Ինչքան հիշում եմ՝ էս ոչ թե գրել եմ, այլ թարգմանել, գոնե մի մասը:
DIXIcarpe noctem
Սիրում եմ ակումբի կորած-մոլորած թեմաները, արդեն որերորդ անգամ կյանքս երկարեց, գիշերվա 2ին նստած խոհանոցում բարձրաձայն ծիծաղում եմ:
Փաստորեն 60 տարի առաջ կազմված այս ցուցակով կարող ենք հստակ ասել, որ աշխատող կինը բացառվում էր: Հիմա է, որ կինն ու տղամարդը իրար հետ ոգնած տանջված տուն են գալիս, ու թե ով պիտի բանտիկ կապի, տենց էլ մնում ա հարցական:
Իսկ որոշ կետեր դիֆոլտով տան նստած կինը անում ա, գուցե ամեն օր, գուցե մեկ-մեկ հավես չի անում:
Բայց ես ավելի մեծ հիասթափություն եմ ապրել, երբ ուսումնասիրում էի կրիշնայականների կրոնը ու էնտեղ կարդացի կնոջ դերն ու անելիքը, լուրջ, քիչ էր մնում գիրքը ճղեի ու շպրտեի: Էս հլը լավ ա, ընդեղ ըսկի ամուսնուդ սիրելու իրավունք չունես, մենակ հատուկ օրերին, մարդդ կարա լեվի պռավի ման գա՝ դու պիտի լռես, ինքը վիրավորի՝ դու մտածես, որ արժանի ես, քեզ լավություն ա անում, ոբշմ մի բոլ անհեթեթություն:
Բայց լավ հիշում եմ իմ կռիվները տան մեծերի հետ, երբ ինչ-որ տան գործ էին ասում անեմ, ես էլ դե իդեալական չէի անում, սկսում էին շանտաժի ենթարկել՝ թե կամուսնանաս, սենց կավլես ու սկեսուրդ ոռիդ կտա դուրս կանի: Երևի էդ ժամանակից եմ ֆեմինիստ դարձել, առանց իմանալու էդ ինչ ա, դաժե ակումբում ասում էին դու ֆեմինիստ ես ու չէին կարողանում բացատրել դա որն է:
“То, что вы не можете выразить – это Любовь.
То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
То, чего вы не можете избежать – это Истина”.
~ Шри Шри
Նաիրուհի (12.12.2016)
Կներեք, որ սենց միանգամից հիասթափեցնում եմ, բայց էդ «Լավ կնոջ ուղեցույցը» կեղծ է, Housekeeping Monthly-ում տենց հոդված երբեք չի տպագրվել, ինչ-որ մեկի հորինածն ա։
https://en.m.wikipedia.org/wiki/Good_Wife's_Guide
Sent from my Nexus 6P using Tapatalk
I may be paranoid but no android!
Ոչինչ, հենա, իմացանք, որ կրիշնայականների կրոնում դրանից էլ բեթար ա ։)
Արդար ա՜, ժողովուրդ ջան, արդար ա՜։
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Մնացածներն էլ նենց շատ հավանելու բան չեն, ի մի որ բերում ես ստացվում ա կնոջ ու տղամարդու հավաքական, ստերոտիպային կերպար։ Նենց ասենք, սաղ տղամարդիկ մտնում են կոշիկի խանութ ու առաջի պատահած զույգը թևատակ են անում, դուրս գալիս, ու էնքան են հագնում մինչև ծակվի մաշելուց, հայելու մեջ իրանց չեն նայում, միշտ սեքս են ուզում տվող չկա, ու իրանց համար բացարձակապես մեկ ա թե ինչ տեսք ունի իրենց կողքին գտնվող կինը, երբ հասարակության մեջ են դուրս գալիս։ Իսկ կանայք չքորվող, շոպինգամոլ արարածներ են, ֆրիգիդ, որոնց բան ու գործը տղամարդկանց ուղղություն ցույց տալն ա, իրենց անսասան ուսերին լացելը, ու ընդհանրապես ամառվա շոգ օրվան դեմքի վրա անընդհատ նստող ճանճ ա, որին նույնիսկ ալարում ես սատկացնես։ Ոպշեըմ ես ահագին ջղայնացա իմ ներսում։
SWTS
Alphaone (13.12.2016), Ruby Rue (14.12.2016), մարդագայլուկ (13.12.2016), Նաիրուհի (12.12.2016), Ուլուանա (12.12.2016)
Լիզբեթը ճիշտ ա ասում ։ Նենց չի, որ էդ կետերը կարդալիս ինձ հետ շատ ընդհանրություններ էի գտել, բայց ամեն դեպքում դուրս եկել էր։ Բայց հիմա Լիզբեթի գրածը որ կարդացի, լրիվ համաձայն եմ։ Իսկ ճանճով կուլմինացիան որ լրիվ վերջն էր ։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Նաիրուհի (12.12.2016)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ