Ուսանողը հարցնում է ուսանողին.
—Գոնե կրկնել ես քննությունից առաջ։
—Հա։
—Ի՞նչ ես կրկնել։
—Լավ կլինի, լավ կլինի, լավ կլինի ...
——————————————————
Կոմպյուտերամանյակը փորձում է աղջիկ կպցնել.
—Թեյ կուզե՞ս։
—Չէ։
—Իսկ սո՞ւրճ։
—Չէ։
—Միգուցե գարեջուր խմե՞նք։
—Չէ։
Փաստորեն ստանդարտ դրայվերները չօգնեցին


——————————————————
Ընկեր Մարգոն ստուգողականի տետրերն է բաժանում։
Վարդանիկը բացում է իր տետրը տեսնում է գնահատականի փոխարեն գրված է ԴԵԲԻԼ։
Ձեռք է բարձրացնում.
—Ընկեր Մարգո։
—Ինչ է Վարդանիկ։
—Իմ աշխատանքը մոռացել եք գնահատել։
—Չի կարող պատահել։
—Հա, մենակ ստորագրել եք...



Էջանիշներ