User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 31 հատից

Թեմա: Չփիլիսոփայություն

  1. #1
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Չփիլիսոփայություն

    Ամեն անգամ օրագրեր բաժին մտնելուց և հատկապես հիմա՝ նոր օրագիր ստեղծելուց, հիշում եմ Երվանդի խոսքերը



    Ինչո՞ւ Չփիլիսոփայական։ Քանի որ փիլիսոփայությունը, որքան էլ, որ այն իմաստուն և խելացի լինի, մարդիկ հաճախ դարձնում են ոչ պրակտիկ։

    Այստեղ ես կգրեմ Չփիլիսոփայական մտքեր։

    ՀԳ՝ հա, մոռացա գրել։ Այստեղ կլինեն նաև մտքեր տարբեր գրքերից, ֆիլմերից և այլ աղբյուրներից, որոնք ինչ որ չափով տպավորել են ինձ։ Կարճ ասած այստեղ ներկայացված ամեն ինչի հեղինակը չէ որ ես եմ։

  2. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (11.07.2011), Inna (22.07.2011), Meme (13.07.2011), Quyr Qery (04.01.2012), Smokie (12.07.2011), Valentina (11.07.2011), Դեկադա (11.07.2011), Լեո (12.07.2011), ՆանՍ (26.07.2011)

  3. #2
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բանականությունը դա մտածող «սև արկղ է», որը թաքնված է արտաքին պատճառների և դրանց հետևանքների միջև։

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (11.07.2011), Inna (08.08.2011), lampone (13.07.2011), Meme (13.07.2011), Quyr Qery (04.01.2012), ՆանՍ (26.07.2011)

  5. #3
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քեզ ուրիշներից անհամեմատ բարձր զգալ....

    Ավելի խելոքի ներկայությունից նեղվել և ամաչել......

    Վիրավորվել հակառակ կարծիք լսելիս.....

    Վատ զգալ, երբ մեկը փորձում է ներկայացնել մեր տեսակետից հարյուր տոկոսով տարբերվող իր տեսակետը.....

    Դրա պատճառով նեղվել, վիրավորվել, թշնամանալ......


    Հաճախ ենք խոսում օբեկտիվ և սուբեկտիվ լինելու մասին (ու չգիտես ինչու դեպքերի 99%-ում օբեկտիվը միշտ ես եմ լինում )

    Բայց երբևէ չե՞ս մտածել, որ անհնար է օբեկտիվ լինել։ Իրականում հենց մեր մարմինը շատ դեպքերում անհնար է դարձնում օբեկտիվ լինել։

    Մի պահ մտածիր. մեր ուղեղ հասնում է ոչ թե այն, ինչ կա իրականում, այլ ինչը թույլ են տալիս զգալ մեր զգայարանները։

    Օրինակ՝ տեսողությունը մեզ փոխանցում է մեզ շրջապատող աշխարհի ընդամենը մի մասը, բայց ոչ թե ամբողջությամբ մեզ շրջապատող աշխարհը։ Մեր հասկացողությունից դուրս են մնում ուլտրամանուշակագույն ճառագայթների հսկայական աշխարհներ։

    Այն որ մենք ի վիճակի չենք տեսնել ուլտրաֆիոլետը դա դրված է մեր տեսողության համակարգում։ Մենք ֆիզիկապես ի վիճակի չենք դա տարբերել և ընկալել։

    Ստացվում է, որ մեր զգայարանները մեր ուղեղ են փոխանցում արդեն «խեղայթուրված»՝ սուբեկտիվ տեղեկություն։

    Չկա կատարյալ օբեկտիվ մարդ, ում կարծիքը կարող է լինել ամենաճիշտը։ Ոչ մի մարդ ֆիզիկապես ի վիճակի չէ իրականությունը՝ օբեկտիվ աշխարհը տեսնել և ընկալել այնպես, ինչպես այն իրականում կա

    Հետևությունները բազմաթիվ են, իսկ ակումբային կյանքի համար ես ինքս իմ համար արել եմ հետևյալ եզրակացությունը՝ եթե անգամ քեզ կոպտում են, վիրավորում, կտրուկ պատասխանում, սխալ հանում քո կարծիքը, ապա դա հարկավոր է ընդունել, որպես ևս մեկ սուբեկտիվ կարծիք՝ զուգահեռ քո ունեցած սուբեկտիվ կարծիքի

    Սովորաբար յուրաքանչյուր գրառումից՝ որքան էլ, որ այն դեմ լինի քո տեսակետներին, կարելի է քաղել օգտակար դասեր և այդ հարցին նայել այն տեսանկյունից, որ մինչ այդ չէիր նայել։

    Այդպիսով հարստացնում ես աշխարհի մասին ունեցած քո սուբեկտիվ պատկերացումները։

    Այնպես որ միևնույն իրավիճակում կարելի է և իրար միս ուտել և իրարից սովորել։ Սա էլ ա սուբեկտիվ պատկերացում.....

  6. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (12.07.2011), Lusinamara (15.07.2011), Meme (13.07.2011), Moonwalker (12.07.2011), Quyr Qery (04.01.2012), Shah (13.07.2011), Smokie (13.07.2011), Ամպ (13.07.2011), Արամ (27.08.2013), Նաիրուհի (17.07.2011), ՆանՍ (26.07.2011), Նիկեա (07.07.2013), Շինարար (12.07.2011)

  7. #4
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Մարդուն պետք է դատել ըստ իր արարքների»։
    «Դու այն ես, ինչ անում ես»։
    «Մարդու վարքագիծը իր մտածելակերպի արտացոլանքն է՝ ինչ մտածում ես, այն էլ անում ես»։
    «Արած քայլերը չեն ջնջվում՝ դրանք մեզ հետ են մնալու մինչև մեր կյանքի վերջ»։

    Շատ ժամանակ այս սկզբունքները ճիշտ են, սակայն այն մարդը, որը միայն սրանցով է առաջնորդվում և դատում ինքն իրեն ու դիմացինին, պարզապես զուրկ է խորաթափանց լինելուց (առանց վիրավորվելու, սա վիրավորելու համար գրված չէ

    Քիչ չեն դեպքերը, երբ գործում է հակառակ սկզբունքը՝ մարդը իր վարքագիծը չէ։

    Ի՞նչ է ՎԱՐՔԱԳԻԾը։ Վարքագիծը արտացոլում է արտաքին հանգամանքները, տվյալ պահի ինքնազգացողությունը և երևույթները ընկալելու տվյալ պահի մեր ընդունակությունը / ընկալման ձևը։ Հաճախ վարքագիծը որոշվում է պահի և հանգամանքների ազդեցության տակ։

    Ժամանակ առ ժամանակ բոլոր մարդիկ իրենց պահում են տարօրինակ՝ ոչ այնպես ինչպես իրենք իրականում կան։ Օրինակ՝ դու երբևէ չե՞ս արել մի բան, ինչը չէիր ցանկանում անել և ինչը դեմ է եղել քո էությանը։ Կամ հենց հիմա դժվա՞ր կլինի հիշել մի դեպք, երբ դու ուրիշ մարդու մի արարքից իրեն պիտակավորել ես, բայց հետո հասկացել ես, որ ինքը իրականում այդպիսինը չի։

    Իսկ ի՞նչ է ԷՈՒԹՅՈՒՆը։ Էությունը հազվագյուտ է փոփոխվում՝ ամեն վայրկյան չի փոխվում, ինչպես վարքագիծը։ Սա նշանակում է, որ կարող են լինել դեպքեր, երբ դու՝ էությունդ հեռվանում է վարքագծից։

    Շատ կարևոր է տեսնել հստակ տարբերություն մարդու վարքի և էության միջև։

    Մի բան է խոստովանել, որ ինչ որ հարցում դու մատնվեցիր անհաջողության, բայց բոլորովին այլ բան է ինքդ քեզ կնքել որպես անհաջողակ։

    Սակայն սրա մյուս ծայրահեղությունն էլ կա։ Կան մարդիկ, ովքեր ինքնախաբեությամբ են զբաղվում և մատների արանքով են նայում իրենց կյանքին, արժեքներին և համոզմունքներին՝ մտածելով, թե ոչինչ ինչ կլինի թող լինի ու ոչ մի ջանք չեն թափում իրենց պահելու այնպես, ինչպես իրենք ճիշտ են գտնում։

    Ես իմ համար արել եմ մի հետևություն՝ պետք չի խորանալ ուրիշների մեջ ու փորձել ապարդյուն ջանքեր թափել ռասշիֆրովկա անելու դիմացինի էությունը։ Եթե ամեն մարդ իր սեփական անձի մասին մտածի ու էն ժամանակը, որ ծախսում է ուրիշներին վերծանելու համար՝ ծախսի իր սեփական կատարելագործման ու զարգացման վրա, օգուտը հաստատ անհամեմատ մեծ կլինի

    Իսկ Ակումբում էլ կան մարդիկ, որոնք կարան կոպտեն, կռիսական մի բան անեն, բայց դա դեռ չի նշանակում, որ ես էությամբս այդպիսին եմ

    Այնպես որ թեյք իթ իզի և դոնթ վորի բի հեփի

  8. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (13.07.2011), Quyr Qery (04.01.2012), Shah (13.07.2011), Smokie (13.07.2011), Universe (26.12.2011), Դեկադա (13.07.2011), ՆանՍ (26.07.2011)

  9. #5
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Զուգարանում «գործն» ավերտելուց հետո ո՞րը պետք է լինի մարդու ամենաառաջին նպատակը և գործողությունը՝ հետույքը մաքրելը։ Բայց արի ու տես, որ այսօր մարդիկ դա թողած, էտ վիճակով փորձում են աշխարհը փոխել.....

    Այ սա մարդկության ամենամեծ խնդիրներից է, որ մարդիկ իրենց գործերը թողած, իրենցով զբաղվելու փոխարեն ընկնում ու սկսում են լուծել համամարդկային խնդիրներ՝ չնկատելով կամ աչքաթող անելով իրենց իսկ վիճակը։

  10. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (22.07.2011), erexa (27.08.2013), Freeman (17.07.2011), Inna (22.07.2011), Quyr Qery (04.01.2012), Արամ (27.08.2013), Դեկադա (14.07.2011), ՆանՍ (26.07.2011)

  11. #6
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ո՞վ է որոշում բաժակի կեսը դատա՞րկ է, թե՞ բաժակը կիսով չափ լիքն է։

    Ո՞վ է որոշում գարնանային արևային օրը վատն է, որովհետև կքրտնես, թե՞ լավն է որովհետև լույս է, արև է, տրամադրությունը բարձր է, իսկ բերքն էլ առատ կլինի

    Դո՛ւ

    Տեսնում ե՞ս, դու ես իմաստավորում կյանքդ։ Նույն իրավիճակին կարող ես տալ դրական իմաստ կամ բացասական։ Ամեն ինչ քո ձեռքերում է։ Շատ դեպքերում պրոբլեմի բարդության 80%-ը մեր ուղեղում է, ոչ թե պրոբլեմի մեջ։

    Հետաքրքիր է, ինչպիսի՞ն է վթարը ապահովագրական գործակալի տեսանկյունից, ինչպիսի՞ն է նույն վթարը միջադեպի ականատեսի տեսանկյունից և ինչպիսին է պետավտոտեսուչի տեսանկյունից։ Խոսքը չի գնում խարդախ կարծիքի մասին, այլ իրական տեսակետների և պատկերացումների։ Ելնելով իրենց մասնագիտությունից և իրենց հետաքրքրող մանրամասներից նրանցից յուրաքանչյուրը նույն վթարի մասին ունի իր պատկերացումները և բացատրությունները։

    Տեսնում ե՞ս, հաճախ մենք՝ օբեկտիվ մարդիկս իրականում ոչ թե օբեկտիվ ենք, այլ ներկայացնում ենք իրականության մեր խեղաթյուրված սուբեկտիվ պատկերացումները՝ անցկացնելով այդ իրականությունը մեր անձնական զգացմունքների, արժեհամակարգի, կյանքի փորձի, պատկերացումների...... միջով։

    Այնպես որ կյանքում ամեն ինչ չէ որ էտքան միանշանակ է ու պարզ

  12. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (17.07.2011), Lem (17.08.2011), Quyr Qery (04.01.2012), Shah (18.07.2011), Smokie (16.07.2011), Դեկադա (15.07.2011), ՆանՍ (26.07.2011)

  13. #7
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մարդ կա որ առավոտից իրիկուն թվարկում է անհամար բաներ որոնք ինքը չէր ուզի որ եղած լինեին, չի ուզում, որ լինեն հիմա և չի ուզի, որ կատարվեն ապագայում։

    Մարդ կա առավոտից իրիկուն ջանք է թափում որպեսզի փախչի անցանակլիից։

    «Փախուստ Բանտից» շոույում Ալեքս Մահոունը հետքարքիր միտք է ասում. «Ես ամբողջ կյանքումս բռնել եմ հանցագործների։ Սակայն մի հասարակ ինժեներ ինձ հաղթեց։ Գիտե՞ս ինչու։ Որովհետև նա դադարեց փախչել և սկսեց ինքը հարձակվել»։

    Դադարեց փախչել և սկսեց ինքը հարձակվել։ Սա շատ լավ սկզբունք է նաև կյանքում։ Կյանքում հաջողությունների կհասնենք միայն այն դեպքում, երբ իմանանք, թե ինչ ենք ուզում և ամեն ինչ անենք մեր ուզածին հասնելու համար։ Իսկ երբ միայն փախչում ենք և խուսափում անցանկալիից, մենք այլևս ժամանակ և ուժ չենք ունենում հասնելու մեր ուզածին։ Արդյունքում ստացվում է, որ մենք փախած դեմք ենք դառնում

    Ավելի կարևոր է հասկանալ թե ինչ ես ուզում, ոչ թե ինչ չես ուզում։

    Մենք հասնում ենք նրան, ինչի մասին շատ ենք մտածում, նույնիսկ եթե մենք մտածում ենք այն մասին, թե ինչ չենք ուզում։

    Երբեմն մարդ դառնում է այն ինչից զզվում է և նույնիսկ ինչի դեմ պայքարում է, քանի որ շատ է մտածել դրանց մասին։

    Երբեմն մարդ «հաջողության է» հասնում այն բանում, ինչից վախեցել և խուսափել է, քանի որ շատ է մտածել դրանց մասին։

    Տրամաբանական հետևությունը պարզ է՝ 1) հստակ իմացիր, թե ինչ ես ուզում, 2) ջանք թափիր և 3) ստացիր ուզածդ

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (17.07.2011), Freeman (17.07.2011), Smokie (17.07.2011), ՆանՍ (26.07.2011)

  15. #8
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պեսիմի՞ստ թե՞ օպտիմիստ

    Իմ անձնական կարծիքով աշխարհի ամենահիմարագույն հարցերից մեկը։ Կյանքը սև ու սպիտակ չէ։ Ինչպես և կյանքի բոլոր հարցերում, այս հարցում ևս ամեն մարդ ընտրում է այն, ինչը իր կարծիքով իր համար լավագույնն է։

    Բայց մի բան հաստատ է. քո ուղեղի պոտենցիալ ունակությունները և հնարավորությունները չպետք է ճնշվեն, հալածվեն և վերջում մեռնեն պեսիմիստական պատկերացումներիդ և դրանցից բխող անօգուտ արարքներիդ պատճառով։

  16. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (26.07.2011), Arpine (22.10.2011), E-la Via (27.08.2013), einnA (26.07.2011), Freeman (26.07.2011), LisBeth (27.11.2018), Quyr Qery (04.01.2012), Sambitbaba (15.12.2018), Smokie (27.07.2011), Գեա (26.07.2011)

  17. #9
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տաղանդ է....
    Բացառիկ մարդ է....
    Հիացած եմ նրանով....

    Բայց իրականում բոլոր մարդիկ ծնված օրերից «համալրված են» ստանդարտ «սարքավորումով»՝ ուղեղով։ Տաղանդները, բացառիկ մարդիկ և հիացմունքի արժան այլ մարդիկ պարզապես կարողացել են ինչ որ ոլորտում մյուսներից ավելի արդյունավետ գործածել իրենց ուղեղը։

    Սակայն, եթե ես փայլում եմ մի կոնկրետ բնագավառում դա դեռ չի նշանակում, որ մնացած հարցերում ևս փայլում եմ։ Ընդհակառակը՝ գուցե հենց միայն այդ հարցում եմ փայլում, իսկ մյուսներում հենց քեզանից սովորելու լիքը բան ունեմ։

    Յուրաքանչյուր մարդ էլ յուրաքանչյուր այլ մարդուց սովորելու բան ունի։ Նույնիսկ եթե այդ մարդը իր անտիպատիան է։ Յուրաքանչյուր մարդ էլ ինչ որ բնագավառում բացառիկ է։

    Երբ Հայաստանում էի զարմանում էի իմ քննիչ ընկերուհիներից մեկի վրա, ով հաճախ էր պատմում, թե ինչ հետաքրքիր բան է սովորել ինչ որ հանցագործի գործը քննելով և նրա հետ զրուցելով։

    Եթե սա կիրառենք Ակումբային կյանքում, ապա կարող ենք ասել որ եթե մի քիչ ուշադիր և ազնիվ լինենք ինքներս մեզ հետ, ապա մենք սովորելու բան ունենք անգամ այն ակումբցուց ում գրառումները երեխայական են ու ծիծաղելի, կամ նրանից ում գրառումները ագրեսիվ են ու հակակրանք են առաջացնում մեզ մոտ, կամ այն ակումբցիներից որոնց հետ մեր առուները մի հունով չեն հոսում։

    Ու երբեմն այս հարցի մասին մտածելը ինչ որ չափով կարգավորում և օբեկտիվ է սարքում մեր ակումբային «տեսողությունը» և օգնում է թեթև տանել ակումբային կյանքի կոլորիտային բզիկները։

  18. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (08.08.2011), E-la Via (27.08.2013), einnA (09.08.2011), erexa (08.08.2011), Quyr Qery (04.01.2012), Sambitbaba (15.12.2018), Արշակ (27.08.2013), Դեկադա (08.08.2011), ՆանՍ (08.08.2011), Ուլուանա (28.01.2012)

  19. #10
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Իրականությունը», դա աշխարհի թարգմանությունն է մեր հինգ զգայարանների միջոցով։ Իսկ թարգմանությունները միշտ իրարիրց տարբերվում են։ Ամեն մեկն ունի իր ոճը, իր թարգմանելու տեխնիկան և այլն։

    Այս միտքը հասկանալը կարող է օգնել, որ շատ սուբյեկտիվ հարցեր քննարկելիս մարդ մնա մաքսիմալ օբեկտիվ։ Նաև կարող է օգնել հասկանալու դիմացինին։

    Ֆորումում հաճախ եմ հանդիպում իրավիճակների, երբ յուզերները պատրաստ են վիրտուալորեն իրար կոկորդ կրծել (և կրծում են) զուտ այն պատճառով, որ նրանցից յուրաքանչյուրը ուզում է ապացուցել, որ իր «թարգմանությունը» լավագույնն է և ճշմարտագույնը։ Դրանից այն կողմ ուրիշ «թարգմանություն» չի կարա լինի։ Եթե կա, ուրեմն պիտի թարգմանությունը ոչնչացվի, իսկ հեղինակին էլ կյանքից քընթրոլ+ալթ+դիլիթ անել։

    Տենց թարգմանիչներ թե այստեղ և թե ոչ այստեղ, շատ-շատ կան։ Երևի իրանց իդալ թարգմանինչերը ու կուռքերը (որովհետև նման մարդիկ սովորաբար ունեն կուռքեր, եթե նույնիսկ իրենց մարմնի որոշ մասերը ճղելով պնդում են, որ չունեն) էսօրվա մեր քաղաքական գործիչներից ոմանք են, որոնք Հայաստանում այսօր ստեղծել են իմ գնահատմամբ հետ տալու ցանկություն առաջացնող անհանդուրժողական և ուղեղ-տրամաբանություն-բանականություն համակարգը քիմիական նյութերով լվացող ու «վնասազերծող» համակարգ, կամ էլ անցյալում ապրած Հիտլերի պես թարգմանինչերը, որոնք նույնպես շատ էին սիրում «մաքրությունը» ու բավական ակտիվ իրանց արևին մաքրում էին իմ ու քո աշխարհը։ Հա-հա, իրանք իրանց իրավունք էին վերագրել ոչ թե իրանց աշխարհը մաքրեին, այլ իմ ու քո։ Թուրքերն էլ դրա տիպի մի բան արեցին մեր հետ։ Ու նույն սկզբունքով աշխատող թարգմանինչներ այսօր էլ կան։

    Ամենամեծ սարսափը էն կլինի, որ Ակումբում ու ոչ Ակումբում մնան միայն էտ տիպի թարգմանիչները

    Որքան ավելի այլ կլիներ Ակումբի պատկերը և կյանքի մթնոլորտը, եթե «թարգմանիչները» հասկանային, որ իրանց «իրականությունը» ու «ճշմարտությունը» պարզապես թարգմանություն է ոչ ավելին։ Օրիգինալ տեքստի յոթ միլիարդ թարգմանված տարբերակներից ընդամենը մեկը։ Եթե պատրաստ լինեին պարզապես քննարկելու իրենց թարգմանությունը։ Լսելու թարգմանության դրական և բացասական կողմերը, և պատրաստ լինելու մտցնել փոփոխություններ՝ հետագա թարգմանություններն ավելի որակյալ և լավը դարձնելու համար։ Իսկ եթե պատրաստ լինեին իրարից օգնություն հարցնել, թե ինչպես է մյուսի մոտ լավ ստացվում բարդ մտքերը հասկանալի և պարզ թարգմանելը, կամ տեխնիկական լեզուն բնական թարգմանելը, վապշե ուրիշ կյանք կլիներ։

    Իհարկե այդպիսի մարդիկ կան ու իրանք գնալով բարելավվում ու որակավորվում են՝ թե իրանց տեսանկյունից ու թե իմ Իսկ ով դրա կարիքը չի տեսնում, կարծում եմ, որ իրեն պետք էլ չի համոզել, որ ինքը դրա կարիքն ունի։

    Ուրախ եմ, որ Ակումբում և Ակումբից դուրս ունեմ կոլեգաներ որոնց հետ հաճախ փոխանակվում ենք փորձով Շնորհակալ եմ ձեզանից։ Ափսոս ոմանք լքել են այս վիրտուալ տարածքը, ոմանք էլ երբեմնի ամենաակտիվ վիճակից անցել են բարի ու ժպտերես դիտորդի դերում, ով հեռվից դիտում է Ակումբին այնպես, ինչպես մայրն է դիտում իր մեծացած և փոխված երեխային, որն այլևս չունի ծնողական հոգատարության և խնամքի կարիքն այնպես, ինչպես դա մանկության տարիներին էր....

    Կարոտել եմ իրենց։ Կարոտել եմ նաև ՁԵՐ ու մի քիչ էլ ԻՄ Ակումբին....

  20. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (26.12.2011), Quyr Qery (04.01.2012), Smokie (27.12.2011), unknown (26.12.2011), Դեկադա (26.12.2011), Ուլուանա (28.01.2012)

  21. #11
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԿՅԱՆՔԻ ՏՈՌՄՈՒԶԸ

    Ինչքան տարբեր կարա լինի մարդու կյանքը էս սկզբունքներից որևէ մեկով ապրելու պարագայում։

    ՏԱՐԲԵՐԱԿ Ա։ «Եթե չես հասնում նպատակիդ, նույն բանն արա այնքան, կրկնիր այնքան մինչև ստացվի ու հասնես նպատակիդ»։

    ՏԱՐԲԵՐԱԿ Բ։ «Եթե դու միշտ անում ես այն ինչ միշտ անում ես, ապա դու ստանում ես այն, ինչ ստանում ես միշտ։ Եթե այն ինչ որ դու անում ես չի ստացվում, չի աշխատում, ապա փորձիր այլ տարբերակներ։ Եթե այդ քայլը առաջին փորձից քեզ չօգնեց հասնել նպատակիդ, փորձիր մեկ այլ ձևով հասնել այդ նպատակիդ»։

  22. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (15.01.2012), E-la Via (15.01.2012), erexa (16.01.2012), Freeman (17.01.2012), Quyr Qery (15.01.2012), Ripsim (09.06.2013), Smokie (16.01.2012), unknown (17.01.2012), Գեա (15.01.2012), Դեկադա (15.01.2012), Նաիրուհի (09.06.2013)

  23. #12
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Աշխարհում կան ոչ միայն ՉԹՕ-ներ (չբացահայտված թռչող օբեկտներ),
    այլև ՉՉԹՕ-ներ (չբացահայտված չթռչող օբեկտներ)։


    «Հավատացյալի» և «Աթեիստի» աշխարհներում

    Արա՛, դու վապշե ինքդ ջոգում ե՞ս, թե կյանքից ինչ ես ուզում։
    Ի՞նչ ես համ մեխին խփում համ նալին։
    Բայց դու ի՜նչ փոփոխական մարդ ես։

    Բարև ձեզ, ինձ կարաք անվանեք Արթուր, Ժառ, բոյով, հավատացյալ, աթեիստ...։ Մի խոսքով ինչ մտքերովդ կանցնի

    Ես ինձ շատ սիրում եմ Ես ինձ համարում եմ պրոգրեսիվ ու չկաղապարված մարդ։ Նաև որոշ առումներով ինձ համարում եմ արդարամիտ, քանի որ պատրաստ եմ լսել իմ կարծիքին հակառակ կարծիք։ Բայց լսելը հեչ։ Լսել կարան բոլոր թռչող, սողացող, քայլող, լողող էակները ովքեր ունեն աշխատող լսողական օրգաններ։ Ես պատրաստ եմ մտածել հակառակ կարծիքի մասին։ Ու հասկանամ, որ ինչքան ես եմ համոզված իմ կարծիքի մեջ, էտքան էլ, կամ դրանից մի հարյուր անգամ ավել համոզված ա դիմացինս։ Ու ինձ հետաքրքիր ա, իսկ խի՞ ա ինքը տենց համոզված։ Ի՞նչ հիմքեր ունի։ Ու էտ «խի»-ն էնքան բան ա բացահայտում։

    Վերջերս իմ ամենասիրելի բառերից մեկը «գուցե» բառն է։ Այս բառը ես բարձրաձայն օգտագործում եմ շատ ավելի քիչ, քան մտածում եմ դրա մասին։ Մտածում եմ այդ բառի ու իրա իմաստի շուրջ։

    Օրինակ տեսնում եմ օրորվող քայլող մարդու ու իրա վրա «հարբած» պիտակը կպցնելուց առաջ մտածում եմ, որ ինքը ԳՈՒՑԵ հարբած ա, ԳՈՒՑԵ դերասան ա, որ պիտի օրորվելով քայլի, ԳՈՒՑԵ կաթված ստացած մարդ ա, որ օրորվելով հազիվ քայլում ա, ԳՈՒՑԵ ֆիզիկական արատ ունեցող մարդ ա.... Իսկ եթե էտ ԳՈՒՑԵ-ն չլիներ, իմ համար էտ մարդը միանգամից կլիներ «հարբած» մարդ։ Դրա համար էլ սիրում եմ ԳՈՒՑԵ-ն։ Էտ մի բառի շնորհիվ շատ նոր բաներ եմ հասկացել։

    Եթե զարմանում եք իմ ակումբային որոշ գրառումների հակասական լինելու վրա, եթե զարմանում եք, որ ժամանակին ձգտում էի պաշտպանել կրոնը, հավատքը, իսկ հիմա ձգտում եմ ցույց տալ կրոնի ու «հավատ»-ի վնասները, ապա իմացեք, որ ես ինձ համարում եմ ժամանակի ու տարածության մեջ գտնվող էակ։ Ժամանակը պրոգրեսիվ ա։ Կան հիմքեր մտածելու, որ այն միշտ առաջ ա գնում։ Ես էլ փորձել եմ գնալ առաջ։

    Ես հիմա մանրից իմ մտքերս եմ գրում իմ անձնական օրագրում։ Գուցե հետո մի բան ստացվի։ Հույս ունեմ, որ կարա օգնի ոմանց, ովքեր իմ պես «փնտրել են» ես իմ ինչ ու հասկացել, որ կրոնը մեղմ ասած ավելի շփոթում ու խառնում ա։

    Ուղղակի հարգելով Ակումբը ու առաջին հերթինք ձեզ՝ ակուբցիներին, որոշեցի գրել սրա մասին, որ գոնե որոշ չափով իմ վարքագիծը հասկանալի լինի։

  24. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (10.06.2013), E-la Via (27.08.2013), erexa (09.06.2013), Ripsim (09.06.2013), Ruby Rue (09.06.2013), Sambitbaba (09.06.2013), Smokie (10.06.2013), Արէա (10.06.2013), Նաիրուհի (09.06.2013), Ներսես_AM (09.06.2013), Ուլուանա (09.06.2013), Վիշապ (10.06.2013)

  25. #13
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գուցե ոմանց համար սա ինֆանտիլ ու նաֆթալինի հոտով սովետական գրառում համարվի, բայց մեկ ա պիտի գրեմ։

    Քաղաքական գորընթացների մասին իմ գիտելիքները ես չեմ համարում բավարար ուրիշներին կարծիքս հայտնելու համար։ Գրածս ընդամենը վերաբերում է հասարակ տրամաբանությանը, որը կարծես թե պետք է հատուկ լինի «մարդ» կոչվող արարծներին։

    Վերջերս հայկական մամուլում հաճախ եմ հանդիպում հոդվածներ, մեկնաբանություններ, կարծիքներ կապված Ռուսաստանի Ադրբեջանին «Սմերչ» վաճառելու հետ կապված։ Որոշ մեկնաբանություններում և հոդվածներում նշվում է «ռուսը միշտ էտ տենց ա եղել» միտքը։ Կամ՝ «ռուսներից ուրիշ բան սպասել պետք էլ չի»։

    Բայց այստեղ շատ կարևոր է դնել հստակ տարբերություն ռուսամետ քաղաքականության և ռուսի միջև։ Դրանք շատ տարբեր հասկացություններ են, որոնք նման թեմաների քննարկումների ժամանակ նույնացվում են։

    Երբ մարդը բոլոր ռուսներին նույնացնում ա «ռուս» հասկացության հետ, ապա ես ակնկալում եմ, որ նա առնվազն պետք է ծանոթ լինի բոլոր 170 միլիոն ռուսներին։ Ապա հետք է այդ բոլոր 170 միլիոնի մեջ բացահայտած լինի Հայաստանի վերաբերյալ նրանց նույնանման վերաբերմունքը։ Ու եթե մարդ իրա վրա համարձակություն ա վերցնում հանրությանը բոլոր ռուսների մասին նման տեսակետ արտահայտելու (բայց ուշադրություն դարձրեք, որ իրա համար դա տասեկետ չի, այլ խորը համոզմունք ա), ապա նա պետք ա ունենա բավարար ապացույցներ իր պնդումը ապացուցելու համար։

    Կամ վերջերս կարդում էի մի ուրիշ հոդված, որ Ամստերդամի շենքերից մեկում գտել են վեց ամիս մահացած մարդու դիակ։ Այքդան ժամանակ ոչ բարեկամները ոչ էլ հարևանները չեն իմացել այդ մարդու մահվան մասին։ Այդ դեպքի վերաբերյալ նույնպես կարդացի մեկնաբանություններ, թե «եվրոպացիք, էտ են էլի»։ Բայց նման մեկնաբանություններ գրողները ծանո՞թ են բոլոր եվրոպացիներին։ Բոլորի մեջ նկատել են նման վերաբերմունք։ Հնարավոր է, որ նման գրառումներ անողներից շատերը անգամ չեն էլ զրուցել գոնե մեկ եվրոպացու հետ։ Բայց համոզմունք արդեն ունեն։ Ու պրի տոմ բոլոր եվրոպացիների վերաբերյալ։ Ինձ ընենց հետաքրքիր ա, սենց ապրելը ավելի հեշտ ա՞։ Նման կերպ ինքնախաբեությունը տենց կայիֆ բան ա՞, որ մարդիկ ձգտում են դրան ու իրենց ամբողջ կյանքում ապրում հենց էտպես։

    Ուզում եմ մեջբերել անցած դարի գիտնական-փիլիսոփա-հոգեբան Ալբերտ Կորժիբսկիի մեկնբաբանություններից մեկը։
    «Ես տեսնում եմ հստակ տարբերություն գիտական աշխատանքի և քաղաքական գործունեության արդունքների միջև։ Երբ ինժեները կառուցում է կամուրջ, սովորաբար այդ կամուրջը ծառայում է իր նպատակին և գործում է այնպես ինչպես նախատեսել էր գծագրողը։ Բայց երբ կառավարությունն է «կառուցում» իր հերթական պրոեկտը, սովորաբար արդյունքում մենք տեսնում ենք ծրագրերի ձախողում և դրանից ծնված մարդկային տառապանք»։

    Կորժիբսկին պատճառը տեսնում էր լեզվամտածողության մեջ։ Գիտնականը մտածում, խոսում և գործում է գիտական սկզբունքների համաձայն։ Հավաքում է փաստեր, կատարում է հետազոտություններ, ներկայացնում է հետազոտությունների արդյունքները քննադատությանը դիմացող ապացույցներով ամրապնդված։

    Իսկ ոմանք ուղղակի առավոտը աչքերը բացում են, համակարգիչը միացնում են ու մի ամբողջ ազգի, կրոնի հետևորդների, իր ապրելակերպից տարբերվող մարդկանց խմբի պիտակավորում ա որոշակի կերպով։ Իսկ երբ փորձում ես ճշտել, թե ինչի հիման վրայա նման եզրակացություն անում բոլոր ռուսների, ադրբեջանցիների, թուրքերի, եվրոպացիների, եհովայի վկաների, միասեռականների մասին, հաճախ պատասխանը լինում ա ոչինչ չպարունակող էմոցիոնալ պոռթկում։ Ու էտ ամեն ինչը «հաստատվում» ու «ամրապնդվում ա» լայքերով ու շնորհակալություններով։ Որովհետև շուրջբոլորը նման բորենիներ են։

    Իսկ իմ համար նման մարդիկ հասարակ մտածելու ու տրամաբանելու ունակությունից զուրկ էակներ են։

    Հետո էլ նեղանում են, որ Հիսուս անունով հրեան մարդկանց ոչխար էր անվանում։ Էտ առումով իրա հետ լիովին համաձայն եմ։ Ոմանց հետ շփվելուց շատ կարևոր ա շփվել էն կտրվածքով, որ դիմացինդ ոչխար ա։ Նման դեպքում կարելի ա գտնել ճիշտ բառեր, արտահայտություններ, որոնք հասանելի կլինեն նման տրամաբանության կրողների համար։

    Որ ինչ որ բան գրում եք, գրեք, էլի որ էտ ձեր կարծիքն ա։ Որ էտ հերթական համաշխարհային ճշմարտությունը չի։ Գրեք, իմ հանդիպաց հարյուր եվրոպացուց ինսունինը երբ փողոցում ընկած մարդ ա տեսնում սկի մի հատ չի մոտենում հետաքրքրվի ինչ ա եղել։ Այ էտ ժամանակ կհասկանամ, որ դու ընդամենը հարյուրի հետ ես շփվել ու տեսել ես, որ ինսունինը տենց են։ Ես էլ կնշեմ, որ ես ընդամենը մի հիսուն հոգու հետ եմ շփվել, բայց դրանցից քառասունը շատ ուշադիր ու ուրիշներին օգնող մարդիկ են եղել։

    Ես կարծում եմ որ երեխային (էլ չեմ խոսում «մեծ» կոչվող մարդկանց մասին) պետք ա փոքրուց սովորացնել, որ լուրջ հայտարարություն կամ միտք արտահայտելուց առաջ, ինքը առնվազն պիտի հավաքած լինի որոշակի տեղեկություններ, կատարած լինի որոշակի փորձեր, հետազոտություններ ու հետո նոր հայտնի տվյալ ոլորտի մասին իրա հասկացածի արդյունքը։

  26. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    E-la Via (27.08.2013)

  27. #14
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ի՞նչ է պատահել


    Առաջին դիտորդը ուրախ է, որ օրենքի ներկայացուցիչ ոստիկանը կատարում է իր գործը և պատժում հանցագործին հենց հանցանքի վայրում ՝ վնասազերծելով նրան։
    «Մեզ պետք են նման ճարպիկ և ակտիվ ոստիկաններ», մտածում է նա։

    Երկրորդ դիտորդը ատելությամբ է նայում նույն սպիտակամորթ ռասիստ ոստիկանին, որը հարձակվել և մահակով ծեծում է սևամորթ մարդուն։
    «Սրա պես ռասիտսները իրավունք չունեն գոյություն ունենալու, էլ չեմ խոսում իրավապահ մարմիններում աշխատելու մասին», մտածում է նա։

    Երրորդ դիտորդը զարհուրանքով է նայում այս ամբողջ տեսարանին, քանի որ մի քանի վայրկյան առաջ ականատես եղավ, թե սևամորթը ինչպես հանեց ատրճանակը և պահեց ոստիկանի ճակատին։
    «Ի՜նչ լավ է, որ ոստիկանը սրան զինաթափեց», մտածում է նա։

    Չորրորդ դիտորդը, որը աղմուկը լսելով շրջվեց և փորձեց հասկանալ, թե ինչ է պատահել նույնպես վախով հետևում է իրարանցմանը և հիշում, թե ինչպես լսեց գոռացող ոստիկանի ձայնը, որը պահանջում էր, որ այդ սևամորթը աչք չգցի իր կնոջ վրա։
    «Ի՜նչ նագլի մարդ է այս սևամորթը, ինչպե՞ս է հասարակական վայրում նման վուլգար պահվածք թույլ տալիս, իրեն տեղն է։ Թող մի հատ ծեծ ուտի, որ մյուս անգամ իմանա, թե ոնց իրան պետք է պահի։ Էս սևերը վապշե են նագլիացել», մտածում է նա։

    Հինգերորդ դիտորդը հազիվ է կարողանում զսպել արցունքները։ Նա չի կարողանում հասկանալ, թե ինչպես կարելի է դրսևորել այս չափի ապերախտություն։
    «Ախր էս խեղճ սևամորթը տեսնելով կնոջ ծանր բեռը ընդամենը առաջարկեց օգնել նրան։ Ինչո՞ւ ոստիկան ամուսինը այպդես կատաղեց ու կռիվ հրահրեց», մտածում է նա։

  28. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (27.08.2013), E-la Via (27.08.2013), kitty (17.12.2018), Smokie (29.08.2013), Արշակ (27.08.2013)

  29. #15
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նկատել ե՞ք, որ հայկական նորություններում կան հոդվածներ, որոնց հիմնական նպատակը միայն մեկն է. հայտնել ընթերցողին որ ինչ որ երևույթ դժվար է հասկանալ
    Օրինակ. «ըստ լուրերի այսինչ պատգամավորի թեկնածուի մայրը նրան հղացել է առանց տղամարդու միջամտության, հետո ութ տարեկանում նա վայր է ընկել, կործանվող ինքնաթիռից, ընկել ու ջարդ ու փշուր է եղել, բայց այդքանից հետո կենդանի է մնացել։ Դպրոցն ավարտելուց հետո նա աշխատանքի է անցել գիշերային ստրիպտիզ ակումբում որպես մենեջեր»։ Ու վերջում ամենակարևոր եզրափակումը. «Ինչո՞ւ է նա ուզում փոխել գիշերային ակումբի մենեջերի աշխատանքը պատգամաորի աշխատանք հետ։ Դժվար է ասել»։

    Ես իրանց տեղը լինեի կգրեի սենց.
    «Հարգելի ընթերցողներ, ես շատ հարգում եմ ձեր ինտելեկտը և այդ պատճառով չեմ փորձի նվաստացնել ձեր բանականությունը։ Անկեղծ ասած ինձ փող են տվել, որ ես վատաբան եմ պատգամավորի թեկնածուին։ Ես չգիտեմ, ով է նա, ինչ ընտանիքից է ու ընդհանրապես ով է ինքը իր կյանքում։ Բայց ես պիտի գրեմ, որ ինքը շատ վատ մարդ է, սերված շատ վատ ընատնիքից ու ահնաջող գյադայ ա։ Խնդրում եմ լայքեք իմ հոդվածը, որ ստանամ փողերս։ Կանխավ շնորհակալ եմ, ու հայտնում եմ իմ ափսոսանքը, որ ստիպված եք կարդալ իմ նման անորակ ու ծախված մարդկան հոդվածները։ Ընտանքս պիտի՞ մի ձև պահեմ»։

    Ու կա մի երևույթ, որը արդեն ավելի շատ երևում է ԱՄՆ-ի ու Եվրոպայի ԶԼՄ-ներում։ Սրա մասին մեկ ուրիշ անգամ։ Էս կապակցությամբ միայն ուզում եմ ասել, որ վերջին քսան տարում իրանք մեր կյանքը շատ են փոխել։ Նկատել ե՞ք, որ մենք արդեն ապրում ենք շատ ավելի լավ աշխարհում, քան քսան տարի առաջ։ Հիմա մեր իրականության մեջ համարյա թե չեն մնացել հաշմանդամներ, հոգեկան հիվանդներ, անկիրթ մարդիկ և լիքը այլ մտահոգող երևույթներ, որոնք երեսուն տարի առաջ մեր կյանքերի և իրականության մի մասն էին։ Այսօր հաշմանդամները վերացել են և նրանց են փոխարինել սահմանափակ հնարավորություններով մարդիկ։ Տեսեք ինչ մեծ պրոբլեմ ենք լուծել։ Այլևս չկան հաշմանդամներ։ Կան սահմանափակ կարողություններով մարդիկ։ Խնդրում եմ հայտնեք այդպիսի մարդիկանց և նրանց ընտանիքներին, որ արդեն ամեն ինչ փոխվել է, և նրանք այլևս հաշմանդամ չեն, այլ ուղղակի սահմանափակ կարողություններով մարդիկ։ Շատ կուրախանան։ Հոգեկան հիվանդներին և նրանց հարազատներին հայտնեք, որ նրանք այսուհետև մտային սահմանափակումներ ունեցողներ են, բայց ոչ երբեք հոգեկան հիվանդ։ Արդյո՞ք էս բառերի փոփոխությունը փոխում է նրանց վիճակը։

  30. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (19.11.2018), StrangeLittleGirl (19.11.2018), Աթեիստ (19.11.2018), Արշակ (19.11.2018)

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •