User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 24 հատից

Թեմա: Մոնոլոգ հոր հետ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մոնոլոգ հոր հետ

    – Պապ, լավ, մի սիգարետն ի՞նչ ա անելու:
    - Ամեն ինչ հենց էդ մի հատից ա սկսվում, քանի՞ անգամ եմ քեզ ասել: 12 տարեկանիցդ սկսած:
    - Խանգարում ա՞ քեզ ծուխը:
    - Կարելի ա մտածել, որ ասեմ հա՝ հանգցնելու ես... ավելի լավ ա աչքիս առաջ ծխես: Գոնե մեկից ավել չեմ թողնի:
    - Դե լավ պապ... կողքի վրա կփչեմ, կներես:
    - Մորդ պես հաստակող պետք ա ստացվեիր:
    - Մաման հաստակող չի:
    - Հոմանիշների բառարանը կբերե՞ս:
    - Մի բողոքի, - ժպտաց:
    - Փաստեր, չոր փաստեր, - հայրը չէր ժպտում, - ի՞նչ նորություններ ունես կյանքումդ:
    - Առանձնապես չունեմ, նույնն ա գրեթե: Տաղավարիս վարձն են թանկացրել, մեր շենքի Մարինայի հետ եմ դեռ հանդիպում, պետք ա տեսնեմ էսօր երեկոյան:
    - էսօր երեկոյան նույնպես, ուզում էիր ասեիր:
    - Պապ, լավ էլի, չսկսես: Հոգնել եմ նույն խոսակցությունից:
    - Ես էլ:
    - Ինչ անեմ, որ հասկանաս, որ Մարինան լավն ա:
    - Բան էլ մի արա... ես էդ գիտեմ, թաղի տղերքի մեծ մասն ել ա տենց կարծում, որ Մարինան լավն ա:
    - Պա՛պ, լռիր:
    - Հետո չասես՝ չեք ասել: Անահիտը..
    - Չտաս Անահիտի անունը ... իրեն անեկդոտ պատմելուց պետք ա ծիծաղալու մասը բացատրես, պապ...
    - Դե հա, Մարինան հո չի, գիշերները շենքի տարբեր մուտքերից ծիծաղն ա լսվում: Շատ հումորով ա:
    - Գնում եմ պապ, գործի եմ:
    - Հա, գնա, առանց քեզ երկու զույգ նասկի ավել կծախեն բազարում:
    – էդ էլ իմ գործն ա:
    - Դե հա, հորողբորդ տղու մակարդակին հո չես իջնի... ընդամենը փաստաբան ա:


    - Հիշում ե՞ս, որ փոքր էինք, գնում էինք Սև ծով, հոպարենք ու մենք:
    - Հիշում եմ: Դու լավ հիշի: Քեզ որ նայում եմ՝ ծովի մասին միակ հիշողություններդ դրանք են մնալու:
    - Մաման էլ ա՞ Լիանին միշտ ինձնից լավը համարել, պապ:
    - Մինչև քրոջդ հետ համեմատվելը մի հատ իր կյանքին, իր ստեղծածին նայի:
    - Հիշում ես՝ էդ օրերին, որ հոպարենց հետ ծովում էինք, ես ու Լիանը շատ խորը գնացինք ափից, երկուսս էլ հետ նայեցինք ու էն վախից, թե ինչքան ենք հեռացել, խառնվեցինք իրար ու սկսեցինք խեղդվել:
    - Հիշում եմ, հետո՞:
    - Հետո դու արագ լողալով մոտեցար մեզ, Լիանին գրկեցիր ու հետը գնացիր դեպի ափը: Ինձ անծանոթ մի աղջիկ հանեց ջրից:
    - Ես հետ էի գալու հետևիցդ, պարզ չէ՞ր:
    - Չէ, պապ, ինձ պարզ չէր: Ինձ պարզ էր, որ դու Լիանին ընտրեցիր:
    - Կոշիկ հո չէի՞ր որ ընտրեի, կամ չէ, այ տղա:
    - Չգիտեմ: Ի՞նչ էի: Կասե՞ս:
    - Տղես, մի մտածի, որ ես քեզ չեմ սիրել:
    - Հա... երևի ուղղակի լավ կարողանում էիր դա թաքցնել, - դառը ժպտաց:
    - Ինձ ցավ ա պատճառում, որ դու անիմաստ կյանք ես վարում:
    - Ճիշտ ա... մոռացել էի էլի.. իմաստով ա լցված մենակ էն կյանքը, որում դու ես իմաստ տեսնում:
    - Ես քեզնից մեծ եմ, քեզնից երեք անգամ ավել կյանքի փորձ ունեմ: Ես ունեմ դրա իրավունքը, վաստակել եմ:
    - Հա, պապ... քո ընտրած, գծած կյանքով չապրեցի, կներես...

    Սենյակի կիսամութում նստած երիտասարդ տղան բարձրացրեց գորգին հառած չտեսնող հայացքն ու նայեց հոր վերջին անկողնուն՝ սև, գեղեցիկ, փայլուն փայտից սարքված դագաղին: Դառը ժպիտը դեռ չէր իջել անգույն շուրթերից:

    Նա խորը քաշեց սիգարետի ծուխը ու փչեց կողքի վրա:
    - Վաղուց չէինք խոսել պապ, կարոտել էի:
    Վերջին խմբագրող՝ Գալաթեա: 08.07.2011, 15:10:

  2. Գրառմանը 53 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adriano (09.07.2011), aragats (09.07.2011), Ariadna (08.07.2011), Arpine (03.08.2011), CactuSoul (08.07.2011), Cassiopeia (08.07.2011), Claudia Mori (08.07.2011), cold skin (19.07.2011), davidus (09.07.2011), E-la Via (03.09.2011), einnA (08.07.2011), Farfalla (08.07.2011), Freeman (08.07.2011), h_jak (09.07.2011), Jarre (08.07.2011), Katka (09.07.2011), Kita (08.07.2011), Lem (08.07.2011), Lusinamara (09.07.2011), Mark Pauler (08.07.2011), Meme (27.01.2012), Moonwalker (08.07.2011), murmushka (12.07.2011), Nadine (11.07.2011), Nare-M (08.07.2011), Quyr Qery (02.03.2012), Sambitbaba (09.07.2011), Skeptic (08.07.2011), Smokie (08.07.2011), Sona_Yar (09.07.2011), StrangeLittleGirl (04.06.2012), Tig (09.07.2011), Ungrateful (09.07.2011), Varzor (08.07.2011), VisTolog (08.07.2011), Ամպ (08.07.2011), Արէա (08.07.2011), Գեա (08.07.2011), Դավիթ (08.07.2011), Դատարկություն (08.07.2011), Դեկադա (08.07.2011), Եկվոր (03.08.2011), Ժունդիայի (08.07.2011), Լուսաբեր (08.07.2011), Հայկօ (08.07.2011), Հարդ (03.08.2011), Մանուլ (08.07.2011), Նաիրուհի (09.07.2011), Նարե91 (08.07.2011), Շինարար (08.07.2011), Ուլուանա (04.08.2011), Ռուֆուս (08.07.2011), Ֆոտոն (04.06.2012)

  3. #2
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի անգամ ակումբցիներից մեկը նկատեց, որ երեխաները իրավունք ունեն սխալվելու և հարգանքի են արժանի այն ծնողները, ովքեր թույլ են տալիս նրանց սխալվել:

    Ինչքա՜ն ցավ կար մեջը...

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (08.07.2011), Cassiopeia (08.07.2011), Freeman (08.07.2011), Lem (08.07.2011), Quyr Qery (02.03.2012), Գալաթեա (08.07.2011)

  5. #3
    ո՛չ այնքան պարապ մարդ Ջուզեպե Բալզամո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.11.2007
    Հասցե
    Ստեղարենք
    Գրառումներ
    621
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գալ… լավն ա… առիթմիա սկսվեց մոտս… մալադեսսսսսս
    Կյանքի իմաստը քեզ կերտելու մեջ չէ , այլ` քեզ գտնելու...

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գալաթեա (08.07.2011)

  7. #4
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ապրես, Լիլ ջան :

    Երկար չասեմ, թե չէ էլի կասես խմած ա :
    DIXI
    carpe noctem

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գալաթեա (08.07.2011)

  9. #5
    Պատվաբեր անդամ Նարե91-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.01.2011
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերնագիրն արդեն իսկ գրավեց... Հարց առաջացավ միանգամից, թե ի՞նչպես կարող է մոնոլոգ լինել հոր հետ.. չէ՞ որ մոնոլոգը մենախոսությունն է... կարդացի , կարդացի ու մտքովս անգամ չէր էլ անցնի, որ այսպիսի վերջաբան ընտրած կլիներ հեղինակը... լավ էր գրված, հետաքրքիր էր ու ուսուցողական բան տեսա մեջը…
    Why is the truth always being raped?...because its naked and beautiful.

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գալաթեա (08.07.2011)

  11. #6
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,197
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավն էր, Գալաթեա,ապրես
    The cake is a lie.

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գալաթեա (08.07.2011)

  13. #7
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Դեկադա-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի անգամ ակումբցիներից մեկը նկատեց, որ երեխաները իրավունք ունեն սխալվելու և հարգանքի են արժանի այն ծնողները, ովքեր թույլ են տալիս նրանց սխալվել:

    Ինչքա՜ն ցավ կար մեջը...
    ոչ թե թույլ են տալիս, այլ ընդունում են սխալներով հանդերձ…

  14. #8
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    ոչ թե թույլ են տալիս, այլ ընդունում են սխալներով հանդերձ…
    Հայրը տղայի համար գծել էր իդեալական ճանապարհ, որը իր կարծիքով հենց տղու համար էր նախատեսված։ Հորեղբոր տղայի իրավաբան լինելու փաստը ինչ որ տեղ դրա հիմքը տալիս ա։Ոչ մի ծնող չի ասի «ջանիկս ես քեզ թույլ եմ տալիս սխալվելու», բայց «մի կարծի որ ես քեզ չեմ սիրել»-ը արդեն խոսում ա գուցե ցավով, դժվարությամբ ընդունել էնպիսին ինչպիսին որ կա, մանավանդ որ տղայի արաքները ընդամենը չարյաց փոքրագույնն ա, երկու սերունդների հակամարտություն ընդամենը։

    ...կարաք և չհամաձայնվեք

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գալաթեա (09.07.2011)

  16. #9
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պաչ...

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գալաթեա (08.07.2011)

  18. #10
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավն էր Լիլ, վերջն էր: Գրի էլի (կամ՝ էլի գրի), էնքան վաղուց չէի կարդացել քեզ, հետ էի վարժվել:

    Հ.Գ. Մարդու անտաղանդությունն աչքն ես խոթում, տո: Ծխել ա պետք:

  19. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (09.07.2011), Claudia Mori (09.07.2011), Quyr Qery (07.07.2012), Գալաթեա (08.07.2011)

  20. #11
    Պատվավոր անդամ Նարե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2008
    Տարիք
    36
    Գրառումներ
    512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լիլ այնքան եմ սիրում, որ ամեն ինչ կարողանում ես ուղիղ սրտիս ու մտքիս հասցնել առանց ավելորդ խոսքի շարանների ու հոմանիշների առատության, ուղղակի մի մտքով, մի արտահայտությամբ:
    Անցյալը ճզմած քո լաթերի մեջ՝ կախում ես մեխից… ու՞ր պիտի փախչես ինքդ քեզանից:

  21. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (09.07.2011), Quyr Qery (07.07.2012), Գալաթեա (08.07.2011)

  22. #12
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շնորհակալ եմ ժող ջան, ձեր կարծիքներն իսկապես շատ կարևոր են:

  23. #13
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    շատ հետաքրքիր մոնոլոգ է… մեր ժամանակների համար էական ու բնորոշ… երկու սերունդների բախում որոնք տարբեր հասարակությունների արդյունք են (սովետական և "ազատ շուկայական" ծայրահեղ ավտորիտար) սակայն մեկ ընտանիքի անդամ… երկու սերունդների արժեհամակարգերի բախում և միևնույն ժամանակ ազգային հայր-որդի սովորույթի դիլեմմա… համարյա այն տպավորությունն է որ որդին մեղավոր է զգում հոր մահվան համար (թեկուզ և անարդարացի) և մահից հետո դիալոգը դեռ շարունակվելու է, միգուցե անվերջ… մարդու ինքնահաստատման և ինքնության կերտման կռիվ/հակասություն…

    փոքր ու "թանձր" գործ իր չափերի համար բավականին շատ հարցեր շոշափած…

    քեֆս բերեց…

  24. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (08.07.2011), CactuSoul (09.07.2011), Claudia Mori (09.07.2011), Quyr Qery (02.03.2012), Գալաթեա (08.07.2011), Նաիրուհի (09.07.2011)

  25. #14
    Dangereuse Lionne_en_Chasse-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.05.2006
    Հասցե
    Quelque part dans le monde
    Գրառումներ
    541
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ հուզիչ էր: Թեթև է գրված (ավելորդ բառախաղ չկա) , բայց խորն ասելիք ունի: Շատ եմ սիրում նման գրելաոճ:
    Իրականում նման մոնոլոգներ հաճախ են լինում, բայց մտքերում... երևի համարձակությունը չի հերիքում կամ էլ դիմացինիդ արձագանքից ես վախենում: Ինչքան բան կա, որ ուզում ես ասել, հարցնել, պարզաբանել, բողոքել, բայց էդպես էլ չես բարձրաձայնում...
    Il y a des gens qui augmentent votre solitude en venant la troubler...

  26. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Quyr Qery (02.03.2012), Գալաթեա (09.07.2011)

  27. #15
    e' un uomo libero Adriano-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.07.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,297
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Խորը և հետաքրքիր…Գալաթեա ջան հավանեցի…

  28. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գալաթեա (09.07.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •