Գործընկերներիցս մեկը մի անգամ ասաց, որ Երևանի սուպերմարկետներում այսպիսի երևույթ է առկա․ վիտրինայի վրա մի գին է գրած, սակայն դրամարկղի մոտ ստրիխ-կոդը սկան անելիս ուրիշ գին է գրվում։ Ինքս "ՍԱՍ" սուպերմարկետի մշտական հաճախորդ եմ և դրանից հետո մի քանի անգամ փորձել էի բռնացնել նրանց դրա վրա, բայց գինը միշտ համընկել էր։ Մի անգամ ականատես եղա, որ մի կին ինչ-որ վերնաշապիկ էր գնում, հենց վրան ինչ-որ գին էր կպցրած, սակայն համակարգիչը այլ գին ցույց տվեց։ Այդ կինը դժգոհեց, որ նման դեպքեր էլի են եղել։ Մի քանի օր առաջ էլ ինքս մի բան պիտի գնեի, վիտրինայի գնի հետ չհամընկավ։ Խնդրեցի բացատրել։ Գնացին, նայեցին վիտրինայի գինը, համոզվեցին, որ ճիշտ եմ ասում, ասացին, որ երևի թանկացել է։ Այսօր հետաքրքրության համար նայեցի, ի զարմանս ինձ, վիտրինայի վրայի գինը ուղղել էին։ Գուցե իրո՞ք թանկացել էր, և գինը մոռացել էին փոխել։ Ո՞վ ինչ կարող է ասել սեփական փորձից ելնելով։


Մեջբերել
) սուպերմարկետի անունը հնչեց, ասեմ: Էդ սուպերմարկետից միշտ խուսափում եմ, որտեւ մի քանի անգամ փչացած սննդամթերք ա հանդիպել, վերջինն էլ` ոչ վաղ անցյալում:


Էջանիշներ