Մարդ կա որ առավոտից իրիկուն թվարկում է անհամար բաներ որոնք ինքը չէր ուզի որ եղած լինեին, չի ուզում, որ լինեն հիմա և չի ուզի, որ կատարվեն ապագայում։
Մարդ կա առավոտից իրիկուն ջանք է թափում որպեսզի փախչի անցանակլիից։
«Փախուստ Բանտից» շոույում Ալեքս Մահոունը հետքարքիր միտք է ասում. «Ես ամբողջ կյանքումս բռնել եմ հանցագործների։ Սակայն մի հասարակ ինժեներ ինձ հաղթեց։ Գիտե՞ս ինչու։ Որովհետև նա դադարեց փախչել և սկսեց ինքը հարձակվել»։
Դադարեց փախչել և սկսեց ինքը հարձակվել։ Սա շատ լավ սկզբունք է նաև կյանքում։ Կյանքում հաջողությունների կհասնենք միայն այն դեպքում, երբ իմանանք, թե ինչ ենք ուզում և ամեն ինչ անենք մեր ուզածին հասնելու համար։ Իսկ երբ միայն փախչում ենք և խուսափում անցանկալիից, մենք այլևս ժամանակ և ուժ չենք ունենում հասնելու մեր ուզածին։ Արդյունքում ստացվում է, որ մենք փախած դեմք ենք դառնում
Ավելի կարևոր է հասկանալ թե ինչ ես ուզում, ոչ թե ինչ չես ուզում։
Մենք հասնում ենք նրան, ինչի մասին շատ ենք մտածում, նույնիսկ եթե մենք մտածում ենք այն մասին, թե ինչ չենք ուզում։
Երբեմն մարդ դառնում է այն ինչից զզվում է և նույնիսկ ինչի դեմ պայքարում է, քանի որ շատ է մտածել դրանց մասին։
Երբեմն մարդ «հաջողության է» հասնում այն բանում, ինչից վախեցել և խուսափել է, քանի որ շատ է մտածել դրանց մասին։
Տրամաբանական հետևությունը պարզ է՝ 1) հստակ իմացիր, թե ինչ ես ուզում, 2) ջանք թափիր և 3) ստացիր ուզածդ![]()
Էջանիշներ