Հալեպում հայ տղաները սեր խոստովանելու մի շատ հետաքրքիր և տարածված ձև ունեն՝ անցնել իրենց սիրելիի պատուհանի տակով՝ մեքենայի մեջ բարձր միացրած Փոլի «Սև աչեր» երգը։
Ու նույնիսկ «պրոֆեսիոնալի» որոշակի հռչակ են վայելում այն տղաները, ովքեր հաջողեցնում են աղջկա պատուհանի տակով անցնել հենց այն պահին, երբ Փոլն արտասանում է «սև աչեր» բառակապակցությունը...
Ես Փոլի երկրպագուն չեմ, ավելին՝ ընդամենը մի երկու ամիս առաջ էի «հայտնաբերել» նրան, բայց գիտակցում եմ, թե քանի մարդու համար էր նրա մահը մեծ կորուստ։ Հանգստություն նրան։![]()
Էջանիշներ