Ոչ թփ ստացվեց, այլ ներկայացվեց որպես ստացված:
ա) քաղբանտարկյալներն ազատ արձակվեցին երկու ամսից ավել ուշացումով, երկրիս նախագահի բարի կամքով ու ԱԺ նախագահի միջնորդությամբ
բ) արտոնված տրնգին մեկ անգամ ևս հաստատեց որ ՀԱԿ-ը ճանաչում է իշխանությունների լեգիտիմությունը, իսկ ազատության հրապարակում մենք մի քանի անգամ տրնգեցինք նաև մինչև արտոնումը,
գ) փաստահավք խումբը չի վերականգնվել ու «խոստովանությունից» հետո նույնիսկ մի քայլ չի արվել որևէ նոր բան բացահայտելու ուղղությամբ
դ) իշխանությունը ձևավոևել ա աշխատանքային խումբ, ու ոչ թե պատվիրակություն, ու էտ աշխատանքային խմբի մասին նույնիսկ ՀԱԿ-ը չգիտի, թե ինչ կարծիքի լինի
Համաժողովրդական ֆորումը չկայացավ, քանի որ Լևոնը գլխանց գիտեր, որ չի կայանալու, քանի որ համաժողովրդկանա ֆորումի կայացման դեպքում համաժողովրդկան ֆորումի պահանջները կտրուկ տարբերվելու էին Լևոնի ու ՀԱԿ-ի նպատակներից: ՀԱԿ-ն ու Լևոնը ժողովրդի նպատակների հետ այլևս ոչ մի աղերս չունեն, դրա համար էլ համաժողովրդական ֆորումը չկայացավ: Բայց որ ՀԱԿ-ին հարցնես, լավ էլ կայացել ա, վերջին քվերակությունը, «հանրահավաք անենք օգոստոսի մեկին», վկա:
Ո՞ր դրսի խաղացողների, էս ի՞նչ մի հատ թազա թեզ էր: Էտ ինչ պիտի լիներ, որ Ղարաբաղյան բանակցություններին վնաս տար: Կամ էտ ի՞նչ մի լավ բան ա տեղի ունեցել ղարաբաղյան բանակցություններում, որ մենք էլ ուրախ ենք որ վնաս չենք տվել: Կամ կարող ա Ղարաբաղյան բանակցությունները նոր են սկսվել, իմ հիշելով էս մի տաս տարի ա բանակցում ենք:
Էջանիշներ