Ինչքան էլ լավը չլինի, էլի մերն ա. ինստալյացիա բառն ունի իր հայերենը՝ տեղակայում, ու լիովին արտահայտում ա գործողության իմաստը: Կողմ եմ «տեղակայում» եզրույթին:
Ֆորումն էլ ունի իր գրական հայերեն համարժեքը՝ համաժողով, բայց դե ինտերնետային (համացանցային) ֆորումը «համաժողով» անվանելը մի տեսակ չի հնչում, կամ եթե կիրառվի էլ, չի արմատանա

Իսկ ինչ վերաբերվում ա սկրիպտ ու կոմպիլյատոր բառերին, ես էլ եմ դժվարանում դրանց հայերեն համարժեքներ տալ բայց որ նայում եմ, «համակցիչն» էնքան էլ վատը չի: