Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Ինչ վերաբերվում ա համաժողովրդականին, ապա բոլորս էլ հասկանում ենք, որ խոսքը չէր գնում ողջ ժողովրդի մասին, այլ խոսքը գնում էր մի պլատֆորմի մասին, որտեղ բոլորը, ցանկության դեպքում, կարող են մասնակցել: Ով կմասնակցեր, կունենար «ձայնի իրավունք»: Չէր մասնակցի՝ չէր ունենա: Բայց ես արդեն վերևներում գրել եմ, որ իմ կարծիքով այդ պլատֆորմը չստացվեց, չկայացավ: Էնպես որ էնքան էլ ճիշտ չի էլի, մեծ ախպեր, իմ հետ խոսելուց էլի նույն օրինակը բերել:
Ապեր, ես էտ օրինակը պիտի հա բերեմ Մի նեղվի, չստացվելու մեջ քեզ ոչ մեկը չի մեղադրում:

Գիտես ինչի՞ պիտի բերեմ: Քանի որ սաղս էլ հասկանում ենք որ չստացվեց, բայց ՀԱԿ-ը գլխանց գիտեր, որ չի ստացվելու, բայց ՀԱԿ-ը նաև շարունակելու ա շահարկել չստացված «համաժողովրդական ֆորումը» իրա երկխոսությանը ժողովրդական աջակցության ֆոն ապահովելու համար: Վերջին հանրահավաքին համաժողովրդական վերջին «քվերակությունը» վկա:

Ու դու դեռ ՀԱԿ-ից կլսես չստացված համաժողովրդական ֆորումի մասին, որը մի անգամ էլ կքեվարկի նրա օգտին, որ «ՀԱԿ-ը համաձայն է ընդունել ԱԺ-ում իրեն հասած տեղերը», որ շարունակի պայքարը օրենսդրական դաշոտւմ: Այ թե որտեղ ա անհետևողականությունը, որն, ըստ էության, սերտ առնչության մեջ ա ստախոսության հետ: