Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
Ցավոք, բայց այդպես է: Ես ծանոթ եմ "Այլնտրանքի" ու "Օրինաց Երկրի" ծրագրերի հետ, ու այնտեղ դրանք կարեվորագույն կետերից էին: Ավաղ ՝ պահանջարկն է ծնում առաջարկը, իսկ մեծամասնության պահանջարկը էսօր ասֆալտն է, 5000, կորտոլը:
Մյուս կոզմից, քաղաքական դաշտում էսօր մթնոլորտը էնպեսին է, ես 10 տարում էնպես է այլասերված ու տրոհված - որ, ով որ քոչարյանական ստանդարտից, /որն է չանել ոչինչ, ոչ մի "ինքնագործնեություն" եվ կատարել այլ տերություններից ստացած հրահանգները/, արտաքին քաղաքականության մասին ինչ-որ բան ասի, ամբոխը նրան հում-հում կուտի: Էս 10 տարի է սրանով են եղել զբաղված ու իրավիճակը ուղելը մի քանի ամսվա հարց չի: Օրինակ՝ հաշվեհարդարների շարանը Արթուր Բաղդասարյանի հանդեպ, ու դրան հետեված ժողովրդի միահամուռ "ադաբրյամը" իր կուլմինացիոն ՝ "Մահ դավաճանին" վանկարկումով:
Ով հենց Թուրքիա բառն է փորձում արտաբերել ՝ ամբոխը միանգամից ու միահամուռ բղավում է ՝
- արա , խոմ թուրք չե՞ս
եվ անմիջապես էլ ավելացնում
- առանց ռուսի մենք ոչինչ ենք /ավելի ճիշտ ոչնչություն ենք /
Ֆրոմը, արևմտյան հասարակության մեջ այս երևոււյթը դիտարկելով, այն կոչում էր նորմալության պաթոլոգիա (pathology of normalcy), երբ զանգվածային մշակույթը, ԶԼՄ–ները մարդկանց մոտ ստեղծում են "առողջ բանականության" մի կայուն ձև, որի կոններից շեղումները համարվում են սոցիալական, մինչև իսկ՝ առողջական պաթոլոգիա, մինչդեռ, ինչպես ցույց էր տալիս Ֆրոմը, իրականում պաթոլոգիա է այդ "առողջ բանականությանը" ենթարկվելն ու համաձայնելը։ Եվ սա Արևմուտքում, որտեղ այլակարծությունը, պարականոն մտածողություն ավելի քան երկու հազարամյակների պատմություն ունի։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այն պարզապես ստրուկների շուկայի է նմանվում, որտեղ հազիվ թե մեկը իրեն այդքան նեղություն տա՝ ապացուցելու մեծամասնության մտածողության պաթոլոգիկ բնույթը, այն պարագայում, երբ այն ինքնին ակնհայտ է։ Ստրուկների շուկայում չեն խոսում ազատ խոսքից, այլ խոսում են այսպիսի բաների մասին. իսկ խոսել գիտի՞, իսկ քանի՞ ժամ կարող է աշխատել, իսկ որ տերը մի բան հրամայեց, կարո՞ղ է այնպիսի զգացմունքային պայթուն ունենա, որ ավելի շատ աշխատի, քան տերն է ցանկացել (հենց էսպիսի զգացմունքային պայթունների համար էլ ստեղծված է հատուկ գրականություն ու կա զվարճալի հեռուստատեսություն. "կարդա ու տես, թե դու ինչ հիմար ես" գեղագիտական սկզբունքով) և այլն։ Այսինքն՝ Հայաստանի պարագայում մենք գործ ունենք ոչ այնքան կապիտալիստական հասարակություններին բնորոշ զանգվածային հասարակության մեջ մարդկանց նմանօրինակության ու անդիմացման հետ, այլ կոմֆորմիզմի, անայլընտրանքայնության, այլակարծության ի սպառ բացառման դարավոր ազգային ավանդույթի հետ։ Իհարկե, պատճառներ կարելի է գտնել, թե ինչու է հայ հասարակությունը իր ներքին կյանքում միշտ մնացել մի գետտո, որտեղ այլ կարծիք հայտնող յուրաքանչյուր մեկը դիտարկվում է որպես տվյալ հավաքականության գոյատևման հիմնական վտանգ, սակայն ողջ խնդիրն այն է, որ այդ գետտոյականության դեմ երբեք որևէ պայքար չի գնացել, ընդհակառակը այդպիսի պայքարի համար կոչված մտավորականության համարյա բոլոր ներկայացուցիչները՝ վարժապետից մինչև հանճար. կուլտիվացրել է այդ գետտոյականությունը առաջին հերթին նրանով, որ երբեք չեն հայտնել մտքեր, որոնք ակնհայտորեն պետք է դուր չգային հայ հանրությանը, նրանք միշտ եղել ու մնացել են հայ գետտոյականության երգիչներ։ Բացառություն կարող էր դառնալ երևի Չարենցը, որին, սակայն, հայկական գետտոն չներեց, և եթե նույնիսկ նա ապրեր, վերջին ժողովածուներից հետո նա արդեն Պրոմեթևս էր, իսկ Պրոմթևսներ հայ հասարակությունը երբեք չի սիրել, նա փնտրել է Զևսեր՝ ճանապարհին իր գրկում խեղդելով իր ազատագրության համար կոչված Պրոմեթևսներին։