Ուրեմն՝ լինում են, չեն լինում մի տերտեր ու իր սարկավագը, ովքեր միաժամանակ սպասարկում են մի քանի գյուղի: Ու էս սարկավագը սովորություն ա դարձրած լինում գյուղից գյուղ հեծանիվով գնալ: Մի օր էլ գալիս ա տերտերի մոտ ու ասում ա.
- Հեծանիվս չկա: Ինձ թվում ա՝ էսինչ գյուղում են գողացել:
Տերտերը թե՝
- Լսի ուրեմն ինչ ես անում: Գնա ընդեղ, ամբողջ ժողովրդին հավաքի ու սկսի տասը պատվիրանների մասին քարոզ կարդալ: Հենց հասնես «մի գողացիր»-ին, ուշադիր հետևի մարդկանց. ոնց էլ չլինի՝ գողը իրեն մի բանով կմատնի:
Էս սարկավագը գնում ա, մի քիչ հետո հեծանիվով հետ ա գալիս: Տերտերը.
- Հը՞, ոնց եղավ, բռնվե՞ց:
- Տո չէ, տե՛ր հայր, «մի գողացիր»-ին նույնիսկ հերթ չհասավ էլ, «մի շնացիր»-ի վրա հիշեցի՝ հեծանիվս ուր եմ մոռացել:
Էջանիշներ