Վարդանիկյան շարքից
********
Տիկին Մարգոն հարցնում է.
- Վարդանիկ, դու մեր նախագահին սիրու՞մ ես:
- Իհարկե, ընկեր Մարգո:
- Ինչու՞ Վարդանիկ
- Որովհետև նախագահին, ինչպես և ծնողներին, չեն ընտրում:
****
Վարդանիկին ընկեր Մարգոն ասում է.
-պատմիր ՏԻԳՐԱՆ ՄԵԾԻ մասին:
Վարդանիկը պատասխանում է.
-ընկեր Մարգո չեմ կարա, պապաս ասելա մեռած մարդկանց հետևից չեն խոսում:
***
-Վարդանիկ ինչպես կմեկնաբանես Ադամի կողերից Եվայի արարումը:
-Դա եվս մեկ անգամ ապացուցում է, որ քնած մարդուց բան գողանալը լավ հետեւանքների չի հանգեցնում:
****
Դասի ժամին Վաևդանիկը ինչ-որ երգ է քթի տակ երգում: Ընկեր Մարգոն ասում է.
-Վարդանիկ, ինչու՞ ես քթիդ տակ երգում: Բարձր երգիր, որ բոլորս էլ լսենք:
-Չեմ կարող, ընկեր Մարգո, երգի մեջ "խուժան" բառեր կան:
-Ոչինչ, դու էլ էտ բառերի փոխարեն ասա "լա, լա, լա":
Վարդանիկը երգում է.
-Ես ընկեր Մարգոն լա լա լա~, լա լա լա~, լա, լա լա~...
![]()
Էջանիշներ