Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշումը իրոք շատ վատ է (համենայնդեպս ներկա պահի): Հերիք չէր 70 տարի սովետիզմը մեր գլխին, հիմա էլ «վա՜յ Ռուսաստան, վա՜յ Պուտին»: Ամոթ է, ի՞նչ Ռուսաստան: Ռուսաստանը Հայաստանից ավելի վատ է, 100%-անոց դիկտատուրա: Պուտինը իրեն դրել է Ստալինի տեղը, ինչպես Մուսոլինին՝ հին Հռոմի կայսր: ՌԴ նախագահն ուզում է «սայուզը» վերականգնել: Չինաստանը կոմունիստական հանրապետություն է, բայց նրանց տնտեսությունն արդեն մաքուր կապիտալիզմ է և դա է փրկում երկիրը: Հայաստանը… լօլ… Պուտինի զբաղմունքն է:
ԱՊՀ երկրներում ժողովուրդը հայհոյում է այն նախագահին, որը 16 տարի առաջ ստեղծեց տվյալ պետությունը արդեն «Մոսկվայից» անկախ: Ռուսաստանում Ելցինն էր և մինչև հիմա ժողովրդի «ծույլ» մասը ասում է, որ Ելցինը հիմարություն արեց՝ «սովետը քանդեց»: Հայաստանում Լևոնն էր…
Հայաստանը մինչև արտաքին քաղաքականության խնդիրը կարգավորելը պետք է ներքինը լուծի: Ներքին խնդիրը շատ պարզ է՝ վերացնել ուրիշ երկրից կախվածության ձգտումը, ցավոք լուծումը բարդ է, քանի որ իշխանության գլխին կան այնպիսի մարդիկ ովքեր երդվացել են Ռուսաստանին անել այն ինչ Պուտինը թելադրի:
Հուսով եմ ընտրությունները մի բան կփոխեն: