Ուշադրություն


Դատելով օտարալեզու գրառումների տարափից՝ կարելի է ենթադրել, որ շատերը դեռ տեղյակ չեն կամ չեն ուզում տեղյակ լինել, որ, համաձայն Ակումբի կանոնադրության, օտար լեզվով գրառումները չեն թույլատրվում, բացառությամբ մի շարք դեպքերի, որոնց մասին պետք է որ կարդացած լինեիք նախքան գրանցվելը։ Եթե ձեր անեկդոտները կամ սրամտքերը օտար լեզվով են, ապա դրանք կարող եք Ակումբում դնել միմիայն հայերեն թարգմանելուց հետո, իսկ եթե համարում եք, որ թարգմանելու դեպքում դրանց իմաստը կորչում է, ապա դրանք Ակումբում տեղ չունեն։

Հուսով եմ՝ այսուհետև ստիպված չեմ լինի զգուշացումներ տալ ու գրառումներ ջնջել վերոհիշյալ պատճառով։