User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 159 հատից

Թեմա: Քաղաքական շախմատ. ՀԱԿ-ն ընդդեմ իշխանության

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բայց էս ինչ մի հատ թիվ եմ կրակել, 56% Գծիկը մոռացել եմ, կներեք 5-6%, որ սրան էլ Ազարյանը Սերժի հրամանով ու երկխոսության արդյունքում իրա կողմից 10% նկարի, ու ՀԱԿ-ը ԱԺ-ում արտագաղթից փրկի 44%-ին:

    Իսկ երկխոսությանը թերահավատորեն են մոտենում արդեն նույնիսկ ջիգյարով ընդդիամադիր թերթերը, բացի, բնականաբար, ՀԺ-ից:

    Իշխանության և Կոնգրեսի երկխոսությունը՝ մամուլի տեսանկյունից

    «168 ժամ». Մի կողմից ՀԱԿ-ին օդ ու ջրի նման անհրաժեշտ է պատվիրակությունների մակարդակով երկխոսությունը, մյուս կողմից՝ մի քիչ անհարմար բան է ստացվում երկխոսությունը, ասենք, Գագիկ Մինասյանի կամ Մհեր Շահգելդյանի հետ։ Սակայն ՀԱԿ-ը կարծես թե այլընտրանք չունի։ Իրականում այլընտրանքը կտրուկ գործողություների անցնելն է, որի համար էլ այլևս անհրաժեշտ ռեսուրս չունի։ Այնպես որ՝ ՀԱԿ-ի առջև այսօր մի կարևոր խնդիր է դրված՝ իշխանություններ կողմից այդ աշխատանքային խմբի ձևավորումը ներկայացնել որպես հերթական ձեռքբերում և սկսել այդքան սպասված երկխոսությունը պատվիրակությունների մակարդակով։ Անկախ ամեն ինչից, դա մինչև սեպտեմբեր ժամանակ ձգելու այնքան էլ վատ տարբերակ չէ։

    «Չորրորդ ինքիշխանություն». Սերժ Սարգսյանը բավականին խորամանկ քայլ է արել. վեց հոգանոց պատվիրակության կազմում չկան մարդիկ, ովքեր իշխանական համակարգում իսկապես լուրջ դերակատարում ունեն, պարզ ասած՝ «հարց լուծող են»։ Ավելին, որևէ տեղ արձանագրված չէ, որ այդ վեց հոգին լիազորված են հանդես գալ Սերժ Սարգսյանի անունից։ Լավագույն դեպքում նրանցից յուրաքանչյուրը կարող է հայտարարել, թե արտահայտում է իր կուսակցության դիրքորոշումը, այսինքն՝ մեծ է հավանականությունը, որ բանակցությունները շատ արագ կվերածվեն «գյալաջիի»։

    «Ազգ». Ստեղծվել է տպավորություն, որ ՀՀԿ-ականների ասածը պատվիրակություն չկազմելու մասին` զրոյի արժեք ունի փաստորեն, նախագահականից ասում են, որ կոալիցիան աշխատանքային խումբ է կազմում (պատվիրակություն կամ աշխատանքային խումբ` ի՞նչ տարբերություն): Ու արդեն չենք զարմանա, եթե զրո դառնան նաև այն պնդումները, որ անում են բարձրաստիճան ՀՀԿ-ականները, թե արտահերթ ընտրությունների համար հիմք չկա: Հիմա կարող է իքս պահի, երբ դեռ ՀՀԿ-ականները կպնդեն, որ արտահերթ ընտրությունների համար հիմք չկա (ՀՀԿ-ական Ռաֆիկ Պետրոսյանը հենց երեկ բացառում էր երկխոսությունն արտահերթ ընտրությունների շուրջը), գործադիր իշխանության ղեկավարը մի այնպիսի օրինագիծ մտցնի Ազգային ժողով, ասենք, առաջարկի, թե իքս մլն կարողություն ունեցող գործարարը չպետք է լինի Ազգային ժողովում (կատակում ենք, բայց դե այդ կարգի մի աբսուրդ բան), գործարարներից կազմված ԱԺ-ն էլ կընդվզի, նախագահն էլ կցրի Ազգային ժողովը: ՀԱԿ-ն էլ, այդպիսով, իր պահանջներից ամենագլխավորը կատարված կհամարի ու ընդհանրապես ձենը կկտրի, ՀԱԿ-ն ու կոալիցիան, որպես ամենապատրաստն այդպիսի իրավիճակին, ամբողջությամբ կլցնեն նոր ԱԺ-ն: Այլ հարց է, թե ի՞նչ արդյունք կունենան այդպիսի ընտրությունները. եթե անգամ ՀԱԿ-ի ամբիցիաները բավարարվեն, դրանից, միևնույնն է, հասարակության ընդդիմադիր հատվածի պահանջները կմնան չբավարարված:
    Բայց շախմատասեր ՀԺ-ի եզրակացությունը սըբանում ա

    «Հայկական ժամանակ»-ը Հայ ազգային կոնգրեսի հետ երկխոսելու համար իշխանության կողմից պատվիրակության ձևավորումն այսպես է մեկնաբանում. «Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ իշխանությունն ընդունում է երկրում արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությունը»
    Ինչ լավն ա մեր իշխանությունը, ինչ խելոք են, ինչ ազգասեր են: ՀԺ-ն մնում ա մի հատ Օդա Սերժին գրի: Լավ խոսքի Սերժը ճիծտ ուղու վրայա կանգնել, ու ընդունում ա արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությունը: Ու Մհեր Շահգելդյանին, Վարդան Բոստանջյանի հետ միասին ուղարկել ա ՀԱԿ-ի մոտ, որ իրա հրաժարականի պայմաններ քննարկեն, անցնցում, քաղաքակիրթ ....

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (12.07.2011), zanazan (12.07.2011)

  3. #2
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ երկխոսությանը թերահավատորեն են մոտենում արդեն նույնիսկ ջիգյարով ընդդիամադիր թերթերը, բացի, բնականաբար, ՀԺ-ից:
    Խնդացի ձևակերպմանդ վրա: Հիմա թերահավտ բառը ավելի ճիշտ ենք կիրառում ու արձանագրում, որ երկխոսությանը թերահավատորեն են վերաբերվում բոլորը: Սա փորձ ա, որն իհարկե կարող ա բերել հաջողության, բայց նաև հավանական ա, որ չբերի: Անկախ դրա արդյունքներից ընդդիմությունը պետք ա կարողանա պրոցեսը ճիշտ շարունակի: Բայց խնդրեմ երկխոսության մասին քո դարակազմիկ-սարկաստիկ գրառումները հարևան թեմայում, այս թեմայում դեռ դրան չենք հասել:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. #3
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը

    Կներես, մոռացել էի, էս թեմայում մենակ D2-D4

  5. #4
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «կարող ա բերել հաջողության, բայց նաև հավանական ա, որ չբերի»

    Չուուուկ - Տիգրան Սարգսյանի «Հայոց Աշխարհն» էլ, կարող ա ստացվի, բայց հավանական ա, որ չի ստացվի, Սերժի քաղհասարակությունն էլ կարող ա ստացվի, բայց հավանական որ չի ստացվի, ու նույնիսկ Երիցյանի սիլիկոնային հովիտ Գյումրին, կարող ա ստացվի, բայց հավանական ա, որ չի ստացվի:

    Բայց խոսքը գնում ա մեր ամենօրյա կյանքի մասին, ու ոչ թե ոչ գիտական ֆանտաստիկայի: Չնայած, ով գիտի սրանց - էն որ Հայաստանը ՀՆԱ խայտառակ անկումով, էս գնաճով, արտաքին պարտքի եռապատկմամբ, գեղական կառավարմամբ ու թալանով ու էս արտագաղթով դեռ գոյություն ունի, արդեն ֆանտաստիկայա Այնպես որ, ոչինչ չի բացառվում - համ Շիրակի մարզը կդառնա Կալիֆորնիա, համ էլ Սերժը երկխոսությամբ հրաժարական կտա:

  6. #5
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    «կարող ա բերել հաջողության, բայց նաև հավանական ա, որ չբերի»

    Չուուուկ - Տիգրան Սարգսյանի «Հայոց Աշխարհն» էլ, կարող ա ստացվի, բայց հավանական ա, որ չի ստացվի, Սերժի քաղհասարակությունն էլ կարող ա ստացվի, բայց հավանական որ չի ստացվի, ու նույնիսկ Երիցյանի սիլիկոնային հովիտ Գյումրին, կարող ա ստացվի, բայց հավանական ա, որ չի ստացվի:

    Բայց խոսքը գնում ա մեր ամենօրյա կյանքի մասին, ու ոչ թե ոչ գիտական ֆանտաստիկայի: Չնայած, ով գիտի սրանց - էն որ Հայաստանը ՀՆԱ խայտառակ անկումով, էս գնաճով, արտաքին պարտքի եռապատկմամբ, գեղական կառավարմամբ ու թալանով ու էս արտագաղթով դեռ գոյություն ունի, արդեն ֆանտաստիկայա Այնպես որ, ոչինչ չի բացառվում - համ Շիրակի մարզը կդառնա Կալիֆորնիա, համ էլ Սերժը երկխոսությամբ հրաժարական կտա:
    Իհարկե ֆանտաստիկա չի: Ֆանտաստիկոան ձեր ուզածն ա՝ առանց որևէ գործողության վերջնական հաղթանակ:

    Իսկ կոնկրետ երկխոսությունը իմ կարծիքով, շեշտում եմ, իմ կարծիքով, ի վերջո չի բերի արտահերթ նախագահական ընտրության, ինչը կհարկադրի ընդդիմության գնալ այլ քայլերի: Բայց ոչ թե ուրիշ քայլերի, այլ հաջորդ քայլերին: Դուք ուզում եք միանգամից դրախտ, իսկ մեկը ես հասկանում եմ, որ միանգամից ոչինչ չի լինում: Սա պրոցես ա, որ կայուն հաջողության ա բերելու: Ու լավ պրոցես ա:

    Հիմա դուք կարծում եք, որ սա իմիտացիա ա ու վերջում պայմանավորվելու են ԱԺ մի քանի տեղի համար: Վաղը երբ (եթե) կհայտարարվի որ բանակցությունն արդյունք չբերեց, դուք ուրիշ հեքիաթ կերգեք, ասենք «ՀԱԿ-ին քցել են» ոճով, ու տենց էլ մի րոպե գլուխներդ չեք փորձի ծանրաբեռնել, մտածել ու հասկանալ, որ սա նորմալ քաղաքական պրոցես ա, որն կարող ա նման հանգրվաններ էլ ունենա: Որ պրոցես ա, որը տանում ա վերջնական հաղթանակի՝ ժողովրդի հաղթանակին:

    Բայց դե ձեզ դա չի հետաքրքրում, որտև ձեր պատկերացրած մեկ քայլով ֆանտաստիկ հաղթանակը չի լինում: Է շարունակեք ձեր մեկ քայլանի փրկչին սպասել: Կգա ձեզ լույս ու օրհնանք կբերի:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  7. #6
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ կոնկրետ երկխոսությունը իմ կարծիքով, շեշտում եմ, իմ կարծիքով, ի վերջո չի բերի արտահերթ նախագահական ընտրության, ինչը կհարկադրի ընդդիմության գնալ այլ քայլերի: Բայց ոչ թե ուրիշ քայլերի, այլ հաջորդ քայլերին: Դուք ուզում եք միանգամից դրախտ, իսկ մեկը ես հասկանում եմ, որ միանգամից ոչինչ չի լինում: Սա պրոցես ա, որ կայուն հաջողության ա բերելու: Ու լավ պրոցես ա:
    1. Սա ընդամենը քո կարծիքն ա,
    2. քո կաիծիքը հնարավոր ա և աղերսներ չունենա ճշմարտության հետ,
    3. քո կարծիքը հնարավոր ա և եզրեր չունենա իրականության հետ։

    1. Նկարագրածդ ընդամենը սցենար ա, որը արտահայտում ա միայն քո ցանկությունները,
    2. նորմալ քաղաքական պրոցեսի գնահատականը ընդամենը քոնն ա. արի մի համոզի էլի, որ դա նորմալ պրոցես ա, ու հատկապես, որ քցոցին հնարավոր հանգրվան ա, ու հլը մի բան էլ երկրորդ երեսը պիտի շուռ տալ, որպեսզի սպառվեն բոլոր հնարավոր ուղիները,
    3. տեսնես էդ ժողովուրդը ինչի ա էդքան տգետ, որի իրա հաղթանակը, լավն ու վատը, թացը չորից չի ջոկում։

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց դե ձեզ դա չի հետաքրքրում, որտև ձեր պատկերացրած մեկ քայլով ֆանտաստիկ հաղթանակը չի լինում: Է շարունակեք ձեր մեկ քայլանի փրկչին սպասել: Կգա ձեզ լույս ու օրհնանք կբերի:
    Իմ փրկիչը լինելու ա Քադդաֆիի նման քյալ դուխավիկ, տելախրաննիկներն էլ կին են լինելու։
    Վերջին խմբագրող՝ davidus: 12.07.2011, 18:04:

  8. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Altair (13.07.2011), Bruno (12.07.2011), Freeman (13.07.2011), Malxas (12.07.2011), My World My Space (12.07.2011), Տրիբուն (13.07.2011)

  9. #7
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
    1. Սա ընդամենը քո կարծիքն ա,
    2. քո կաիծիքը հնարավոր ա և աղերսներ չունենա ճշմարտության հետ,
    3. քո կարծիքը հնարավոր ա և եզրեր չունենա իրականության հետ։
    1. Իհարկե դա իմ կարծիքն ա, ինչը նշանակում ա, որ այլոք, գուցե շատերը, կարող են այլ կարծիք ունենալ, բայց սա միայն իմ կարծիքը չի, նման կերպ մտածող շատերը կան,
    2. Իհարկե հնարավոր ա, որ իմ կարծիքն ճշմարտության հետ եզրեր չունենա, բայց նաև հնարավոր ա, որ դա հենց ճշմարտության ա,
    3. Իհարկե հնարավոր ա, որ իմ կարծիքն իրականության հետ եզրեր չունենա, բայց նաև հնարավոր ա, որ դա հենց իրականությունն ա:

    Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
    1. Նկարագրածդ ընդամենը սցենար ա, որը արտահայտում ա միայն քո ցանկությունները,
    2. նորմալ քաղաքական պրոցեսի գնահատականը ընդամենը քոնն ա. արի մի համոզի էլի, որ դա նորմալ պրոցես ա, ու հատկապես, որ քցոցին հնարավոր հանգրվան ա, ու հլը մի բան էլ երկրորդ երեսը պիտի շուռ տալ, որպեսզի սպառվեն բոլոր հնարավոր ուղիները,
    3. տեսնես էդ ժողովուրդը ինչի ա էդքան տգետ, որի իրա հաղթանակը, լավն ու վատը, թացը չորից չի ջոկում։
    1. Նկարագրածս իմ պատկերացումն ա: Այն կարող է իրականանա, կարող ա չիրականա: Ցանկությունների իրականության մասով. եթե նկատի ունես, որ ցանկանում եմ, որ այլոք հետո կհայտարարեն «ՀԱԿ-ին գցեցին» ու կհրճվեն, ապա ոչ, ես դա չեմ ցանկանում, եթե նկատի ունես, որ հաղթանակն ա իմ ցանկությունը, ապա դա միայն իմ չէ, այլ շատերի, հուսով եմ նաև քո ցանկությունն է,
    2. նորմալ քաղաքական պրոցեսի գնահատականն իմն է, բայց նաև այլոք՝ շատերն են նման կերպ գնահատում: Հնարավոր ուղիները բազում են, դրանք չեն սպառվի,
    3. ժողովուրդը տգետ չի, ժողովրդի մի մասը հուսահատված է, մի մասը բոլորին սխալամբ նույն արշինով է չափում, մի մասը չի ընկալում պրոցեսները, մի մասը չի հավատում, մի մասը տեղեկացված չի, մի մասը չի ուզում ՀԱԿ-ի հաղթանակը, մի մասը անձնակենտրոն ա, մի մասը ջայլամ ա, մի մասը սենց ա, մի մասը նենց ա, մի այլ մասն էլ գնահատում ու տեսնում ա պրոցեսի արդյունավետությունը: Բոլորովին պարտադիր չի, որ բոլորը նույն կերպ մտածեն:

    Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ փրկիչը լինելու ա Քադդաֆիի նման քյալ դուխավիկ, տելախրաննիկներն էլ կին են լինելու։
    Ամեն:

    Գրառումս քո գրառման նման ոչինչ չասող մի բան էր:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. #8
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Իհարկե ֆանտաստիկա չի: Ֆանտաստիկոան ձեր ուզածն ա՝ առանց որևէ գործողության վերջնական հաղթանակ:
    Առանց որևէ գործողությա՞ն, թե ընդհակառակը, Չուկ, մեր ուզածը կոնկրետ գործողություններն են: Դու ի՞նչն ես համարում գործողություն - երկխոսությունը՞: Ես դա համարում եմ խաբեություն, կամ լավագույն դեպքում անմեղսունակություն: Էն որ մարտի 17-ին բոլորս նստացույց էինք պահանջում, էտ երևի գործողություն չէր, իսկ սաղին պարացնելն ու ամեն անգամ երկխոսության կիսաբաց դռնով տուն ուղարկելը երևի գործողություն ա: Համաժողովրդական ֆորում ստեղծելն ու էտ ֆորումին նույն բանի շուրջ - հաջորդ հանրահավաքի օրը - քվեարկացնելը եևրի գործողություն ա, հետագա քայլերի մասին առաջարկություններ հավաքելն ու էտ առաջարկությունների վրա թքելն ու իրանց ուզածը անելը երևի գործողություն ա, 15 պահանջ դնելն ու հետո դրանք մուղամով ջրելը երևի գործողություն ա: Ժողովուրդը էլ ի՞նչ անի, որ ՀԱԿ-ի դուրը գա, բացի հարյուր հազարով միտինգի գնալուց ու նստացույց ու պահանջների կատարում պահանջելուց: Մի հատ էլ մենք մեր ձեռով նախագահական ընտրություններ չկազմակերպե՞նք:

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը

    Իսկ կոնկրետ երկխոսությունը իմ կարծիքով, շեշտում եմ, իմ կարծիքով, ի վերջո չի բերի արտահերթ նախագահական ընտրության, ինչը կհարկադրի ընդդիմության գնալ այլ քայլերի: Բայց ոչ թե ուրիշ քայլերի, այլ հաջորդ քայլերին: Դուք ուզում եք միանգամից դրախտ, իսկ մեկը ես հասկանում եմ, որ միանգամից ոչինչ չի լինում: Սա պրոցես ա, որ կայուն հաջողության ա բերելու: Ու լավ պրոցես ա:
    Ու ոչ միայն քո կարծիքով, այլ բոլորի կարծիքով, այդ թվում նաև ՀԱԿ-ի: Էտ դեպքում ինչպես կանվանենք ՀԱԿ-ի երկխոսությունը, որը տեսականորեն լինելու ա առաջին հերթին արտահերթ նախագահական ընտրությունների շուրջ - նորից խաբեություն, թե՞ անմեղսունակություն: Ինչով են իրանք տարբերվում նույն ՀՀԿ-ից, որը իմանալով որ կոռուպցիայի դեմ ոչ մեկը չի պայքարելու, եկրարաշունչ ելույթներ են ունենում կառուպցիայի դեմ պայքարի մասին: Սաղով ժողովրդին էշի տե՞ղ են դրել: Ու որերոդ անգամ ենք լսում, որ «եթե ինչ-որ մի բանը տեղի չունենա, ապա գնանք այլ քայլեի»: Ի՞նչ քայլեիլ ԻՆչ-որ մեկը կարա վերջապես նորմալ ասի, թե ինչ քայելրի մասին ա խոսքը: Քե ակնկալվում ա, որ բոլորս պիտի հասկանանք D2-D4-ի խորքային բովանդակություն: ՀԱԿ-ի խոսացածն ու էս շախմատային տխմարաբանություն, եթե խաբեություն ու անմեղսուանկություն էլ չեն, ապա առնվազն սոփեստություն են - սաղիս հավայի կուտ տալ իբր խելոք բաներով, նախապես իմանալով, թե որն ա լինելու վերջնական արդյունքը:

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիմա դուք կարծում եք, որ սա իմիտացիա ա ու վերջում պայմանավորվելու են ԱԺ մի քանի տեղի համար: Վաղը երբ (եթե) կհայտարարվի որ բանակցությունն արդյունք չբերեց, դուք ուրիշ հեքիաթ կերգեք, ասենք «ՀԱԿ-ին քցել են» ոճով, ու տենց էլ մի րոպե գլուխներդ չեք փորձի ծանրաբեռնել, մտածել ու հասկանալ, որ սա նորմալ քաղաքական պրոցես ա, որն կարող ա նման հանգրվաններ էլ ունենա: Որ պրոցես ա, որը տանում ա վերջնական հաղթանակի՝ ժողովրդի հաղթանակին:

    Բայց դե ձեզ դա չի հետաքրքրում, որտև ձեր պատկերացրած մեկ քայլով ֆանտաստիկ հաղթանակը չի լինում: Է շարունակեք ձեր մեկ քայլանի փրկչին սպասել: Կգա ձեզ լույս ու օրհնանք կբերի:
    Ոչ ապեր, կոնկրետ ես, երբեք պայմանավորվածության մասին ոչ մի բառ չեմ ասել, նույնիսկ «գործարք» բառը չեմ գրել, մինչև Լևոնը ինքը դա չասեց, ու դու ինքդ ինձ չհուշեցիր, որ կարելի էս ամենին նաև «գործարք» անվանել: Խոսքը նրա մասին ա, որ ՀԱԿ-իշխանությունները քայլերը, ակամայից կամ մտածված, կատարվում են այնպես, որ երկու կողմերն էլ լիարժեք բավարաված լինեն: Ու քանի որ իշխանությունները չեն կարող բավարաված լինել ամբողջական իշխանափոխությամբ, ապա մեզ ներկայացվելու ա մասնակի իշխանափոխության ինչ-որ հիմար սցենար, իսկ էտ սցենարի բոլորին ձեռնտու վերջաբանը լինելու ա «արմատական» ընդդիմության ներկայացվածությունն ԱԺ-ում: Նորից եմ ասում, ես դրա մեջ ոչ մի վատ բան չեմ տեսնում: Իմ համար վատը նրանում ա, որ էտ պրոցեսը տեղի ա ունենում համակողմանի խաբեությամբ: Այսինք, նույն ՀԱԿ-ը, իմանալով վերջնական արդյունքը, մեզ հավայի խոստումներ ա տալիս ու հավայի պրոցեսի մեջ ա ներքաշում, մեզ որակազրկում ա, քանի որ բանակցացնում ա ավազակապետության ու մոնղոլ-թաթարների հետ, լեգիտիմիցանում ա ավազակապետական ռեժիմը: ՀԱԿ-ը սրանով ահավոր հարված հասցրեց պայքարի ոգուն, երբ «Սերժիկ հեռացիր»-ը վերածեց, «Սերժիկ խնդրում եմ երկխոսիր»-ի, «Սերժիկ, դե վերջապես գոնե մի բան ասա»-ի, «»Սերժիկ, դե էլ ձևեր մի թափի, գոնե մի հատ պատվիրակություն կազմի»-ի« ու վերջում երևի կվերախվի «Սերժ Ազատիչ ջան, շոնրհակալություն, որ արդար ու թափանցիկ ընտրություններ կազմակերպեցիր»-ի:

    Ժողովրդի վերջնական հաղթանակ չի լինելու էս պրոցեսում: Լինելու ա ժողովրդի վերջնական հաղթանակի Լևոնական ձևակերպում, երբ երկխոսության արդյունքում պարզ կդառնա, որ Սերժը և կոալիցիան պատասխանատվություն են վերցրել առաջին անգամ հայոց պատմության մեջ կազմակերպել արդար ու թափանցիկ ընտրություններ, ու էտ արդար ու թափանցիկ ընտրությունների արդյունքում ժողովրդի սիրեցյալ ՀԱԿ-ը հայտնվել ա ԱԺ-ում: Իսկ ՀԱԿ-ի ԱԺ-ում հայտվելու մասին կհայտարարի Ազարյանը - ծափեր:

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց դե ձեզ դա չի հետաքրքրում, որտև ձեր պատկերացրած մեկ քայլով ֆանտաստիկ հաղթանակը չի լինում: Է շարունակեք ձեր մեկ քայլանի փրկչին սպասել: Կգա ձեզ լույս ու օրհնանք կբերի:
    Ընգեր, մեզ հետաքրքրում ա, դրա համար էլ մի բանի մասին ասում, խոսում քննարկում ենք: Համ էլ անկեղծ ցանկանում ենք մասնակցել: Բայց չենք ցանկանում մասնակցել մի պրոցեսի, որի օգուտը չենք տեսնում: Երկխոսությունը պատվիրակություններով չի՞: Թող պատվիրակություններն էլ մասնակցեն: Մեզանից պահանջվում էր, որ վերջին մի քանի տարվա ամենամեծ միտինգին նստացույց պահանջեինք, կոնկրետ գործողություն պահանջեինք, ու տեր կանգնեինք մեր պահանջածին, արեցինք: Քաղաքական առաջնորդները չթողեցին, ասեցին վստահեք, ինքնագործունեություն մի արեք, մենք էլ չենք անում: ՀԱԿ-ը ու Լևոնը մեզանից էլ ուզելու բան չունեն: Եթե ուզող կա, էտ մենք պիտի ուզենք ՀԱԿ-ից ու Լևոնից: Մենք էլ ուզում ենք: Բայց կոնկրետ ես, ոչ էլ ուզում եմ - ես խաբեբաներից ու անմեղսունակներից ուզելու բան չունեմ, ՀԱԿ-ից ես ոչինչ չեմ ուզում այնպես, ինչպես չեմ ուզում ՕԵԿ-ից, ՀՀԿ-ից, ԲՀԿ-ից, ՀՅԴ-ից, Ժառամգությունից: Ու իմ պես չի ուզում առնվազին 44%-ը, իսկ իրականում 95%-ը, ՀԱԿ-ի վերջին միտինգների մարդաշատությունը վկա:
    Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 13.07.2011, 08:53:

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (13.07.2011), Lion (13.07.2011)

  12. #9
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Տրիբուն ջան, ինչքան ուզում ա երկար գրես, ինչքան ուզում ա էդ գրածներիդ տակ շատ շարվեն շնորհակալություններ մարդկանց, ովքեր երբևէ ռեալ քայլ չեն արել էս երկրում ինչ որ բան փոխելու՝ իրենց ուժերի չափով, մեկ ա էդ ամեն գրածդ մնում ա ինքնախաբեությունը, որովհետև իրական բանաձևը շատ պարզ ա. պետք ա ակտիվություն, պետք ա ակտիվ լինի մեզնից յուրաքանչյուրը: Ու սուտ ես ասում, որ բոլորով նստացույց ենք պահանջել, մեզ տուն են ուղարկել: Բոլորով պահանջելու դեպքում ՈՉ ՄԵԿԸ չի կարող մեզ տուն ուղարկել: Հեքիաթ ա, որ կար ռեալ այլ ճանապարհ ու դա չի ընտրվել: Դա ընդամենը ժողովրդի մի որոշ հատվածի ինքնարդարացման ու մեղքը ուրիշի վրա գցելու դասական օրինակ ա: Քանի դեռ այ սենց դիվաններին նստած կխոսեք ու ձեր ռեալ պլյուս մեկերը չեք անի (սա քեզ չի վերաբերվում, դու քոնը արել ես ժամանակին), հաղթանակն ավելի ու ավելի դանդաղ քայլերով ա գալու: Կակտիվանաք, արագ քայլերով կգա:

    Թեմայի մասին. ՀԱԿ քայլերի ժամանակագրական ներկայացումը կշարունակեմ հաջորդիվ՝ ՀԺ-ին համընթաց:

    հ.գ. Թեմայի մյուս՝ իմ գնահատմամբ դատարկ գրառումներին առանձին չեմ անդրադառնում՝ ժամանակի սղության պատճառով:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Համաշխարհային շախմատ
    Հեղինակ՝ Moonwalker, բաժին` Սպորտ
    Գրառումներ: 345
    Վերջինը: 15.10.2015, 13:19
  2. Նոր օպերացիա «Վրաստանում լեգիտիմ իշխանության տապալում»
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 248
    Վերջինը: 26.05.2011, 08:41
  3. Գրառումներ: 5
    Վերջինը: 30.12.2007, 02:36
  4. Համաշխարհային շախմատ
    Հեղինակ՝ shaxmatist93, բաժին` Վեբ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 12.01.2007, 18:39

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •