Ինչպիսի՞ն կլինի Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշումը ընտրություններից հետո։
Ինչպիսի՞ն կլինի Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշումը ընտրություններից հետո։
Վերջին խմբագրող՝ Philosopher: 07.05.2007, 10:11:
Ինձ թվումա նույնը կմնա, անկախ նրանից ով կգա իշխանության, Ռուսաստանը կրկին կմնա, իսկ Եվրոմիությունն ու ԱՄՆ-ն Ռուսներին այլնտրանք: Չնայած դաշնակցությունը որ հանկարծ մեծամասնություն կազմեց, կարողա և էական փոփոխություններ տեղի ունեն, չնայած դաժե իրանք չեն կարող չհասկանալ որ Ռուսներից մենք առայժմ չենք կարող երես թեքել: Չէ միանշանակ արտաքին քաղաքական կողմնորոշումը կմնա նույնը:
Եթե ընտրությունները անցնեն այնպես, ինչպես վերջին տարիներին են անցնում ու ժողովուրդն էլ շարունակի հանդուրժել այդ ամենը, ինչպես հանդուրժում էր մինչ այժմ, ապա կմնաայնպես ինչպես կա: Այն է՝ ռուսաստրուկ-ինքնամեկուսացող:
Եթե հարցը ԱԺ-ի ընտրությունների մասին է, ապա չեմ կարծում, որ մեծ փոփոխություններ են սպասվում: Չնայած, որ թեժ պայքար է լինելու,շատ- շատերի ախորժակներն են բացվել:
Իսկ եթե նախագահական ընտրությունների մասին է խոսքը, ապա սենց կմեկնաբանեմ`
Եթե ընտրվեց Ծառուկյանը - Ռուսամետ
Եթե Սերժ Սարգսյանը - ԱՄՆ
Ամեն դեպքում էլ ինչ որ մի մեծ հանրապետության շիստյոռկան էնք մնում![]()
Լռեք, որ լսեք...Լսեք, որ լսվեք...
Հարցման տարբերակներին ավելացվել է ևս մեկ տարբերակ` Դժվարանում եմ պատասխանել:
Ես ինքս չեմ կարող պատասխանել, քանի որ, որքան գիտեմ, ոչ մի կուսակցություն դեռ իր նախընտրական ծրագրերը չի հրապարակել:
Դե մոտավորապես պարզ ա,որ հանրապետականները մեծամասնություն են կազմելու,դաշնակներն ել մի քիչ կլինեն,ընենց որ կարծում եմ ավելի եվրոպական ուղղությունը կավելանա,բայց առանց Ռուսաստանին մոռանալու
«Հեռո՛ւ ստութիւնից եւ լի նրանով,ինչ ընդդէմ է ստութեան»
Մովսես Խորենացի
Մենք դեռ երկար կշարունակենք մեր կոմպլեմենտար քաղաքականությունը, գեղեցիկ կժպտանք աջ ու ձախ, կժպտան մեզ ու ոչինչ չի փոխվի: Դրա համար նախ պետք է ձեռբազատվել խորհրդային կարգերից ժառանգություն մնացած ռուսամետ մտածելակերպից:
Ես ավելին եմ եղել քան դու կարծում էիր...
Ո՜նց կուզեի, որ դու էլ ավելին լինեիր, քան կայիր....
Ես նույնիսկ հուսով եմ որ Քոչարյանական քախաքականուտյունը կշարունակվի. Բայց դե արաջ պետքա գնալ. Իմ կարծիքով շատը Րուսաստանի կոխքին ենք լինելու, բայց Եվրոպա ելա ձգտելու.
Մենք քիչ ենք սակայն մեզ հայ են ասում,
Մեկ-մեկ էլ չէ են ասում, բայց հայից ավելի շատ են ասում
իսկ ինչ է, Հայաստանը հիմա ունի ինչ որ արտաքին քաղաքական կողմնորոշու՞մը , որ ունենա 1 տարի հետո..
Հայաստանին իշխանավորներին մնացել է միայն ներքին գզվրտոցը ու թալանը , էն էլ սահմանափակ ձևով, ռուսական "օրենքով" գողերի գծած սահմաններում;
Ցանկացած դեպքում կշարունակվի կոմպլեմենտար և այսօրվա դրությամբ ամենաճիշտ քաղաքականությունը: Ուրիշ ընտրություն ուղղակի չկա:
Лучше Гор могут быть только Горы.
Հենց այս օրերին սկսում են ներկայացնել. կարելի է համոզված ասել, որ գրեթե բոլոր կուսակցությունների ծրագրերը համապատասխանելու են օսկանյական կոմպլիմենտարիզմի սկզբունքին (անդամակցություն Եվրամիությանը, բայց նաև ռազմավարական հարաբերություններ Ռուսաստանի հետ, ջերմ հարաբերություններ ԱՄՆ–ի հետ ու եղբայրական հարաբերություններ Իրանի հետ), իսկ իրականում շարունակվելու ինքնամեկուսացման քաղաքականությունը, քանի որ պարզ է, թե ովքեր են լինելու ընտրություններում հաղթողները և ովքեր են այդ հաղթողներին թելադրելու արտաքին քաղաքական կողմնորոշումները։
Այ միշտ էլ էտ եք ասում, թալան,անտարբերություն. Մի հատ հիշեք թե ինչ էր եղել Քոչարյանից առաջ. Ես չեմ ասում,որ հիմա չկա թալան, բայց հաստատ անտարբերություն չկա. Ամեն ինչ չի կարող միանգամից լինել. Պետք է մի քիչ գոնե լավատես լինել. Քոչարյաննել հաստատ շատ-շատ բան է արել Հայաստանի համար. Որ իհարկե կարող էր չանել. Միգուցէ նա կոնկրետ մի բան չի արել, բայց ամեն իր արած բանը իրար գումարվելով Հայաստանը ահագին առաջ է տարել.Ինչ նկատի ունեք`Քոչարյանական քաղաքականություն---- անտարբերություն ու թալան???
Ավելի ճիշտ կլինի ասել ռուսաստանի Տուզիկն էնք լինելու, կարծեմ մի անգամ արդեն ասել եմ...
Ավելացվել է 1 րոպե անց
Համ էլ որ ասում էս Ռուսաստանի տուզիկ էտ շատ սխալա. Դա ընդամենը դիվանագիտական ու ստրատեգիապես լավ մտածված համագործակցություն է. Տես չեմ ասում բարեկամական, որովհետև իրանք մեզ հաստատ բարեկամ չեն, թե խի էտ արդեն ուրիշ թեմայում.
Վերջին խմբագրող՝ Tumbler: 11.04.2007, 16:11: Պատճառ: Գրառման ավելացում
Մենք քիչ ենք սակայն մեզ հայ են ասում,
Մեկ-մեկ էլ չէ են ասում, բայց հայից ավելի շատ են ասում
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ