Չիբուռաշկան գնում կոկորդիլոս Գենայի մոտ ասում.
-Գեն, այ Գեն լիպիսին կտա՞ս:
-Լիպիսին, չի ապելսինա :
Հաջորդ օրը էս չիբուռաշկեն էլի ա գնում Գենայի մոտ ասում.
- Գեն, այ Գեն լիպիսին տու՞ր
Էս Գենան ասումա.
-Լիպիսին չի, ապելսինա, եթե մի օր էլ եկել ես լիպիսին ես ուզել, քեզ մեխելու եմ
Հաջորդը օրը գալիսա ասում.
-Գեն, այ Գեն, մոտդ մեխ կա՞
-Չէ՛:
-Դե, որ տենց ա մի հատ լիպիսին տուր էլի
**********
Նոր հարս են տուն բերում, կեսուրը իրենց տան օրենքներն ա բացատրում:
-Ուրեմն լսի հարս ջան, որ առավոտ հելնես տեսնես գլխիս մեկ հատ բանծիկա, աշխատի հետս շաաատ չխոսաս, աչքիս շաատ չերևաս, որ հելնես տեսնես երկու հատ բանծիկա հետս ընդհանրապես մի խոսա : Իսկ , որ երեք հատ բանծիկ տեսնես, աշխատի տնից գնաս, որ քեզ ոչ տեսնեմ, ոչ լսեմ :
Էս հարսն էլ լսում լսում ասումա.
-Որ դու էլ հելնես տեսնես դիվանի վրա նստած եմ՝ ոտս ոտիս գցած, սուրճը դիմացս դրած, ծխախոտն էլ ձեռքիս, ուրեմն իմացի, որ թքած ունեմ բանծիկներիդ վրա...![]()
Էջանիշներ