Մեկը Բրաբուսով գնում ա, հետևից մի հատ ԶԱՊ ա խփում, շոֆերը իջնում ա, գնում ա ԶԱՊ-ի շոֆերի մոտ, թե բա տունդ ծախի, ավտոդ ծախի, քեզ ծախի, որ փակվես, ԶԱՊ-ի շոֆերը ասում ա.
-Արի մի հատ նստենք միասին մի հատ կոֆե խմենք, զրուցենք, մի բան որոշենք, թե չէ տենց հո չի ըլնի:
Նստում են, շոֆերը մի հատ լամպ ա վերցնում, թափ ա տալի, մեջից մի հատ ջին ա հելնում, շոֆերը ասում ա.
-Ջին, մի հատ կոֆե դիր, խմենք:
Բրաբուսի շոֆերն էլ՝
-Արի միանգմից էս ջինը տուր, էլ քեզանից բան չեմ ուզի:
Վերցնում, գնում ա տուն, լամպը թափահարում ա, մեջից ջինը դուրս ա գալի, ասում ա.
-Ջին, ինձ մի հատ էն իմ Բրաբուսի տյունինգ արածը տուր:
Ջինն էլ՝
-Չեմ կարա: Ես կոֆե դնող ջին եմ: