Մարդիկ հաճախ են կարող լինել այդպիսի վիճակում, դա սպասելի է անգամ շատ մեղմ ու հանգիստ մարդկանցից, նույնիսկ նրանք երբեմն չեն դիմանում եւ բարկացած ժամանակ ամբողջ կոկորդով մեկ գոռում դիմացինի վրա, սկսում են խելագարի պես ներվային շարժումներ անել, թափահարել ձեռքերը, չռած աչքերով բարկացած նայել նրան եւ անընդհատ կոպիտ վիրավորել, ամեն ինչը չափազանցնել: Հենց ինքն էլ չի հասկանում թե ոնց է այդ ամենը լինում, զայրույթը նրան հասցնում է խելագարության աստիճանի եւ նա սկսում է իրենից անկախ աննորմալ շարժումներ անել ու գոռա՜լ:
Ոմանք կասեն, որ եթե մարդը չկարողանա իր ամբողջ զայրույթն այդ կերպ արտահայտել, իր համար կարող է լավ չվերջանալ: Ինչքան էլ տարօրինակ հնչի, բայց գուցե իրոք այդպես է... եթե հիստերիա հասկացողությունն ընդհանրապես չլիներ, եթե այդ բառը ոչ մի տեղ անգամ լսած չլինեին, այդ դեպքում ի»նչ կարող էին անել, շաաատ բարկացած ժամանակ, որտե՞ղ թափցնեին իրենց զայրույթը, ես դա ուղղակի չեմ կարող պատկերացնել: Իհարկե ավելի լավ կլիներ, որ նման վիճակում ընդհանրապես չլինեին մարդիկ, քիչ վեճեր, քիչ կռիվներ լինեին, բայց այդ ամենում առաջին հերթին մեղավոր ենք մենք եւ մեր դիմացինները:
Դու՞ք ինչ կարծիքի եք այս ամենի մասին:
Էջանիշներ