկները: Խոսիր հետը քնքուշ, մեղմ, հանգիստ ձայնով:

    - Հարցեր մի տուր նրա արարքների մասին և հարցականի տակ մի դիր նրա որոշումները: Հիշիր, որ նա տան գլխավորն է և միշտ պիտի բանեցնի իր կամքը, դու նրա ազնվությանը կասկածելու իրավունք չունես:

    - Լավ կինը միշտ գիտի իր տեղը:

    Օրիգինալը

    Իմացի'ր քո տեղը, կի'ն:
    Վերջին խմբագրող՝ ivy: 15.07.2011, 02:15:

  2. Գրառմանը 19 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (15.07.2011), Claudia Mori (15.07.2011), GriFFin (12.12.2016), Lion (15.07.2011), Morg (15.07.2011), Sagittarius (15.07.2011), Skeptic (15.07.2011), Valentina (15.07.2011), Արէա (15.07.2011), Ժունդիայի (15.07.2011), Կաթիլ (15.07.2011), Հայկօ (16.07.2011), Մինա (02.10.2011), Մուշու (11.12.2016), Նաիրուհի (15.07.2011), ՆանՍ (15.07.2011), Նիկեա (30.09.2018), Շինարար (15.07.2011), Ֆրեյա (15.07.2011)

  3. #2
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սրբազան խորհուրդներ յա վոհլ, էս խորհուրդները, գումարած սրանք, ահա թե ինչ է պետք տղամարդուն երջասնիկ լինելու համար որն էլ ավտոմատ կերպով բերում է կնոջ երջանկությանը

  4. #3
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ լավն էր, ինձ հատկապես գլխի բանտիկի պահը դուր եկավ, սրանից հետո միայն բանտիկով կդիմավորեմ ամուսնուս Իսկ ընդհանուր առմամբ ճիշտ էր, մի քիչ շատ էր ոչխարացրած կնոջ դերը. եթե իրոք էդպիսին լինես ամուսինդ հաստատ կձանձրանա ու մի օր էլ ընդհանրապես տուն չի գա, բայց շատ բաների հետ համաձայն եմ
    When life gives you lemons, make lemonade

  5. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Renata (23.10.2011), Մինա (02.10.2011), Ֆոտոն (31.08.2012)

  6. #4
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հիանալի խորհուրդներ են: Թվում է թե պարզ բան է, բայց կանանց մեծ մասը չեն հետևում դրանց: Ի դեպ, կարծում եմ, որ այստե ղոչ մի "ոչխարացման" պահ էլ չկա ու տղամարդը դրանից երբեք էլ չի ձանձրանա
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  7. #5
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիանալի խորհուրդներ են: Թվում է թե պարզ բան է, բայց կանանց մեծ մասը չեն հետևում դրանց: Ի դեպ, կարծում եմ, որ այստե ղոչ մի "ոչխարացման" պահ էլ չկա ու տղամարդը դրանից երբեք էլ չի ձանձրանա
    Օրինակ էս պահը նորմալ ա՞, ես որ տղամարդ լինեի մի ամսից սիրուհի կգտնեի ինձ համար, եթե կինս էդքան անկարծիք ու անողնաշար լիներ ։Ճ
    - Հարցեր մի տուր նրա արարքների մասին և հարցականի տակ մի դիր նրա որոշումները: Հիշիր, որ նա տան գլխավորն է և միշտ պիտի բանեցնի իր կամքը, դու նրա ազնվությանը կասկածելու իրավունք չունես:
    Կամ
    Հիշիր, որ նրա խոսակցության թեմաներն ավելի կարևոր են, քան քոնը:
    Էդ ո՞նց ա որոշվել, որ նրանն ավելի կարևոր են քան իմը, միգուցե էսօր իմն է ավելի կարևոր, իսկ վաղը չէ մյուս օրը նրա՞նը։ Իսկ դա որպես անհերքելի փաստ ընդունելը արդեն անուղեղ կնոջ հատկանիշ է
    When life gives you lemons, make lemonade

  8. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    GriFFin (12.12.2016), Lionne_en_Chasse (16.07.2011), Lusina (15.07.2011), Shah (15.07.2011), Yevuk (15.07.2011), Մանուլ (15.07.2011), Մինա (02.10.2011), Ուլուանա (15.07.2011), Ֆոտոն (31.08.2012)

  9. #6
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ariadna-ի խոսքերից Նայել գրառումը
    Օրինակ էս պահը նորմալ ա՞, ես որ տղամարդ լինեի մի ամսից սիրուհի կգտնեի ինձ համար, եթե կինս էդքան անկարծիք ու անողնաշար լիներ ։Ճ

    Կամ Էդ ո՞նց ա որոշվել, որ նրանն ավելի կարևոր են քան իմը, միգուցե էսօր իմն է ավելի կարևոր, իսկ վաղը չէ մյուս օրը նրա՞նը։ Իսկ դա որպես անհերքելի փաստ ընդունելը արդեն անուղեղ կնոջ հատկանիշ է
    Հա էդ մի կետը, որ համարյա անիրագործելի ա, ախր տղամարդու կետեր էլ կան, ու ամենակարևորներից մեկը կնոջ խոսակցությունների թեման միշտ կարևորելը, ինձ թվում ա՝ եթե դա չարեցիր, մնացած կետերը էլ դժվար կինը անի

    Ինձ թվում ա՝ էսպիսի կետերը անկապ բան են ու լավ են մենակ կարդալ-ուարախանալու համար: Մի կետ կա ամենակարևոր՝ լավ կինը սիրում ա իր ամուսնուն, լավ ամուսինը սիրում ա իր կնոջը, էն մնաած հարցերը իրան-իրան կստացվեն: Ախր եթե կինը որևէ ուղեցույցի հետևելով ա ճաշ պատրաստում, փոշին մաքրում, ու մազերին բանտիկ կապում ուրեմն իր ամուսնուն ոչ թե սիրում ա, այլ քթից բռնած ման ա ածում, ու հաստտ մի ուրիշ ուղեցույց էլ կունենա՝ ինչպես սիրեկան ունենալ այնպես, որ մարդդ չկասկածի ու նույն իդեալականությամբ կկարողանա հետևել նաև դրա կետերին

  10. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (12.12.2016), Ariadna (15.07.2011), GriFFin (12.12.2016), Nare-M (15.07.2011), StrangeLittleGirl (15.07.2011), Yevuk (15.07.2011), Արէա (15.07.2011), Կաթիլ (15.07.2011), Մանուլ (15.07.2011), Նաիրուհի (15.07.2011), Սամվել (16.07.2011)

  11. #7
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էստեղ լրիվ եկեղեցական «տեր-ստրուկ (հնազանդ)» հարաբերություններն ա կանոնակարգում։ Ու կինը լրիվ դրվում է 0-ական մակարդակի վրա։
    Ու ստացվում է էնպես, որ եթե ամուսինն աշխատում ա ենթադրենք 8 ժամ, ապա կինն աշխատում ա 20 ժամ (ընդամենը 4 ժամ հանգիստ քնի համար)։

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    MaryMay (06.11.2011)

  13. #8
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Cassiopeia-ի խոսքերից Նայել գրառումը
    Էստեղ լրիվ եկեղեցական «տեր-ստրուկ (հնազանդ)» հարաբերություններն ա կանոնակարգում։ Ու կինը լրիվ դրվում է 0-ական մակարդակի վրա։
    Ու ստացվում է էնպես, որ եթե ամուսինն աշխատում ա ենթադրենք 8 ժամ, ապա կինն աշխատում ա 20 ժամ (ընդամենը 4 ժամ հանգիստ քնի համար)։
    Դե եթե բանտիկ կապելն ու զրուց անելն էլ աշխատելու մեջ մտցնենք, հա մի քիչ խախտվում ա աշխատանքային օրենսդրությունը

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (11.12.2016), Սամվել (16.07.2011)

  15. #9
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես ուղղակի չեմ կարողանում պատկերացնել, ո՞նց ա հնարավոր, որ ամուսինն իր կնոջը սիրի մակիաժ արված դեմքով, ոչ թե բնականը։

    Հ.Գ. Աչքիս սրտիս շատ մոտ ընդունեցի էս խեղկատակությունը։

  16. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (15.07.2011), Freeman (15.07.2011), murmushka (15.07.2011), Renata (23.10.2011), StrangeLittleGirl (15.07.2011), Արշակ (20.05.2014), Մինա (02.10.2011), Շինարար (15.07.2011)

  17. #10
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այվ, բայց իմ կարծիքով Սովետի վախտերով հրատարակված գրքի խորհուրդները շատ ավելի լավն են, քան թե դրանք Համ էլ ինձ թվում ա, էս երկուսից մեկը պլագիատ ա, հատկապես գլխի բանտի պահը



    Օրիգինալ գրառումը այստեղ
    I may be paranoid but no android!

  18. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (15.07.2011), Freeman (15.07.2011), GriFFin (12.12.2016), ivy (15.07.2011), One_Way_Ticket (15.07.2011), Renata (23.10.2011), StrangeLittleGirl (15.07.2011), Yevuk (15.07.2011), Կաթիլ (15.07.2011), Ֆրեյա (15.07.2011)

  19. #11
    Պատվավոր անդամ Agni-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2009
    Գրառումներ
    594
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շնորհակալություն ivy թարգմանության ու մեզ ներկայացնելու համար
    Ինչ խոսք շատ կարևոր կետեր կային, որոնք շատ հաճախ մոռացության են ենթարկվում մեր նյարդային և պրոբլեմալի տանտիկնանց կողմից, բայց մի բան նկատեցի, որ վսյո-տակի կես դարը մեծ փոփոխությանա ենթարկել մեր կյանքը և փոխհարաբերությունները....
    ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԱՉՔՈՎ ՉԵՍ ՏԵՍՆԻ, ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԶԳՈՒՄ ԵՆ...

  20. #12
    Պատվավոր անդամ SSS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2010
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    745
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Աբսուրդ էր Լավ կին լինելու միակ գաղտնիքը ամուսնուն սիրելնա, իսկ էս կետերը մի տեսակ ամուսնուն կողքը պահելու վերջին շանսեր ոնց որ լինեին...
    Բան մի ասա, եթե ամուսինդ գիշերը տուն չի եկել, չէ որ նա հոգնել է սիրուհու հետ էտ մի կետը լավն էր
    Վերջին խմբագրող՝ SSS: 15.07.2011, 10:29:
    Եթե շները խոսել իմանային, մենք կկորցնեինք մեր միակ բարեկամներին...

  21. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (15.07.2011), Cassiopeia (15.07.2011), Renata (23.10.2011), StrangeLittleGirl (15.07.2011), Yevuk (15.07.2011), Կաթիլ (15.07.2011), Մանուլ (15.07.2011), Մինա (02.10.2011), ՆանՍ (15.07.2011), Ուլուանա (15.07.2011), Ֆոտոն (31.08.2012), Ֆրեյա (15.07.2011)

  22. #13
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում SSS-ի խոսքերից Նայել գրառումը
    Աբսուրդ էր Լավ կին լինելու միակ գաղտնիքը ամուսնուն սիրելնա, իսկ էս կետերը մի տեսակ ամուսնուն կողքը պահելու վերջին շանսեր ոնց որ լինեին...
    Բան մի ասա, եթե ամուսինդ գիշերը տուն չի եկել, չէ որ նա հոգնել է սիրուհու հետ էտ մի կետը լավն էր
    Լրիվ համաձայն եմ, միակ գաղտնիքը սիրելն ա, ու էդ շատ կետեր հենց դրանից են բխում` ժպտալով դիմավորելը, կյանքը չուտելը, ուտելիքը պատրաստ ունենալը և ամենակարևորը բանտիկը կապելը
    When life gives you lemons, make lemonade

  23. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    murmushka (15.07.2011), Renata (23.10.2011), SSS (15.07.2011), Yevuk (15.07.2011), ՆանՍ (15.07.2011), Ֆրեյա (15.07.2011)

  24. #14
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ariadna-ի խոսքերից Նայել գրառումը
    Օրինակ էս պահը նորմալ ա՞, ես որ տղամարդ լինեի մի ամսից սիրուհի կգտնեի ինձ համար, եթե կինս էդքան անկարծիք ու անողնաշար լիներ ։Ճ

    Կամ Էդ ո՞նց ա որոշվել, որ նրանն ավելի կարևոր են քան իմը, միգուցե էսօր իմն է ավելի կարևոր, իսկ վաղը չէ մյուս օրը նրա՞նը։ Իսկ դա որպես անհերքելի փաստ ընդունելը արդեն անուղեղ կնոջ հատկանիշ է
    Ես չէի ճարի Խնդիրն անկարծիք կամ անողնաշար լինելը չէ, այլ այն, որ, երբ տղամարդը հոգնած ու աշխարհից զզված տունա գալիս, էդ պահին կինը չկանգնի ու գլխին նոտացիա կարդա, թե. "Այ որ քեզ լսեցինք ու պատերը չներկեցինք, հիմա էս վիճակնա" կամ նման մի բան...

    Իսկ ընդհանրապես` Շինարարը լավ ասեց` տղամարդն էլ պետք է իր կանոններով գործի ու, եթե դրանք երկուսն էլ կիրառվեն, հիանալի բան կստացվի:

    Կանայք ու աղջիկներ ջան, իհարկե, դուք գիտեք ոնց, բայց հավատացեք, որ այդ կետերի պահանջները կնոջ կողմից կատարելը տղամարդկանց համար ահագին ուրախությունա, ահագին թեթևացնումա իրենց կյանքը և ամրացնում ընտանիքը:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  25. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Apsara (12.12.2016)

  26. #15
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    էրեխեք, զարթնեք, սերը բավարար պայման չի: Ինչքան ուզում ես սիրի, բայց որ բիգուդիներով էղար ու քրքրված խալաթով, ինքն արդեն չի էլ թողնի սիրես
    ու մի մոռացեք կախարդական բառերը
    էն որ ասում ա մարդը գալիս ա տուն, փռվում ա բազկաթոռին, կնոջն էլ ասում ա.
    - Ախչի, ջուր բեր:
    Կինը սիրազեղված վիճակներում ասում ա.
    - Սիրելիս, դու մոռացար կախարդական բառը...
    - Հա վայ... Վազքո'վ:
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  27. Գրառմանը 25 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (11.12.2016), CactuSoul (16.07.2011), Claudia Mori (15.07.2011), Freeman (15.07.2011), GriFFin (12.12.2016), Lion (15.07.2011), Moonwalker (15.07.2011), murmushka (15.07.2011), Nare-M (15.07.2011), Renata (23.10.2011), Shah (15.07.2011), Skeptic (15.07.2011), StrangeLittleGirl (15.07.2011), Yevuk (15.07.2011), Արէա (15.07.2011), Գաղթական (06.09.2011), Ժունդիայի (15.07.2011), Լեո (18.05.2014), Հայկօ (16.07.2011), Մինա (02.10.2011), ՆանՍ (15.07.2011), Նիկեա (11.12.2016), Ուլուանա (11.12.2016), Ռուֆուս (01.02.2014), Սամվել (16.07.2011)

Էջ 1 7-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կնոջ մարմինը
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 409
    Վերջինը: 18.12.2021, 15:12
  2. Գրառումներ: 30
    Վերջինը: 10.01.2016, 16:49
  3. Արդյոք կնոջ՝ կնոջ հետ քնելը դավաճանությու՞ն է
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 29
    Վերջինը: 15.12.2015, 20:47
  4. Ռուֆուսի ուղեցույցը. Իտալիա
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Տուրիզմ
    Գրառումներ: 26
    Վերջինը: 06.04.2014, 14:56
  5. Կնոջ դաջվածք
    Հեղինակ՝ Լէգնա, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 48
    Վերջինը: 16.01.2011, 10:36

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •