Իմ նախնիները Վանից են։ Հայրս իր պապին հարցել է, թե այս ինչու են այսպիսի բաներ պատմում մեր մասին, կարգին մարդիկ ենք։ Պապուս պապն էլ պատասխանել Է.
— Պատկերացրու մի հատ ճամփով սոված–ծարավ գնում ես ու ճամփի երկու կողմը տանձի ծառեր ես տեսնում, մի կողմինները՝ լավ հասած, ջրալի, իսկ մյուս կողմինն էլ՝ խակ ու չոր։ Դու քարով ո՞ր կողմի ծառին կխփես։ Ա՜յ հենց դրա համար էլ մեր մասին ըտենց բաներ են պատմում։ Մենք միշտ էլ խելոք ենք եղել ու լավ ենք ապրել, դրա համար էլ մեզ «քարով» խփում են։