Ուրեմն Ապարանում մի տեղ մի մեծ փոս է լինում, ամեն օր լիքը մարդիկ ընկնում են էս փոսը, ջարդուխուրդ լինում, սրանք էլ մտածում, մտածում են, որոշում են էդ փոսի մոտ մի բուժկետ բացել, որ էդ վիրավորներին միանգամից տեղափոխեն էնտեղ։ Էդպես էլ անում են, բայց որոշ ժամանակ անց զգում են, որ չէ, էդ նոր կառույցը շատ փոքր է, չի բավարարում. վիրավորների թիվը գնալով մեծանում է, չեն կարողանում տակից դուրս գալ, մտածում են, թե ինչ կարելի է անել։ Մեկ էլ մի ապարանցի «խելոք» առաջարկ է անում.
– Այ մարդ, ի՞նչ եք էդքան մտածում, բերեք էս փոսը փակենք, սրա տեղը քաղաքային հիվանդանոցի մոտ մի հատ ուրիշ փոս բացենք, պրծնենք։![]()
![]()
Էջանիշներ