Աշխարհում կան ոչ միայն ՉԹՕ-ներ (չբացահայտված թռչող օբեկտներ),
այլև ՉՉԹՕ-ներ (չբացահայտված չթռչող օբեկտներ)։
«Հավատացյալի» և «Աթեիստի» աշխարհներում
Արա՛, դու վապշե ինքդ ջոգում ե՞ս, թե կյանքից ինչ ես ուզում։
Ի՞նչ ես համ մեխին խփում համ նալին։
Բայց դու ի՜նչ փոփոխական մարդ ես։
Բարև ձեզ, ինձ կարաք անվանեք Արթուր, Ժառ, բոյով, հավատացյալ, աթեիստ...։ Մի խոսքով ինչ մտքերովդ կանցնի
Ես ինձ շատ սիրում եմ Ես ինձ համարում եմ պրոգրեսիվ ու չկաղապարված մարդ։ Նաև որոշ առումներով ինձ համարում եմ արդարամիտ, քանի որ պատրաստ եմ լսել իմ կարծիքին հակառակ կարծիք։ Բայց լսելը հեչ։ Լսել կարան բոլոր թռչող, սողացող, քայլող, լողող էակները ովքեր ունեն աշխատող լսողական օրգաններ։ Ես պատրաստ եմ մտածել հակառակ կարծիքի մասին։ Ու հասկանամ, որ ինչքան ես եմ համոզված իմ կարծիքի մեջ, էտքան էլ, կամ դրանից մի հարյուր անգամ ավել համոզված ա դիմացինս։ Ու ինձ հետաքրքիր ա, իսկ խի՞ ա ինքը տենց համոզված։ Ի՞նչ հիմքեր ունի։ Ու էտ «խի»-ն էնքան բան ա բացահայտում։
Վերջերս իմ ամենասիրելի բառերից մեկը «գուցե» բառն է։ Այս բառը ես բարձրաձայն օգտագործում եմ շատ ավելի քիչ, քան մտածում եմ դրա մասին։ Մտածում եմ այդ բառի ու իրա իմաստի շուրջ։
Օրինակ տեսնում եմ օրորվող քայլող մարդու ու իրա վրա «հարբած» պիտակը կպցնելուց առաջ մտածում եմ, որ ինքը ԳՈՒՑԵ հարբած ա, ԳՈՒՑԵ դերասան ա, որ պիտի օրորվելով քայլի, ԳՈՒՑԵ կաթված ստացած մարդ ա, որ օրորվելով հազիվ քայլում ա, ԳՈՒՑԵ ֆիզիկական արատ ունեցող մարդ ա.... Իսկ եթե էտ ԳՈՒՑԵ-ն չլիներ, իմ համար էտ մարդը միանգամից կլիներ «հարբած» մարդ։ Դրա համար էլ սիրում եմ ԳՈՒՑԵ-ն։ Էտ մի բառի շնորհիվ շատ նոր բաներ եմ հասկացել։
Եթե զարմանում եք իմ ակումբային որոշ գրառումների հակասական լինելու վրա, եթե զարմանում եք, որ ժամանակին ձգտում էի պաշտպանել կրոնը, հավատքը, իսկ հիմա ձգտում եմ ցույց տալ կրոնի ու «հավատ»-ի վնասները, ապա իմացեք, որ ես ինձ համարում եմ ժամանակի ու տարածության մեջ գտնվող էակ։ Ժամանակը պրոգրեսիվ ա։ Կան հիմքեր մտածելու, որ այն միշտ առաջ ա գնում։ Ես էլ փորձել եմ գնալ առաջ։
Ես հիմա մանրից իմ մտքերս եմ գրում իմ անձնական օրագրում։ Գուցե հետո մի բան ստացվի։ Հույս ունեմ, որ կարա օգնի ոմանց, ովքեր իմ պես «փնտրել են» ես իմ ինչ ու հասկացել, որ կրոնը մեղմ ասած ավելի շփոթում ու խառնում ա։
Ուղղակի հարգելով Ակումբը ու առաջին հերթինք ձեզ՝ ակուբցիներին, որոշեցի գրել սրա մասին, որ գոնե որոշ չափով իմ վարքագիծը հասկանալի լինի։
Էջանիշներ