հասկանալի է որ մեր երիտասարդությունը բավականին հեռու է նման երևույթներից, սակայն կցանկանայի որ ամեն մեկս նշեինք թե ինչպես կարելի է կրթել մեր երիտասարդությանը ավելի ժամանակակից և ազատ հանգստի միջոցների??
Երիտասարդության մտածելակերպը, կարծրատիպերը
Երիտասարդների ժամանակի սակավությունը
Վատ երաժշտությունը միջոցառումների ժամանակ
Միջոցառումների վատ կազմակերպվածությունը
Մուտքի բարձր գները
Ներսում /բարի/ խմիչքների բարձր գները
Ձեր տարբերակը /նշել ֆորումում/
հասկանալի է որ մեր երիտասարդությունը բավականին հեռու է նման երևույթներից, սակայն կցանկանայի որ ամեն մեկս նշեինք թե ինչպես կարելի է կրթել մեր երիտասարդությանը ավելի ժամանակակից և ազատ հանգստի միջոցների??
Albus (27.07.2011), Freeman (26.07.2011), Moonwalker (14.07.2011), Sagittarius (13.07.2011), VisTolog (14.07.2011), Դեկադա (14.07.2011), Լեո (13.07.2011), Լուսաբեր (13.07.2011), Ուլուանա (26.07.2011)
Միջերկրական ծով, մեծ լայներ, 300 հոգի հարբած որձ, 300 էլ ավելի իրենց կորցրած էգ, բարձր երաժշտություն, մինիմում հագուստ... ու ես ամեն ինչը տեղի ա ունենում մոտ 2 մետր բարձրություն ունեցող փրփուրի մեջ: 600-ից յուրաքանչյուրն էլ եկել ա էդ փարթիին բացառապես մի նպատակով. զույգով վերադառնալ հյուրանոցի համար...![]()
Էսա փարթին... հանդիպումից, կոնկրետ տարբերվում ա: Հայաստանում փարթիի չեմ գնացել, երևի չգնամ էլ:
«Մեր երիտասարդություն»-ը շատ խայտաբղետ հասկացություն ա:
Ինքս տանել չեմ կարում հայկական ավնդական քյառթիները… էէէ՜հ, փարթիները: Բայց եթե, ասենք, լավ մետալ փարթի ա լինում, կամ անպայման չի մետալ, էնքան որ նորմալ մարդիկ լինեն ու նորմալ մթնոլորտ լինի, ես ինքս մեծ բավականություն եմ ստանում մասնակցելուց:
Մեկ էլ չեմ կարում հասկանամ, թե ինչ անպայման ա 150-200 էլ չէ, 500 հոգի լինի, հո միտի՞նգ չի էդ անտերը
:
Վերջին խմբագրող՝ Fedayi: 13.07.2011, 23:44:
Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:
Արտասահմանում երբեք փարթիի չեմ գնացել, դրա համար էլ համեմատլու բան չկա: Մեր մոտ կազմակերպվող փարթիները, իհարկե, աճելու շա՜տ մեծ տեղ ունեն, ու ինչպես Ռամշը նշեց, մեր հայ երիտասարդությունը շատ խայտաբղետ ա, ու եթե այդ խայտաբղետի «վառ» գույներն են ընկնում, լավ էլ ընտիր փարթիներ են ստացվում: Ես ինքս շա՜տ եմ սիրում պարել, սակայն այստեղ փարթիներից շատ քչերին եմ հաճախել, հիմնականում լինում եմ մետալ ու լատինո փարթիներին, որոնք բավականին լավ եմ անցնում, հատկապես նախընտրում եմ լատինոները:![]()
Մի քիչ էլ մեր համալսարանը գովeմ:Մի քանի դեպք ա եղել, երբ հարցրել են՝ որ համալսարանից եմ, ու պատասխանը լսելով, որ ֆրանսիականից, առաջին հերթին ասել են «լսել եմ, ձեզ մոտ լավ փարթիներ են կազմակերպվում»
: Մեր համալսարանի փարթիները իսկականից երևի Հայաստանի լավագույն փարթիներից են, որոնցից հետո դեռ երկար ժամանակ ուշքի չես գալիս:
![]()
Վիճակը կարելի ա փոխել միայն եթե երիտասարդությունը դառնա ավելի կրթված, լսի ավելի կարգին երաժշտություն, չամաչի պարելուց ու իհարկե, ամենակարևորը, երբ փոխվի մարդկանց կարծիքը այն մասին որ «կարգին ազջիկը» կլուբում գործ չունի, որը գալիս է կրթվածության մակարդակից:![]()
Ի՞նչ տարբերություն` 150, թե՞ 100000: Եթե 150 հոգանոց փարթի ա լինում, դու հասցնո՞ւմ ես բոլոր 149-ի հետ շփվել:
Օրինակ ես չեմ ամաչում պարելուց, ուղղակի դրանից 100000 կմ հեռու եմ: Չեմ սիրում պարել:
– էս մեկը սիրում եմ, բայց դե էս պարել չի:
Ուզում եմ ասեմ` եթե մարդ չի պարում, անպայման չի ամաչելուց լինի:![]()
AMzone (14.07.2011), Freeman (26.07.2011), One_Way_Ticket (14.07.2011), VisTolog (14.07.2011)
Եթե չկա, թող 50 հոգի լինեն, տանը կազմակերպվի էլի: Առաջինը հազիվ բարում կազմակերպես, երկրորդի համար մասնագիտացած ակումբներ են լինում` իրենց բոլոր առավելություններով ու հնարավորություններով: Վերջապես, թեկուզ վիդեոյով տեսած կլինես 10000-ոց փարթիներ թե ակումբներում և թե բաց երկնքի տակ, բա համեմատելի են էֆեկտները, ձայնային ապահովումը, լուսային ապահովումը և այլն?
Վերջին խմբագրող՝ Fedayi: 14.07.2011, 10:54:
Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:
Խնդրում եմ բոլոր նրանց, ովքեր զբաղվում են փարթիների կազմակերպմամբ կապվեն ինձ հետ՝ 055 83-00-05 հեռախոսահամարով
Երեկույթն ավելի մասնավոր տեսակն է, քանի որ ենթադրում է միայն երեկոյան տեղի ունեցող միջոցառում, իսկ ավելի ընդհանուր բառը հավաքույթն է։ Ես էլ չեմ սիրում «փարթի» օտար բառը, հատկապես որ հայերենում կա դրա համարժեքը, ու օտար բառը փոխառելու կարիք բնավ չկար, բայց քանի որ մենք՝ հայերս, օտարամոլ մեռնում ենք, մենք, բնականաբար, հավաքույթի փոխարեն փարթի ենք անում, ականջ, քիթ, ունք և այլն ծակելու փոխարեն պիրսինգ ենք անում, դաջվածքի փոխարեն էլ տատու։
Ներկայումս «փարթի» ասելով, ինձ թվում է, հիմնականում նկատի են ունենում կոնկրետ թեմայով, նպատակով, կոնկրետ ուղղվածության հավաքույթները։ Ու դրանից կախված էլ կարելի է ուղղակի «հավաքույթ» բառի կողքին դնել համապատասխան որոշիչը կամ հատկացուցիչը, և հասկանալի կլինի, թե ինչ տեսակ հավաքույթի մասին է խոսքը։
Ճիշտն ասած՝ բազմամարդ, աղմկոտ հավաքույթներ չեմ սիրում։ Միակ բացառությունն Ակումբի հանդիպումներն են, էն էլ դրանք առավելագույնը մի երկու տասնյակ հոգանոց են լինում։ Մարդկանց քաոսային, անկառավարելի բազմություններում սովորաբար դիսկոմֆորտ եմ զգում։ Չեմ սիրում էն զգացողությունը, երբ ինքս ինձ չեմ լսում, ու սա նկատի ունեմ ոչ միայն ձայնային առումով, այլև ներքուստ մի տեսակ ողջախոհությունդ կորցնելու վիճակը, որն աղմկոտ ու մարդաշատ հավաքույթներում հիմնականում գրեթե անխուսափելի երևույթ է։ Ու ընդհանրապես ինձ համար լավագույն «հավաքույթները» երկու–երեք հոգանոցներն են
։ Պարելու համար հատուկ հավաքույթների գնալու ցանկություն չեմ ունենում։ Ցանկության դեպքում տանն եմ պարում՝ ինձ համար, հիմա՝ մեկ–մեկ էլ տղայիս
։
«Փարթի» կոչվածն, իմ հասկանալով, ենթադրում է երաժշտություն, պար, ուտելիք–խմելիք ու կոնկրետ նպատակ (թեմա)՝ ըստ որի էլ հաճախ ընտրված են լինում ուտելիք–խմելիքներն ու պար–երաժշտությունը։
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 26.07.2011, 15:21:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Freeman (26.07.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ