User Tag List

Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 98 հատից

Թեմա: Լավ կնոջ ուղեցույցը (1955)

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,054
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Լավ կնոջ ուղեցույցը (1955)

    Ձեր դատին ու քննարկմանն եմ ներկայացնում ավելի քան կես դար հնության խորհուրդ-նորմեր, թե ինչպես ամուսնու համար լավ կին լինել:
    Մեկ էլ տեսար, մեջը դեռ արդիական բաներ էլ լինեն:

    Թարգմանությունն իմն է, վերջում կցում եմ նաև օրիգինալի հղումը:

    “Housekeeping Monthly“ 13 մայիսի, 1955 թ.

    - Ընթրիքը պիտի պատրաստ լինի: Այնպես պլանավորիր, թեկուզ մի գիշեր առաջ, որ համեղ ընթրիքն ամուսնուդ տուն գալու պահին լինի պատրաստ: Սրանով դու ցույց ես տալիս, որ մտածում ես նրա մասին և հոգում նրա կարիքները: Տղամարդիկ սովորաբար սոված են, երբ տուն են գալիս, և լավ ուտելիքը՝ հատկապես իրենց սիրած, ջերմ դիմավորման անհրաժեշտ մասնիկն է:

    - Քեզ կարգի բեր: Տասնհինգ րոպե ժամանակ հատկացրու տեսքդ թարմացնելու համար, որպեսզի պատրաստ լինես, երբ նա գա: Ավելացրու դիմահարդարումդ, գլխիդ բանտիկ կապիր և թարմ տեսք ունեցիր: Հիշիր, որ նա քիչ առաջ այնպիսի մարդկանց հետ էր, ում վրայից աշխատանքի հոտ էր փչում:

    Անգլերենում g** բառը ուրիշ իմաստ էլ ունի, բայց չփչացնենք ամբողջ էֆեկտը:
    - Եղիր մի փոքր գեյ ("be a little gay") և դարձիր նրա համար ավելի հետաքրքիր: Նրա ձանձրալի օրը ոգեշնչման կարիք ունի, և քո գործը պիտի լինի ապահովել այն:

    - Տուն-տեղը կարգի բեր: Ամուսնուդ գալուց անմիջապես առաջ մի անգամ ևս անցիր տնով մեկ ու ստուգիր ամեն ինչ:

    - Գրքերը, թղթերն ու խաղալիքները հավաքիր և մաքրիր սեղանների փոշին:

    - Ցուրտ ամիսներին կրակ վառիր, որ ցուրտը նրան չկպչի: Դրանից ամուսինդ յոթերորդ երկնքում կլինի, իսկ դա քեզ շատ կոգևորի: Նրա բարեկեցության մասին հոգալով՝ դու կհասնես գերագույն բավարարվածության:

    - Կարգի բեր երեխաներին: Մի քանի րոպե ժամանակ հատկացրու՝ լվանալու նրանց դեմքերն ու ձեռքերը, և եթե անհրաժեշտ է, նոր շորեր հագցրու: Չէ՞ որ նրանք ամուսնուդ փոքրիկ գանձերն են: Աղմուկը քչացրու: Նրա գալու պահին վերացրու լվացարանի, փոշեկուլի և այլ ձայները, ինչպես նաև հոգ տար, որ երեխաներդ էլ լուռ լինեն:

    - Երջանիկ եղիր տեսնելու նրան:

    - Ողջունիր ջերմ ժպիտով և ցույց տուր նրան գոհացնելու անկեղծ ցանկությունդ:

    - Լսիր նրան: եթե անգամ դու լիքը կարևոր բան ունես նրան ասելու ու պատմելու, լռիր, հիմա դրա ժամանակը չէ: Թող նա առաջինը խոսի: Հիշիր, որ նրա խոսակցության թեմաներն ավելի կարևոր են, քան քոնը:

    - Երեկոն թող նրանը լինի: Երբեք մի բողոքիր, որ ուշ է եկել կամ գնացել է զվարճանալու առանց քեզ: Դրա փոխարեն փորձիր հասկանալ նրա կյանքի լարվածությունը և հանգստանալու նրա պահանջը:

    - Քո նպատակը պիտի լինի կարգուկանոնով և հանգիստ տուն ունենալ, որտեղ ամուսինդ կվերածնվի հոգով ու մարմնով:

    - Մի դիմավորիր նրան բողոքներով ու պրոբլեմներով:

    - Մի գանգատվիր, եթե նա ուշացել է կամ անգամ ամբողջ գիշեր տուն չի եկել: Ախր դա ոչինչ է՝ համեմատած նրա ծանր օրվա հետ:

    - Այնպես արա, որ նրան հարմարավետ լինի: Նստեցրու հարմարավետ աթոռին կամ պառկեցրու ննջարանում և ձեռքիդ տակ պատրաստ ունեցիր զովացուցիչ կամ տաք ըմպելիք:

    - Ուղղիր նրա բարձերը, առաջարկիր հանել կոշիկները: Խոսիր հետը քնքուշ, մեղմ, հանգիստ ձայնով:

    - Հարցեր մի տուր նրա արարքների մասին և հարցականի տակ մի դիր նրա որոշումները: Հիշիր, որ նա տան գլխավորն է և միշտ պիտի բանեցնի իր կամքը, դու նրա ազնվությանը կասկածելու իրավունք չունես:

    - Լավ կինը միշտ գիտի իր տեղը:

    Օրիգինալը

    Իմացի'ր քո տեղը, կի'ն:
    Վերջին խմբագրող՝ ivy: 15.07.2011, 02:15:

  2. Գրառմանը 19 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (15.07.2011), Claudia Mori (15.07.2011), GriFFin (12.12.2016), Lion (15.07.2011), Morg (15.07.2011), Sagittarius (15.07.2011), Skeptic (15.07.2011), Valentina (15.07.2011), Արէա (15.07.2011), Ժունդիայի (15.07.2011), Կաթիլ (15.07.2011), Հայկօ (16.07.2011), Մինա (02.10.2011), Մուշու (11.12.2016), Նաիրուհի (15.07.2011), ՆանՍ (15.07.2011), Նիկեա (30.09.2018), Շինարար (15.07.2011), Ֆրեյա (15.07.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կնոջ մարմինը
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 409
    Վերջինը: 18.12.2021, 15:12
  2. Գրառումներ: 30
    Վերջինը: 10.01.2016, 16:49
  3. Արդյոք կնոջ՝ կնոջ հետ քնելը դավաճանությու՞ն է
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 29
    Վերջինը: 15.12.2015, 20:47
  4. Ռուֆուսի ուղեցույցը. Իտալիա
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Տուրիզմ
    Գրառումներ: 26
    Վերջինը: 06.04.2014, 14:56
  5. Կնոջ դաջվածք
    Հեղինակ՝ Լէգնա, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 48
    Վերջինը: 16.01.2011, 10:36

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •