Տեղակայում բառը միայն որոշակի կոնտեքստում է ճիշտ հնչում: Երբեմն նույնիսկ կիրառում են տեղադրում: Դե հիմա ոնց կասես "համակարգչային ցանցի ինստալյացիոն աշխատանքներ"? "տեղակայման աշխատանքներ" թե "տեղադրման աշխատանքներ?"
Խնդրը նրանումն է, որ արտասահմանում ստեղծված տեխնոլոգիաները և գաղափարները անվանումներ են ստանում ստեղծողի քմահաճույթով և նախասիրություններով ու դրա համար էլ միշտ չի, որ դրանք կարելի է թարգմանել: Թե չէ "Server"-ը բառացի դառնում է "մատուցիչ", բա շամպայնը? փռփռագմփիկ
Ես կողմ եմ մի գաղափարի` պետք չի թարգմանել այն, ինչիշը քոնը չէ:
Տենց մի լավ անեկդոտ կա ղարաբաղյան.
Պըլը Պուղուն որդին հարցնում է.
- Ափո, ռսները կռիչանին հինչ են ասում?
- Բալաս, ուրանք դրանից ոնին վեչ, որ մի պեն էլ ասեն:
Էջանիշներ