Գիտնականները ակադեմիան որոշում է համեմատել սպիտակ մկների դիմացկունությունը սեւերի հետ: Վերցնում են, դնում սպիտակներին առանձին վանդակում, սեւերին առանձին: Մի ամբողջ շաբաթ սպիտակ մկներին շատ լավ են պահում, կերակրում, խնամում, իսկ սեւերին ընդհակառակը: Մի շաբաթից . . . սպիտակ մկները սիրտը պայթում է, իսկ սեւերը հանգիստ ապրում են իրենց համար: Երկաաաաաար տարիներ մտածել են այս խնդրի շուրջ գիտնականները եւ վերջապես մի օր իրենց պահակը թոշակի գնալուց խոստովանել է, որ ամեն օր սպիտակ մկներին կատու էր ցույց տալիս
:
Երեք ընկեր կայարանի գարեջրատանը նստած խմում են: Հանկարծ գալիս է գնացքը, երեք ընկերնեն էլ իսկույն վեր են թռչում, վազում գնացքի մոտ, երկուսը մտնում են, գնացքը գնում է, իսկ երրորդը մնում է այնտեղ ու ծիծաղում, երկու րոպե կանգնած ծիծաղում է: Մոտենում է ոստիկանը:
_Եղբա՞յր, ի՞նչ է եղել, ինչի՞ վրա ես ուրախացել:
_Ախր նրանք եկել էին ինձ ճանապարհելու:
Էջանիշներ