Եկեք այս թեմայում գրենք ներողություններ, պարզապես ներողություններ, պարտադիր չի կոնկրետ մեկին լինի ուղղված, այլ պարզապես հայտնեք ձեր ներողությունը այն մարդուն/մարդկանց, ումից կցանկանայիք ներողություն խնդրել, սակայն որոշ հանգամանքների բերումով չեք կարող դա անել, կամ էլ այդ մարդը չի ուզում լսել ձեր ներողությունը, ու միգուցե մի օր նա նկատի այն այստեղ և ների ձեզ…
Որքան գիտեմ, այսօր քրիստոնյաների մոտ ինչ-որ մի նման տոն ա, երբ բոլորն իրարից ներողություն են խնդրում, եկեք և մենք այստեղ միմյանցից և մյուսներից խնդրենք ներողություն:
Եվ ասյպես. հարգելի ֆորումցիներ, եթե այս մի քանի ամսվա ընթացքում, ինչ ես կամ այս ֆորումում ինչ-որ մեկիդ վիրավորել եմ, ապա խնդրում եմ` ներեք ինձ, ես վիրավորելու նպատակ չունեի…
Էջանիշներ