User Tag List

Էջ 1 11-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 159 հատից

Թեմա: Քաղաքական շախմատ. ՀԱԿ-ն ընդդեմ իշխանության

  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Քաղաքական շախմատ. ՀԱԿ-ն ընդդեմ իշխանության

    ՀԺ-ի այս շարքը դուրս գալիս է, որոշեցի թեմա ստեղծել:
    Վստահ եմ, որ այն բուռն քննարկումների առիթ կդառնա, կլինեն ամեն տողից կառչողներ, իբր քայլերի սխալականությունը ցույց տվողներ և այլն: Խնդրեմ, համեցեք: Էսպիսով՝ սկսենք.





    Շախմատը վերջին շրջանում դարձել է այն հիմնական այլաբանությունը, որի շրջանակներում փորձ է արվում ընկալել Հայաստանում ընթացող ներքաղաքական պրոցեսները: Սա, թերեւս, Համաժողովրդական շարժման հիմնական նվաճումն է, որ ի վերջո հնարավոր է դարձել քաղաքական քիկբոքսինգը փոխարինել քաղաքական շախմատով: Որեւէ երաշխիք չկա, իհարկե, որ խաղացողներից մեկը առաջիկայում չի փորձի շախմատի տախտակը կոտրել հակառակորդի գլխին, բայց գոնե վերջին երկու-երեք ամսում քաղաքական պրոցեսները մտնում են շախմատային տրամաբանության մեջ: Մյուս կողմից, սակայն, շախմատն ինքը ամենեւին պուպուշ եւ «խաղաղ» զբաղմունք չէ: Այստեղ էլ ծավալվում են ինտրիգներ, կորուստներ են լինում, ոգեւորություն եւ հիասթափություն, զոհեր եւ իշխանափոխություն: Նկատի ունեմ` նրանք, ովքեր շախմատը վճռականությունից զուրկ ինչ-որ բան են համարում, չեն հասկանում, թե ինչի մասին է խոսքը: Մյուս կողմից էլ` նույնիսկ բռնցքամարտում հնարավոր չէ հաջողության հասնել առանց ռազմավարական եւ մարտավարական մոտեցումների: Ամեն մարտ, ամեն մրցափուլ ունի իր մարտավարությունն ու ռազմավարությունը: Մեծ բռնցքամարտիկը ռինգ է դուրս գալիս հաշվարկների նուրբ համակարգով զինված:

    Ստեղծագործական այս գաղափարը ընդամենը փորձ է վերջին շրջանում տեղի ունեցած, ընթացիկ շրջանում տեղի ունեցող պրոցեսները ներկայացնել շախմատային տախտակի վրա եւ ըստ այդմ հասկանալ կողմերի հեռանկարները: Սպիտակները Հայ ազգային կոնգրեսն է, սեւերը իշխանությունը:

    Ամենամեծ դժվարությունը ընթացիկ պարտիայի մեկնարկի կետը` քաղաքական իմաստով, որոշելն էր: Առաջին քայլը մենք համարեցինք 2010 թվականի ապրիլի 6-ի Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը: Այդ օրվա դրությամբ, ըստ էության, քաղաքական նոր փուլ էր բացվել, փաստացի ավարտվել էին հետմարտիմեկյան բոլոր դատավարությունները: Ընդդիմությունը մարտավարական մեկ խնդիր էր լուծում. հասնել նրան, որ բանտում գտնվող ընդդիմադիր ակտիվիստները ճանաչվեն որպես քաղբանտարկյալ, իշխանությունը ջանքեր էր գործադրում Հայ ազգային կոնգրեսի կազմաքանդմանը հասնելու համար: Ողջ սկզբնախաղը անցնում է հենց այս տրամաբանությամբ:

    Քայլ 1


    սպիտակներ / Ձի f 3 - 2010թ. ապրիլի 6-ին Երեւանում տեղի է ունենում Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը: Օրը ընտրված էր նպատակային. ապրիլի 6-8-ը Երեւանում տեղի էր ունենում Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի 37-րդ համաժողովը, որին մասնակցելու էին 105 երկիր ներկայացնող ավելի քան 250 պատվիրակներ: Համաժողովը կազմակերպվել էր իշխանական լոբբինգի արդյունքում, որ Հայաստանն իբր Մարդու իրավունքները հարգող երկիր է: Ընդդիմության ջանքերի արդյունքում, սակայն, համաժողովի ներկայացուցչական պատվիրակությունը միացավ Կոնգրեսի հանրահավաքին եւ հարթակից վանկարկեց` ազատություն քաղբանտարկյալներին:

    սեւեր / d5 - Իշխանությունների պատասխանը մտնում էր նախկինում գծված տրամաբանության մեջ: Ներքաղաքական բարդությունները հաղթահարելու համար գործող իշխանությունը նետվում է միջազգային բոսերի գիրկը: 2010թ. ապրիլի 13-ին Սերժ Սարգսյանը Վաշինգտոնում հանդիպում է ունենում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ էրդողանի եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: Սա նրա առաջին հանդիպումն էր ինչպես Օբամայի, այնպես էլ էրդողանի հետ: Այս հանդիպումները Սերժ Սարգսյանին անհրաժեշտ էին լեգիտիմության ներքին պակասը արտաքին աղբյուրներից լրացնելու համար: Թուրքիային Սերժ Սարգսյանը պետք էր ցեղասպանության միջազգային ճանաչումը վիժեցնելու, Օբամային` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու խոստումի կատարումից խուսափելու համար:




    Աղբյուր՝ ՀԺ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (10.07.2011)

  3. #2
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Քայլ 2


    սպիտակներ / d4 - 2010թ. մայիսի 18-ին Փաստահավաք խմբի նախկին անդամներ Սեդա Սաֆարյանը եւ Անդրանիկ Քոչարյանը հրապարակում են «Բանակի ներգրավումն ու մասնակցությունը հետընտրական գործընթացներին եւ մարտի 1-2-ի իրադարձություններին» զեկույցը: Սա համարժեք պատասխան է Սերժ Սարգսյանի միջազգային վոյաժներին: Սպիտակների քայլը, ինչպես տեսնում ենք խաղատախտակի վրա, կասեցնում է սեւերի d5 զինվորի, այսինքն` իշխանության միջազգային լեգիտիմացման հետագա պրոցեսի ծավալումը: Մինչ այդ` միջազգային հանրությունը Սերժ Սարգսյանի ներքին լեգիտիմության պակասից օգտվելու շանս է զգում: Սերժ Սարգսյանն էլ լեգիտիմության պակասը արտաքին աշխարհում լրացնելու շանս է զգում:

    Միջազգային աջակցությունը նրան անհրաժեշտ է որպես հենարան` Հայ ազգային կոնգրեսի քաղաքական գործոնը չեզոքացնելու համար: Կոնգրեսն էլ, ահա, իր քայլերով աշխարհքաղաքական կենտրոններին ստիպում է զգուշանալ Ս. Սարգսյանի հետ սիրաբանելուց, Ս. Սարգսյանին էլ ստիպում է զգուշանալ աշխարհքաղաքական կենտրոնների հետ սիրաբանելուց: Քաղբանտարկյալների հարցի միջազգայնացումը (Ձf3), Փաստահավաք խմբի նախկին անդամների զեկույցը (d4) Ս. Սարգսյանի իշխանությանը օժտում են խունտայի հատկանիշներով, ինչը խոչընդոտում է գործող իշխանության եւ Արեւմուտքի հարաբերությունների հետագա զարգացմանը: Սա նոր հնարավորություններ է բացում Կոնգրեսի համար եւ թույլ է տալիս ներքաղաքական դաշտում սեփական ձեռքերում պահել նախաձեռնությունը: Այս փուլի խնդիրը սպիտակների համար պարզ է. իշխանությանն ու միջազգային հանրությանը ստիպել հասկանալ, որ Կոնգրեսի գործոնը հնարավոր չէ շրջանցել, հաշվի չառնել, չնկատելու տալ:

    սեւեր / Ձf6 - 2010 թվականի մայիսին իշխանությունները հայտարարում են Ազատության հրապարակում 2008 թվականից սկսված շինարարական աշխատանքների ավարտի մասին, բացում են ստորգետնյա ավտոկայանը եւ Ազատության հրապարակը: Մայիսի 24-ին Սերժ Սարգսյանը հանդիսավորության պայմաններում իրականացնում է բացման արարողությունը: Ազատության հրապարակի վերաբացումը Սերժ Սարգսյանին անհրաժեշտ էր վստահություն ցուցանելու համար. ի վերջո այդ հրապարակի քաղաքական նշանակությունը հասկանալի է բոլորին: Ու եթե հրապարակը բացելով` Սերժ Սարգսյանը մտավախություն չունի, որ դա կարող է դառնալ ընդդիմության հետագա պայքարի պլացդարմ, նշանակում է` նա վստահ է իր իշխանության ուժերին: Սա, ըստ էության, հայաստանյան եւ միջազգային հանրությանն ուղղված ուղերձ է, թե իբր իշխանությունը հաղթահարել է ներքաղաքական ճգնաժամը, վերականգնել է դիրքերը եւ իր հետագա ճակատագրի համար մտահոգություններ չունի: Նման սահմանումը, սակայն, ընդամենը քաղաքական բլեֆ է եւ չի արտահայտում ներքաղաքական կյանքում այդ ժամանակ առկա իրական վիճակը: Իրականում իշխանությունն ամենեւին էլ վստահ չէ իր ուժերին եւ մեծ վախ ունի Կոնգրեսի հետագա գործունեությունից: Այս ֆոնին, ահա, Ազատության հրապարակի վերաբացումը ոչ այնքան խելամիտ քայլ է թվում իշխանության մեջ դերակատարում ունեցող որոշ անձանց, եւ նրանք այդ մտավախությունը կիսում են Ս. Սարգսյանի հետ: Վերջինս բացատրում է, որ Ազատության հրապարակը վերաբացելու որոշում կայացրել է, որովհետեւ Կոնգրեսին մնացել է մի քանի շաբաթվա կյանք, եւ որ ընդդիմադիր այդ կառույցը մեկ ամսվա ընթացում փլուզվելու է: Իշխանական շրջանակներում Կոնգրեսի փլուզումը սկսվում է ընկալվել որպես անխուսափելի քաղաքական հեռանկար` մոտ ապագայում տեղի ունենալիք անխուսափելի իրադարձություն: Ս.Սարգսյանը Ազատության հրապարակի վերաբացումը դիտարկում է որպես ձիու քայլ, որով, իր կարծիքով, ազդարարվում է Կոնգրեսը փլուզելու գործողության ակտիվ մեկնարկը:


    Աղբյուր՝ ՀԺ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. #3
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Քայլ 3


    սպիտակներ / c4 - 2010թ. մայիսի 28-ին Հայ ազգային կոնգրեսի համակիրները մուտք են գործում Ազատության հրապարակ եւ այնտեղ փոքրիկ ակցիա իրականացնում: Նույնը տեղի է ունենում նաեւ մայիսի 30-ին եւ 31-ին: Ակցիաները, չնայած իրենց ոչ այնքան մեծ մասշտաբներին, քաղաքական եւ քաղաքացիական լայն արձագանք են ստանում եւ ըստ էության կանխորոշում քաղաքական առաջիկա շրջափուլի օրակարգային կարեւորագույն հարցերից մեկը. պայքար Ազատության հրապարակի համար: Իշխանությունը հաշվարկել էր, որ Հայ ազգային կոնգրեսը տվյալ ժամանակաշրջանում Ազատության հրապարակի համար պայքարելու խնդիր չունի, քանի որ նրա օրակարգի առաջնային տեղում են ներքին կազմակերպչական հրատապ հարցեր, որոնք հարուցվել էին ոչ առանց իշխանական մասնակցության: Ներքին խժդժություններ մտցնելու փորձեր անելով, իշխանությունը հույս ուներ Կոնգրեսին հետ պահել փողոցային պայքարի մեթոդներից եւ ներքաշել գրասենյակային պայքարի ոլորտ: Կոնգրեսի ղեկավարությունն, իհարկե, չէր կարող աչքաթող անել կազմակերպչական հարցերի լուծումը, եւ այս իմաստով իշխանական քայլերի տրամաբանությունը ճիշտ էր: Մյուս կողմից, սակայն, սեւերը չէին հաշվարկել, որ Կոնգրեսում ամեն ինչ չէ, որ տեղի է ունենում կազմակերպչական դասական սցենարներով, եւ երիտասարդ ակտիվիստները կարող են իրենց ձեռքը վերցնել փողոցային պայքարի կազմակերպման հետագա պատասխանատվությունը եւ գործել ինքնաբուխ տրամաբանությամբ: 2008 թվականի մարտյան դեպքերից հետո առաջին անգամ, ահա, Երեւանի Ազատության հրապարակում հնչում են վանկարկումներ, տեղի են ունենում ակցիաներ, բարձրացվում են պաստառներ: Շախմատային իմաստով սա անպաշտպան, բայց ոչ անիմաստ գրոհ է կենտրոնի վրա, որը իրադարձությունների զարգացման բոլոր սցենարներում ավելի շարժունակ կդարձնի սպիտակների ֆիգուրները:

    սեւեր / e6 - 2010թ. մայիսի 31-ին ոստիկանությունը Ազատության հրապարակի մերձակայքից բերման է ենթարկում Հայ ազգային կոնգրեսի 17 ակտիվիստների եւ լրագրողների: Սա, ըստ էության, սպասողական քայլ է, որի նպատակն է ամրացնել Ազատության հրապարակի, տվյալ պարագայում` խաղատախտակի կենտրոնը պաշտպանելու հնարավորությունները (քաղաքացիական հագուստով անհայտ անձինք եւ ոստիկանները չէին կարողանում կասեցնել ակցիաների անցկացումը Ազատության հրապարակում` համապատասխան իրավական հիմքի բացակայության պատճառով, ուստի դրանց հետագա շարունակության սցենարը նրանց համար անկանխատեսելի էր համարվում) եւ սպասել Հայ ազգային կոնգրեսի ներքին ճգնաժամ հարուցելու` իշխանական ծրագրի հասունացմանը:

    Հայոց համազգային շարժում կուսակցության ներսում ձեւավորվում է խումբ, որի ասելիքը մեծ հաշվով հանգում է նրան, թե ՀՀՇ-ն շատ ավելի ճիշտ կվարվի, եթե հետագա քաղաքական պայքարը ծավալի ինքնուրույն եւ ոչ թե Հայ ազգային կոնգրեսի կազմում: Խմբի անդամների մոտ նկատվում է Կոնգրեսի աշխատանքները սաբոտաժի ենթարկելու գործելակերպ, ինչը հարուցում է Հայոց համազգային շարժման կառույցների ակտիվ դիմադրություն` Կոնգրեսի նկատմամբ կենտրոնախույս դիրք բռնած անձանց նկատմամբ: Մինչ այդ` մայիսի 31-ին ոստիկանությունը ազատ է արձակում նույն օրը բերման ենթարկված 17 անձանցից 14-ին, իսկ ահա Ազատության հրապարակի ակցիաների ակտիվ մասնակիցներ Սարգիս Գեւորգյանը եւ Դավիթ Քիրամիջյանը, ինչպես նաեւ լրագրող Անի Գեւորգյանը ձերբակալվում են:




    Աղբյուր՝ ՀԺ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  5. #4
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Քայլ 4


    սպիտակներ / Փg5 - 2010թ. հունիսի 2-ին «Հայաստանի ժողովուրդն ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի» հայցն ուղարկվում է Հաագայի դատարան: Հայցադիմումը ստորագրել են հազարավոր քաղաքացիներ, բայց խնդրի իրավական եւ քաղաքական աջակցությունն իրականացնում է Կոնգրեսը: Տվյալ քայլն ի սկզբանե ընկալվում էր իբրեւ միմիայն քաղաքական նշանակություն ունեցող, որովհետեւ Հայաստանը թեեւ ստորագրել է, բայց չի վավերացրել Հռոմի ստատուսը, որով հիմնադրվում էր միջազգային քրեական դատարանը: Այսուհանդերձ, Հաագայի դատարանի դատախազի գրասենյակից Կոնգրեսին ուղարկված նամակ-ծանուցագրում ասվում է, որ «Հայաստանի ժողովուրդն ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի» հայցը պատշաճ կերպով գրանցվել է գրասենյակի հաղորդումների ռեգիստրում, եւ որ դատարանը այն կուսումնասիրի ինչպես հարկն է` համաձայն միջազգային քրեական դատարանի` Հռոմի ստատուսի դրույթների: Մասնագետները նշում են, որ առանձին դեպքերում Միջազգային քրեական դատարանը կարող է վարույթ սկսել նաեւ Հռոմի ստատուսը չստորագրած երկրների քաղաքացիների դիմումների համաձայն: «Հայաստանի ժողովուրդն ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի» հայցադիմումը բաղկացած է շուրջ 4 հազար 500 էջից: Հայցադիմումում Քոչարյանը մեղադրվում է մի շարք հանցագործությունների մեջ: Հաագայի դատարանում մեղադրանք հարուցելու քայլի հեռահար քաղաքական նպատակը արձանագրումն է այն բանի, որ տեղական խամաճիկային դատարաններն ու դատական համակարգը չեն կարող լիարժեք պաշտպանել հանցանքներ գործած իշխանություններին: Շախմատային առումով գործ ունենք առայժմ միայն դիրքային քայլի հետ, որը ունի հեռահար նպատակներ: Նպատակները տվյալ պահին այնքան կոնկրետ չեն, որքան կարող է թվալ առաջին հայացքից: Տվյալ դեպքում կարեւոր է գործելու առավել լայն դաշտ ստանալու հեռանկարը:

    սեւեր / Փe7 - 2010թ. hունիսի 3-ին ազատ են արձակվում լրագրող Անի Գեւորգյանն եւ ընդդիմադիր ակտիվիստ Սարգիս Գեւորգյանը, Դավիթ Քիրամիջյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվում կալանքը:

    Սեւերը, այսպիսով, նույնպես շարունակում են գործել դիրքային պայքարի տրամաբանությամբ եւ ընտրում են կիսաքայլերի մարտավարությունը: Քաղաքական հետապնդումների լիարժեք դադարեցումը կարող է ավելի պարարտացնել առանց այդ էլ պարարտ հակաիշխանական հողը, սակայն հետապնդումների ինտենսիվացումն էլ կարող է նոր պայթյուն առաջացնել: Իշխանության քայլերի տրամաբանությունը այս փուլում եւ պաշտպանական է, եւ հարձակողական: Իշխանությունը չի կարող իրեն թույլ տալ քաղբանտարկյալների թվի ավելացում, բայց եւ լավ չի պատկերացնում, թե ինչ պետք է անի քաղբանտարկյալ լինելու պատրաստակամություն ցուցաբերող քաղաքացիների հետ: Ընտրվում է միջինացված ինչ-որ տարբերակ` ձերբակալում են, բայց այս տրամաբանության մեջ միշտ չէ, որ հետեւողականորեն առաջ են շարժվում: Սեւերի գործողություններում նկատվում է անվստահություն: Նրանք համոզված չեն իրենց որեւէ քայլի ճշգրտության մեջ, համոզված չեն նաեւ իրենց հետագա ռազմավարության եւ մարտավարության մեջ. հարձակվե՞լ, թե՞ պաշտպանվել: Սեւերի ճամբարում սկսում է տիրել այն համոզվածությունը, թե քանի դեռ պարտիան շարունակվում է` ոչ հարձակումը, ոչ պաշտպանությունը չեն կարող տալ ցանկալի արդյունք: Հաղթելու լավագույն ուղին հակառակորդին ստիպելն է հրաժարվել պայքարից: Իսկ դրա միակ ճանապարհը հակառակորդի ճամբարի կազմաքանդումն է, հակառակորդի սխալի վրա հույս դնելը: Սեւերը որոշում են առայժմ գործել առանց հետեւողական պլանի, փորձելով ամեն ինչում հասնել տեղային լուծումների` մինչեւ հակառակորդը սխալվի:



    Աղբյուր՝ ՀԺ



    Շարունակելի

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. #5
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մոդեռներին խնդրում եմ փակել անիմսատ թեման: Էս քաղաքականության բաժին ա, սպորտի չի: Շախմատի համար արդեն կա համապատասխան թեմա:

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (10.07.2011), Լեո (10.07.2011)

  8. #6
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    սպիտակներ / Ձի f 3
    սեւեր / d5 -
    սպիտակներ / d4
    Որպես շախմատից ոչ վատ հասկացող մարդ ասեմ.

    1. Ձիf3 - d5

    քայլերից հետո d4 խաղալը աննպատակահարմար է, թերևս նույնիսկ ոչ ճիշտ: Այսպես, խաղալով Ձիf3 սպիտակները որպես կանոն ձգտում են դուրս բերել սևերին նախապես գծված և հայտնի սխեմաներից: Այսինքն, Ձիf3-ով պարտիա սկսելու նպատակն այն է, որ հակառակորդիդ շփոթության մատնես, ստիպես նրան ոչ թե անգիր ու ստանդարտ քայլեր անել, այլ մտածել` գործել ինքնուրույն: Ձիf3-ով պարտիա սովորաբար սկսում են այն դեպքում, երբ ներքնապես համոզված են, որ ուժեղ են հակառակորդից, դիրքն ավելի լավ են պատկերացնում, քան նա, ուղղակի ուզում են խուսափել ստանդարտից, դրանով չեզոքացնել ստանդարտի հաշվին առաջացող վտանգներն ու հակառակորդի ուժեղ կողմը, որից հետո տանել խաղը "սեփական", այսինքն սպիտակների ուզած հունով:

    Եվ այս պայմաններում, անելով ինչ-որ տեղ օրգինալ Ձիf3 քայլը, հենց հաջորդ իսկ d4 քայլով վերադառնալ ստանդարտին, մտնել վաղուց գծված ու ստուգված սխեմաների փուլ, առնվազն անհետևողական է, իսկ առավելագույնը` սխալ: d4 քայլով սպիտակները ըստ էության դավաճանեցին իրենք իրենց և սկսեցին խաղալ սևերի ոճով ու նրանց սխեմայով, որը, թեև խիստ է ասված, որ կրախի կբերի, բայց հաստատ հակասում է Ձիf3 քայլի տրամաբանությանը...
    Վերջին խմբագրող՝ Lion: 10.07.2011, 23:16:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  9. #7
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քաղաքական շախմատ, որը խաղում են ՀԱԿ-ն ու իշխանությունը և որի ֆիգուրները խեղճ ու միամիտ ժողովուրդն ա:

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Altair (12.07.2011), Freeman (11.07.2011), REAL_ist (11.07.2011), Շինարար (12.07.2011)

  11. #8
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ երկրներում խաղային պայմանավորվածությունների համար փիս դատում են, ակումբներին որակազրկում են:

    Սկանդալ թուրքական ֆուտբոլում. ձերբակալվել են մի շարք ակումբների ղեկավարներ

    Բլատերը խոստանում է ցմահ որակազրկում պայմանավորված խաղերի համար

    Կարծում եմ նույն պատիժներն էլ պետք է կիրառել հայկական քաղաքական շախմատում:

  12. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (10.07.2011), Freeman (11.07.2011), Mono (28.07.2011), REAL_ist (11.07.2011), zanazan (11.07.2011), Լեո (10.07.2011)

  13. #9
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ երկրներում խաղային պայմանավորվածությունների համար փիս դատում են, ակումբներին որակազրկում են:

    Սկանդալ թուրքական ֆուտբոլում. ձերբակալվել են մի շարք ակումբների ղեկավարներ

    Բլատերը խոստանում է ցմահ որակազրկում պայմանավորված խաղերի համար

    Կարծում եմ նույն պատիժներն էլ պետք է կիրառել հայկական քաղաքական շախմատում:
    ո՞վ ա ասում որ պայմանավորված ա
    ո՞վ ա ասում որ խաղ կա… կարծեմ իմիտացիա ա

  14. #10
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    կարծեմ իմիտացիա ա
    Միանշանակ համաձայն եմ սույն մտքին: Ընդդիմության իմիտացիա

  15. #11
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Մոդեռներին խնդրում եմ փակել անիմսատ թեման: Էս քաղաքականության բաժին ա, սպորտի չի: Շախմատի համար արդեն կա համապատասխան թեմա:
    Քննադատություն, քարկոծում և այլն, խնդրեմ: Բայց խնդրում եմ ֆլուդով թեման չլցոնել, անիմաստագույն մեկնաբանություններ չանել:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Altair (11.07.2011)

  17. #12
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,637
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ֆուտբոլային դիվանագիտությունն ու քաղաքական շախմատը նպատակ ունեն ստվեր գցել մեկ այլ՝ ավելի մասսայական «կամասուտրա ժողովրդի հետ» խաղի վրա...
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  18. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Altair (12.07.2011), Freeman (11.07.2011), Շինարար (12.07.2011), Տրիբուն (11.07.2011)

  19. #13
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում My World My Space-ի խոսքերից Նայել գրառումը
    Ֆուտբոլային դիվանագիտությունն ու քաղաքական շախմատը նպատակ ունեն ստվեր գցել մեկ այլ՝ ավելի մասսայական «կամասուտրա ժողովրդի հետ» խաղի վրա...
    Եթե ոմանք նման խաղ են խաղում ու թուլացած հաճույք ստանում դրանից, իրենց գործն է: ՀԱԿ կողմնակիցներն ու պայքարողները վաղուց դրան ոչ են ասել:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Altair (11.07.2011)

  21. #14
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,637
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե ոմանք նման խաղ են խաղում ու թուլացած հաճույք ստանում դրանից, իրենց գործն է: ՀԱԿ կողմնակիցներն ու պայքարողները վաղուց դրան ոչ են ասել:
    թույլ տվեք չհավատալ Ձեզ, Սիր....

    ՀԱԿ կողմնակիցներն ու համակրիրները կարող է, իսկ այ ՀԱԿ-ը՝ ոչ...

    Մեկ էլ լավն էր վաղուց ոչ ասելու մոմենտը.... փաստորեն արել են, ու հիմա ոչ են ասել.... դե ամեն հաճույք էլ մի օր հոգնացնում ա....
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Altair (12.07.2011), Լեո (10.07.2011)

  23. #15
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում My World My Space-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեկ էլ լավն էր վաղուց ոչ ասելու մոմենտը.... փաստորեն արել են, ու հիմա ոչ են ասել.... դե ամեն հաճույք էլ մի օր հոգնացնում ա....
    Հով ջան, եթե դու էդ տերմինոլոգիան անհարկի մտցրիր էս թեմա, ես ոչ մի խնդիր չեմ տեսնում նույն տերմիններով շարունակելու: Բարեբախտաբար տերմիններից կախված հոգեբանական վախ չունեմ: Ու զուտ քո ներմուծած տերմինոլոգիայով եթե բնութագրենք իրավիճակը, պետք է արձանագրենք, որ այո՛, իշխանությունը երկար ժամանակ ա, 90-ականների սկզբներից, ինչ փորձում ա ժողովրդի հետ «կամասուտրայի դիրքերը» փորձարկի: Ու էդ բոլոր ժամանակներում եղել են
    ա) մարդիկ, ովքեր թուլացել ու հաճույք են ստացել
    բ) մարդիկ, ովքեր դա չեն գիտակցել ու ակամա «հաճույք են ստացել»
    գ) մարդիկ, ովքեր ընդդիմացել են դրան:

    Էսօր էլ կան լիքը մարդիկ, ովքեր ընդդիմանում ու պայքարում են դրա դեմ: Ես իդեալիստ չեմ ու չեմ ասի, որ այդ մարդիկ միայն ՀԱԿ-ի կողմնակիցներն են: Չէ, մենակ իրանք չեն: Բայց հիմնականում իրանք են: Ու մտածելու բան ունեն միայն այս պահին (ա) ու (բ) խմբերի մեջ եղողները: ՀԱԿ-ի կողմնակիցները, ՀԱԿ-ի համախոհները, պայքարողները (գ) խմբում են ու էդ ուղղությամբ մտածելու չունեն, եթե անգամ վաղը պարզվի, որ իրենց պայքարն արդյունավետ չէր, հաղթանակի չբերեց: Բայց դա կլինի վատագույն սցենարը նշածս երեք խմբերի համար: Այնպես որ յուրաքանչյուր ողջախոհ մարդու խորհուրդ եմ տալիս անգամ զայրացած լինելու, էս պրոցեսներին չհավատալու դեպքում վատ արտահայտություններ չանել, որոնք կառընչվեն էդ պայքարող մարդկանց: Նրանց ղեկավարողներին, խնդրեմ: Բայց կարծում եմ որ պայքարող մարդուն, ժողովրդին անվանարկելը բարոյական չի: Սա քեզ չի վերաբերվում, որովհետև դու չես անվանարկել: Բայց ամեն դեպքում քո վերի գրառումն էլ հաճելիներից չէր:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Askalaf (11.07.2011)

Էջ 1 11-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Համաշխարհային շախմատ
    Հեղինակ՝ Moonwalker, բաժին` Սպորտ
    Գրառումներ: 345
    Վերջինը: 15.10.2015, 13:19
  2. Նոր օպերացիա «Վրաստանում լեգիտիմ իշխանության տապալում»
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 248
    Վերջինը: 26.05.2011, 08:41
  3. Գրառումներ: 5
    Վերջինը: 30.12.2007, 02:36
  4. Համաշխարհային շախմատ
    Հեղինակ՝ shaxmatist93, բաժին` Վեբ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 12.01.2007, 18:39

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •