Ապարանցին զանգում է տեղեկատու և ասում.

-Բա՛րձ ձեզ: Գագոյի համարն ունե՞ք:

-Ո՛չ,-պատասխանում են:

-Դե՛, ասեմ` գրեք…



Ամուսինը կնոջը նախատում է.

-Դու դեբիլ ես, ախր, շատ դեբիլ ես, դու դեբիլների դեբիլն ես, որ դեբիլների մրցույթ լինի, դու հաստատ երկրորդ տեղը կգրավես:

Կինը զարմանում է.

-Բա խի՞ երկրորդ:

-Որովհետև էնտեղ էլ մի դեբիլություն կանես, կգցեն երկրորդ տեղ…



Կինը զանգում է ամուսնուն ու լեղապատառ գոչում.

-Մարդ ջա՛ն, շուտ արի՛ տուն, երեխեն գրիչ ա կուլ տվել…

է Հիմա չեմ կարա,-պատասխանում է ամուսինը,- մի քիչ մատիտով յոլա գնացեք, մի ժամից կգամ…