Մի շատ հայամոլ կին մտնում է երթուղային տաքսի և հարցնում
-Վարորդ ու՞ր է գնում այս հանրակառքը:
Վարորդն էլ ծաղրելով պատասխանում է
-Շրթունքներով ձիթապտուղ (Պռոշյանով Զեյթուն)
Երկու ընկեր գնում են Մոսկվա: Հյուրանոցում նրանց տեղավորում են մի սենյակում, որտեղ ընդամենը մի անկողին է լինում: Նրանք սկսում են վիճել, թե ով պետք է քնի այնտեղ: Ընկերներից մեկը մտնում է բաղնիք, մյուսը պառկում է, քնում: Մյուս ընկերն էլ բաղնիքից դուրս է գալիս ու քնած ընկերոջը դնում գետնին: Գիշերը գետնին պառկածը սկսում է բղավել: Ընկերն էլ հարցնում է.
_Ի՞նչ է պատահել:
Մյուսը պատասխանում է.
_Չեմ կարողանում անկողնուց իջնել, ծայրը չեմ գտնում
Ճգնաժամին հարցնում են.
_Ի՞նչի չես Հայաստանից գնում:
Պատասխանում է.
_Հայրական տնից լավ տեղ չկա
Էջանիշներ