User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 63 հատից

Թեմա: Տասնամյակի լավագույն գոլը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #26
    Մադրիդիստա Raul Gonsalez-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.07.2011
    Հասցե
    Erivan, Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    29
    Գրառումներ
    114
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ֆրանսիացի ֆիզիկոսների խումբը New Journal of Physics պարբերականում հրապարակել է աշխատություն, որը բացատրում է ֆուտբոլի պատմության ամենաապշեցուցիչ գոլերից մեկի բնությունը, վկայակոչելով ВВС-ն հաղորդում է Newsru-ն:

    Խոսքը 1998-ի աշխարհի առաջնության մեկնարկից առաջ անցկացված Tournoi de France մրցաշարում լեգենդար բրազիլացի պաշտպան Ռոբերտո Կարլոսի տուգանայինից կատարած հարվածի մասին է: Կարլոսի 35 մետրից կատարած հարվածից հետո գնդակը անցավ պատի կողքով եւ հայտնվեց Բարտեզի պաշտպանած դարպասում: Ընդ որում Ֆրանսիայի ազգային հավաքականի փորձառու դարպասապահը նույնիսկ չհասցրեց արձագանքել այդ հարվածին: Գնդակը թռիչքի սկզբում ընթանում էր դարպասից շեղ ուղղությամբ, սակայն Կարլոսն այնպես էր պտտեցրել գնդակը, որը վերջնամասում այն կտրուկ փոխեց հետագիծը եւ հայտնվեց դարպասում:

    Ֆրանսիացի գիտնականները որոշել են հերքել նախկինում արած պնդումը, թե այդ դեպքը ֆանտաստիկ պատահականություն էր եւ այն հնարավոր չէ կրկնել, իսկ հարվածը հակասում է ֆիզիկայի օրենքներին: Գիտնականները նույնիսկ դուրս են գրել հավասարում, որը նկարագրում է գնդակի պարուրաձեւ թռիչքը: Գիտնականները հանգել են եզրակացության, որ բրազիլացին նվազագույնի է հասցրել երկրի ձգողականության եւ օդի մրրկայնության էֆեկտները: Այդ հարվածը հնարավոր կլինի կրկնել, եթե գնդակին հաղորդվի անհրաժեշտ պտտեցնող էներգիա: Բայց ամենակարեւորը`դարպասից պետք է զգալի հեռու լինի, այլապես գնդակը կանցնի հետագծի միայն առաջին` թեք հատվածը եւ կանցնի նշանակետի կողքով:

    Ավելի քան տասը տարի անց Կարլոսի հնարքը ֆուտբոլասերներից մեկը կարողացել է կրկնել FIFA-09 համակարգչային սիմուլյատորով: Նա տպավորիչ նույնությամբ վերստեղծել է Կարլոսի հարվածը, նաեւ թողնելով մանրամասն նկարագրություն, թե ինչպես հասնել դրան:

    Ֆիզիկոսները բացահայտել են ֆուտբոլի պատմության ամենաապշեցուցիչ գոլի գաղտնիքը

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Maxpayne (27.07.2011), Varzor (27.07.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Իմ Last.FM-ի լավագույն տասնյակը
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 37
    Վերջինը: 01.08.2016, 14:56
  2. Տասնամյակի հանդիպում
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 151
    Վերջինը: 21.03.2016, 20:01
  3. Ձեր լավագույն նվերը
    Հեղինակ՝ keyboard, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 17.06.2012, 14:49
  4. Լավագույն դարպասապահ:
    Հեղինակ՝ Rossoner, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 40
    Վերջինը: 09.04.2011, 22:43
  5. Տասնամյակի ամենասկանդալային ֆիլմերը
    Հեղինակ՝ Հայկօ, բաժին` Կինո
    Գրառումներ: 17
    Վերջինը: 25.10.2010, 17:45

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •