User Tag List

Էջ 11 11-ից ԱռաջինԱռաջին ... 7891011
Ցույց են տրվում 151 համարից մինչև 159 համարի արդյունքները՝ ընդհանուր 159 հատից

Թեմա: Քաղաքական շախմատ. ՀԱԿ-ն ընդդեմ իշխանության

  1. #151
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Խաղին նաև ակամա մասնակից են կրավորական կեցվածք ընդունած ու քաղաքական բոլոր պրոցեսներն իրենց ասելով բոյկոտողները և խաղի շարունակության ձևի համար ակամա պատասխանատու են լինելու նաև նրանք (ուշադրություն, ՆԱԵՎ նրանք, ոչ թե միայն նրանք, կամ ոչ թե գլխավորեպես նրանք): Լավ կլիներ, որ քաղաքական պրոցեսի բոլոր՝ կամա թե ակամա մասնակիցները, այդ թվում քաղաքական պրոցեսները իբրև բոյկոտող մասնակիցները ունենային սեփական պատասխանատվության զգացողությունը, զգային իրենց պատասխանատու, իրենք իրենց առջև հաշվետու լինեին իրենց քայլերի համար:
    Ստեղ, մի հատ հոպ: Մեկը ես էս խաղը չեմ սկսել, էս խաղը սկսելուն դեմ եմ եղել, խաղը ի սկզբանէ համարել եմ անիմաստ, ու ոչ իմ ցանկությամբ ոչ էլ որևէ մեկի ենթադրությամբ խաղի շարունակության ու արդյունքների հետ ոչ մի կապ ունենալ չեմ ուզում ու ոչ մի պատասխանատվություն չեմ կրում: Քաղաքական պրոցես էլ բացարձակ չեմ տեսնում: Այնպես որ, խնդրում եմ ուրիշ ապահովագրական ընկերության դիմել: Իմ պատասխանատվության զգացողությունը թող ինձ մնա, իսկ խաղի արդյունքներ ու հետևանքները, ողջ պատասխանատվությունը դրվում է խաղը նախաձեռնողների վրա:

  2. #152
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ստեղ, մի հատ հոպ: Մեկը ես էս խաղը չեմ սկսել, էս խաղը սկսելուն դեմ եմ եղել, խաղը ի սկզբանէ համարել եմ անիմաստ, ու ոչ իմ ցանկությամբ ոչ էլ որևէ մեկի ենթադրությամբ խաղի շարունակության ու արդյունքների հետ ոչ մի կապ ունենալ չեմ ուզում ու ոչ մի պատասխանատվություն չեմ կրում: Քաղաքական պրոցես էլ բացարձակ չեմ տեսնում: Այնպես որ, խնդրում եմ ուրիշ ապահովագրական ընկերության դիմել: Իմ պատասխանատվության զգացողությունը թող ինձ մնա, իսկ խաղի արդյունքներ ու հետևանքները, ողջ պատասխանատվությունը դրվում է խաղը նախաձեռնողների վրա:
    Ուզում ես «հոպ» ասա, ուզում ես «չխկլը փակ» ասա, Տրիբուն ջան, ես արդեն իմ տեսակետը հստակ գրել եմ, նշելով, որ բոլորս ենք մասնակից՝ կամա կամ ակամա:
    Ու այո՛, նաև էն մարդիկ, ովքեր սա կործանարար են համարում, բայց դրա դեմը չեն կարողանում առնել, իրանք էլ են մասնակից:
    Ով որքանով իրեն պատասխանատու կզգա, իր սեփական գործն է: Այդ թվում քո պատասխանատվության զգացումը, կամ քեզ անպատասախանատու համարելը՝ քո գործն է: Ես ընդամենը իմ ցանկությունն եմ հայտնել, որ «լավ կլիներ», որ ունենային: Բայց դե եթե չունեն, ինչ արած...

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  3. #153
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Քայլ 9

    1. Ձf3 - d5 / 2. d4 - Ձf6 / 3. c4 - e6 / 4. Փg5- Փe7 / 5. Ձc3- c6 / 6. e3- d:c / 7. Փ: c4 - 0-0 / 8. 0-0 - Ձd7

    սպիտակներ / Թc2 - 2010 թվականի սեպտեմբերի 17-ին Հայ ազգային կոնգրեսը հրավիրում է հերթական հանրահավաքը: Հետաքրքրությունը մեծ է, որովհետեւ Կոնգրեսի նախորդ հանրահավաքը տեղի է ունեցել ապրիլի 6-ին: Սրան հաջորդած շրջանում իշխանական քարոզչությունը հետեւողականորեն այն գիծն է տարել, թե Համաժողովրդական շարժումը մարում է, հանրահավաքի մասնակիցների շարքերը նոսրանում են, Կոնգրեսի հետեւորդները հիասթափվում են: Սեպտեմբերի 17-ի հանրահավաքը ցուցանում է, որ Համաժողովրդական շարժման մահվան մասին լուրերը չափազանցված են: Հերթական անգամ տեղի է ունենում հանրահավաք եւ հզոր երթ, որի ֆունկցիոնալ նշանակությունը մեկն է. ցույց տալ, որ իշխանական քարոզչությունը զուրկ է որեւէ հիմքից, եւ Հայ ազգային կոնգրեսին ժողովրդական հենարանից զրկելու` ավազակապետության ջանքերը ձախողվել են: Կոնգրեսի հանրահավաքը, ինչպես նախկինում, այնպես էլ սեպտեմբերի 17-ին հենց այս կարեւորագույն խնդիրն է լուծում. միջազգային հանրությանը եւ Հայաստանի գործող իշխանություններին ցույց տալ, որ Հայ ազգային կոնգրեսի շուրջ ձեւավորվել է քաղաքացիների բավական վճռական կորիզ, որը չի համակերպվել եւ չի համակերպվելու 2008 թվականի նախագահական ընտրությունների եւ մարտիմեկյան սպանդի հետեւանքով ստեղծված վիճակի հետ եւ հետեւողական է լինելու քաղաքական ճգնաժամը` օրինական իշխանությունների ձեւավորման միջոցով, հաղթահարելու գործում: Շախմատային իմաստով տվյալ քայլը բնորոշում ենք Թագուհի c2 քայլով, որը անշտապ վճռականության տիպիկ օրինակ է: Տեղի է ունենում ոչ թե տոտալ հարձակում, այլ կուտակվում է տոտալ հարձակման սպառնալիք:

    սեւեր / Նe8 - Իշխանությունները ողջ էներգիան կենտրոնացնում են միջազգային ասպարեզում ի հայտ եկած մի նորահայտ պրոբլեմի լուծման վրա: Ընդամենը մի քանի ամիս առաջ ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնախմբի` Հայաստանի հարցերով համազեկուցող նշանակված Գորան Լինդբլադը սեպտեմբերի վերջին իր հայրենի Շվեդիայում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներով հայտնվում է կիսաանցողիկ հորիզոնականում: Մինչ այդ ՀՀ իշխանությունները ոչ պաշտոնապես հայտարարում են, որ ամեն ինչ անելու են, որ Լինդբլադը չվերընտրվի Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր, ինչը նրան ավտոմատ կզրկի ԵԽԽՎ համազեկուցողի կարգավիճակից: ՀՀ իշխանությունների այսօրինակ վերաբերմունքը հասկանալի է. Լինդբլադը «Հայկական ժամանակ» օրաթերթին ամիսներ առաջ տված հարցազրույցում աներկբա հայտարարել է, թե մարտի 1-ի գործով անազատության մեջ գտնվող ընդդիմադիրները քաղբանտարկյալ են: ՀՀ իշխանություններին ի վերջո հաջողվում է Լինբլադին «օգնել», որ նա կորցնի Շվեդիայի խորհրդարանի պատգամավորի մանդատը եւ ավտոմատ կերպով դադարի լինել Հայաստանի հարցով համազեկուցող: Իշխանությունների ջանքերը, սակայն, անարդյունք են անցնում. հետագայում պարզվում է, որ Լինբլադը ներկայացնում է ոչ ամենեւին իր անձնական տեսակետը:



    Աղբյուր՝ «Հայկական ժամանակ»


    շարունակելի

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. #154
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուզում ես «հոպ» ասա, ուզում ես «չխկլը փակ» ասա, Տրիբուն ջան, ես արդեն իմ տեսակետը հստակ գրել եմ, նշելով, որ բոլորս ենք մասնակից՝ կամա կամ ակամա:
    Ու այո՛, նաև էն մարդիկ, ովքեր սա կործանարար են համարում, բայց դրա դեմը չեն կարողանում առնել, իրանք էլ են մասնակից:
    Ով որքանով իրեն պատասխանատու կզգա, իր սեփական գործն է: Այդ թվում քո պատասխանատվության զգացումը, կամ քեզ անպատասախանատու համարելը՝ քո գործն է: Ես ընդամենը իմ ցանկությունն եմ հայտնել, որ «լավ կլիներ», որ ունենային: Բայց դե եթե չունեն, ինչ արած...
    Ի՞նչ գիտես, որ չունենք:

    Կարող ա շատ լավ էլ ունենք, ու հենց ունենք, ու հենց այդ պատասխանատվության զգացումն էլ թույլ չի տալիս կամա մասնակից լինել նվազագույնը անհեթեթ, իսկ առավելագույնը կործանարար գործընթացին:

    Ինչի՞ եք ձեր գործընթացը համարում միակ ճիշտը ու պարտադրում բոլորին, կամ գոնե ակամա բոլորին համարում դրա մասնակից ու պատասխանատու: Էս ի՞նչ մի հատ տոտալիտարիզմ ա: Կարո՞ղ ա ՀԱԿ-ը նաև էս մեթոդներով երկիր կառավարի, եթե հանկարծ իշխանության գա:

  5. #155
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի՞նչ գիտես, որ չունենք:

    Կարող ա շատ լավ էլ ունենք, ու հենց ունենք, ու հենց այդ պատասխանատվության զգացումն էլ թույլ չի տալիս կամա մասնակից լինել նվազագույնը անհեթեթ, իսկ առավելագույնը կործանարար գործընթացին:

    Ինչի՞ եք ձեր գործընթացը համարում միակ ճիշտը ու պարտադրում բոլորին, կամ գոնե ակամա բոլորին համարում դրա մասնակից ու պատասխանատու: Էս ի՞նչ մի հատ տոտալիտարիզմ ա: Կարո՞ղ ա ՀԱԿ-ը նաև էս մեթոդներով երկիր կառավարի, եթե հանկարծ իշխանության գա:
    Խնդրում եմ ուշադիր կարդալ իմ գրածները՝ իմ ասածը սխալ չներկայացնելու համար:
    Իմ գրառման մեջ չկա միտք, որ անպայման պետք է մասնակցեք մեր գործընթացին:
    Ասվում է հստակ մի բան. ներկայումս ընթանում է որոշակի քաղաքական գործընթաց, որով երկրի ընթացքի հետ կապված շատ բան է փոխվելու: Այս քաղաքական գործընթացը բոյկոտելը ևս քաղաքական գործընթացին մասնակցել է: Այս քաղաքական գործընթացը շեղել փորձող ցանկացած քայլը ևս քաղաքական գործընթաց է: Այլ ընթացք ստանալ փորձելը ևս քաղաքական գործընթաց է: Յուրաքանչյուրն ինքն է ընտրում իր կեցվածքը. ես ընտրել եմ ՀԱԿ-ին աջակցելու տարբերակը ու պատասխանատու եմ դրա համար: Պողոսն ընտրել է իշխանությանն աջակցելու տարբերակը ու պետք է պատասխանատու լինի դրա համար: Դու ընտրել ես այս երկխոսությունը բոյկոտելու ու ՀԱԿ-ին փնովելու տարբերակը, պատասխանատու եղիր դրա համար: Մյուսը կընտրի երրորդ ուժ ստեղծելու գործընթացը, թող բարի լինի պատասխանատու լինել դրա համար:

    Ես չեմ որոշել, որ դու պատասխանատու չես: Նախորդ գրառմանդ մեջ դու ես այդ մասին գրել: Ճիշտ թե սխալ՝ դա քո գործն է: Ես ընդամենը բարի ցանկություն եմ հայտնել, որ յուրաքանչյուրը, մեզնից յուրաքանչյուրը իր ընտրությունը կատարելուց առաջ քննի իր ընտրությունը ու պատասխանատու գտնվի դրա նկատմամբ: Ես չեմ ակնարկել, որ որևէ մեկը այդպես չի արել: Կրկնում եմ. ես բարի ցանկություն եմ հայտնել:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. #156
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես չեմ որոշել, որ դու պատասխանատու չես: Նախորդ գրառմանդ մեջ դու ես այդ մասին գրել: Ճիշտ թե սխալ՝ դա քո գործն է: Ես ընդամենը բարի ցանկություն եմ հայտնել, որ յուրաքանչյուրը, մեզնից յուրաքանչյուրը իր ընտրությունը կատարելուց առաջ քննի իր ընտրությունը ու պատասխանատու գտնվի դրա նկատմամբ: Ես չեմ ակնարկել, որ որևէ մեկը այդպես չի արել: Կրկնում եմ. ես բարի ցանկություն եմ հայտնել:
    Լավ, այ էս ցանկությանդ հետ լրիվ համաձայնվում եմ:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (08.09.2011)

  8. #157
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Քայլ 10

    1. Ձf3 - d5 / 2. d4 - Ձf6 / 3. c4 - e6 / 4. Փg5- Փe7 / 5. Ձc3- c6 / 6. e3- d:c / 7. Փ: c4 - 0-0 / 8. 0-0 - Ձդ7 / 9. Թc2 - Նe8

    սպիտակներ / Նa d1 - Սպիտակները շարունակում են իրենց անշտապ, բայց վճռական գործողությունները: Հայ ազգային կոնգրեսի հարձակումը, սակայն, ոչ թե հեծելազորի սրարշավ ընթացք է հիշեցնում, այլ իջեցված կովշով բուլդոզերի դանդաղ առաջխաղացում: Բուլդոզերն էլ ժամանակ առ ժամանակ արագացնում է իր ընթացքը, բայց երբեք չի հավաքում այնպիսի արագություն, որ իրավամբ կարելի է համարել առաջխաղացում: Ընթացիկ ժամանակահատվածում, ահա, Կոնգրեսի մարտավարությունը կարելի է համեմատել բուլդոզերի գործողությունների հետ, որ դանդաղ, բայց իր ճանապարհին առկա արգելքները վերացնելով` առաջ է ընթանում: 2010 թվականի հոկտեմբերին Կոնգրեսը մի քանի հրապարակային միջոցառում է նախաձեռնում: Ամսի 15-ին տեղի է ունենում բազմամարդ հանրահավաք, որի ընթացքում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարում է, որ իշխանափոխությունից հետո պետական պաշտոնյաների` ժողովրդից հափշտակված ողջ հարստությունը վերադարձվելու է ժողովրդին: Հոկտեմբերի 19-ին Երեւանում, ՀՀ կառավարության ընդունելությունների տանը սկսվում է ԵԽԽՎ նախաձեռնած «ժողովրդավարություն հանուն ապագայի» ֆորումը, որին մասնակցում են բազմաթիվ եվրոպացի պաշտոնյաներ, այդ թվում` ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը եւ ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտը: Ընդունելությունների տան մերձակայքում տեղի է ունենում Կոնգրեսի նախաձեռնած բողոքի ակցիան, որտեղ ելույթով հանդես էլ գալիս ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Հիմնական պահանջն է` ազատ արձակել քաղբանտարկյալներին: Հոկտեմբեր-նոյեմբերին շարունակում են ընդդիմության տարբեր չափերի ակցիաները քաղբանտարկյալներին ազատ արձակելու եւ մարտի 1-ի մարդասպաններին բացահայտելու պահանջով:

    սեւեր / Ձd5 - Սեւերի դաշտում հասունանում է ճգնաժամի զգացողությունը, որովհետեւ նրանց ֆիգուրները բավարար չափով զարգացած չեն եւ տվյալ իրավիճակում չունեն զարգացման բավարար հնարավորություն: Շախմատային տրամաբանությունը հուշում է, որ այս իրավիճակում սեւերը/իշխանությունները պետք է ձեռնարկեն իրավիճակը լիցքաթափելու քայլեր` մանեւրի դաշտ ձեռք բերելու նպատակով: Այդ հարցը լուծելու համար սեւերը ունեն երկու տարբերակ. զոհաբերության գնալ կամ առաջարկել փոխանակում: Նրանք, սակայն, պետք է այնպիսի փոխանակում առաջարկեն, որ ընդունելի լինի սպիտակների համար, այսինքն` իրական լիցքաթափման հասնելու հնարավորություն տա: 2010 թվականի հոկտեմբերի 30-ին իշխանությունները պայմանական վաղաժամկետ ազատ են արձակում քաղբանտարկյալ, ՀՀՇ վարչության անդամ Աշոտ Մանուկյանին: Սա, ըստ էության, դառնում է առաջին ազդակը, որը վկայում է Հայ ազգային կոնգրեսի պայքարի արդյունավետության մասին: Ակնհայտ է դառնում, որ Կոնգրեսն ունի բավարար հարձակողական ռեսուրս, ինչը նշանակում է, որ քաղաքական դաշտում կարող է կոնկրետ կանոններ պարտադրել: Նոյեմբերի 24-ին իշխանությունները պայմանական վաղաժամկետ ազատ են արձակում եւս մեկ քաղբանտարկյալի` Մուշեղ Սաղաթելյանին: Վերջինիս ազատումը անակնկալ է համարվում, որովհետեւ Սաղաթելյանն էլ իշխանության «սեւ ցուցակի» քաղբանտարկյալներից էր, այսինքն մտնում էր այն անձանց ցանկի մեջ, ովքեր, ըստ իշխանության տրամադրության, պետք է բանտում մնային հնարավորինս երկար:



    Աղբյուր՝ «Հայկական ժամանակ»

    Շարունակելի

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  9. #158
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լևոնի շախմատային պարտան ավարտվեց նրանով, որ Լևոնը սաղին մատ արեց, քանի որ տեղի ունեցավ Հայստանի վերջին քսան տարվա պատմության մեջ ամենա անսպասելին - հերթական ԱԺ ընտրությունները:

    шахматиста на мыло

  10. #159
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ թվում էր էս թեման Չուկը 185 տարի անց հավերժական մատով փակելու ա:
    էսպես չի մնա

Էջ 11 11-ից ԱռաջինԱռաջին ... 7891011

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Համաշխարհային շախմատ
    Հեղինակ՝ Moonwalker, բաժին` Սպորտ
    Գրառումներ: 345
    Վերջինը: 15.10.2015, 13:19
  2. Նոր օպերացիա «Վրաստանում լեգիտիմ իշխանության տապալում»
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 248
    Վերջինը: 26.05.2011, 08:41
  3. Գրառումներ: 5
    Վերջինը: 30.12.2007, 02:36
  4. Համաշխարհային շախմատ
    Հեղինակ՝ shaxmatist93, բաժին` Վեբ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 12.01.2007, 18:39

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •