Ցավով եմ արձանագրում, որ սույն թեմայում արված ոչ սակավ գրառներում տեսնում եմ միայն էմոցիա և ուրիշ ոչինչ: Սուտ կլինի, եթե ասեմ, թե այլ բան էի ակնկալում, բայց ամեն դեպքում մի փոքր տխրեցնում է համատարած այս վիճակը: Ինչևէ: Եթե էմոցիա, ապա մեկն էլ իմ կողմից. ձեր գրառումները խոսում են միայն ու միայն ձեր ասելիքի բացակայության մասին, ինչը շատ վատ է հենց ձեր համար:

Սույն շարքում հստակ շարադրված են որոշակի քայլերի հաջորդականություն: Զուտ հետաքրքրություն առաջացնելու համար դրանք ասոցացված են շախմատի քայլերի հետ: Ես վստահ եմ, որ ոչ մեկդ չեք կարող հերքել այդ քայլերի հերթականությունն ու ճիշտ լինելը, իսկ եթե չեք ուզում տեսնել դրանց ճիշտ լինելը, դա միայն ու միայն ձեր անձնական խնդիրն է:

Տղերք, քննադատեք: Բայց ուզած քննադատություն պետք է խելքը գլխին լինի, ոչ թե օդի մեջ գազեր: